Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես օգնել երեխային դպրոցում դիմակ կրել եւ պահպանել հակահամաճարակային կանոնները. հոգեբանի խորհուրդները

Վազող տող

Ինչպես օգնել երեխային հարմարվել դպրոցում դիմակ կրելուն, հակահամաճարակային կանոնները պահպանելուն, այդ թվում միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելուն, սեփական իրերի հիգիենային և ալկոգելային միջոցները օգտագործելուն: ArmDaily.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԿԱՆԱ հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարինա Ղազարյանի հետ:

Խոսելով երեխային օգնելու և հակահամաճարակային կանոնների առումով նրան պահանջներ ներկայացնելու մասին` հոգեբանը երեք կարևոր կետ առանձնացրեց.
1. Որն է երեխայի դիրքորոշումը և տրամադրվածությունը այդ կանոնները պահպանելուն:
2. Որն է նրան շրջապատող մեծահասակների դիրքորոշումը և տրամադրվածությունը այդ կանոնները պահելուն, կամ հակառակը՝ դժգոհությունները:
3. Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներ, որոնք ունենալով ինչ-ինչ խնդիրներ, պետք է օգտվեն արտոնություններից:

Առաջին խմբի հարցերի դեպքում կարևոր է երեխաների հետ զրույցը և զրույցի ընթացքում բացահայտումը, թե ինչպիսին է տվյալ երեխայի դիրքորոշումը և վերաբերմունքը վերոնշյալ գործողությունների հանդեպ: Շատ հաճախ տարվելով առօրյա գործերով`մոռանում ենք երեխաների հետ անհատական զրույցների մասին: Երեխաները հաճախ ընդօրինակում են իրենց ընկերների դիրքորոշումը, այլ երեխաների և մեծահասակների վարքային նորմերը: Իսկ ինչպիսի՞ն են երեխաների մտայնություններն ու մտահոգությունները: Վերջին շրջանում ունենալով տարբեր երեխաների հետ աշխատանքաների պատկերը`առանձնացնում ենք հետևյալ հիմնական վախերը.

1. Վախ հիվանդանալուց (ես և իմ ընտանիքի անդամները, մտերիմները չհիվանդանան «վտանգավոր հիվանդությամբ»)
2. Վախ նկատողություն ստանալուց: Մենք խոսում ենք հիվանդությունից զերծ մնալու և դիմակը, որպես հիվանդությունից պաշտպանող միջոց, օգտագործելու մասին, բայց անընդհատ երեխաների մոտ լարվածություն կա` նկատողություն ստանալու (կդիպչեն ոչ մաքուր իրերի, կշփվեն վարակակիր մարդկանց հետ և այլն): Արդյունքում ստեղծվում է կաղապարված մտածողություն, ինչն, իր հերթին, առաջացնում է ֆիզիկական, հոգեբանական ընկճում, երբեմն էլ`հյուծվածություն:

Բազմաթիվ գիտափորձեր կան այն մասին, թե ինչպես է երեխաների ուշադրությունն անկում ապրել, և ինչպես է ընկել ընկալման և ըմբռնման արդյունավետությունը՝ թթվածնով ոչ հագեցված լսարաններում կամ դասարաններում: Դիմակով փակելով մեր շնչառական օրգանները, մենք ստանում ենք շնչելու օդ, բայց ոչ բավարար քանակով, ինչը անհրաժեշտ է մեր ուղեղի ակտիվ կենսագործունեության համար:
Մյուս կողմից մենք դիմակի տակ, կարծես, վերաշնչում ենք մեր արտաշնչման արգասիքները: Շատ հաճախ երեխաները, որոնց փորձում ենք տրամադրել, որ դիմակ կրեն, անմիջական զրույցի ընթացքում ասում են, որ իրենց դիմակներից առնում են ուտելիքի, իրենց շնչառութան և թքարտազատության հոտը:
Այսպիսով` առաջին շեղող հանգամանքը թթվածնի ոչ բավարար հոսքն է և արտաշնչած օդի նորից ներշնչումը: Մյուս կողմից` մեր ձեռքերը, շարժողական համակարգը և մտքի բլոկը շեղվում են դեպի դիմակը հանել-դնելու վրա: Այդ պարագայում երեխաներին որոշակի վերապատրաստումների ճանապարհով սովորեցում են ինչպես հանել և հագնել դիմակը՝ հնարավորինս քիչ հպվելով դիմակին: Սակայն երբեմն երեխաները համոզված չեն լինում, թե ինչպես դա արեցին՝ ճիշտ թե սխալ: Այս բոլոր գործողությունները ուսումնական պրոցեսին զուգահեռ, բնական է, որ որոշակի շեղում են ենթադրում: Այստեղ նաև ուշադրության բաշխման խնդիր ունենք, որը տարբեր երեխաների դեպքում անհատական է:

Հաջորդ խնդիրը, դա տվյալ դասը տանը ծնողի կողմից նորից չծածկած բերանով արտաբերելն է: Սա հատկապես վերաբերում է տարրական դասարանների աշակերտներին, մասնավորապես` առաջին դասարանցիներին, ովքեր հնչյունները, պատմողական խոսքը և ուսումնառության շատ նյութեր ընկալում են՝ նայելով դիմացինի արտաբերող բերանին: Երեխաները հնչյունահնչութային կազմությունը շատ դեպքերում ընկալում են խոսողի ամբողջ դեմքին և դիմածնոտային շարժին նայելով: Իսկ երգեցողության և լոգոպետական աշխատանքներում, կարելի է ասել, անհնար է առանց բաց դեմքի աշխատել և երեխաներից պահանջել տրված յուրացնել:

Գոյություն ունի զգայական ինդուկցիա հասկացությունը և զգայարանների ամբողջական բլոկով գործելու միտումը, որի դեպքում մեկ զգայարանի սահմանափակումը որոշակի ճառագայթմամբ ազդում է մյուսների գործունեության վրա: Պատահական չէ, որ այս մասին ընթերցելով, ինչ-որ մեկը մտաբերի, որ ինքը լավ չի լսում, երբ իր բերանն ու քիթը փակ են: Նույնիսկ ընկալման տեսադաշտին է որոշակի դեպքերում քիթ-բերան հատվածի փակ լինելը խանգարում: Ըստ այդ` ոչ թե մեր աչքերն են փակվում և տեսողությունն է սահմանափակվում, այլ տեսադաշտի ամբողջական ընկալման մտապատկերները մեր ուղեղում` բոլոր զգայարանների համակցված զգայությունների լուսանցքով քիչ-քիչ նեղանում: Այսինքն` մենք կարող ենք ունենալ տարածքի որոշակի աղճատված կամ սահմանափակ մտապատկեր:

Նշված խնդիրները ավելի են բարդանում, երբ երեխաները շրջապատում պարբերաբար լսում են դժգոհություններ` կազմակերպվող միջոցառումների նկատմամբ: Օրինակ` ծնողները, ուսուցիչները առաջադրված պահանջի հետ մեկտեղ բարձրաձայնում են նաև սեփական դժգոհությունները: Այստեղ պետք է ունենանք զգուշավորություն և փորձենք երեխային օգնել աջակցող տոնով, օրինակների, անգամ, կատակների տոնով: Բայց թե՛ պահանջելու, թե՛ դժգոհելու դեպքում մենք ոչ միայն կորցնում ենք մեր խոսքի արժեքը, այլև սերմանում երեխայի մոտ հետագայում էլ մեր խոսքի, տված խոստումների հանդեպ կասկածներ: Պետք է շատ զգույշ լինենք, որ հետագայում նմանատիպ իրավիճակներին նմանվող իրադարձությունները չունենան նույն կասկածամտությունը, և մեր խոսքի հանդեպ վստահությունը փոքրիկների կողմից չկորի:

Կարևոր խնդիրներից է նաև սոցիալական հեռավորության հարցը, երբ փոքրիկն, առանց այդ էլ, վերջին շրջանում ունենալով հեռավար դասեր և կարոտած լինելով իրական շփմանը, գնում է դպրոց, ու հանկարծ իրեն կտրուկ ասվում է, որ չի կարող բռնել ընկերոջդ ձեռքը, մոտ կանգնել նրան, շշնջալ նրա ականջին: Սրանք շփման այն միտումներն են, որոնք տարիներ շարունակ մենք խրախուսել ենք, մինչդեռ երեխաներն այս ընթացքում եղել են հարաբերականորեն մեկուսացած վիճակում:

Երկրորդ խումբ խնդիրները մեծահասակների դիրքորոշում վերնագրի տակ ենք պատկերացնում: Ուսուցիչները հաճախ նխատողություն անողի և ինչ-որ տեղ լարվածություն հաղորդողի հոգեվիճակ են զգում և արտահայտվում այդ մասին, որ իրենց բուն գործը թողած, ուշադիր երեխաների գործողություններին են հետևում: Ուսուցչի՝ անընդհատ բողոքող կեցվածքը որոշակիորեն փոխում է երեխայի տրամադրվածությունը տվյալ մանկավարժի հանդեպ: Անգամ թիմային փոխհարաբերության մեջ է լինում կոլեգիալ որոշակի լարվածություն, երբ մի ուսուցիչը ծայրահեղ խիստ է պահում կանոնները, մյուսը չի ընդունում պահանջված միջոցառումները, և դա էլ, հերթին բերում է լարվածության, որ հիմա էլ ինքը կարող է նկատողություն ստանալ գործընկերոջ կողմից:
Ինչո՞վ է կարևորվում այս ամենի մեջ հոգեբանական աշխատանքը: Այն հենց ուղղված է հետագայում այս միտումները այլ վարքի նորմերի և կյանքի այլ իրադարձությունների մեջ չտեղափոխելուն: Այս պարագայում շատ կարևոր են զրույցները` ծնողների, ուսուցիչների, բուժաշխատողների կողմից, որ սա ժամանակավոր իրավիճակ է: Երեխաներին պետք է հրահանգվի, որ մի կողմից անում եք ձեր համար, մյուս կողմից՝ շրջապատի: Երկու կողմն էլ պետք է հարգել, ինչը բերում է սեփական ես-ի և շրջապատի պաշտպանվածության ու գնահատման մասին դաստիարակությանը:

Փոքրիկներին շատ են օգնում խաղերը, որոնք միտում ունեն, օրինակ, որոշակի հեռավորություն պահելու: Պետք է հումորով և հետաքրքիր մեխանիզմներով արձագանքել այն ամենին, ինչը մեզնից պահանջում են:
Երեխաների մի խումբ էլ կա, որ շատ կազմակերպված անում են այդ ամենը՝ չսպասելով մեծահասակների հորդորին:
Դասերից դուրս մնացյալ հատվածը հնարավորինս պետք է անցկացնել բնության դրսում, ազատ տարածքներում, որտեղ հնարավոր կլինի հանել դիմակները:

Երրորդ խումբ հարցերը, որոնք վերաբերում են կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող, դիմակ կրելու պատճառով ալերգիկ, մաշկային խնդիրներ ունեցող, շնչառական ապարատից կախված ֆիզիոլոգիական և ֆիզիկական որոշակի հակացուցումներ ունեցող երեխաներին, նրանց դեպքում միանշանակ պետք է լինի բացառիկ մոտեցում: Հանդիպած տրավմատիկ դեպքերից մեկն, օրինակ, վերաբերում էր դեռահաս մի աղջկա, ում մաշկի վրա դիմակից առաջացել է գրգռվածություն կարմրածություն, այտուցներ, չի խրախուսվել գնալ առանց դիմակի, քանի որ դա դպրոցի ընդհանուր պահանջն էր, փոխարենն առաջարկվել է դիմավահան կրել: Երեխան մեծ հուզվածությամբ և տագնապով է արձագանքել լուծման նման տարբերակին, ամաչել է, որ կլինի տարբերվող: Ամբողջ գիշերն ունեցել է խուճապային հակազդումներ, մեղադրել, վիճել է ծնողների հետ, ապա ասել, որ ընդհանրապես չի ուզում դպրոց գնալ: Մի կողմից գումարվել է դեռահասի ճգնաժամային իրավիճակը, մյուս կողմից` մաշկի արդեն իսկ վնասվածքները, որոնք բերել են հոգեբանական որոշակի բարդույթների: Երեխան մտածել է, որ ինքը լինելու է ուշադրության կենտրոնում ոչ լավ իմաստով: Այստեղ հարց է առաջանում. երեխան էր խոցելի, սա եղավ առի՞թ, թե՞ առիթը ստեղծեց երեխայի մոտ այդ հոգեվիճակը, քանի որ ծնողների պատմելով նախկինում նմանատիպ խնդիրների չեն բախվել:

Առայժմ բախվում ենք և բախվելու ենք տարբեր հոգեբանական խնդիրների, մինչև հանգուցալուծվի բոլորիս բաժին հասած այս էտապը:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™