Եթե շարունակվի Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը, մենք կտեսնենք Իրանի ակտիվացումն այս խնդրի հետ կապված. Գոհար Իսկանդարյան Ինչ պատժի է արժանանում պետական դավաճանն՝ ըստ օրենքի Պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ապա դաշնային պայմանագիր կնքել. Լևոն Շիրինյան 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ մի կեսօրում. Հովհաննիսյան Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ չի կարելի անել պատերազմի ժամանակ. կարեւոր հորդորներ լրատվամիջոցներին եւ քաղաքացիներին Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից Հավատարմագրվել է մոտ 200 օտարերկրյա լրագրող, որոնց գերակշռող մասն արդեն իսկ ՀՀ-ում ու Արցախում են. ԱԳՆ Վստահ եմ՝ գերտերություններն իրենց հատուկ ծառայությունների միջոցով շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում. Սուրեն Սարգսյան Որն էր Շուշան Ստեփանյանի ասած լավ լուրը. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը
Երևան, 01.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները

Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման եւ մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձեւավորվեին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել էին հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Օգոստոսի 4-ին Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաշվիչ հանձնաժողովի պարզաբանումը, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը եւ որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել եւ արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն, ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում նշել, որ թեեւ որոշ իրավաբաններ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մամուլի միջոցներով եւ սոցիալական ցանցերում հրապարակային մեկնաբանությունների եւ հարցազրույցների միջոցով կասկածներ էին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված եւ կնիքված քվեաթերթիկները բացել եւ վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որեւէ թեկնածուի կողմից:

Վերոնշված քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման եւ մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ամփոփումից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է հետեւյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 73

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին, իսկ Սուրեն Անտոնյանի օգտին քվեարակած քվեաթերթիկների քանակը ոչ թե 83 է, այլ՝ 73, որը չի ազդում վերջնարդյունքի վրա:

Հիմք ընդունելով վերոնշվածը՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ:

Վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել եւ ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկին ներկա էին դիմումատու Արտաշես Խալաթյանը, նրա ներկայացուցիչը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վերահաշվարկն իրականացվել է ուղիղ հեռարձակման պայմաններում:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվիչ հանձաժողովի 31.07.2020 թ. արձանագրած արդյունքները նույնն են եւ մնում են անփոփոխ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների թեկնածուների՝ հաշվիչ հանձնաժողովին ուղղված դիմումների կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ:

Որոշումների տակ ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը եւ հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ Կարեն Զարիկյանը, Արթուր Ավագյանը, Նարինե Հովակիմյանը, Անահիտ Թումանյանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Լուսանկարներ Արցախում վիավորված լրատվականների ներկայացուցիչների մեքենաներից Եթե շարունակվի Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը, մենք կտեսնենք Իրանի ակտիվացումն այս խնդրի հետ կապված. Գոհար Իսկանդարյան ԿԸՀ-ն այսօր Արմեն Փամբուխչյանի մանդատը տվեց Գոռ Երանյանին Պետք է վեր հանել պատմական արմատները. դրանք Հայաստանի հողերն են. Ժիրինովսկին՝ արցախաադրբեջանական պատերազմի բռնկման մասին (տեսանյութ) Turkey is not welcomed in South Caucasus. Erdogan brings only war, blood and disasters. Armen Ashotyan Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան (լուսանկարներ) Աստծու տվածը ձվածեղի հետ միք շփոթի. Լյովա Խաչատրյան Երրորդ երկրների ցանկացած մասնակցություն ղարաբաղյան հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետեւանքներ ունենալ. Պեսկով Պուտինը, Թրամփը եւ Մակրոնը Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն կանեն Ինչ պատժի է արժանանում պետական դավաճանն՝ ըստ օրենքի Ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ է հայտնվել 24News-ի լրագրողը Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վլադիմիր Գասպարյանը Արցախում է Պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ապա դաշնային պայմանագիր կնքել. Լևոն Շիրինյան «Дождь»-ի թղթակիցը գնդակոծության է ենթարկվել Լեռնային Ղարաբաղում «Մեր հայերը պատերազմի մեջ են. դա կկոտրեր սիրտդ». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ մի կեսօրում. Հովհաննիսյան Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է (տեսանյութ) Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լուրջ ե՞ք խոսում. Ղազինյան ՊԲ-ի կողմից խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ. խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում. Շուշան Ստեփանյան Հավաստիացնում եմ, ՄԱԿ անդամ 20-25 պետություն կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը. Արայիկ Սարգսյան Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ վիրավորվել է «Ժամը» լրատվականի օպերատորը Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Հադրութին հարվածեցին հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան Ջավախահայերը ֆինանսական օգնություն են հավաքում պատերազմող Արցախի համար (տեսանյութ) Ինչ չի կարելի անել պատերազմի ժամանակ. կարեւոր հորդորներ լրատվամիջոցներին եւ քաղաքացիներին Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգի տեղադիրքը Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի կազմավորման 71-րդ տարեդարձի կապակցությամբ Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր. Հովհաննես Մովսիսյան Արցախի խորհրդարանին կոչ եմ անում ընդունել Ադրբեջանի բնիկ ժողովրդների վերաբերյալ այս հայտարարությունը. Արգիշտի Կիվիրյան Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 վարձկանների. Արման Թաթոյան ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները. Լենա Նազարյան Հավատարմագրվել է մոտ 200 օտարերկրյա լրագրող, որոնց գերակշռող մասն արդեն իսկ ՀՀ-ում ու Արցախում են. ԱԳՆ Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ ի աջակցություն հայոց բանակի Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. նավթի գինը անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք. Պարսյան Վստահ եմ՝ գերտերություններն իրենց հատուկ ծառայությունների միջոցով շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում. Սուրեն Սարգսյան Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը Հպարտ եմ, որ Վահեի նման ընկեր ունեմ. 50.000.000 դրամ բանակին. պատգամավոր Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար. ՀՀ նախագահի հարցազրույցը CNBC-ին «Խնդիրը ռազմական լուծում չունի». Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին Շատ վտանգավոր բան կարող է տեղի ունենալ այս պատերազմի արդյունքում. կարող է այնպես ստացվել, որ Թուրքիան վերցնի Ադրբեջանը. քաղաքագետ Ակտիվ մարտական գործողություններ Վարդենիսի հատվածում այս պահին չկան. Հովհաննիսյան Պատերազմի 5 օրերը. ֆոտոշարք Եթե Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետին ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ մեղադրելը իրականությանը համապատասխանում է, ապա սկսվել է «վհուկների որսի» գործընթաց. Գոռ Աբրահամյան Որն էր Շուշան Ստեփանյանի ասած լավ լուրը. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները սկսում են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ