Մեր զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում. Արծրուն Հովհաննիսյան Արցախյան պատերազմ, օր 31-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. Արծրուն Հովհաննիսյան Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել. վարչապետը խոսեց երեկվա ելույթի նպատակի մասին Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում հակառակորդին. Նիկոլ Փաշինյան Տղա ջան, սենց հարցեր չեն լուծում…այսօր հոկտեմբերի 27-ն է, Կարեն Դեմիրճյանի մահվան օրը ԱԺ-ն արտահերթ նիստում կվավերացնի «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» կոնվենցիան Անկախ ամեն ինչից՝ արձակուրդներից հետո 1-4-րդ դասարաններում դասերը վերսկսելը ընդունելի որոշում է. Սերոբ Խաչատրյան Ես պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի առաջարկը․ Խոսրով Հարությունյան ՀՀ-ն ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան․ Ալեն Սիմոնյան
Երևան, 28.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան

Եգիպտոսի Արաբական հանրապետություն այցի ընթացքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է ունեցել «ալ-Ախբար» թերթի հետ, պատասխանել հայ-եգիպտոսյան հարաբերություններին, Արցախա-ադրբեջանական հակամարտության, դրանում Թուրքիայի դերին վերաբերող եւ այլ հարցերի։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:

Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:

Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:

Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:

Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:

Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:

2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:

Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում:

Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները:

Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար:

Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները:

Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:

Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։

Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։

Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։

Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը:

Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արցախյան թեժ մարտերում զոհվել է «Վարդանանց» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանի թոռը Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայ Զինվորի տուն Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ է արել Ջո Բայդենին ճանաչել Արցախի Հանրապետությունը ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է մարտական գործողությունների գոտում բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը Առաջիկա ժամերին մեր հերոսի փոքրիկն է ծնվելու․ Նազենի Հովհաննիսյան Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ. ԱՆ Այսօր պատերազմը նաեւ թիկունքում է. պետք չէ վհատվել վատ լուրերից եւ չափից շատ ոգեւորվել հաջողություններով. Ավինյան Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Երեւանում ծնվել է 107 արցախցի երեխա Թրամփն ասել է, որ հիասթափված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումից Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել. Աննա Հակոբյանը՝ իրենց ջոկատին միանալ ցանկացողներին Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ Մեր զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում. Արծրուն Հովհաննիսյան Արցախյան պատերազմ, օր 31-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հոկտեմբերի 27-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 214 դեպք Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա. Արծրուն Հովհաննիսյան ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանն այլընտրանքի բացակայությունը ՈՒՂԻՂ. Իրավիճակը սահմանին. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել. վարչապետը խոսեց երեկվա ելույթի նպատակի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականների հետ Զորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում հակառակորդին. Նիկոլ Փաշինյան Դասալքությունն այսուհետ պատժվելու է 8-15 տարի ազատազրկմամբ Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետեւանքները Սարուշեն եւ Խաչմաչ գյուղերում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Քաղաքական իշխանության լրջանալու պահը և իշխանափոխության կոչերի վտանգավորությունը. լայվերից գործի անցնելու ժամանակը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին Իրանի փոխարտգործնախարարը Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան Կրիր դիմակ, փրկիր զինվորներին. Երևանում քաղաքացիներին դիմակներ են բաժանվում ՌԴ ԱԳՆ Լավրովն ինքնամեկուսացվել է Վարչապետը Մայք Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Решение: срочное прямое обращение премьера Пашиняна к президенту Путину. Публично. Ованес Манукян Ջալալ Հարությունյանն ազատվել է պաշտոնից, հրետակոծվել է Հայաստան-Իրան սահմանը․ հոկտեմբերի 27-ն ամփոփ Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բադրայի ուղղությամբ. դա կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք. ՊՆ խոսնակ ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստ Հունաստանում բնակվող 70 հայեր Արցախ մեկնելու ցանկություն են հայտնել ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակվածներ կան. Մինասյան Տղա ջան, սենց հարցեր չեն լուծում…այսօր հոկտեմբերի 27-ն է, Կարեն Դեմիրճյանի մահվան օրը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ