Երկրում իշխանություն կա՞․ Պուտինի՞ց պետք է իմանանք զոհերի, գերիների տվյալներ, ճշգրտված քարտեզ Երևանի անապահով բնակիչներին անվճար վառելափայտ կտրամադրվի ՊՆ-ն՝ Դավիթ Տոնոյանի՝ Բուլղարիայում գործող ռազմամթերքի գործարանում բաժնետեր լինելու և Պատրոն Դավիթի ընկերությանը գումար փոխանցելու լուրերի մասին Բա Երևան Սիթիի դրոշն ուր ա՞, Ալեքսանյանը չի, իր օգնական Արմանն ա, Ալեքսանյանը գնացել ա ռայոն. ֆեյսբուքում քննարկում են վարչապետի հանդիպումները՝ գործարարների հետ Ինչ կենսագրություն ունի ԿԳՄՍ նորանշանակ նախարարը Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. հայտնի է, թե ով է փոխարինելու նրան Տոնոյանի ազատվելուց մեկ օր առաջ ՊՆ-ն 27 մլն դոլարի փոխանցում է կատարել օֆշորային կազմակերպությանը՝ իբրև ռազմամթերք գնելու համար. Ալեքսանդր Սիրունյան Ով է նա. լավ չեմ գնահատում իր աշխատանքը. քաղաքացիները՝ Զարուհի Բաթոյանի մասին (տեսանյութ) Թե որտեղից է Անդրանիկ Քոչարյանին այդ տեղեկատվությունը, փորձեք իրենից պարզել. Ալթունյանը՝ Բալայանի ազատման մասին Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել. Վիտալի Ոսկանյան
Երևան, 23.Նոյեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

«Le Mond»-ի անդրադարձը՝ Դեսին քաղաքում ֆրանսահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներերի հետևանքներին

Ահմեդ Չեթինը դատապարտվել է «ատելության խոսք» հրահրելու համար․ նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ էլ՝ ժամանակ շահում։

Հինգշաբթի օրը քսաներեքամյա ֆրանսաթուրք երիտասարդը կանգել էր Էնի դատարանի առաջ։ Հանրապետության դատախազը պահանջել է նրան պայմանականորեն դատապարտել վեց ամսվա ազատազրկման, հինգ տարով զրկել ընտրվելու իրավունքից և տուգանել 2,000 եվրո։

Հուլիսի 24-ին Լիոնի մոտակայքում գտնվող ֆրանսիական Դեսին քաղաքում կազմակերպված հայկական հանրահավաքի ժամանակ մի քանի թուրք գերազգայնականներ խուճապ էին տարածել։ Նրանց առաջնորդ՝ Ահմեդ Չեթինը, հինգշաբթի օրը սեպտեմբերի 18-ին պետք է կանգներ Բուր-ան-Բրեսի դատարանի առաջ։

Ներկայացնում ենք ֆրանսիական հեղինակավոր Le Mond լրատվամիջոցի անդրադարձը Դեսին քաղաքում ֆրանսահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներերի հետևանքներին։

«Ահմեդ Չեթինը դատապարտվել է «ատելության խոսք» հրահրելու համար․ նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ ժամանակ շահում

Հինգշաբթի օրը քսաներեքամյա ֆրանսաթուրք երիտասարդը կանգել էր Էնի դատարանի առաջ։ Հանրապետության դատախազը պահանջել է նրան պայմանականորեն դատապարտել վեց ամսվա ազատազրկման, հինգ տարով զրկել ընտրվելու իրավունքից և տուգանել 2,000 եվրո։

Ինստագրամյան «1francoturc» հաշվում հրապարակված տեսանյութը, որտեղ Ահմեդ Չեթինն է հուլիսի 24-ին Դեսինում Գորշ գայլերի հակահայ կական հանրահավաքի ժամանակ

Ո՞վ է իրականում Ահմեդ Չեթինը։ Սոցիալական ցանցերում անխոհեմ հայտարարություններ անող քսաներեքամյա երիտասարդ ֆրանսաթո՞ւրք, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա, «ոչ մեկից չտարբերվող մե՞կը», ինչպես ներկայացնում է իր փաստաբանը։ Թե՞ փողոցում Թուրքիային քննադատող հայերին մուշտի տալու, նույնիսկ նրանց վրա կրակ արձակելու պատրաստ Ֆրանսիայում թուրք ձախ-ծայրահեղական ռազմականացված Գորշ գայլերի առաջապահը։ Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 17-ին այս հարցը տեսականորեն Բուր-ան-Բրեսի քրեական դատարանի նիստի օրակարգում չէր, այլ ուղղակի հպանցիկ քննարկվեց։

Ամռանը մեկուկես րոպեանոց ինստագրամյան առցանց ուղիղ ելույթի ժամանակ Ահմեդ Չեթինը հայտարարել էր՝ «Թող (թուրքական) կառավարությունն ինձ 2,000 եվրո և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է ամենուր Ֆրանսիայում»։ Այնուհետև նա իր ունկնդիրներին կարգադրում է՝ «Թող ամեն մարդ իր քաղաքի հարցը լուծի», շեշտելով, որ «Լիոնում մենք ենք իշխում»։ Ի վերջո, նա ափսոսում է, որ «Մարսելում ՔԲԿ-ի կողմնակիցներն ու հայերը շատ են՝ նկատի ունենալով, որ անտեղ չի կարող խոչընդոտել հայերի հավաքներին։ Տեսանյութը հավաքել է 13,432 դիտում մինչև հեռացվելը։ Այն կապված է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի ռազմական հարձակման դեմ բողոքի դուրս եկած ֆրանսահայերի հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ Հուլիսի 24-ին Ահմեդ Չեթինը գլխավորել է Դեսինում չարտոնված և բռնի թուրքամետ հակընդդեմ հանրահավաքն այն պահին, երբ տեղի էր ունենում հայերի միջոցառումը։ Ահա և ենթատեքստը։
Անհաջող հակաբանություն

Դատարանի նախագահը բազմաթիվ անգամ ընդգծեց, որ դատարանը չէր քննում հուլիսի 24-ի գործը, ոչ էլ պ․ Չեթինի մյուս հաղորդագրությունները կամ նրա քաղաքական կեցվածքն ու անցյալի գործունեությունը։ Մեղադրանքը վերաբերում է ելույթին, որն էլ վերծանել ու վերլուծել են։ «Եթե նորից առիթ լիներ, չէի անի»,-զղջացել է նա իր «անհաջող խոսքերի համար»։ Պայմանականորեն ազատ արձակված Չեթինն անընդհատ հրաժարվում էր ընդունել, որ բռնության կոչեր էր արել և թիրախավորել հայերին։ Նա մեկ անկեղծ պաշտպանվում էր, մեկ ժամանակ շահում։ Նրա կարծիքով քննարկման մեխը հանդիսացող նախադասությունը հենց նպատակ ուներ ընդգծել, որ ինքը «հանրահավաքներ կազմակերպող թուրքական պետության կողմից վճարվող պաշտոնյա չէր», և որ իր միակ գործը դա չէր։ Մի իսկական անհաջող հակաբանություն։ Այդ դեպքում, ինչո՞ւ էր նա խոսում զենքից։ «Մտածեցի, որ բռի խոսքն ավելի շուտ տեղ կհասնի»»։

Հոդվածի ֆրանսերեն բնօրինակը՝ այստեղ

«Լը Մոնդ

Դեսինում Գորշ գայլերը ցույց են տալիս ժանիքները
Դեսին-Շապիյո (Ռոնի դեպարտամենտ), 24-ը հուլիսի, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի առջև։ Քրիստոֆ Հոսեփյան-Վարդանյան

Քրիստոֆ Այադ
Հուլիսի 24-ին Լիոնի մոտակայքում գտնվող այս քաղաքում կազմակերպված հայկական հանրահավաքի ժամանակ մի քանի թուրք գերազգայնականներ խուճապ էին տարածել։ Նրանց առաջնորդ, Օյոնայի բնակիչ (Էնի դեպարտամենտ) Ահմեդ Չեթինը հինգշաբթի օրը սեպտեմբերի 17-ին կանգնելու է Բուր-ան-Բրեսի դատարանի առաջ։

Դեսին-Շապիյո (Ռոնի դեպարտամենտ) – հատուկ թղթակից
Համավարակի ամառային հեղձուկը քիչ էր, և հանկարծ Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությունից դուրս էր սպրդելու, հուլիսի 24-ի բախումը, որը կարող էր պառակտել հասարակության առանց այն էլ մազից կախված համերաշխությունը։
Լիոնի արվարձան Դեսինում թուրք գերազգայնական ցուցարարները խուճապ էին տարածել հայամետ հանրահավաքի ժամանակ։ Հարյուր տարի առաջ ձևավորված դեսինահայ համայնքը, որը նախկինում նմանօրինակ հարձակման չէր ենթարկվել, խիստ անհանգստացած էր։

Դեսինը Ռոն և Սոն գետերի միջև «մի կտոր Հայաստան» է։ Քաղաքն ունի 28,000 բնակիչ, որոնցից 5,000-ը հայեր են։ Նրանցից շատերը նորեկներ են Հայաստանից՝ տնտեսական և Սիրիայից ու Իրաքից՝ պատերազմական պատճառներով։ 1920-ական թթ․ սկզբին արհեստական մետաքսի լիոնյան արտադրությունն աշխատուժի կարիք ուներ։ Ընկերության հավաքագրման հույն մասնագետը մեկնում է Սալոնիկ, որտեղ էլ ցեղասպանությունից մազապուրծ փախստականների ճամբարում անմիջապես աշխատանքի է վերցնում հայերին։ 1932թ․ բացվում է Հայ մշակույթի տունը, որի դիմաց նույն թվականին կառուցվում է եկեղեցին։ Նույն փողոցում, Ազատագրության հրապարակում 1972թ․ կանգնեցվել է 1915թ․ Հայոց ցեղասպանության հուշարձանը, որն առաջինն է Եվրոպայում։ Այն վերանվանվել է «1915թ․ ապրիլի 24-ի փողոց»։ Այստեղ է գտնվում նաև Հայոց հիշողության ազգային կենտրոնը (ՀԻԱԿ CNMA)։ Հուլիսի 24-ի հանրահավաքը տեղի էր ունենում հուշարձանից մի փոքր ներքև, ՀԻԱԿ-ի մոտ։ «Խաղաղ և զուսպ հանրահավաք էինք կազմակերպել՝ ի համերաշխություն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Հայաստանի»,-մանրամասնում է 35-ամյա Սառա Տանզիլլին, ով Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (ՀՀՊԿ CDCA) անդամ է։

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ռազմական բախումները դեմառդեմ կանգնեցրին Երևանին և Բաքվին, որոնք 1991թ․-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հակամարտության մեջ են։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում հայերով բնակեցված անկլավ է։ Առաջին անգամ է, որ ընդհարումները տեղի են ունենում ոչ թե վեճի առարկա հանդիսացող Լեռնային Ղարաբաղում, այլ արտահայտվում են Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմամբ։ «Հաշվի առնելով մեր պատմական անցյալը, երբ Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, մենք նույնպես անհանգստանում ենք»,-հիմնավորում է Սառա Տանզիլլին։ Հատկապես, որ Թուրքիան անվերապահորեն աջակցում է թուրքախոս Ադրբեջանին՝ թշնամի Հայաստանի դեմ։
«Ականանետեր»

Հայկական հանրահավաքից քառասունութ ժամ առաջ Ֆրանսիայի ազգայնական թուրքերի շրջանում հայտի Ահմեդ Չեթինը սոցիալական ցանցերով հակընդդեմ հանրահավաքի կոչ է անում։ Նա քանիցս հաստատել է իր հախուռն մտքերն ու նվիրվածությունը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին։ Երիտասարդն Օյոնայից (Էնի դեպարտամենտ) է, որտեղ, հիմնականում Սպարտայից սերող, թուրքական համայնքը հայտնի է իր ազգայնական գաղափարներով։

Նշված օրը թուրք ցուցարարները հայտնվում են քաղաքում ժամը 18․30-ին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ նրանց թվաքանակը տատանվում էր 50-ի և 150-ի միջև։ Ազատագրության հրապարակում մոտ 500 հայեր իրենց հանրահավաքն են սկսում ժամը 19․00-ին։ Սառա Տանզիլլին հազիվ էր մի քանի բառ ասել բարձրախոսով, երբ «ականանետերը սկսում են պայթել»։ Իրականում դրանք գյուղատնտեսական նպատակով օգտագործվող պայթուցիկներ էին, որոնց պայթյունն ահավոր ուժգին է։ Վնասներ չկան, սակայն ցուցարարներն ահաբեկված են, հատկապես որ սոցիալական ցանցերով շատերն ահազանգում են Գորշ գայլերի մասին։ 1970-ական թթ․-ից ի վեր երբեմն թուրք իշխանությունների լուռ համաձայնությամբ, նույնիսկ նրանց դրդմամբ, երբեմն էլ առանց նրանց իմացության գերազգայնական ռազմականացված այս փոքրաթիվ խումբը պայքար է մղում «ձախերի», քրդերի և բոլոր նրանց դեմ, ովքեր նսեմացնում են թուրքերի մեծությունը։

Ինչպես Ահմեդ Չեթինի համացանցային տեսահոլովակն է վկայում, որոշ ցուցարարներ դիմակավորված էին։ Նրանք ցուցադրաբար կրում էին Գորշ գայլերի կրծքանշանը և բութը միջնամատին և մատնեմատին միացնելով, իսկ ցուցնամատն ու ճկույթը վեր պարզած գայլի գլուխ և ականջներ էին ցուցադրում՝ որպես Գորշ գայլերի շարժմանը հարելու նշան։ Նույն տեսահոլովակում նրանք թուրքերեն վանկարկում էին «Մենք թուրքական Կոմանդոսն ենք»։

Բազմաթիվ վկաներ, որոնց Լը Մոնդը չկարողացավ հանդիպել, պնդում են, որ այդ ցուցարարները զինված էին դանակներով և երկաթե ձողերով։ Մի բժիշկ երկու դանակ էր գտել իր փոստարկղում։ Նախքան Արամ-Իան-ի կոշկակարանոցի վրա հարձակվելը նրանք Ժան-Ժորես պողոտայով անցնելիս գոռացել էին «Հայերն ո՞ւր են»՝ խնայելով վերջինիս քյաբաբչի հարևանին, առանց իմանալու նրա քուրդ լինելը։
Կոշկակարը Լը Մոնդին պատմում է՝ «Սկսեցին խանութիս վրա քարեր ու պայթուցիկներ նետել։ Հենց ընկերիս հետ մուրճն ու մյուս գործիքները ձեռքիս դուրս եկա, փախան։ Հետո ոստիկանությունը հայտնվեց և արցունքաբեր գազ կիրառեց։ Նրանք ավելի էին վախեցած քան մենք։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը նրանց թողել քաղաք մտնել։ Չէ՞ որ շատ լավ գիտեն, որ Դեսինը հայկական է, և խնդիրներ կան»։

Մինչ բնակչության մի մասն իրենց տներում փակվել էր, հայ երիտասարդները դուրս էին եկել հաշիվ պահանջելու։ Ոստիկանությունն էլ պետք է փորձեր երկու խմբերին հետ պահել առճակատումից։ Բարեբախտաբար անմիջական առճակատում չեղավ, վիրավորներ չկան։ Ոստիկանները ձերբակալել են չորս թուրքի, ովքեր մինչ ազատ արձակվելը պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Թերևս այսքանով սահմանափակվեինք, սակայն Ահմեդ Չեթինը հանրահավաքից հետո շարունակում է անհանգստացնող հաղորդագրություններ տարածել։ Այդ հաղորդագրություններից մեկում նա հայտարարում է՝ «Թող (թուրքական) կառավարությունն ինձ 2,000 եվրո և զենք տա, և ես կանեմ այն, ինչ պետք է ամենուր Ֆրանսիայում»։ Նա բողոքում է Փարիզի և Ստրասբուրգի թուրքերի կրավորականությունից, ովքեր թեև շատ են, սակայն «համախմբված և միասնական չեն»։ «Լիոնում մենք ենք իշխում»,- պարծենում է նա։

Դեսինը ցնցված է։ Երբեք հայ համայնքն ուղղակիորեն չի թիրախավորվել։ Նույնիսկ 2006թ․ մարտին, երբ թուրք աջ-ծայրահեղականների Թալեաթ Փաշա կոմիտե անունով մեկ այլ ոհմակ Լիոնի կենտրոնում ամբողջ Եվրոպայից հավաքված 3,000 ակտիվիստների մասնակցությամբ մեծ երթ էր կազմակերպել Անտոնին-Պոնսեում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացման դեմ։ Այդ ժամանակ էլ ոստիկանական ուժերի խիստ հսկողությունը չէր խանգարել, որպեսզի ժխտողական կարգախոսներ գոռացող երթի մասնակիցները բախվեն ձախ-ծայրահեղական մի քանի հոգանոց ուսանողների խմբին, որն այդ ժամանակ բողոքի երթի էր դուրս եկել Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ։

ՀՀՊԿ (CDCA)-ն շատ արագ վարձեց փաստաբան Շառլ Կոնսինյիին և երկու հայց ներկայացրեց դատարան․ մեկն «ատելություն հրահրելու», իսկ մյուսը «բռնություններ հրահրելու նպատակով խմբավորում ստեղծելու» համար։ Դատախազությունն ընդունեց առաջին հայցադիմումը և որոշեց Չեթինին ծանուցել անհապաղ դատարան ներկայանալու մասին։ Օգոստոսի 17-ին ոստիկանները նրան ձերբակալել են, հարցաքննել, այնուհետև բաց թողել։ «Ռասսայական ատելության հրահրման» գործով նրա դատը նշանակված է հինգշաբթի սեպտեմբերի 17-ի հետկեսօրեին իր բնակության հասցեին ամենամոտը գտնվող Բուր-ան-Բրեսի դատարանում։

Ձերբակալումից ի վեր պարոն Չեթինը ջննջել է սոցիալական ցանցերում իր հաշիվները։ Սակայն հայ ակտիվիստներն արխիվացրել են նրա կոչերը և տեսանյութերը, որոնցում նա ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունն օրենքով չի պատժվում։ Չորեքշաբթի նա իր աջակիցներին կոչ է արել չգնալ դատարան։ Ի աջակցություն Չեթինին 1,472 եվրո գումար է հավաքվել ։ Նրան սպառնում է մեկ տարի ազատազրկում։ Ահմեդ Չեթինը, ինչպես նաև իր փաստաբան Մարի Օդինոն դատավարությունից առաջ չցանկացան արտահայտվել։

Ակվարիումային մշակույթ

ՀՀՊԿ (CDCA)-ի նախագահ և Սառա Թանզիլլիի եղբայր Ժյուլ Բոյաջյանը, որոշել է չբավարարվել այսքանով և Ներքին գործերի նախարարությունից պահանջում է Գորշ գայլերի լուծարումը՝ որպես «գործող խմբավորում»։ Հուլիսի 24-ի միջադեպը Դեսինից անդին բացահայտում է արմատական իսլամիստ և ազգայնական ֆրանսաթուրք երիտասարդության ի հայտ գալը։ Թեև Ֆրանսիայի 200,000 թուրքերից շատ քչերն են հարում Գորշ գայլերին, դա չի խանգարում նրանց լինել շատ կազմակերպված և ակտիվ։ Խոսքն անհանդուրժող, ժխտողական, հակասեմական, հակաքուրդ և մարդատյաց երիտասարդության մասին է։ «Պատահական չէ, որ այս երիտասարդներն իրենց վտարված են զգում ֆրանսիական հասարակությունից,-բացատրում է ֆրանսաթուրք սոցիոլոգ Փինար Սելեկն, ով ներկայանում է որպես «ֆեմինիստ և հակամիլիտարիստ»։ Նրանք մեծացել են մի փակ տիեզերքում, որտեղ իշխել են լեզվի և կրոնի դասերը, հեռուստատեսային քարոզչությունը և թվային տիրույթը։ Այս երիտասարդները մեծապես արհամարհում են իրենց հյուրընկալող հասարակությունները և եվրոպական արժեքները։ Էրդողանին հաջողվել է միահյուսելով երիտթուրքական ազգայնականությունը և օսմանյան իսլամը նրանց հրամցնել մի կուռ հակա-մոդել»։ Այս երևույթը տիրում է ամբողջ Եվրոպայում, սակայն 2017թ․ իսլամիստ Էրդողանի և Ազգային շարժում կուսակցության (ԱԺԿ) գերազգայնականների միջև դաշինքն իրավիճակը լրջացնում է։ Ի դեպ, վերջին ժամանակները հակաքրդական գործողություններն օրըստօրե ավելանում են, ներառյալ Ֆրանսիայում։

Դիտիբը (թուրք-իսլամական կրոնական գործերի միության հապավում) «անջատողականություն» քարոզող ակվարիումային այդ մշակույթի հիմնական օջախներից մեկն է, որի դեմ Կաստեքսի կառավարությունը ցանկանում է օրենքներ ընդունել։ Թուրքական պետությանը ենթակա այդ մարմինն արտասահմանում իրեն ենթակա միությունների օգնությամբ ղեկավարում է երկրպագության վայրերը։ «Էրդողանի օրոք Դիտիբի բյուջեն բազմապատկվեց,-ընդգծում է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Թուրքիայի մասնագետ Էլիզ Մասիկարդը։ Իսլամիստ թուրքերը միշտ էլ գուրգուրել են սփյուռքին։ Իշխանության գալուց հետո՝ էլ ավելի»։ Պարոն Էրդողանը Եվրոպայում սկսել է սփյուռքի հետ ավելի շատ հանդիպել։ Նրա համար արտասահմանի թուրքերն իր երկրի ու տեսլականի «դեսպաններն» են, ովքեր վերջին հինգ տարիներին շատ ռազմատենչ են դարձել։

Լիոնում 2018թ․ Թուրքիայի ազգային ժողովի վերջին ընտրությունները տեղի են ունեցել Դիտիբում, այլ ոչ թե հյուպատոսությունում։ Երկու շաբաթ շարունակ 30,000 թուրք ընտրողներ են այցելել Դեսինի արդյունաբերական գոտի։ «Տարօրինակ է, որ այստեղ են իրենց մզկիթը կառուցել, մինչդեռ թուրք ներգաղթյալները մեծամասամբ Մեյզիոյում և Վո-ան-Վելինում են»,-ընդգծում է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի քաղաքաշինության և բնակարանային ապահովման գծով երկրորդ տեղակալ Դանի-Կլոդ Զարթարյանը։ Դասասենյակներից, աղոթասրահներից, գրասենյակներից և պահեստներից բաղկացած Դիտիբը հսկայական համալիր է, որը սեպի նման խրվել է հանրային թափոնների հավաքման կետի և սննդօգնության բաշխման կենտրոնի միջև։

Հետաքրքիր զուգադիպությամբ հուլիսի 24-ի թուրք ցուցարարները հենց այնտեղ էին ժամադրվել։ Լը Մոնդի հարցմանը Դիտիբի պատասխանատուները «ճամփորդության» մեկնած իրեն տնօրենի բացակայության պատրվակով հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։ Տեղացի աշխատողներից մեկն, ով ցանկացավ անանուն մնալ, վստահեցնում էր, որ հավաքվածներն իրեն զարմանք էին պատճառել։ «Նրանց դեմքերը ծանոթ չէին։ Նրանց ասացի, որ այստեղ կանգառելն արգելված է։ Նրանց դուրս հանեցի և դուռը փակեցի»,-բացատրում է նա։ Ֆրանսիայի Գորշ գայլերի և թուրքական պետության միջև այս նոր գաղտնի համաձայնությունն անվերապահորեն թեժացնելու է Փարիզի և Անկարայի միջև լարվածությունը, որոնք արդեն իսկ իրար դեմ սուր են ճոճում Լիբիայում և Արևելյան Միջերկրականում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում ԿԳՄՍ-ն ուսուցիչներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին Եթե զինադադարի Հայտարարության տեքստում փոփոխություններ հնարավոր լինի անել, դա կարող են նախաձեռնել ԱՄՆ-ն և Ֆրանսիան. Էմիլ Օրդուխանյան Ռուս խաղաղապահ է վիրավորվել Լեռնային Ղարաբաղում Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը 80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա` Շիրակի մարզին Որքան գումար են ստանալու արցախցի մեր հայրենակիցները և ինչպես է լուծվելու անօթևան մնացած քաղաքացիների հարցը ՈՒՂԻՂ. Անհետ կորածների հարազատները հանդիպում են Փաշինյանի հետ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Երկրում իշխանություն կա՞․ Պուտինի՞ց պետք է իմանանք զոհերի, գերիների տվյալներ, ճշգրտված քարտեզ ԱԺ խորհուրդը վաղը կքննարկի պատգամավորի մանդատը վայր դնելու նախագիծը Երևանի անապահով բնակիչներին անվճար վառելափայտ կտրամադրվի Քանի հայ գերի կա ադրբեջանական կողմում եւ երբ կսկսվի փոխանակման գործընթացը. Կարմիր խաչը տեղեկություններ չի հայտնում, ՊՆ-ն հարցում է ուզում Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել ՊՆ-ն՝ Դավիթ Տոնոյանի՝ Բուլղարիայում գործող ռազմամթերքի գործարանում բաժնետեր լինելու և Պատրոն Դավիթի ընկերությանը գումար փոխանցելու լուրերի մասին Արցախի բոլոր բնակավայրերը մաքրվել են պայթած ու չպայթած զինամթերքից. ԱՀ ԱԻՊԾ Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՄԻՊ Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Բերդաշենը, Ծառուկյանը կզրկվի՞ մանդատից. նոյեմբերի 23-ն՝ ամփոփ Կան բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա ՞ն իրենց տներից, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում. Արայիկ Հարությունյան Բա Երևան Սիթիի դրոշն ուր ա՞, Ալեքսանյանը չի, իր օգնական Արմանն ա, Ալեքսանյանը գնացել ա ռայոն. ֆեյսբուքում քննարկում են վարչապետի հանդիպումները՝ գործարարների հետ Ինչ կենսագրություն ունի ԿԳՄՍ նորանշանակ նախարարը Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. հայտնի է, թե ով է փոխարինելու նրան Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պատրությունն «ապահոված» ղեկավարի հետ. Արամ Աբրահամյան Արայիկ Հարությունյանը Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ) Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Տոնոյանի ազատվելուց մեկ օր առաջ ՊՆ-ն 27 մլն դոլարի փոխանցում է կատարել օֆշորային կազմակերպությանը՝ իբրև ռազմամթերք գնելու համար. Ալեքսանդր Սիրունյան Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Արցախը գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում». Դավիթ Բաբայան Ով է նա. լավ չեմ գնահատում իր աշխատանքը. քաղաքացիները՝ Զարուհի Բաթոյանի մասին (տեսանյութ) Թե որտեղից է Անդրանիկ Քոչարյանին այդ տեղեկատվությունը, փորձեք իրենից պարզել. Ալթունյանը՝ Բալայանի ազատման մասին Քեզ թվաց թե ունե՞ս իրավունք այս սուրբ հողը թուրքին նվիրելու, ինչո՞ւ, այ սրիկա. Մարգարիտ Եսայան Նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի ավագանու նիստ կգումարվի Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը Խորհրդարան, կառավարություն, կենտրոնական բանկ ունե՞նք, թե դրանք էլ են կապիտուլացվել. մեկը մի ողջամիտ բացատրություն կտա՞, թե ի՞նչ է կատարվում տնտեսության հետ. Հովհաննես Մանուկյան Ի դեպ. Ադրբեջանին փոխանցվող համայնքների եւ հայ բնակչության իրավունքների պաշտպանության մասին Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել. Վիտալի Ոսկանյան Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծերին Քաղաքականությունը ինձ չի ստիպում կորցնել մարդկանց հանդեպ հարգանքս. Սոֆյա Հովսեփյանը՝ պատասխանել է Իսայանին ու Զոհրաբյանին Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ Գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը Ես գիտեի, որ մեր ժողովուրդը հատուցելու է իր գործած քաղաքական հիմարությունների համար, բայց պատկերացնել չէի կարող, որ հատուցումն այսքան դաժան կլիներ. Արծրուն Պեպանյան «Լազարեւյան ակումբ». Հավաքված շուրջ 10 միլիոն ռուբլին կծախսվի Արցախի ժողովրդին օգնելու համար Անխտիր, բոլորին պետք է ազատել. քաղաքացիները՝ նախարարների աշխատանքի մասին (տեսանյութ) Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը՝ հակառակ համաձայնագրի. WarGonzo Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ Սեյրան Օհանյանին, Ալիևի հետ միասին, հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը. Ղազինյան Տպավորություն է՝ թե ՀՀ, թե Արցախի կառավարությունները կաթվածահար են, շտապ արձագանք պահանջող թեմաներին լուծում չի տրվում. Կարեն Վրթանեսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ