«Ինսթագրամի հայ հայտնիները». ովքեր են անդրադարձել արցախյան պատերազմին և կոչով դիմել միջազգային հանրությանը Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ալիևն արդեն այդքան էլ հույս չունի լուրջ բան գրավելու, նա չգիտի, թե ինչպես կանգնեցնի պատերազմը․ Ստեփան Գրիգորյան Արայիկ Հարությունյանի նամակը տեղին էր ու լրացուցիչ աջակցություն ստանալուն միտված․ Ստեփան Գրիգորյան Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները Ես հույս ունեմ՝ ինչպես 1990-ականներին և 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը. Պարգեւ Սրբազան (տեսանյութ) Չեմ ասում, որ թուրքական ապրանքը հրաշք է կամ լավն է, բայց դրա համարժեքները պետք է բերել կամ տեղում արտադրել․ Գագիկ Մակարյան Բողոքի ակցիա Իսպանիայում. հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին Կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալուց հետո բժշակական հաստատությունները գրություն են ստացել
Երևան, 24.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները: Ներկայացնում ենք Երվանդ Խունդկարյանի հայտարարությունը.

«Հարգելի՛ գործընկերներ, սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր):

Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը:

2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների և դատական ծառայողների մեծամասնության մոտ: Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ և շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը և պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի և, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, և այն համբերատարությունը, որ դրսևորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել և այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսևորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում:

Կարևորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների և դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարևորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը և միասին այդքան կարևոր ճանապարհ անցնելը:

Կարևորում եմ նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների և դատական համակարգի խնդիրները վեր հանող և խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ և նաև որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների և միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում:

Հարկ եմ համարում նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարևոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք: Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում: Կարևորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում և Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները և գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում:

Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին և պատասխանատու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝

վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները,
դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից,
դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ:

Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների և դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:

Սեպտեմբերի 15-ին Երվանդ Խունդկարյանն ԱԺ-ի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Ինսթագրամի հայ հայտնիները». ովքեր են անդրադարձել արցախյան պատերազմին և կոչով դիմել միջազգային հանրությանը Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը» Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով Այցելություն Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող Հայաստանի խմբին Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ Լույսով ու ժպիտով լցնենք մեր սրտերը. մանուկների հավատն ու ուժը հոգի է փառավորում․ Նազենի Հովհաննիսյան Ալիևն արդեն այդքան էլ հույս չունի լուրջ բան գրավելու, նա չգիտի, թե ինչպես կանգնեցնի պատերազմը․ Ստեփան Գրիգորյան «Էսի շարունակվելու ա էնքան, մինչև իրենք չհանձնվեն». Հայրենիքի պաշտպանության առաջնագծում (տեսանյութ) Վթար Սեբաստիայի և Արմին Վեգների փողոցների խաչմերուկում. վարորդի վիճակը ծանր է Երևանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում գիշերը մեքենա է այրվել Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ողբերգություն է. Ալեքսիս Օհանյան (տեսանյութ) Եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Արայիկ Հարությունյանի նամակը տեղին էր ու լրացուցիչ աջակցություն ստանալուն միտված․ Ստեփան Գրիգորյան Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. ԱՀ ՄԻՊ Հակառակորդի կորուստները. խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ վիրավորված զինծառայողներին Հրապարակվել է անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից նոր կադրեր Ծանր ժամանակներ են սպասվում, պետք է ուժերի գերլարումով ու քաղաքական գերճիշտ քայլերով փրկել այն, ինչը հնարավոր է փրկել. Ստեփան Դանիելյան Թշնամական տանկերը խոցելու համար մի քանի զինծառայողներ կպարգևատրվեն. հերոսական պատմություններ առաջնագծից Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք. Արսեն Թորոսյանի կոչը Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները Ապրեն մեր լավ ախպերները. մեր դիվիզիոնը խփեց ՏՈՍ-ը, սալյութ ա անում. նոր տեսանյութ Արցախից Ես հույս ունեմ՝ ինչպես 1990-ականներին և 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը. Պարգեւ Սրբազան (տեսանյութ) Չեմ ասում, որ թուրքական ապրանքը հրաշք է կամ լավն է, բայց դրա համարժեքները պետք է բերել կամ տեղում արտադրել․ Գագիկ Մակարյան Բողոքի ակցիա Իսպանիայում. հայերը փակել են Իսպանիա - Ֆրանսիա մայրուղին Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ խոսնակ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ) Կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալուց հետո բժշակական հաստատությունները գրություն են ստացել Եթե իրավիճակը դառնում է կրիտիկական, ինքը պարտավոր է ինչ-որ որոշումներ ընդունել. Վահան Շիրխանյանը` Արայիկ Հարությունյանի նամակի մասին Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ Ադրբեջանի առաջ այդուհանդերձ դրվում է կարգավիճակի հարցը. Հակոբ Բադալյան Թուրքիայից 1200 հատուկ ջոկատայիններ տեղափոխվել են Արցախյան ճակատ. wargonzo Հակառակորդի կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը (տեսանյութ) Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղը Ադրբեջանական ագրեսիա. հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում. Ադրբեջանցի ռազմագերին պատմում է իրենց մարտական առաջադրանքի մասին (տեսանյութ) Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են Զգուշացում հայտկապես ֆեյսբուքի օգտատերերին. ԱԱԾ-ն նոր հայտարարություն է տարածել Անհայտ կորած քաղաքացիական անձինք կան.ռիսկը մեծ է, որ նրանք զոհվել կամ խոշտանգվել են. Արտակ Բեգլարյան Կորոնավիրուսից 12 մահվան դեպք մեկ օրում. ամենաերիտասարդը 50-ամյա, տարեցը՝ 81-ամյա կանայք են Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ուղիղ Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում Արմավիրի մարզում գիշերը ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ