Հարցական խոնարհված բայն ինչպե՞ս է ընդունում հարցական նշանը
Լեզվի կոմիտե
Հարցնում են մեզ, «պատասխանում է» Պետրոս Բեդիրյանը
Հարցը վերաբերում է հարցական. խոնարհված բայն ինչպե՞ս է ընդունում հարցական նշանը:
««Ուզում ե՞ս...» (՞)
Այս և նման կառույցներում օժանդակ բայը (եմ, ես, է..., էի, էիր, էր...) հարցական երանգով արտասանելը սխալ է:
Մեր լեզվի օրենքն այս հարցում շատ պարզ է. օժանակ (կամ էական) բայը ետադաս կիրառությամբ հարցական (նաև բացականչական) երանգ չի ընդունում: Ավելին. այդ բայի ներկան, նույն դիրքում անգամ թո՛ւյլ շեշտ չի ընդունում (իսկ եթե չի շեշտվում, հարցական ու բացականչական երանգ էլ չի կարող ունենալ): Ուստի ճիշտ են՝ ուզո՞ւմ ես, գնո՞ւմ եք, զրուցո՞ւմ էիր, բարեկա՞մ էինք, ուրա՞խ էիր և այլն:
Դրությունը փոխվում է, երբ այդ բայի ժխտական ձևերն են գործածվում, նախադաս թե ետադաս: Այս դեպքում դրանք և՛ շեշտված կարող են լինել, և՛ բնականաբար հարցական կամ բացականչական երանգներով. չե՞ս ուզում, չե՞ք գնում, չէի՞ր զրուցում, բարեկամ չէի՞նք, ուրախ չէի՞ր...»: