Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Նախորդ տարվա համեմատ այս տարի խոշոր հակատուների կողմից մոտ 44մլրդ դրամ քիչ հարկ է վճարվել բյուջե Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ) Տղես, մամային ու քույրիկին լավ կնայես, մինչև գամ. Արցախում զոհված Նարեկ Գրիգորյանի վերջին հորդորը՝ 6-ամյա որդուն
Երևան, 22.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը:

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում իր հետևողական աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ:

Տասնհինգ տարի առաջ մենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներս, հաստատեցինք պաշտպանելու պատասխանատվությունը՝ որպես հաստատուն քաղաքական հանձնառություն` ժողովուրդներին պաշտպանելու զանգվածային ոճրագործություններից, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործությունից:

Պաշտպանելու պատասխանատվությունը և՛ քաղաքական, և՛ բարոյական հանձնառություն է: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայից բխող իրավական պարտավորությունների հետ մեկտեղ այն նաև կանխարգելման կարևոր գործիք է:

Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ.-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Այս կերպ մենք միասնաբար ձևավորել ենք լրացուցիչ հարթակ՝ զարգացնելու և նպաստելու կանխարգելման օրակարգին ուղղված մեր հավաքական ջանքերին: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ:

Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար։

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. սա չափազանց անհանգստացնող է։ Ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն:

Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ` պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: Պաշտպանության ազգային կարողությունները հզորացնելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը շարունակում է առավել քան երբևէ կարևոր լինել:

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է: Կարևոր է իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները և սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ: Այս համատեքստում նույնքան կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը պաշտպանության, վաղ նախազգուշացման, վերապատրաստման և կրթության գործում: Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Համաշխարհային կենտրոնի ունեցած կարևոր դերակատարությունը։ Նման առաջնահերթություններն ամրագրվել են Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևում, որը ներկայացվել է Հայաստանի կողմից և 2020թ. հունիսին միաձայն ընդունվել Մարդու իրավունքների խորհրդի կողմից:

2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ` համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում:

Առաջիկա 4-րդ գլոբալ ֆորումը կրելու է «Կանայք և աղջիկները. մարտահրավեր զոհի կարծրատիպին» խորագիրը և հասցեագրելու է կանանց և աղջիկների նկատմամբ ցեղասպան բռնության հիմնական պատճառները և հետևանքները: Համաժողովին անդրադարձ է կատարվելու սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը:

Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը կիսում ենք բոլորս, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը` ակտիվորեն նպաստելու գլոբալ կանխարգելման օրակարգի առաջմղմանը:

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 26 զինծառայողի անուն Օջախային մարտերը այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օրինականացնել միասեռ միությունները ՈւՂԻՂ. Արծրուն Հովհաննիսյանի և Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում. Պուտին Պատերազմի թիկունքը պետք է պինդ պահել՝ թե աշխատելով, թե սովորելով, թե դիմակ կրելով Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը Մեր տվյալներով՝ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան Մեզ անհանգստացնում է մի բան՝ ինչպես չմրսել ձեր թաղման ժամանակ. Պուտինը՝ Ռուսաստանի աստիճանական «մարմանը» սպասող թշնամիներին Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել Այնտեղ առաջնորդները վասալներ են, իսկ վասալների փոխարեն ամեն ինչ որոշում է տերը. Պուտինը՝ ոչ անկախ պետությունների մասին Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով (տեսանյութ) ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Մարդկանց տեղավորելով, օգնելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով. ինչպես է Ծառուկյանն աջակցել Արցախին մեկուսարանից Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Չասել պատերազմ է, դիմակ չենք կրում, պետք է հենց պատերազմի ժամանակ դիմակ կրել․ Ղազինյան Հայաստանից բալիստիկ հրթիռներ չեն արձակվել. COVID 19-ի 2306 դեպք՝ մեկ օրում. հոկտեմբերի 22-ն՝ ամփոփ Տարածքները զինադադարի դիմաց հանձնելու դեպքում զրկվում ենք անվտանգության գոտուց և հետագայում լպիրշ թշնամու քմահաճույքից կախված ենք լինելու. Զոհրաբյան Շատ կարևոր է, որ երկրի համար այս վճռական պահին պարոն Ծառուկյանը գտնվելու է ազատության մեջ և դուք կտեսնեք, որ որոշակի գործընթացներ են լինելու. Աբովյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Նախորդ տարվա համեմատ այս տարի խոշոր հակատուների կողմից մոտ 44մլրդ դրամ քիչ հարկ է վճարվել բյուջե Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից Нагорный Карабах: эстафету Лаврова принимает Помпео (WP) Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնությունների վերաբերյալ օրենքներ Ճանաչենք Արցախը. Տիգրանակերտ կամ Տկռակերտ Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը 100մլն դրամով ազատ արձակվեց. ուղիղ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման համար. Զախարովա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանի պետական մարմինների շենքերից մեկում Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ նախագահ (տեսանյութ) Փոփոխություն՝ բուհեր օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանը կհրապարակի 18։00-ին Ադրբեջանական բանակի կորուստները. տեսանյութ Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում Ժամանակավորապես չի գործելու ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժիններից մեկը Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ) «Ի աջակցություն Արցախի արդար պայքարի». Երթ Թբիլիսիում. ուղիղ Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում հակադարձել է ադրբեջանցուն Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը. ուղիղ Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին Ռուսաստանի արձագանքի տարբերակներից մեկը կարող է դառնալ դեսանտի իջեցումը. Զատուլին haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի. Հայկակ Արշամյան Գեղարքունիքի նախկին մարզպետը կամավորական ջոկատ է կազմավորում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ