Թուլություն, հոդացավ, գլխացավ, համի ու հոտի կորուստ ունեի. Տիգրան Կարապետյան Արմեն Փամբուխչյանը ԱԻՆ-ում որևէ տեղակալի չի փոխարինի, նրա համար նոր հաստիք է ստեղծվել Ինչու ԱՆ-ն Covid-ի ասիմպտոմ դեպքերն այժմ բուժում է տանը, իսկ նախկինում կոնտակտավորներին մեկուսացնում էր մեկուսավայրերում. Լուսինե Պարոնյանը պարզաբանում է Ո՞վ կփոխարինի Գայանե Աբրահամյանին Անգամ եթե հանում ենք ուսուցիչների դրական արդյունքները, տեսնում ենք կորոնավիրուսի թվերի աճ. Լուսինե Պարոնյան Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան Հնարավոր չէ՞ր ուսուցիչների թեստավորումը կազմակերպել այնպես, որ հերթեր, կուտակումներ չլինեին 300-ից ավելի ուսուցչի Covid-ի թեստի պատասխանը դրական է եղել Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան (տեսանյութ) Երեկվա իմ հայտարարությունից հետո իրենց համար որոշակի այլ սցենարներ են քննարկվել. Հրայր Թովմասյանը եկավ ՍԴ (տեսանյութ)
Երևան, 25.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը

Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 10կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։

Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարևոր փաստաթուղթ է։ Թեև աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սևրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության և միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանին։

Փաստենք, որ միջազգային մանդատով և իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման և իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սևրի պայմանագրի՝ նաև Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ և անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սևրի պայմանագում, որպես մոլորակի այս հատվածում հարատև արդար խաղաղության հաստատման, ազգերի և պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։

2) Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։

3) Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։

4) Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.

միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսևորած թշնամական քաղաքականությունը,

Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,

Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տևող հետևողական յուրացումը և ոչնչացումը,

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,

Թուրքիայի կողմից հարևան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,

Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,

Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին և մարդկության դիմակայած մարտահրավերներին։

5) Անհրաժեշտ է, որ Սևրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարևորության, ազգերի արդար համակեցության և դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս,

կարևորում ենք Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

Ստորագրող կուսակցություններ՝

Ազատություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Ազգային ժողովրդավարական միություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

Հայրենիք կուսակցություն

Ժառանգություն կուսակցություն

Մեկ Հայաստան կուսակցություն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը եւ նրա տեղակալը չեն մասնակցել բուժաշխատողներին շնորհակալագրեր հանձնելու արարողությանը «Զերծ կմնանք դպրոցները փակելուց»․ԿԳՄՍ նախարար Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի. Հայկ Մարտիրոսյան Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. ՀՅԴ-ական տնտեսագետ Հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով Արսեն Թորոսյանը ցանկանում է Հայաստանի բոլոր հիվանդանոցների լվացքատները վերցնել իր վերահսկողության տա՞կ. ԲԿ-ներին գրություն է ուղարկվել Այսօր նախարար Ֆելիքս Ցոլակյանն ինձ ներկայացրեց ԱԻՆ աշխատակազմին և ենթակա կառույցներին. Փամբուխչյան Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում Բացառել խոշտանգման մասին կալանավորների պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. դատախազը պահանջներ է դրել Ծառուկյանի աջակիցները ակցիա են իրականացնում դատարանի մոտ. ուղիղ Թուլություն, հոդացավ, գլխացավ, համի ու հոտի կորուստ ունեի. Տիգրան Կարապետյան Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտման ճանապարհով. Փաշինյան Իմ տեսակը հանձնվողներից չէ. որն է Գրիշա Թամրազյանի աշխատանքից ազատման պատճառը Արմեն Փամբուխչյանը ԱԻՆ-ում որևէ տեղակալի չի փոխարինի, նրա համար նոր հաստիք է ստեղծվել «Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում Ինչու ԱՆ-ն Covid-ի ասիմպտոմ դեպքերն այժմ բուժում է տանը, իսկ նախկինում կոնտակտավորներին մեկուսացնում էր մեկուսավայրերում. Լուսինե Պարոնյանը պարզաբանում է Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար Առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020թ. մրցանակակիր Ո՞վ կփոխարինի Գայանե Աբրահամյանին Անգամ եթե հանում ենք ուսուցիչների դրական արդյունքները, տեսնում ենք կորոնավիրուսի թվերի աճ. Լուսինե Պարոնյան ԱԱԾ-ն բացահայտել է ՃՈ հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի որդի». Սամվել Կարապետյանի կնոջ շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար) ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում Հնարավոր չէ՞ր ուսուցիչների թեստավորումը կազմակերպել այնպես, որ հերթեր, կուտակումներ չլինեին Որոշումը հեշտ չի տրվել. Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին ՍԴ նախագահի թեկնածուի հետ հարցուպատասխանը կշարունակվի 14։00-ին, քվեարկությունը կլինի շուտով 300-ից ավելի ուսուցչի Covid-ի թեստի պատասխանը դրական է եղել Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան (տեսանյութ) Դատարանն այսօր քննելու է Արսեն Բաբայանի, Լիլիթ Գալստյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքը Հարուցվել է քրգործ՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու դեպքով Երեկվա իմ հայտարարությունից հետո իրենց համար որոշակի այլ սցենարներ են քննարկվել. Հրայր Թովմասյանը եկավ ՍԴ (տեսանյութ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը. ուղիղ Վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին. «Ժառանգություն» Լայնամասշտաբ, հիբրիդային պատերազմ է հայտարարված ՀՀ-ին, պետք է դիմել հակաքայլերի. Արման Նավասարդյան Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն ունի Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Պաշտպանները դարձյալ պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է (տեսանյութ) Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ ՍԴ-ն նախագահ է ընտրում. ուղիղ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին Ամեն վայրկյան շարժում է ու մեզ մոտեցնում է մահվան. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ես իմ ընտանիքին ասել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պտղունքի խոշոր հրդեհի պատճառով շենքն ամբողջությամբ ոչ բնակելի է դարձել. 52 բնակիչ դրսում է մնացել համայնքի ղեկավար (տեսանյութ) Գոռ Հակոբյանը 3-րդ անգամ հայր է դարձել Ավելի բարձր պարգև են տալու. Ասոյանը՝ Փաշինյանի՝ իրեն շնորհակալագրից զրկելու մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ