Ինչպես օգնել երեխային դպրոցում դիմակ կրել եւ պահպանել հակահամաճարակային կանոնները. հոգեբանի խորհուրդները Քո իրավունքը. Փորձաշրջանի վարձատրության եւ ժամկետների մասին Սերժ Սարգսյանի եղբոր բիզնես կենտրոնը՝ Վճռաբեկ դատարանի շենքի փոխարեն. հետաքննություն ՍԴ-ն չի ընտրել նախագահ, նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ) Կորոնավիրուսից մինչ այժմ 2 զինծառայող է մահացել Ի սկզբանե ցանկացել ենք, որ ԿԲ նախագահը ներկա լինի, բայց ինչ-ինչ պատճառներով նա չի կարող ներկա լինել. Վահե Էնֆիաջյան ՍԴ-ում դեռ բուռն բանավեճ է. այսօր ՍԴ նախագահի ընտրության հարցին անդրադարձ չի՞ լինի Ի՞նչ կենսագրություն ունեն շրջակա միջավայրի նախարարի նոր տեղակալները Անորոշ եւ չհամակարգված որոշումները՝ քաոսային իրավիճակի պատճառ «Պարոն Ծառուկյան, ետ տուր իմ կյանքը». ակցիա ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
Երևան, 24.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Քրեական գործով վկայի ազատ տեղաշարժը սահմանափակելը միայն այդ կարգավիճակի ուժով իրավաչափ չէ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան եւ հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ նրան դա անել չեն թույլատրել:

Մարդու իրավունքների պաշտպանին Ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ այդ անձը, Ոստիկանության ձեւակերպմամբ՝ լինելով նշված քրեական գործով կարեւոր ականատես-վկա եւ նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել Ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման առկայության մասին որոշում եւ այդ որոշման հիմքում դրել է հետեւյալ իրավական դիրքորոշումները.

Ազատ տեղաշարժվելու իրավունքն անձի միջազգային իրավունքով եւ ներպետական օրենքով, այդ թվում՝ Սահմանադրությամբ երաշխավորված անքակտելի իրավունքներից է։ Ընդ որում, Հայաստանը միջազգային փաստաթղթերի վավերացմամբ, ի թիվս այլնի, ստանձնել է պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար։

Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ եւ արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի եւ անձի մասնավոր իրավունքի միջեւ (Բաումանն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռ, 22 մայիսի 2001թ.):

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար: Քրեական գործով վկա կամ տուժող հանդես եկող անձանց նկատմամբ այդպիսի սահմանափակումների կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման իրավաչափ նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի օրենքով նախատեսված հիմքեր:

Անձի տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննարկման առարկա են դարձվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ: Ըստ այդմ, արձանագրվել են իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու եւ քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները եւ սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ եւ այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում եւ սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ եւ համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու եւ ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու եւ քաղաքացու անհատական ազատության ծավալները եւ սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները եւ սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված՝ վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաեւ ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի եւ տուժողի տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որեւէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում:

Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է նաեւ իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում:

Կոնկրետ բողոքի քննարկման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող, դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են: Այս դիրքորոշումը Պաշտպանն արտահայտել է տարբեր այլ որոշումներով նույնպես:

Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշմամբ Պաշտպանը վերահաստատել է իր եզրահանգումը եւ արձանագրել, որ վկայի կամ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված միջամտությունն իրավունքի խախտում է:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ կոնկրետ գործով Ոստիկանությունը վկային հայտնաբերելու եւ նախաքննությանը ներկայացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի պահանջը կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սեպտեմբերի 24-ին նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի կանգնեցում. Լոռու մարզպետարան Օբաման հրապարակել է իր հեռախոսահամարը Արսեն Թորոսյանը «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի հանդեպ. Զոհրաբյան Մասիսի ոստիկանները տերմինալների գողություններ են բացահայտել 25-րդ միջոցառումով աջակցություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը Ինչպես օգնել երեխային դպրոցում դիմակ կրել եւ պահպանել հակահամաճարակային կանոնները. հոգեբանի խորհուրդները Դեսպան Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Բուլղարիայի Հանրապետության նախագահին Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը (լուսանկարներ) Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն. Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը Զախարովան` Ղարաբաղի վերաբերյալ Լավրովի հայտարարությունների մասին. ՌԴ դիրքորոշումն այս հարցում քաջ հայտնի է Այսօր Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանեի ծննդյան տարեդարձն է Վանաձորում ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել В Минске задержали десятки противников инаугурации Лукашенко (WP) Ոստիկանները Վահագնի գյուղում թմրանյութ են հայտնաբերել Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան Քաղաքացին ընկել է բնակարանում և չի կարողանում դուռը բացել Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան Շան վրա կրակողը ներկայացավ ոստիկանություն ՌԴ-ում ՀՀ դեսպանը իրավապաշտպանների հետ քննարկել է ձերբակալված հայերի շահերի պաշտպանությունը Քո իրավունքը. Փորձաշրջանի վարձատրության եւ ժամկետների մասին Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության հաշվետվությունը Ավիաընկերություններ, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան (տեսանյութ) Քաղաքացին ցանկանում է նետվել Հաղթանակի կամրջի ժայռանման հատվածից Հայ հաքերները հնարավորություն ունեն մասնակցելու Capture the Flag կիբեռանվտանգության հայաստանյան առցանց մրցույթին Այս ռազմավարությունը շատ անհրաժեշտ է պետության, հասարակության համար. Սերոբ Անտինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է Ի դեպ. ՀՀ ՌԴ կանոնավոր ավիաչվերթները չվերականգնելու հավանական պատճառների մասին Սերժ Սարգսյանի եղբոր բիզնես կենտրոնը՝ Վճռաբեկ դատարանի շենքի փոխարեն. հետաքննություն Նիկոլ Փաշինյանը շնորհակալագրերով պարգևատրել է բուժաշխատողների Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Նախագահականի պատասխանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակի հետ կապված ՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք. Պետությանը պատճառված վնասը՝ ուրջ 200 մլն դրամ Պարգևատրումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են ՌԴ դեսպանի հետ, քննարկել են ներքաղաքական զարգացումները «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում» իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում ՍԴ-ն չի ընտրել նախագահ, նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ) В ООН Эммануэль Макрон призывает не удовлетворяться "многосторонностью слов" (WP) Կորոնավիրուսից մինչ այժմ 2 զինծառայող է մահացել Քիմ Քարդաշյանը հայտնի նորաձևության տան հագուստով ֆոտոշարք է հրապարակել Ի սկզբանե ցանկացել ենք, որ ԿԲ նախագահը ներկա լինի, բայց ինչ-ինչ պատճառներով նա չի կարող ներկա լինել. Վահե Էնֆիաջյան Հրապարակվել է Մոսկվա – Երևան առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը Փեսան շանը բաց էր թողել 78-ամյա զոքանչի վրա․ սպանության քրգործը մտավ դատարան Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը Սոս Հակոբյանը նշանակվել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար ՍԴ-ում դեռ բուռն բանավեճ է. այսօր ՍԴ նախագահի ընտրության հարցին անդրադարձ չի՞ լինի Անցկացվելու է նոր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելության հերթական փուլը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ