Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սերժ Սարգսյանի եղբոր բիզնես կենտրոնը՝ Վճռաբեկ դատարանի շենքի փոխարեն. հետաքննություն

Exclusive

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Ռոյալ կլասիկ հաուս» բնակելի եւ բիզնեսի կենտրոնի տեղում պետք է վեր խոյանար Վճռաբեկ դատարանի շենքը։ Քաղաքական որոշումը ժամանակին կայացվել էր, համապատասխան մարմնի ակտն այդ նպատակով հողահատկացում կատարելու մասին ընդունվել էր, նույնիսկ նախագծային աշխատանքների համար պետբյուջեից 100 մլն դրամ էր հատկացվել եւ նախագծային աշխատանքներն էլ փաստացի կատարվել էին, սակայն այն ժամանակվա (2008 թվականի սեպտեմբեր) իշխանությունները համարեցին, որ կարիք չկա Վճռաբեկ դատարանի համար նոր շենք կառուցելու, քաղաքի կենտրոնում գտնվող «յուղոտ» տարածքն էլ տրամադրեցին նախագահի եղբորը՝ բազմաբնակարան եւ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար։ Այս ամենը պարզվել է ArmDaily.am-ի իրականացրած լրագրողական հետաքննության արդյունքում, որի տվյալները բավականին հարուստ նյութ են իրավապահների համար հնարավոր հանցագործության հետքեր հայտնաբերելու համար։ Միաժամանակ, մեր բազմաթիվ ջանքեր ձեռք բերելու առանձին փաստաթղթեր, հաջողությամբ չեն պսակվել, ինչը հնարավոր է իրագործել արդեն համապատասխան իրավական ընթացակարգերի միջոցով։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Վճռաբեկի շենքի փոխարեն կառուցված «Ռոյալ կլասիկ հաուսը»

«Ռոյալ Կլասիկ Հաուս» բնակելի և բիզնես համալիրը հիմնադրվել է 2013թ, ընդհանուր մակերեսը 9000 քառակուսի մետր է: Համալիրը 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած շինություն է՝ կազմված բնակելի հատվածից, բիզնես կենտրոնից, փենթհաուսից, կոմերցիոն նշանակության տարածքներից և ստորգետնյա ավտոկայանատեղերից: Համալիրի ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն է, ով փորձել է ստեղծել մեծանուն նկարիչ Լորենցո Սաբատինիի «Գործք Առաքելոց» ստեղծագործության ինը մետրանոց կրկնօրինակը՝ զարդաքանդակներով, ծաղկե ձեւավորմամբ։



Այլ լուսանկարներ՝ այստեղ.

Մեզ հասած տեղեկություններով, այս նախագիծը գրեթե նույնությամբ, կամ որոշ աննշան փոփոխություններով կրկնում է այն նույն նախագիծը, որը պետության կողմից պատվերով նախագծվել էր որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական շենքի համալիր։ Այս մասին, ցավոք, մեզ փաստագրական նյութ հավաքել չհաջողվեց։

Ովքե՞ր են եղել տվյալ հողատարածքի նկատմամբ իրավունքներ ստացած սուբյեկտները

Երեւանի քաղաքապետարանից ուղարկված մեր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ այդ հողամասի վարձակալն է եղել «Հովնանյան ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, ապա Վճռաբեկ դատարանի համար նոր շենք կառուցելու նպատակով այն տրամադրվել է Արդարադատության նախարարությանը։ Այս երկու իրավատերերի ոչ մեկի իրավունքները փաստացի պետական գրանցում չեն ստացել։

«Քննարկվող հողամասը Երևանի քաղաքապետի 24.07.1998թ. հ.429, 29.09.2002թ. հ.117, 20.03.2003թ. հ.550-Ա և 15.07.2003թ. հ.1427-Ա որոշումներով տրամադրվել է «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին, իսկ Երևանի քաղաքապետի 24.11.2005թ. հ.2507-Ա որոշումով նշված հողամասը տրամադրվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Ոչ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, ոչ էլ ՀՀ արդարադատության նախարարության իրավունքները նշված հողամասի նկատմամբ պետական գրանցում չեն ստացել»,-հայտնել են քաղաքապետարանից: Դրանից հետո հողամասը անհասկանալի պայմաններում հանձնվել է ԱՁ Վահե Հարությունյանին։ Միաժամանակ, քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «13.07.2010թ. հ.3094-Ա որոշումով Հանրապետության փող. հ.հ. 51 և 53 հասցեներում ԱՁ Վահե Հարությունյանին լրացուցիչ տրամադրվել է 1000.0 քմ մակերեսով հողամաս: Հետագայում, Երևանի քաղաքապետի 10.04.2012թ. հ.3141-Ա որոշումով փոփոխություն է կատարվել Երևանի քաղաքապետի 13.07.2010թ. հ.3094-Ա որոշման մեջ և «ԱՁ Վահե Հարությունյան» բառերը փոխարինվել է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բառերով և 1000.0քմ մակերեսով հողամասից 85.3քմ մակերեսով հատվածը ծանրաբեռնվել է մշտական սերվիտուտով»։

Վահե Հարությունյան Ա/Ձ-ն մոտ մեկ տարի առաջ ՊԵԿ-ի պահանջով սնանկ է ճանաչվել։

Վահե Հարությունյանը խոշոր կառուցապատող է, ով բազմաթիվ նախագծեր է իրականացրել եւ իրականացնում, շենքեր է կառուցել Բուզանդի, Հանրապետության, Ամիրյան փողոցներում, Հին Երեւան նախագծում եւ այլն։ Այժմ Վահե Հարությունյանը Ֆիրդուսի տարածքի ներդրողներից է մեկ այլ ընկերությամբ՝ «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ով։
Նա տարբեր ժամանակներում տարբեր ընկերություններով է կառուցապատմամբ զբաղվել, որոնք սնանկացնել են։ 

Վահե Հարությունյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն է հրաժարվել այդ տարածքից, նպատակահարմար չի գտել շարունակել աշխատանքները եւ սիմվոլիկ գումարով այն վաճառել է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանիին»։ «Այդտեղ մետրոյի մեծ «շախտաներ» կային ստորգետնյա, հնարավոր չէր շենք կառուցել, բարձր հարկայնություն չէր կարող լինել, ծախսային հաշվարկից հետո որոշեցի, որ չեմ ուզում այդ ամենի մեջ մտնել, ծանր ներդրումներ էին պահանջում։ Այդ ժամանակ էլ կարծեմ ֆինանսական ճգնաժամի տարիներն էին, դժվար իրավիճակ էր, այլ ծրագրեր ունեի, նպատակահարմար համարեցի դրանցով զբաղվել»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ10 տարի է անցել եւ շատ մանրամասներ չի հիշում։

Իսկ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին։ Ընկերության բաժնետերերն են՝«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհուրդի անդամ է Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, Լ․Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ ՝ Գաբրիել Ջեմբերջյանը (Կաբրիել Ղենբերջի)։ Իսկ ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մասնակցությունը ընկերությունում դադարեցված է։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարած վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2016թ. վճռով ընկերությունը սնանկ է ճանաչված։



Ինչո՞ւ այդպես էլ Վճռաբեկ դատարանի շենքը չի կառուցվել կամ ինչու է պետական շահը ստորադասվել ընտանեկան բիզնես շահերին

Այս հարցի պատասխանը այդպես էլ չստացանք, չնայած պետական գերատեսչությունների հետ ամիսներ տեւող գրագրություններին։ Կադաստրի կոմիտեից նախ հայտնեցին, որ փաստաթղթերի պատճենները կարող են տրամադրել սեփականատերերին կամ նրանց համաձայնությամբ՝ այլ անձանց, իսկ առանց դրանց կարող են տրամադրվել առանձին պաշտոնյաների, պետական կառույցների։ Մեր երկրորդ հարցմամբ հետաքրքրվել էինք, թե սկսած 2005թ-ից ո՞ւմ է հատկացված եղել այդ հողատարածքը, այդ հողատարածքի վրա կառուցապատման իրավունքը ե՞րբ է տրվել, ո՞ւմ, ի՞նչ հիմքով։ Պատրաստակամություն էինք հայտնել վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար)։ Սակայն Կադաստրից մեզ ուղարկվել է պատասխան, որ լիարժեք տեղեկատվության համար անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ նույնականացման տվյալներ, հարցվող անշարժ գույքի տեղադիրքի վերաբերյալ, թվային տվյալներ՝ քարտեզից հատված, հատակագիծ՝ անշարժ գույքի նշումով եւ այլն։ Ինչպես նաեւ հայտնել էին, թե Բուզանդի 3 հասցեում գրանցված է բազմաբնակարան շենք, որը բաժանվել է բնակարանների, տարածքների, որոնք ստացել են իրավունքի պետական գրանցումներ։ Տարօրինակ է, որ պետական մյուս գերատեսչությունների դեպքում մեր նշած նույնականացման տվյալները բավարար էին, սակայն Կադաստրի պարագայում պահանջ հնչեց ներկայացնել մի ամբողջ փաստաթղթային տրցակ։ Թերեւս նման տվյալներ ունենալու պարագայում հարցումներ անելու անհրաժեշտություն չէինք էլ ունենա։

Իսկ Արդարադատության նախարարությունից ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ՀՀ արդարադատության նախարարության հաշվեկշռում Բուզանդի 3 հասցեով անշարժ գույք առկա չէ: Ըստ ՀՀ ԱՆ պատասխանի. «2008 թվականի փետրվար ամսին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով այրվել է նախարարության ամբողջ արխիվը, ինչի արդյունքում հնարավոր չէ Ձեզ տրամադրել վերոգրյալ տարածքի հետ կապված փաստաթղթեր և տեղեկատվություն»։

Ոչ միայն հողատարածքն է տրամադրվել, այլեւ նախագծային աշխատանքներն են փաստացի արվել

Չնայած արդարադատության նախարարությունն եւ Կադաստրի կոմիտեն «ժլատ» գտնվեցին հողատարածքի հետ կապված տեղեկություններ տրամադրելիս, այնուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել դատական դեպարտամենտից։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան դատական դեպարտամենտը հայտնել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նոր վարչական շենքի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար 2007 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներից Դատական դեպարտամենտին հատկացվել է 100 միլիոն ՀՀ դրամ գումար։ Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր 51.600.000 (հիսունմեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, որի հիման վրա կազմվել են վերը նշված վարչական շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է այն հարցերին, թե շենքն ինչու չի կառուցվել և իրավունքները պետական գրանցում չեն ստացել, ապա հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի 12.05.2010 թվականի թիվ 1862-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ձեր գրության մեջ նշված՝ 24.11.2005 թվականի թիվ 2507-Ա որոշումը և վերջինիս հիման վրա 01.12.2005 թվականին տրված թիվ 19606-2005 գլխավոր հատակագիծը։ «Հաշվի առնելով վերը նշվածը՝ 13.05.2010 թվականին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ուղղված թիվ ԴԴ-1-Ե-3174 գրությամբ Դատական դեպարտամենտի անվամբ հաշվառված թիվ 2551167 համարի գրանցման վկայականը վերադարձվել է։ Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ Դատական դեպարտամենտում այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել»,-հայտնել էին դեպարտամենտից։

Վճռաբեկ դատարանի նոր շենքի տարածքն իրենցով անողները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

Հեղափոխությունից հետո նախկին նախագահը եւ նրա մերձավորները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իհարկե՝ դեռ հարց է՝ կատարված հանցագործությունների քանի տոկոսը կարողացան բացահայտել իրավապահները, արդյոք պատասխանատվության չափը եւ պետությանը պատճառված վնասի վերականգնումը համարժեք է կատարվածին։

Մասնավորապես՝ ՊԵԿ-ը պարզել էր, որ Բուզանդի 3 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատմամբ զբաղվող «Ջ Լ Ջ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն 2013-2017 թթ․ պետությանը պատճառել էր ավելի քան 300 մլն դրամի վնաս։ ՊԵԿ-ում քրեական գործ էր հարուցվել ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ։ Գործի հարուցումից հետո «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն պետական բյուջե էր վերականգնել 800 միլիոն դրամ։

800մլն դրամը թերեւս այն չնչին գումարն է, որը վերականգնվել է պետբյուջե, եւ որը առնչվում է այս կազմակերպության միայն հարկային պարտավորություններին եւ կանխամտածված անվճարունակության քրեաիրավական գործընթացին։ Սակայն այն հարցը, թե ինչու պետական կարեւորագույն մարմնի վարչական շենքի համար հատկացված քաղաքի կենտրոնում գտնվող բավականին մեծ հողակտորը «նվիրաբերվում» է Լեւոն Սարգսյանին, մնում է անպատասխան։

Մեր հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները հնարավորություն են տալիս անել մի շարք հարցադրումներ, որոնց մի մասը ակնկալում են քաղաքական, իսկ մյուս մասը իրավական գնահատականներ, մասնավորապես.

  1. իշխանության որ մակարդակում եւ ինչ հիմնավորմամբ է որոշում կայացվել, որ Վճռաբեկ դատարանի նոր շենք կառուցելու անհրաժեշտություն այլեւս չկա,
  2.  փոխհատուցվել են արդյոք պետության կրած ծախսերը մինչ հողատարածքը մասնավոր սուբյեկտի հանձնելու պահը, մասնավորապես Վճռաբեկ դատարանի նոր շենքի նախագծման աշխատանքների իրականացման մասով,
  3. ինչ հիմնավորմամբ եւ ինչ պայմաններով է քաղաքի կենտրոնում գտնվող բարձրարժեք հողատարածքը կառուցապատման նպատակով տրամադրվել մասնավոր անձանց,
  4. իրականությանը համապատասխանում է արդյոք այն տեղեկությունը, որ «Ռոյալ կլասիկ հաուս» համալիրի ճարտարապետական նախագիծը գրեթե նույնությամբ, կամ որոշ փոփոխություններով կրկնում է այն նույն նախագիծը, որը պետության կողմից պատվերով նախագծվել էր որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական շենքի համալիր։

 

Ինգա Մարտինյան

Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել
Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու
Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները
Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան
Ղազախստանը մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին վիզա չի տրամադրի
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները
Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը ձերբակալվել է
Ասում էր կապ չունի, որ հողերը հանձնել ա մա՛մ, պիտի մինչև վերջ կռվենք. զոհված զինծառայողի մայր
Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ կընտրի
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը․ ԱԳՆ
Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին
Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր
Ոստիկանի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ձերբակալվել է Երևանի 47-ամյա բնակիչը
Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց
Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ. Սամվել Մարտիրոսյան
Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ
Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետի պետական հուղարկավորության արարողությանը
ԱԱԾ շենքի մոտ հարձակում են գործել փաստաբան Գայանե Պապոյանի վրա
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գործակցության հուշագիր է ստորագրել Կատարի ֆեդերացիայի հետ
Ո՞րը պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում. Անդրանիկ Թևանյան
Երևանում արցունքաբեր գազ են փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած գումարը
2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս. «Վերածնվող Հայաստան»
Առաջիկայում խնամքի նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին
ԱՀԿ-ի ղեկավարը համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը համարել Է մռայլ Ուկրաինայի հակամարտության պատճառով
Արցախի նախագահը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին
ԿԸՀ-ն վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ է ստացվել
Այն, որ Ադրբեջանը չի գրոհում Սևանի վրա, Զանգեզուրը չի օկուպացնում, Արևմուտքի շնորհիվ է. Արա Պապյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™