Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք. ունենք 485 առողջացած. կա 20 մահ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Արցախյան պատերազմ, օր 25-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ) Ալիևը այլևս դիվանագիտական հարթությունում մանևրելու հնարավորություն չունի. Էմիլ Օրդուխանյան (տեսանյութ) Քարոզչությունը ռազմական ստրատեգիայի մասն է, փորձեք հմտորեն համադրել պաթոսն ու իրատեսությունը Քանի «Ազգային հերոս» ունենք և ովքեր են նրանք Ճանաչենք Արցախը. Սուրբ Ղազանչեցոց վանքը՝ Շուշիի խորհրդանիշ
Երևան, 21.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ուրախ եմ, որ 20 տարի առաջ արածս առաջարկն այսօր առաջ է մղվում իրավաբանների առավել երիտասարդ, կարծում եմ նաև առավել առաջադեմ սերնդի կողմից. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև ներկայացվող հոդվածը տպագրվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ օրաթերթի 2000 թվականի հունվարի 29-ի համարում, իսկ շարունակությունը զետեղված է փետրվարի 1-ի համարում։ Իհարկե, 20 տարին բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի առաջադրված հարցադրումների մի մասը ակտուալությունը կորցնի, սակայն այս հոդվածում զետեղված մոտեցումների մեծ մասն այսօր էլ արդիական են, կարևոր և պատասխանների սպասող։ Ես անչափ ուրախ եմ, որ 20 տարի առաջ արածս առաջարկը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորման հիմքով Գերագույն դատարան ստեղծելու մասին այսօր առաջ է մղվում իրավաբանների առավել երիտասարդ, կարծում եմ նաև առավել առաջադեմ սերնդի կողմից, և հուսով եմ այս գաղափարն իր կենսագործումը կստանա մեր իրավական համակարգում։ Վերհիշեցի այս հրապարակումս այն նպատակով, որ բոլորին հասկանալի լինի իմ ակտիվ աջակցության մոտիվացիան սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի համապատասխան որոշմանը։
Երրորդ իշխնության կայացման ճանապարհին.
Դատական համակարգի միամյակի առիթով
Արդարացի է հասարակության դժգոհությունը դատական համակարգի նկատմամբ և ճիշտ է պահանջմունքների ծավալը, որոնք առաջադրվում են դատական համակարգին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ինչքան էլ պինդ ու ամրակազմ լինի Ձեր զավակը, այնուամենայիվ, Դուք նրան առավելագույն պահանջներ կարող եք ներկայացնել միայն հասուն տարիքում։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հիշի, որ որքան էլ կատարյալ լինի մեր դատական համակարգը, այն ընդամենը մեկ տարեկան է։
Դատական նոր համակարգը ձևավորումը
Իշխանությւոնների բաժանումը Հայաստանի սահմանադրական կարգի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի «Պետական իշխանությունն իրականացվում է սահմանադությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման հիման վրա»։
Դատաիրավական բարեփոխումներն ապահովող օրենսդրական ակտերը տեսական մակարդակով բավականին հաջող լուծումներ տվեցին դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված հարցերին։
Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների առանցքային հարցն անաչառ և անկողմնակալ դատական համակարգի ձևավորումն էր։ Այս խնդիրն արձանագրված էր նաև դատաիրավական բարեփոխումներն իրականացնող կառավարության գործունեության ծրագրում, որտեղ անկախ և անկողմնակալ արդարադատության իրականացումը դիտվում էր որպես պետության և դատարանի նկատմամբ հարգանքի ձևավորման կարևորագույն տարր։
Չնայած բարեփոխումների դժվարագույն ընթացքին, կառավարությանը հաջողվեց Սահմանադրությամբ նախանշված ժամկետներում ապահովել բարեփոխումների բնականոն ընթացքը։ Իհարկե, լուծումները ոչ բոլոր դեպքերում էին կատարյալ, սակայն կոնցեպտուալ մակարդակով դրանք համապատասխանում էին Սահմանադրությամբ ամրագրված համակարգի տրամաբանությանը։
Ինչևէ, այսօր Հայաստանում ստեղծված է նոր՝ եռաստիճան դատական համակարգ, որը բոլորել է գործունեության մեկ տարին։ Ի՞նչ արդյունքների է հասել դատական համակարգն այս ժամանակահատվածում։
Առաջին հաջողությունն այն է, որ դատական համակարգը կարողացավ առանց լուրջ ցնցումների շարունակել արդարադատության գործառույթի իրականացումը։
Հաջորդ գործադիր համակարգի ազդեցության կտրուկ կրճատումն էր դատական համակարգի նկատմամբ, որը ստացավ ոչ միայն բյուջետային և ֆինանսական ինքնուրույնություն, այլև օրենսդրորեն հստակ կանոնակարգվեց արդարադատության նախարարի իրավասությունների ծավալը դատավորների պատասխանատվության բնագավառում։
Երրորդ՝ նկատվեցին դրական տեղաշարժեր դատական համակարգի նկատմամբ հասարակության վերաբերմունքի առումով։ 1999 թվականի ինն ամիսների ընթացքում հանրապետության առաջին ատյանի դատարաններ մուտք են եղել 22163 քաղաքացիական գործեր, այն դեպքում, երբ 1997 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 15566, իսկ 1998 թվականին՝ 15443։ Սա խոսում է դատական համակարգի նկատմամբ վստահության մեծացման մասին։
Չորրորդ՝ դատական համակարգն ունեցավ իր ինքնակառավարման հիմնական մարմինը՝ դատարանների նախագահների խորհուրդը։ Սա, թերևս, առաջին քայլն է դատական իշխանության ատրիբուտների ստեղծման ճանապարհին։
Եվ վերջապես օրենսդրորեն և գործնականում հաստատվեցին դատավորների անկախության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են դատավորի անփոփոխելիությունը, ապաքաղաքականացվածությունը, գործունեության նյութական և սոցիալական ապահովումը (վերջին գործոնը մասնակիորեն կարելի է համարել նվաճում, քանի որ օրենսդրական մի շարք պահանջներ այս բնագավառում դեռևս անկատար են):
Համակարգի գործունեության հիմնախնդիրները
Համակարգի լիարժեք և բնականոն աշխատանքին խոչընդոտող հանգամանքների չարձանագրումն ու անհրաժեշտ հետևություններ չանելը համակարգի լճացման նախապայմանն է։ Շոշափելի առաջընթացի առկայության պայմաններում լավատեսության լուրջ հիմքեր այսօր դեռևս չունենք։
1. Դատական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը (սահմանադրական նոր լուծումների անհրաժեշտությունը)
Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ։ Ցավոք, այս համակարգի առաջին փորձաքայլերն այնքան էլ հուսադրող չեն։ Սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտություն է առաջացել հետադարձ հայացք նետելւ սահմանադրական լուծումներին։
Իր առավելություններով հանդերձ, եռաստիճան դատական համակարգն ունի մի մեծ թերություն. Դատական բարձրագույն ատյանի լիազորությունները համարժեք չեն դատական համակարգում նրա համար նախատեսված դերին։ Այս իրավիճակից ելքի պարզագույն լուծման կողմնակիցները գտնում են, որ կարելի է դուրս գալ այս իրավիճակից ՝ ընդլայնելով վճռաբեկ դատարանի իրավասությունները։
Իմ խորին համոզմամբ, մենք դատական ուժեղ համակարգ կարող ենք ունենալ միայն այն պարագայում, եթե ունենանք դրա շատ հզոր բարձրագույն ատյանը, որն օժտված է լինելու միաժամանակ և սահմանադրական արդարադատության, և վճռաբեկության իրավասություններով։ Գտնում եմ, որ այս մոտեցումը հնարավորություն կտա շատ կարճ ժամանակահատվածում կայացած դատական համակարգ ունենալ։
Հաջորդ կարևորագույն սահմանադրական խնդիրը, իշխանության մյուս ճյուղերի հետ զսպումների և հակակշիռների հարաբերակցությունն է։ Սա ուղղակիորեն առնչվում է իշխանության այ ճյուղերից դատական իշխանության անկախության խնդրին։
ՀՀ Սահմանադրության համաձայն օրենսդիր իշխանությունն ուղղակի առնչություն չունի դատական համակարգի հետ (Ազգային ժողովը չի մասնակցում դատավորների նշանակման և պաշտոնանկության, նրանց պատասխանատվության ենթարկելու կամ խրախուսման հարցերին։ Խորհրդարանը չունի վերահսկողական լիազորություններ դատական համակարգի նկատմամբ):
Խորհրդարանի՝ դատարաններ վրա ներազդելու հիմնական լծակը օրենսդրական գործունեությունն է։ Բացի այդ, որպես դատական իշխանության հետ հարաբերման լծակ, կարելի է դիտարկել պետական բյուջեի հաստատման ՝ խորհրդանի լիազորությունը, ինչն ուղղակիորե առնչվում է դատական համակարգի բնականոն գործունեությանը։ Գործող օրենսդրության շրջանակներում դատական համակարգն ի զորու չէ ազդել այս երկու ուղղություններով խորհրդարանի կողմից ընդունվող որոշումների վրա։
Ինչ վերաբերում է գործադիր իշխանության հետ հարաբերություններին, ապա դատական համակարգը, համաձայն օրենսդրության, կառավարության հետ հարաբերվում է արդարադատության նախարարի միջոցով։ Սա չի նշանակում, որ կառավարության մյուս օղակների հետ դատարանները չեն հարաբերվում ընդհանրապես։ Պարզապես, որպես գործադիր համակարգի ներկայացուցիչ, միայն արդարադատության նախարարն է, որ օրենքի հիման վրա՝ իր որոշումներով կարող է ներազդել դատական հաակարգի վրա. նա մասնակցում է դատավորների նշանակման գործընթացին (արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորների պաշտոնական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները, ներկայացնում է դատավորների թեկնածություններ, դատավորների նկատմամբ հարցում է կարգապահական վարույթ, առաջարկություն է ներկայացնում դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյայլն): Միայն մեկ լիազորություն չի իրականացվում արդարադատության նախարարի կողմից, դա ՀՀ գլխավոր դատախազի՝ արդարադատության խորհրդի դատավորին կալանավորելու վերաբերյալ առարկ ներկայացնելու իրավունքն է։ Սա բխում է դատախազության սահմանադրական լիազորություններից, և ՀՀ գլխավոր դատախազը՝ որպես հետաքննության և նախաքննության ղեկավարումն իրականացնող գլխավոր պաշտոնատար անձ, իրավասու է դա իրականացնել։ ՀՀ Սահմանադրության համաձայնանձին կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ։ Դատավորի պարագայում այս կարգը բարդեցված է. Սկզբում գլխավոր դատախազը դիմում է արդարադատության խորհրդին՝ դատավորի կալանավորման միջնորդությամբ։ Եթե խորհուրդը հիմնավորված չի համարում այդ միջնորդությունը, մերժում է այն, և հարցը համարվում է փակված։ Իսկ եթե համաձայնում է գլխավոր դատախազի հետ, ապա առաջարկ է ներկայացնում հանրապետության նախագահին՝ դատավորին կալանավորելու վերաբերյալ։ Այնուհետև հանրապետության նախագահը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում։ Այս ամբողջ արարողակարգն ավարտելուց հետո միայն քննությունն իրականացնող մարմինը դատարանի առաջ հարց բարձրացնել՝ դատավորին կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս հարցում դատավորներն օժտված են լուրջ պաշտպանական մեխանիզմներով։ Իհարկե դրանք իմաստավորվում են այն պարագայում, երբ դատական իշխանության անկախության երաշխիքները գործում են։ Այս գործիքների շարքում մեծ է արդարադատության խորհրդի դերը։ Թեև այս մարմինն այսօր բավականին արդյունավետ իրականացնում է իր լիազորությունները, սակայն կյանքը թելադրում է նրա վերակառուցման անհրաժեշտությունը։ Լիազորությունների ծավալի առումով, թերևս, այն բավարարում է ներկայացվող պահանջներին։ Սակայն իր կարգով և գործունեության մեխանիզմներով բարեփոխման կարիք ունի։
Սահմանադրական փոփոխությունների շրջանակում անհրաժեշտ է բարեփոխել նաև այս ինստիտուտը՝ այն դարձնելով զուտ դատավորներից կազմված մի մարմին։ Չնայած այսօր խորհրդի կազմի մեծամասնությունը դատավորներ են, սակայն ակնհայտ է, որ հանրապետության նախագահի, որդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և երեք այլ դատախազների ներկայությունն այդ մարմնի կազմում կարող է խորհրդի անդամ դատավորների գործունեությունը կաշկանդող գործոն լինել։ Այս մարմինն արդյունավետ կարող է դառնալ այն ժամանակ, երբ կլինի զուտ կորպորատիվ հիմունքներով ստեղծված ինստիտուտ։
Ներկայումս գործում է հանրապետության նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Բարձրացված հարցերը ենթակա են պարտադիր քննարկման մասնագիտական հանձնաժողովի կողմից։
2. Դատական համակարգի կառավարման ինստիտուտները
Համաձայն ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի՝ դատարանների միակ և կարևորագույն գործառույթը արդարադատությն աիրաանացումն է։ Սակայն դատական համակարգը, ինչպես իշխանության մյուս ճյուղերը, միասնական օրգանիզմ է, որն ունի իրեն բնորոշ ներքին գործառույթները։ Սա դատական համակարգի ինքնակառավարումն է, համակարգի ներսում որոշումներ ընդունելու և դրանք կենսագործելու կամքն ու հնարավորությունը։ Այս շրջանակներում յուրաքանչյուր դատական ատյան կամ յուրաքանչյուր դատարան ունի յուրահատուկ լիազորություններ։
Հայաստանի դատական համակարգում առանձնանում են դատական համակարգի կառավարման իրավասությամբ օժտված չորս օղակներ՝ դատարանի նախագահ, դատարանների նախագահների խորհուրդ, դատավորների մասնագիտական միավորում (միավորումներ)։
Սրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ լիազորությունները։
Դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետև՝ ԴՆԽ) ունի դատարանների կառավարմանն առնչվող թերևս ամենալուրջ իրավասությունները։
ԴՆԽ-ն, փաստորեն, գործում է 199թ, հունվարի 12-ից։ Այս ընթացքում ԴՆԽ-ն անց է կացրել մի քանի նիստեր, ընդունվել են երկու տասնյակից ավելի որոշումներ, որոնք վերաբերվել են հիմնականում օրենքների կիրառման վերաբերյալ խորհրդատվական պարզաբանումներին։
ԴՆԽ-ն ըստ էության քաղաքականություն կերտող մարմինն է դատական համակարգում, որտեղ քաղաքականության ձևավորման առավել ընդունելի տարբերակը ներքևից վերև համակարգն է։ Ակնհայտ է, որ հիմնախնդիրները հիմնականում ծագում ենստորին օղակներում, որտեղ տեղի է ունենում անմիջական աշխատանքը։
Դատական համակարգում քաղաքականության ձևավորումը կարելի է դիտարկել հետևյալ հաջորդական քայլերի ամբողջությամբ.
 Հիմնահարցի առաջացումտեղերում կամ դրա առաջացման վտանգ (օրինակ, առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում դատավորը կանգնում է օրենքի նորմի մեկնաբանության դժվարության առջև, կամ հայտնբերում է կիրառման ենթակա օրենքների հակասություն, կամ վերաքննիչ դատարանում առկա են ֆինանսավորման ձգձգման խնդիրներ).
 Խնդրի արձանագրում (հարցի քննարկում տվյալ դատարանի մակարդակով և այդ մակարդակով կարծիքի ձևավորում).
 Խնդրի արձանագրում (հարցի քննարկում տվյալ դատարանի մակարդակով և այդ մակարդակով կարծիքի ձևավորում).
 Խնդրի քննարկում ԴՆԽ-ում.
 Որոշման կայացում ԴՆԽ-ի կողմից։
Վերոգրյալի տրամաբանությամբ ԴՆԽ-ի կողմից կայացվող որոշումների ամբողջությունն ըստ էության կարելի է դիտարկե որպես դատական համակարգի քաղաքականության խտացված արտահայտություն։ Հիմնախնդիրների բացահայտումը կարևորագույն հարցերից է կառավարման գիտության տեսանկյունից։ Արդյունավետ կառավարվող համակարգում առավել մեծ ռեսուրսներ են ներդրվում դրանց բացահայտման և նախականխման, քան դրանց լուծման կամ հարթեցման գործում։
ԴՆԽ-ն իրավասու է քննարկել դատարանների բնականոն գործունեությանն առնչվող հարցեր։ Այս լիազորությունը նրան հնարավորություն է ընձեռում քննարկել և իր դիրքորոշումը հայտնել դատական համակարգում առկա ցանկացած խնդրի վերաբերյալ։
Չնայած օրենքը նախատեսլ է ԴՆԽ նիստերի հաճախանակություն՝ ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ, սակայն այս նարմինն իրավունք ունի առավել հաճախ նիստեր գումարել։ ԴՆԽ նիստերի հաճախակիացումը և գործունեության ակտիվացումն ընդհանրապես հիմնախնդիրների բացահայտման կամ բացահայտված խնդիրների լուծման ուղիների որոնման լավագույն ճանապարհն է։
Դատական ինքնակառավարման մարմինների լիազորություններն անիրագործելի կլինեն, եթե բացակայեն դրանց կենսագործման երաշխիքները։ Այդպիսի երաշխիք է դատարանների աշխատակազմերի համակարգը։
Այսօր այդ համակարգն ունի հետևյալ տեսքը. Յուրաքանչյուր դատարան ունի իր աշխատակազմը, իսկ վճռաբեկ դատարանի կազմում ստեղծված է մի կառուցվածքային միավոր, որն իրականացնում է ԴՆԽ աշխատակազմի դերը։ Այս համակարգը դժվար է կատարյալ համարել։
Նախ, դատական վարչակազմերի բուրգի գագաթում պետք է լինի ոչ թե վճռաբեկ դատարանի, այլ ԴՆԽ աշխատակազմը։ Վերջինս պետք է ունենա դատական բոլոր վարչակազմերի գործունեությունը համակարգողի գործառույթ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոյդ օղակը առանձնացնել վճռաբեկ դատարանի աշխատակազմից։
Երկրորդ, դատարանների վարչակազմերի կառավարման համակարգը պետք է կառուցել ուղղաձիգ և երկակի ենթակայության սկզբունքների համադրման հիման վրա։ Դատարանների վարչակազմերի ղեկավարները պետք է ենթարկվեն ինչպես տվյալ դատարանի նախագահին, այնպես էլ ԴՆԽ նախագահին և (կամ) ԴՆԽ աշխատակազմի ղեկավարին, ինչը կապահովի դատական ողջ վարչակազմի համաձայնեցված և սահուն աշխատանքը, որն այսօր բացակայում է։
Այս վերակառուցումը պետք է իրականացնել շատ զգույշ, ապահովելով բալանսավորված մոտեցումը, որին կարելի է հասնել վարչակազմերի ղեկավարների նշանակման արդյունավետ կարգի սահմանմամբ, ԴՆԽ և առանձին դատարանների աշխատակազմերի աշխատողների պարտականությունների հստակ շրջանակների ուրվագծման և մի շարք այլ քայլերով։
Այս խնդիրներն իրագործելու ճանապարհին անհրաժեշտ կլինի փոփոխել «Դատարանակազմության մասին» օրենքի որոշ դրույթներ և ԴՆԽ աշխատակազմի կանոնադրությունը։
3. Դատաիրավական բարեփոխումների ինստիտուցիոնալ կազմակերպումն ապահովող օրենքների հիմնախնդիրները
Բյուջե և ֆինանսներ
Առաջինը կենտրոնացված ֆինանսավորման խնդիրն է։ Նախկին դատական համակարգում դատարանների ֆինանսավորումը կենտրոնացված էր և իրականացվում էր արդարադատության նախարարության միջոցով։ «Դատարանակազմության մասին» օրենքի ընդունումից հետո յուրաքանչյուր դատարան ստացավ բյուջետային «ինքնուրույնություն»՝ սկսեց ֆինանսավորվել անմիջապես պետական բյուջեից, առանձին տողով։ Այս նորամությունը չտվեց ակնկալվող արդյունքը։ Նպատակը դատարանների անկախության ապահովումն էրարդարադատության նախարարությունիցմ սակայն դատարաններն ընկան կախման մեջ ֆինանսական գերատեսչություններից, և առաջացան ֆինանսական դժվարություններ։ Ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է կենտրոնացված ֆինանսավորման, սակայն դա պետք է իրականացվի ոչ թե արդարադատության նախարարության, այլ ԴՆԽ-ի կողմից։
Հաջորդ խնդիրը դատական համակարգի ներսում բյուջետային գործընթացի կանոնակարգվածության բացակայությունն է։ Համաձայն օրենքի, ԴՆԽ-ն կազմում և ըստ յուրաքանչյուր դատարանի՝ կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը։ Դրանց նախագծերը կազում և ԴՆԽ են ներկայացնում առանձին դատարանների նախագահները։
Անհրաժեշտ է այս հարաբերությունները կանոնակարգող փաստաթղթի ընդունումը ԴՆԽ կողմից, որոնք կպատասխանեն հետևյալ հարցերին՝ դատարանի նախագահն ինչ կարգով և ժամկետներում է կազմում իր դատարանի բյուջետային ֆինանսավորման հայտը, ինչպե՞ս են դրանք քննարկվում ԴՆԽ աշխատակազմում, ԴՆԽ աշխատակազմի իրավասությունն այդ հայտերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, ԴՆԽ-ի կողմից այդ հայտերի քննարկման կարգը և այլ հարցեր։
Կադրեր
Դատական համակարգում չկան դատական վարչարարության գործում մասնագիտացված կադրեր։ Սա, թերևս, միայն դատական համակարգին վերաբերող խնդիր չէ։ Հայաստանն այսօր փորձառու կառավարիչների պակաս ունի կառավարման բոլոր ոլորտներում։
Դատական համակարգի առաջնահերթ խնդիրներից է դատական վարչարարության գծով որակյալ մասնագետների պատրաստումը, որը կարող է իրականացվել դատարանների նախագահների խորհրդի ենթակայության ներքո ստեղծվող ուսումնական կենտրոնի միջոցով։ Անհրաժեշտ է այս բնագավառում հատուկ ուսումնական ծրագրերի մշաում։
Տեղեկատվական համակարգ
Սա մեր լրջագույն խնդիրներից է։ Կարելի է արձանագրել, որ դատական համակարգը չի տիրապետում տվյալների որևէ բազայի։
Դատական համակարգի համար ամենակարևոր օրենսդրական տվյալների հենքի վրա հիմնված տեղեկատվական համակարգն է։
Այսօր Հայաստանում ստեղծված են մեկ-երկու նման տեղեկատվական համակարգեր, որոնք գործում են մասնավոր բիզնեսի բնագավառում։ Այդ համակարգերից օգտվելու ծառայությունները վճարովի են, իսկ պետական բյուջեն այսօր նման ֆինանսավորում չի նախատեսում և չի էլ կարող նախատեսել։
Պետությունը դեռևս նման տվյալների էլեկտրոնային բազա չի ստեղծել, մինչդեռ դատական համակարգի տնօրինման ներքո նման բազայի ստեղծումը համակարգի գործունեության բարելավման լավագույն միջոցներից մեկը կհանդիսանար։
Քարոզչական տեխնոլոգիաներ
Գաղտնիք չէ, որ իշխանության յուրաքանչյուր մարմին շահում է հասարակության վստահությունն ազնիվ և որակյալ աշխատանքով։ Առավել ևս հայտնի ճշմարտություն է այն, որ դատական համակարգի իմիջի ձևավորման առաջնահերթ նախապայմանը դատարանների կողմից պատշաճ մակարդակով արդարադատության իրականացնումն է։ Խոսքը նախևառաջ վերաբերում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող, անկողմնակալ և չկաշառվող դատավորներին, որոնք որոշումներ են կայացնում օրենքի հիման վրաէ իրենց ներքին համոզմամբ։ Հակառակ դեպքում հարգանքի և օժանդակության որևէ ակնկալիք դատական համակարգը չի կարող ունենալ։
Սակայն ժամանակակից հասրակության պայմաններում ստեղծված են որոշակի միջոցներ (գործիքներ), որոնց գործադրումն անխուսափելի է դառնում յուրաքանչյուր ինստիտուտի կոմից, որը մտահոգվում է իր իմիջի ձևավորմամբ։
Որո՞նք են հասարակության կարծիքի վրա ազդելու դատական համակարգի հնարավորությունները՝ նրա վստահությունն ու աջակցությունն ստանալու գործում։ Թերևս, դրանցից կարևորագույնները կարելի է համարել՝
• Աշխատանքը լրատվության միջոցների հետ,
• Քաղաքացիների հետ հարաբերություններում էթիկայի կանոնների խստիվ պահպանումը դատավորի և դատարանի աշխատակզմի աշխատողների կողմից,
• Կայացվող դատական ակտերի մասնագիտական պատշաճ որակը,
• Դատավորների բարոյական անխոցելի նկարագիրը։
Լրատվության միջոցների հետ աշխատանքն այսօր դատական համակարգում ընդհանրապես բացակայում է։ Ժամանակակից հասարակությունն ստեղծել է դատական իշխանության և տեղեկատվական համակարգերի փոխգործողության շատ արդյունավետ եղանակներ, որոնք թույլ են տալիս խուսափել դատարան-մամուլ լարված փոխհարաբերություններից։ Սակայն սա լուջ քննարկման առարկա է, որը ևս պատրաստվում եմ մանրամասն վերլուծել հետագայում։
Դատական էթիկայի և դատավոր-դատավարության մասնակից բազմաբնույթ փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման «Դատավորի վարքագծի կանոնագրքով»։ Այս փաստաթուղթը պետք է ընդունվի ԴՆԽ-ի կողմից։
Ինչ վերաբերում է արդարադատության իրականացման պատշաճ մակարդակին, ապա դատական ակտերի որակի վրա ազդող բազմաբնույթ գործոնների շարքում պետք է հատկապես նշել դատավորների մասնագիտացման խնդիրները։ Այս հարցը բարձրացվել է՝ սկսած դատաիրավական բարեփոխումների ակունքներից։ Չնայած վերաքննիչ մակարդակում հնարավոր եղավ խուսափել տարածքային կազմավորման անհեթեթ գաղափարից, սակայն մասնագիտացման հիմնական հարցը չլուծվեց։ Խոսքն առաջին ատյանի դատարանների դատավորների մասնագիտացման մասին է։ Թերևս, արտահայտած կլինեմ դատական համակարգի բոլոր ներկայացուցիչների կարծիքն այն առումով, որ մասնագիտացումը առաջին ատյանի դատարաններում հրատապ անհրաժեշտություն է։ Իսկ այսօրվա իրավիճակը բերում է արդարադատության իրականացման որակի կտրուկ անկման։
4. Դատավորի անկախության ինստիտուտի մի քանի հարցեր
Դատական համակարգը կարող է անկախ լինել, եթե ապահովված է դատավորի անկախությունը։
Չնայած դատաիրավական բարեփոխումներն իրականացնողներին հաջողվեց ստեղծել դատավորի կարգավիճակը սահմանող բավականին հաջող օրենք, սակայն անկախության իրական երաշխիքների առումով կատարյալ պատկեր ունենաուց բավականին հեռու ենք։
Այս հոդվածում կցանկանայի ընթերցողին ներկայացնել մի քանի առաջարկություններ, որոնք վերաբերում են կարգավիճակային հարցերին։
• Դատավորի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակման ինստիտուտի ներդրման պայմաններում չսահմանվեց դատավորի լիազորությունների կասեցման ինստիտուտը։ Կարծում եմ՝ դա անհրաժեշտություն է, որը պետք է օրենսդրորեն ամրագրվի։
• Դատավորի անփոփոխելիության ինստիտուտը պետք է կրի որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, դատավորի պաշտոնի փոփոխությունը միայն դատավորի համաձայնությամբ կաշկանդելը, ըստ իս, արդարացված չէ։ Կարծում եմ՝ արժե մտածել դատական համակարգում ռոտացիայի մեխանիզմների ներդրման մասին։ Ընդ որում, ռոտացիան կարող է վերաբերվել ոչ միայն առաջին ատյանի դատարանների դատավորների՝ տարբեր տարածքներում միմյանց փոխարինելուն, այլև նույն դատարանում դատարանի նախագահի ինստիտուտին։
Հաջորդը դատավորների պաշտոնավարման տարիքն է։ Նկատի ունենալով այսօր Հայաստանում երկարակեցության մակարդակը, ազգաբնակչության կենասբանական առանձնահատկությունները, թերևս, ավելի նպատակահարմար կլիներ նվազեցնել պաշտոնավարման տարիքը։ Իհարկե, բացառություն կարելի է անել վճռաբեկ ատյանի համար։
• Դատավորի անկախության կարևորագույն նախապայման է նրա ընտրության օբյեկտիվ չափանշիների սահմանումը, ինչպես նաև ընտրության բուն մեխանիզմի թափանցիկության և անաչառության ապահովումը։ Ի՞նչ օրենսդրական հիմքեր կան նշված խնդրի լուծմանը հասնելու համար։ «Արդարադատության խարհրդի մասին» գործող օրենքն ընդհանրապես չի անդրադառնում այս հարցերին, իսկ արդարադատության նախարարության կանոնադրությամբ, որտեղ հատուկ բաժին է նախատեսված դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների նախապատրաստման կարգին, պատշաճ չի կարող լինել այն իրավական ակտը (իրավական ակտերի աստիճանակարգության մեջ այդ ակտին վերապահված տեղի առումով), որը կկարողանա լուծել նմանատիպ լուրջ խնդիրներ։ Թերևս միանշանակ կարելի է ասել, որ օրենսդրական հիմքերն անբավարար են։ Ցավոք, Ազգային ժողովում մերժվեց ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» օրինագծի տեսքով։ Այս օրենքի խնդիրը պետք է լիներ սահմանել դատավորի թեկնածուներին ներկայացվող օբյեկտիվ պահանջները և դատավորների թեկնածուների ընտրության մեխանիզմը։
• Անկախության իրական տարրերից են դատավորների նշանակման և պաշտոնազրկման մեխանիզմները։ Այն, որ դրանք այսօր անկատար են, ակնհայտ է։ Քննարկման արժանի է այս մեխանիզմներում Ազգային ժողովին ընդգրկելու մասին գաղափարը։
Ելնելով վերագրյալից, հնարավոր է հանգել որոշակի եզրակացությունների, որոնց անվիճելիության մեջ համոզված եմ, սակայն դրանց քննարկման անհրաժեշտությունն անխուսափելի եմ համարում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1.
Սահմանադրությամբ ամրագրված դատական համակարգի կառուցվածքը, արդարադատության համակարգի և դատավորների անկախության երաշխիքներին առնչվող մի շարք ինստիտուտներ պետք է վերափոխվեn։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2.
Դատական համակարգը ինքը պետք է պաշտպանի իրեն և իր անկախությունը։ Այս համակարգը պետք է ցույց տա, որ ինքն իսկապես ուժեղ է, հավասարապես կարևոր իշխանության այլ ճյուղերի հետ միասին, հարկ եղած դեպքում կարող ինքնապաշտպանական մեխանիզմներ աշխատեցնե։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 3.
Ծայրահեղ անհրաժեշտություն է դատական իշխանության և մամուլի, լրատվության միջոցների հարաբերությունների հայեցակարգի մշակումը։ Մեր հասարակության այս երկու կարևորագույն, սակայն լիովին չկայացած և հեշտությամբ խոցելի համակարգերը պետք է համագործակցեն միմյանց աջակցության տեսանկյունից և ոչ ընդհակառակը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 4.
Արդարադատության նախարարության առաքելությունը դատական իշխանությանը «ծնունդ տալուց հետո» պետք է լինի նրան մինչև կայուն հասունացման վիճակի հասնելը։ Այս իրավիճակին հասնելու իրական հիմքերն այսօր առկա են, և մեծ ցանկության դեպքում խնդրի լուծմանը կարելի է հասնել կարճ ժամանակահատվածում։ Դրանից հետո գործադիր իշխանության խելամտությունը կայանալու է հովանավորի կարգավիճակից հեշտությամբ հրաժարվելու կարողության մեջ։
Քաղաքակիրթ հասարակարգում արդարադատության նախարարությունը պետք է կոչված լինի դառնալու հաղորդակցման ուղի իշխանության դատական և գործադիր թևերի միջև և ոչ երբեք դատական իշխանության խնամակա։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 5.
Պետական քարոզչական մեխենան պետք է նպատակաուղղվի դատական համակարգի հեղինակության ամրապնդմանը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 6.
Հասարակությունը պետք է առավել մեծահոգի գտնվի դատական համակարգի նկատմամբ։ Դատական համակարգի հնարավոր սխալները պետական առանձին պաշտոնյաներին և մարմիններին պետք է ոչ թե դատական իշխանությանը քննադատելու, այլ խորհելու առիթ տան՝ այդ սխալներն ուղղելու համար դատական համակարգին աջակցություն ցույց տալու առումով։

Հովհաննես Մանուկյան
ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, երկրորդ որակավորման դասի դատավոր, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորը մտնում է մարտական գործողությունների նոր շրջան. Սենոր Հասրաթյան Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, մի քանիսը՝ հետմահու ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Սյունեցի հրետանավորները (լուսանկարներ) Միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնա, քան Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելը. ԱՄՆ Սենատոր Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք. ունենք 485 առողջացած. կա 20 մահ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Յենս Ստոլտենբերգի, Ժոզեպ Բորելի հետ Այ բալամ հազար ասինք քեզ խաբում են. պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք. բայց չգիտեինք. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՈՒԵՖԱ-ն արգելել է իր հովանու ներքո ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում Ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. ուղիղ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Օդի ջերմաստիճանը կնվազի Արցախյան պատերազմ, օր 25-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հով ջան, ընկեր ջան... կներես. Նազենի Հովհաննիսյան Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ. ՊՆ խոսնակ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է անվտանգության նկատառումներով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին «Ժամանակ». Վարկերը ծանր բեռ են դառնում. Կառավարությունը պետք է լուծում գտնի «Փաստ». «Մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է» «Ժողովուրդ». Ինչպես կարելի է պայքարել «Բայրաքթարների» դեմ. Ռուս ռազմական փորձագետը՝ օդային պայքարում հայկական կողմի գրանցած հաջողությունների մասին Ոչ ստանդարտ լուծումներ՝ պատերազմական ծախսերը ֆինանսավորելու համար. «Ժամանակ» «Փաստ». Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից «Ժամանակ». Որոշում սեփականության նկատմամբ ներխուժման դեմ «Ժողովուրդ». Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել «Հրապարակ». Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում առանձին հանդիպում ունենալ Փաշինյանի հետ. որոշ ԲՀԿ-ականներ դեմ են «Ժողովուրդ». Ինչ փաստաթղթեր է պահանջել դատարանը Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից «Ժամանակ». Վարկերը կզրոյացվեն. Ում է վերաբերում նախատեսվող նախագիծը «Ժողովուրդ». «ՀՀ-ն ունի ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք էլ կարող են կիրառվել «Բայրակթարների» դեմ» «Փաստ». Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է միջազգային փաստաթղթերը. fip.am «Հրապարակ». Արցախի նախկին 2 նախագահները Փաշինյանից հետո հանդիպել են Սերժ Սարգսյանի, Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի հետ «Հրապարակ». Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է Լույս չի լինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ Հոկտեմբերի 20-ի ժ. 16:00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վրա. Թունյան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները. ՀՀ վարչապետ ԱԱՏՄ թիմը հումանիտար առաքելության հերթափոխը հանձնել է ՔՏՀԱ տեսչական մարմնին Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Հովհաննես Հաջինյանը միացավ անմահ քաջերի երկնային զորքին Բնագծեր չենք պահելու այնտեղ, որտեղ շատ զոհեր կլինեն․ Մոնիտորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալ․ Արծրուն Հովհաննիսյան Խոսքն ավելի փոքր թվով զինծառայողների մասին է․ Արծրուն Հովհաննիսյանը 170 փրկված զինծառայողների մասին Կգնան, ինչ-որ հայտարարություններ կանեն, ինչ-որ պայմանավորվածության շուրջ, բայց դա չի լինի լուրջ կամ տևական. Արա Պապյանը՝ Մոսկվայում Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին Ֆրանսիայի երեք քաղաք ճանաչել են Արցախի անկախությունը Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորը մտնում է մարտական գործողությունների նոր շրջան. Սենոր Հասրաթյան Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, մի քանիսը՝ հետմահու ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Սյունեցի հրետանավորները (լուսանկարներ) Միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնա, քան Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելը. ԱՄՆ Սենատոր Հայաստանում երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք. ունենք 485 առողջացած. կա 20 մահ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Յենս Ստոլտենբերգի, Ժոզեպ Բորելի հետ Այ բալամ հազար ասինք քեզ խաբում են. պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք. բայց չգիտեինք. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՈՒԵՖԱ-ն արգելել է իր հովանու ներքո ընթացող մրցաշարերի անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում Ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. ուղիղ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Օդի ջերմաստիճանը կնվազի Արցախյան պատերազմ, օր 25-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հով ջան, ընկեր ջան... կներես. Նազենի Հովհաննիսյան Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ. ՊՆ խոսնակ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է անվտանգության նկատառումներով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին «Ժամանակ». Վարկերը ծանր բեռ են դառնում. Կառավարությունը պետք է լուծում գտնի «Փաստ». «Մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է» «Ժողովուրդ». Ինչպես կարելի է պայքարել «Բայրաքթարների» դեմ. Ռուս ռազմական փորձագետը՝ օդային պայքարում հայկական կողմի գրանցած հաջողությունների մասին Ոչ ստանդարտ լուծումներ՝ պատերազմական ծախսերը ֆինանսավորելու համար. «Ժամանակ» «Փաստ». Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից «Ժամանակ». Որոշում սեփականության նկատմամբ ներխուժման դեմ «Ժողովուրդ». Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել «Հրապարակ». Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում առանձին հանդիպում ունենալ Փաշինյանի հետ. որոշ ԲՀԿ-ականներ դեմ են «Ժողովուրդ». Ինչ փաստաթղթեր է պահանջել դատարանը Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից «Ժամանակ». Վարկերը կզրոյացվեն. Ում է վերաբերում նախատեսվող նախագիծը «Ժողովուրդ». «ՀՀ-ն ունի ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք էլ կարող են կիրառվել «Բայրակթարների» դեմ» «Փաստ». Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է միջազգային փաստաթղթերը. fip.am «Հրապարակ». Արցախի նախկին 2 նախագահները Փաշինյանից հետո հանդիպել են Սերժ Սարգսյանի, Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի հետ «Հրապարակ». Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է Լույս չի լինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ Հոկտեմբերի 20-ի ժ. 16:00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վրա. Թունյան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները. ՀՀ վարչապետ ԱԱՏՄ թիմը հումանիտար առաքելության հերթափոխը հանձնել է ՔՏՀԱ տեսչական մարմնին Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Հովհաննես Հաջինյանը միացավ անմահ քաջերի երկնային զորքին Բնագծեր չենք պահելու այնտեղ, որտեղ շատ զոհեր կլինեն․ Մոնիտորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալ․ Արծրուն Հովհաննիսյան Խոսքն ավելի փոքր թվով զինծառայողների մասին է․ Արծրուն Հովհաննիսյանը 170 փրկված զինծառայողների մասին Կգնան, ինչ-որ հայտարարություններ կանեն, ինչ-որ պայմանավորվածության շուրջ, բայց դա չի լինի լուրջ կամ տևական. Արա Պապյանը՝ Մոսկվայում Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին Ֆրանսիայի երեք քաղաք ճանաչել են Արցախի անկախությունը Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ