Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ) Ալիևը այլևս դիվանագիտական հարթությունում մանևրելու հնարավորություն չունի. Էմիլ Օրդուխանյան (տեսանյութ) Քարոզչությունը ռազմական ստրատեգիայի մասն է, փորձեք հմտորեն համադրել պաթոսն ու իրատեսությունը Քանի «Ազգային հերոս» ունենք և ովքեր են նրանք Ճանաչենք Արցախը. Սուրբ Ղազանչեցոց վանքը՝ Շուշիի խորհրդանիշ Չգիտեմ, թե ինչպես է հնարավոր լինելու Ալիևի հետ ձեռքսեղմում անել, հետո նստել ու խոսել, առավել ևս՝ բանակցել. Հայկ Մարտիրոսյան Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Ինչ կենսագրություն ունեն նոր ազգային հերոսներ Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը Ինչ կապ ունի Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պատերազմի հետ և ինչ խորհրդանիշեր են թաքնված. ազգագրագետը մեկնաբանում է (տեսանյութ)
Երևան, 21.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանը ուժի մեջ է մտել։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ (COVID-19) ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՎԱԾ (ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ), ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:

2. Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:

ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության և սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։

4. Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։

5. Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն:

6. Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:

7. Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները և այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) և ջրով։

8. Օբսերվացիայի ենթակա անձի իրերի և անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում և արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։

9. Օբսերվացիայի ենթակա անձի և տան մյուս անդամների միջև հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։

10. Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու և փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ և անմիջապես լվանալ ձեռքերը։

Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ:

12. Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, և մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին չեն դիպչում։

13. Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված:

14. Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ – խոհանոց – լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով և չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր:

15. Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք և այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

16. Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով և ջրով, այնուհետև ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:

17. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում և ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:

18. Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։

19. Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում:

20. Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ:

21. Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում:

22. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ և էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական

«ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձև 1):

23. Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն և առավել ևս դժվարաշնչություն և/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312–Լ և 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով:

24. Ինքնամեկուսացման և մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Հրապարակ». Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է Լույս չի լինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ Հոկտեմբերի 20-ի ժ. 16:00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վրա. Թունյան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները. ՀՀ վարչապետ ԱԱՏՄ թիմը հումանիտար առաքելության հերթափոխը հանձնել է ՔՏՀԱ տեսչական մարմնին Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Հովհաննես Հաջինյանը միացավ անմահ քաջերի երկնային զորքին Բնագծեր չենք պահելու այնտեղ, որտեղ շատ զոհեր կլինեն․ Մոնիտորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալ․ Արծրուն Հովհաննիսյան Խոսքն ավելի փոքր թվով զինծառայողների մասին է․ Արծրուն Հովհաննիսյանը 170 փրկված զինծառայողների մասին Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան Ֆրանսիայի երեք քաղաք ճանաչել են Արցախի անկախությունը Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հիմա անգամ Ուկրաինայից են սկսել մարդ բերել, բայց միևնույն է՝ մեզ չեն հաղթելու․ Հարություն Բաղդասարյան Կան բնակավայրեր, որոնք 10-15 օր առաջ համարվում են ադրբեջանական ուժերի կողմից գրավված, բայց իրականում մինչ օրս այստեղ չկա իրենց վերահսկողությունը․ Հովհաննիսյան Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՈՒՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը Արմեն Սարգսյանը մի շարք զինվորականների է պարգևատրել Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր. ԱԱԾ Союз армян России - Карену Шахназарову (WP) «Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան «Գերմանահայ իրավաբանները դիմել են Գերմանիայի իրավապահ մարմիններին ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների մասով». Տ. Սիմոնյան «Այսօր որոշակի տեղաշարժեր ենք ունեցել». Արծրուն Հովհաննիսյան ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը չկատարելու դեպքում կարող ենք հասնել ԵԽ-ում Թուրքիային և Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն. Ալվինա Գյուլումյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներին Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ) Այսօր Պաշտպանության բանակը առաջին լուրջ քայլը կատարեց Ադրբեջանում իշխանափոխությանը նպաստելու համար. Հայկ Դեմոյան Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Բացի ադրբեջանական բանակից, մեր դեմ, ոչ միայն օդում, այլ նաև ցամաքում գործում է թուրքական բանակը. Մհեր Հակոբյան Քեզ իմ ձեռքերով կխեղդեմ մեր բալեքի արյան մեջ. Մարգարիտ Խաչատրյանի կոչը՝ վարչապետի աթոռը զբաղացնող անձին Ալիևը այլևս դիվանագիտական հարթությունում մանևրելու հնարավորություն չունի. Էմիլ Օրդուխանյան (տեսանյութ) Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյան Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթան 10․000 դոլար է նվիրաբերել Արցախին ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին Թշնամին նահանջում է Խուդաֆերինի տարածքից.Հայաստանը կունենա ևս 2 ազգային հերոս.հոկտեմբերի 20-ն՝ ամփոփ Արթուր Դավթյանը ՇՀԿ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ կիրառելու խնդիրը Բա մեր երեխաների արյունը. քաղաքացիները՝ տարածքներ հանձնելու և թշնամու հետ բանակցելու մասին Քարոզչությունը ռազմական ստրատեգիայի մասն է, փորձեք հմտորեն համադրել պաթոսն ու իրատեսությունը Ի դեպ. Պատերազմի, տեղեկատվության ու հանրային տրամադրությունների մասին Քանի «Ազգային հերոս» ունենք և ովքեր են նրանք Տեր֊Պետրոսյանը նայում է ժամացույցին ու պատասխանում է. "Конечно в огне, наши три часа как начали". Արշալույս Մղդեսյանը՝ «Աղդամ վ աղնե»-ի մասին Ճանաչենք Արցախը. Սուրբ Ղազանչեցոց վանքը՝ Շուշիի խորհրդանիշ Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում (տեսանյութ) Ադրբեջանական բանակը հայտնվել ա թասի մեջ, որի մի կողմում Հայաստանն ա, ներքևում՝ Իրանը, իսկ վերևում՝ Արցախի հարավային մասը. Սուրեն Սահակյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ