Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Նախորդ տարվա համեմատ այս տարի խոշոր հակատուների կողմից մոտ 44մլրդ դրամ քիչ հարկ է վճարվել բյուջե Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ) Տղես, մամային ու քույրիկին լավ կնայես, մինչև գամ. Արցախում զոհված Նարեկ Գրիգորյանի վերջին հորդորը՝ 6-ամյա որդուն
Երևան, 22.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ես կրտսեր որդուս՝ Հայկի հետ գիրք եմ գրում. Արմեն Սարգսյան

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտքերն իր առօրյայի, գիտական, դիվանագիտական գործունեության, փոփոխվող աշխարհի, կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Այս խորագրի ներքո պարբերականը սովորաբար ներկայացնում է հայտնի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների մտորումներն ու առօրյան:

Համաշխարհային մեդիադաշտում և միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում մեծ կշիռ ունեցող այդ լրատվամիջոցում նման հոդվածով հանդես գալու առաջարկությամբ ամիսներ առաջ նախագահ Սարգսյանին էր դիմել Financial Times-ի խմբագիր Ալեք Ռասըլը։ Հունիսին հոդվածը ներկայացվել է պարբերականի խմբագրությանը, հրապարակվել օգոստոսի 29-ի համարում։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատմում է, թե ինչպես են Բախը և քվանտային ֆիզիկան ոգևորում իրեն՝ Covid-19-ի դեմ պայքարում

Սովորաբար ես արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին: Ընդհանուր առմամբ, երկար քնելու կարիք չեմ զգում. ես այն մարդն չեմ, որը դժվարանում է կտրվել օրվա մտազբաղությունից:

Կան մարդիկ, որոնք իրենց առավոտը սկսում են թեյով կամ սուրճով, իսկ ինձ համար դա Բախն է: Երկար տարիներ, Յոհան Սեբաստիանն իմ առավոտյան ռեժիմի մի մասն է: Նրա երաժշտությունն ինձ էներգիայով է լցնում և դրական էմոցիաներ հաղորդում, որոնք ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում: Ընդամենը մի քանի րոպե. Բախի ստեղծագործությունները գրավում են իրենց ճշգրտությամբ ու գեղեցկությամբ:

Ես, իհարկե, սուրճ սիրում եմ ՝ ռիստրետո, որը չի խանգարում վայելելու Բախին: Բայց ոչ ամռանը: Հիմա ես իմ օրը սկսում եմ ծիրանով: Անգամ մեկ-երկու ծիրանը սենյակը լցնում են դրախտային բույրով: Ակադեմիական շրջանակներում ծիրանը հայտնի է «Prunus armeniaca» անվամբ: Աշխարհում ոչ մի տեղ այն ավելի լավ չի բուրում կամ ավելի անուշահամ չէ, քան Հայաստանում: Այն Հունաստանում և Եվրոպայում հայտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու շնորհիվ: Բացի այդ, այն հակաօքսիդանտ է և օգտակար է սրտի համար՝ թե՛ թարմ, թե՛ չորացրած:

Ես դուրս եմ գալիս իմ տանից, որը Հայաստանի մայրաքաղաք Երևանում է, և անցնում նախագահական նստավայր տանող կարճ ճանապարհը: Կինս՝ Նունեն և ես սիրում ենք քայլել, երբ դրա հնարավորությունն ունենք: Նախքան համավարակը մենք հաճախ էինք քայլում՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով մարդկանց: Այժմ մենք կարող ենք միայն հեռվից ձեռքով ողջունել՝ նշելով սոցիալական հեռավորություն պահելու կարևորությունը: Հեշտ չէ:

Համավարակի հետևանքներից մեկը, որը հատուկ է ամբողջ աշխարհի գրասենյակային աշխատողներին, իմ օրակարգն է, որը լի է տեսակոնֆերանսներով: Աշխատակազմս փոքր է, և ես գիտեմ, որ այս իրավիճակը նրանց վրա հսկայական ճնշում է գործադրում: Սա Բուքինգհեմյան պալատը չէ, բայց դարձյալ բավական մեծ է կիրառելու «մեկ գրասենյակ, մեկ աշխատակից» սկզբունքը, որին մենք հետևում ենք ամիսներ շարունակ: Թեև գտնվում ենք կողք կողքի, նախընտրում ենք հաղորդակցվել Skype-ի միջոցով:

Բայց ես վստահ եմ, որ աշխատանքային օրվա ամենահաճելի պահը բացօթյա հանդիպումներն են (նախագահականի պարտեզում): Հյուրերս, աշխատակազմը և ես սիրում ենք աշխատել մաքուր օդում, ինչը ոգևորող է և էկոլոգիապես մաքուր (առանց օդորակիչի): Դուք կարող եք սա անվանել հայկական know how – երկրի նախագահն աշխատում է բացօթյա պայմաններում, մաքուր օդին, թռչունների ծլվլոցի ներքո, խաղաղ պայմաններում, բացառությամբ, որ պատերից այն կողմ մոլեգնում է համավարակը:

Փետրվարին, երբ մայրաքաղաքն ու պետությունը դեռևս տեղյակ չէին մոտալուտ այս մղձավանջի մասին, նախագահական նստավայր կոչվող կղզյակում հաստատվեցին խիստ կանոններ: Վերադառնալով այդ վաղ օրերին. ես ընդունեցի Չինաստանի դեսպանին, ում խնդրեցին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, որը նա արեց մեծ պատրաստակամությամբ՝ մտքում ունենալով իր հայրենիքում տիրող իրավիճակը: Աղմուկ բարձրացավ, թե մենք շատ խիստ և զգույշ ենք եղել, անհարմար վիճակի մեջ դրել բարեկամ երկրի դեսպանին: Բայց լավ է զգույշ, քան անհոգ....

Նախկին կյանքում՝ մինչև դիվանագիտությամբ և քաղաքականությամբ զբաղվելը, ես ֆիզիկոս էի, և գիտությունը շարունակում է մնալ իմ առաջին սերը: Այն օգտակար է եղել համավարակի վերաբերյալ աշխարհի առաջնորդների հետ քննարկումների ժամանակ: Այն ձևավորել է նաև նախագահի պաշտոնում իմ մոտեցումը` ամրապնդելով այն համոզմունքը, որ այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար մենք «քվանտային քաղաքականության» կարիք ունենք: Սակայն, կհարցնեք՝ ի՞նչ է նշանակում այդ տարօրինակ եզրույթը:

«Քվանտային քաղաքականությունը» պարզապես նոր ուղի է՝ հասկանալու, թե ինչպես է փոխվել քաղաքականությունն այն ժամանակներից, երբ դեռևս տեխնոլոգիաներն ու կապակցվածությունն այդքան էլ զարգացած չէին աշխարհում:

Համավարակն արագացրեց 20-րդ դարի և մինչ այդ գոյություն ունեցող դասական աշխարհի, որտեղ փոխկապակցվածության կազմակերպված ձևերը նշանակություն ունեին, փոխակերպումը քվանտայի՛ն աշխարհի, որտեղ փոփոխությունը շատ ավելի արագ է, անկանխատեսելի և տարբերվող ձևերով: Առանձին մասնիկը կամ, այս դեպքում, անհատը, այսօր շատ հզոր է և կարող է ազդեցություն գործել համաշխարհային ցանցի միջոցով:

Նախքան կորոնավիրուսի հայտնելը թվային հեղափոխությունը հեշտացնում էր այս անցումը: Համավարակի դեմ պայքարը, ֆինանսական ճգնաժամը և այլ ռիսկերը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է փոխել ոչ միայն մեր ապրելակերպը, այլև մեր տեսլականը: Եթե մենք սկսենք այս աշխարհի մասին մտածել որպես քվանտային աշխարհի, ապա իրադարձությունների ետևում մենք կգտնենք տրամաբանություն և կկարողանանք հավանականության որոշակի աստիճանով կանխատեսել դրանք: Համավարակը չէ այն մարտահրավերը, որին պետք է դիմակայենք: Այո, այն ողբերգական է, բայց մենք կսխալվենք, եթե համավարակը համարենք եզակի երևույթ, որը այլևս չի կրկնվի:

Իր ամենատարրական իմաստով համավարակը դիլեմա է բոլոր երկրների համար՝ տնտեսությո՞ւն, թե՞ մարդկային կյանքեր: Այո, տնտեսական կյանքը չպետք է կանգ առնի, սակայն անհատական պատասխանատվությունը և առողջ բանականությունը պետք է գերակշռեն: Հայաստանը հարուստ երկիր չէ, և մեր ժողովուրդը պետք է աշխատի ընտանիքը պահելու համար։ Բայց մենք նաև պետք է շարունակենք զգոն մնալ, քանի որ համավարակն իր գագաթակետին դեռևս չի հասել: Ցավոք, մեր բնակչության մեկ շնչի հաշվով համավարակն ավելի ծանր է եղել, քան այլ երկրներում:

Եվ, ինչպե՞ս է Հայաստանը դիմագրավում: Մեկ բառով ասած՝ լավ, երկու բառով ասած՝ ոչ այնքան: Լոքդաունը ծանր է եղել բոլորի համար, բայց նայելով փողոցում զբոսնող մարդկանց, դա չեք զգա: Վերաբերմունքը, կարելի է ասել, անհոգ է:
«Կորոնավիրո՞ւս: Ավելի վատն ենք տեսել»: Ահա սա է, ցավոք, ոմանց վերաբերմունքը: Ինձ համար ամենավատն այն է, որ մեզ համար կորոնավիրուսը դառնում է սովորական, ապրում ենք դրա հետ՝ գրեթե անուշադրության մատնելով: Գիտեմ, որ դա սխալ է, ինչպես ամեն օր ասում եմ տարբեր լսարանների:

Փորձում եմ երեկոները ժամանակ գտնել և խոսել կրտսեր որդուս՝ Հայկի հետ: Ես նրա հետ գիրք եմ գրում, որը կոչվում է «Քվանտային աշխարհ», որն ընդլայնում է քվանտային քաղաքականության հայեցակարգը՝ հասկանալու, թե ինչպես են մարդկության զարգացման և համաշխարհային ռիսկերի դինամիկաները փոխել անորոշություններով լի մեծապես փոխկապակցված այս աշխարհը: Որդիս և ես երկար տարիներ տեսական և փիլիսոփայական քննարկումներ ենք ունեցել: Սակայն միայն մարտ ամսից սկսած՝ սոցիալական կյանքի և ճանապարհորդությունների սահմանափակման պայմաններում, ժամանակ գտանք ավելի հաճախակի խոսել:

Հայկը 36 տարեկան է և ղեկավարում է իր սեփական մասնավոր ներդրումային հիմնադրամը, լոքդաունի ժամանակահատվածն անցկացրել է Լոնդոնում՝ գրառելով մեր զրույցները: Նա վաղ է արթնանում, այսպիսով իր առավոտները և ուշ երեկոներն անցկացնում է գրառումներ կատարելով և դրանց նախնական տարբերակներն ինձ ուղարկելով: Սովորաբար հանգստյան օրերին մենք երկար զրույցներ էինք ունենում՝ քննարկելով հայեցակարգերը և միասին մշակելով գիրքը: Հպարտ և ուրախ եմ, որ որդուս հետ ենք անում այս գործը:

Գրքի նպատակն է հարթակ տրամադրել` մարդկանց օգնելու կողմնորոշվել ապագայում. ելնելով այն հանգամանքից, որ մենք գտնվում ենք մարդկության պատմության շրջադարձային կետում, որտեղ անխուսափելիորեն փոխկապակցված ենք միմյանց աննախադեպ ծավալով: Փոխգործակցության և ներգրավման նախկին կանոններն այսօր ավելի քիչ կիրառելի են, քանի որ այսօր գերակշռում են քվանտային կանոնները՝ հանգեցնելով ավելի շատ պատահականությունների և չնախատեսված հետևանքների՝ տեղական, գլոբալ և անհատական: Սա անխուսափելիորեն վերափոխում է ապագայի քաղաքականությունը: Եթե մենք քվանտային աշխարհում շարունակենք կիրառել դասական մոդելներ, մենք ահավոր ետ կմնանք:

Մարդկության զարգացումը ոչ գծային է՝ ստեղծարար և կործանարար հատկություններով: Համավարակն այս փոխկապակցվածության հետևանքն է, բայց նաև ինքնին մարդկության փոփոխման գործընթաց. եթե այն ճիշտ ուղով ընթանա, մենք կարող ենք այս հնարավորությունն օգտագործել և մարտահրավեր նետել հին համոզմունքներին ու կարծր կառույցներին՝ մշակելով քվանտային աշխարհին հարմարեցված ավելի արդյունավետ համակարգեր:

Ճիշտ է, մեր շուրջը ողբերգություն է, բայց երբևիցե ավելի լավ ժամանակ չի եղել բարեփոխելու կրթությունը, օպտիմալացնելու սննդի շղթան, օգտվելու կլիմայական փոփոխությունների այս նպաստավոր պայմաններից: Մեր նպատակն է ընթերցողներին իրենց ոլորտներում առաջարկել նոր հարթակ ՝ մարտահրավեր նետելու մեզ և իրենց մտածողությանը:

Եթե այս ամենից հետո ժամանակ է մնում, երեկոյան ընթերցանությամբ եմ զբաղվում (այս պահին ընթերցում եմ Ջիմ Ալ Խալիլիի և Ջոնջո Մակֆադենի «Կյանքի եզրին» գիրքը), կարդում եմ կենտրոնացած, թեև այնուամենայնիվ փորձում եմ քնել կեսգիշերից առաջ: Մշտապես վաղն այնքա҇ն բան կան անելու․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մեր տվյալներով՝ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան Մեզ անհանգստացնում է մի բան՝ ինչպես չմրսել ձեր թաղման ժամանակ. Պուտինը՝ Ռուսաստանի աստիճանական «մարմանը» սպասող թշնամիներին Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել Այնտեղ առաջնորդները վասալներ են, իսկ վասալների փոխարեն ամեն ինչ որոշում է տերը. Պուտինը՝ ոչ անկախ պետությունների մասին Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով (տեսանյութ) ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Մարդկանց տեղավորելով, օգնելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով. ինչպես է Ծառուկյանն աջակցել Արցախին մեկուսարանից Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Չասել պատերազմ է, դիմակ չենք կրում, պետք է հենց պատերազմի ժամանակ դիմակ կրել․ Ղազինյան Հայաստանից բալիստիկ հրթիռներ չեն արձակվել. COVID 19-ի 2306 դեպք՝ մեկ օրում. հոկտեմբերի 22-ն՝ ամփոփ Տարածքները զինադադարի դիմաց հանձնելու դեպքում զրկվում ենք անվտանգության գոտուց և հետագայում լպիրշ թշնամու քմահաճույքից կախված ենք լինելու. Զոհրաբյան Շատ կարևոր է, որ երկրի համար այս վճռական պահին պարոն Ծառուկյանը գտնվելու է ազատության մեջ և դուք կտեսնեք, որ որոշակի գործընթացներ են լինելու. Աբովյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Նախորդ տարվա համեմատ այս տարի խոշոր հակատուների կողմից մոտ 44մլրդ դրամ քիչ հարկ է վճարվել բյուջե Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից Нагорный Карабах: эстафету Лаврова принимает Помпео (WP) Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնությունների վերաբերյալ օրենքներ Ճանաչենք Արցախը. Տիգրանակերտ կամ Տկռակերտ Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը 100մլն դրամով ազատ արձակվեց. ուղիղ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման համար. Զախարովա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանի պետական մարմինների շենքերից մեկում Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ նախագահ (տեսանյութ) Փոփոխություն՝ բուհեր օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանը կհրապարակի 18։00-ին Ադրբեջանական բանակի կորուստները. տեսանյութ Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում Ժամանակավորապես չի գործելու ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժիններից մեկը Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ) «Ի աջակցություն Արցախի արդար պայքարի». Երթ Թբիլիսիում. ուղիղ Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում հակադարձել է ադրբեջանցուն Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը. ուղիղ Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին Ռուսաստանի արձագանքի տարբերակներից մեկը կարող է դառնալ դեսանտի իջեցումը. Զատուլին haghteluenq.com կայքն ստեղծվել է ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի. Հայկակ Արշամյան Գեղարքունիքի նախկին մարզպետը կամավորական ջոկատ է կազմավորում Զոհրաբյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Պեսկով Մի՛ տրվեք սադրանքների. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է Հայ ժողովուրդը հավերժ է, ջախջախվելու է Ադրբեջանը. Հայկ Սուքիասյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգեւ սրբազան (տեսանյութ) Ադրբեջանը չի մերժում խաղապահների և դիտորդների տեղակայումը, սակայն առաջ կբերի իր պայմանները. Ալիև

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ