Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ովքեր են այս տարի անկախության միջոցառումը կազմակերպած 4 ընկերությունների սեփականատերերը

Վազող տող

Այս տարի Անկախության տոնի միջոցառումների կազմակերպման համար ՀՀ վարչապետի աշխատակազմը սեպտեմբերի 16-ին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել 4 ընկերության հետ։ Ընդհանուր առմամբ վճարելով 132.817.085 դրամ գումար։

«Արթուր Մանուկյան» ԱՁ-ն, որը 43,422,225 դրամի պայմանագիր է կնքել, պատկանում է ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Մանուկյանին, ով բազմաթիվ ֆիլմերի, տեսահոլովակների, այդ թվում «Եվրատեսիլ» մրցույթի 2017-2019թթ տեսահոլովակների հեղինակ է։

ԱՁ-ն գրանցվել է 2020թ-ի հունվարի 17-ին և զբաղվում է Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությամբ։ 

Այս ընկերությունը ըստ tender-monitoring.am-ի նախկինում որևէ գնման գործընթաց չի իրականացրել։ Զինծառայողների հիմնադրամում, որտեղ բոլոր ընկերությունները ամեն ամիս յուրաքանչյուր աշխատակցի համար 1000 դրամ պարտադիր վճարում են իրականացնում, երբևէ վճարում չի իրականացվել։

Մանուկյանի ընկերությունը իրականացրել է «Մեր ժամանակների Հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում, ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմ, բանվորներ, հյուրնկալներ, միջոցառման կոնտենտի ստեղծում, դիզայներական աշխատանքներ, էկրաններին տեղադրվող վիդեոկոնտենտի ստեղծում, արտիստներ, նոր կատարումների նոտայագրում, ռեկվիզիտներ, միջոցառման տպագրական ֆայլերի ստեղծում ու տպագրություն – սերտիֆիկատներ, բեյջեր, մայկաներ, դիմակներ, արտիստների ելույթների բեմադրություն և հագուսներ, թվով 50 հատ գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում, բիոզուգարանների վարձակալություն և սպասարկում, վրանների, աթոռների, սեղանների և այլ անհրաժեշտ պարագաների վարձակալություն, անհրաժեշտ տեխնիկայի ու թարգմանչական սարքերի վարձակալություն, թարգմանչի ծառայություն, սցենարական աշխատանք, դիմահարդարների և վարսահարդարների խումբ՝ արտիստների համար, բացման պարային համարի բեմադրություն և կոստյումներ, միջոցառման ետնաբեմի գլխավոր ձայն, հեռուստատեսային սայլակի վարձակալություն, ամբողջ անձնակազմի 4 օր սննդի և տրանսպորտի ապահովում դեպի Զվարթնոց և հակառակ ուղղությամբ, և կազմակերպչական աշխատանքներ։

Մյուս ընկերոությանը՝ «ՀՈԼԻԴԵՅ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ին պետբյուջեից փոխանցվել է 10,800,000 դրամ՝ հրավառություն կազմակերպելու և իրականացնելու համար։ 

Ընկերությունը գրանցվել է 2007թ-ի փետրվարին, ունի 2 աշխատող։ Հիմնադիրը Արամ Գևորգյանն է։ 

Նշված ընկերությունը նախկինում ծառայություններ է մատուցել ՀՀ ՊՆ-ին, վարչապետի աշխատակազմին։ 

Երրորդ ընկերությունը՝ «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ն 59,064,800 դրամի պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմի հետ։ Ընկերությունը իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում:

Ընկերությունը պատկանում է Թորգոմ Մարտիրոսյանին և Նարեկ Չախոյանին, վերջինս աշխատում է «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ ձայնային ռեժիսոր։ Նարեկ Չախոյանին պատկանող ընկերություններին ավելի վաղ ArmDaily.am-ը անդրադարձել է։ Նրան պատկանող մեկ այլ ընկերության էր վստահվել այս տարի Եղեռնի 105-ամյա տարելիցին նվիրված Ծիծեռնակաբերդում իրականացված միջոցառման կազմակերպումը։ Չախոյանի հետ փոխկապակցված ընկերությունը հաղթել է միջոցառումների կազմակերպման մի շարք մրցույթներում այդ թվում հենց «Հայաստանի հանրային Հեռուստաընկերության» կարիքների համար 45մլն դրամ ընդհանուր արժեքով տեխնիկայի վարձակալության մրցույթը:

2020թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ ընկերությունն ունի 3 աշխատակից։ 

 Ընկերությունը գրանցվել է 2013թ-ի մարտին և մի շարք պետական մարմինների ծառայություններ է մատուցել նախկինում։

Անկախության միջոցառման կազմակերպական աշխատանքներին մասնակցած 4-րդ՝ «ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն 19,530,060 դրամի ծառայություն է մատուցել սեպտեմբերի 21-ի միջոցառման ժամանակ։ Ընկերությունը իրականացրել է միջոցառման համար դեկորացիայի նախագծման, պատրաստման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ, ներառյալ բեմահարթակի պատրաստումը։

Ընկերության հիմնադիրը Հարություն Ասոյանն է։ Այն օգոստոսի 31-ի դրությամբ ունի 14 աշխատակից։

«ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ն նախկինում ծառայություններ է մատուցել Երևանի քաղաքապետարանին, Լոռու մարզպետարանին, «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին։ 

 Արմինե Նավոյան

ՔԿ-ն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™