Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում
Երևան, 20.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Արայիկ Հարությունյանի միակ պրոբլեմը մեդիան է. А в остальном, прекрасная маркиза, всё хорошо...

Եւ այսպես, կամաց-կամաց որոշակիանում է, թե ինչպես կմեկնարկի նոր ուսումնական տարին։

Առաջին որոշումը կայացվել է՝ սեպտեմբերի 15-ից սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Իսկ բուհերի մասով որոշում կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում։

Որոշումը անչափ կարեւոր է, սպասված է, ընդգրկում է շահառուների մեծ բանակ՝ սկսած դպրոցական, ուսանողից վերջացրած մանկավարժներ։

Եւ թվում էր, թե այս որոշումից հետո ԿԳՄՍՆ պաշտոնյաները հավելյալ մեսիջներ կհղեն, կփարատեն մարդկանց կասկածները, նրանց հուզող հարցերի պատասխանները։

Վերջիվերջո, ինչքան էլ պաշտոնյաները դիֆերամբներ ձոնեն հեռավար կրթությանը, ծնողները, ուսուցիչները եւ աշակերտները դժգոհ են դրա արդյունքներից։ Պատահական չէ, որ այս օրերին բազմաթիվ ծնողներ մանկավարժներ են փնտրում երեխաների հետ պարապելու, բաց թողածը լրացնելու համար։

Երկրորդ՝ պարզաբանման կարիք կա, թե ինչու են որոշել հենց սեպտեմբերի 15-ից սկսել դասերը՝ խլելով մեզնից խորհրդանշական սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը։

Իհարկե, հիմնավորումը պարզ է՝ արտակարգ դրությունը այդ ժամանակ է ավարտվում, բայց միթե հնարավոր չէր պարետի հատուկ որոշմամբ, որեւէ նորմի, օրենքի փոփոխությամբ կազմակերպել դասապրոցեսը հենց օգոստոսի 15-ից։ Կարելի էր օգտագործել տաք եղանակներին մաքուր օդին՝ սոցհեռավորություն պահպանելով, ուսումնական պրոցեսը կազմակերպելու հնարավորությունը, քանի որ դեռ չգիտենք վիրուսների ծաղկուն սեզոնին՝ աշնանը, մեզ ինչեր են սպասվում եւ սեպտեմբերի 15-ից դասի գնացողները ինչքան կկարողանան նորմալ դասապրոցես անցկացնել։

Երրորդ՝ ինչքան էլ բուհերի դեպքում հեռավար ուսուցումը «հորով-մորով» անելը ավելի հեշտ է, քան դպրոցների դեպքում, այնուհանդերձ, երիտասարդների շրջանում հակահամաճարակային կանոնների պահպանումը եւս ավելի հեշտ կլինի, քան աշակերտների շրջանում։ Վերջիվերջո, ուսանողները Հայաստանի պայմաններում քիչ վարձավճարներ չեն տալիս եւ փոխարենը ստանում են կիսատ-պռատ ուսուցում։ Եթե պետք է հեռավար լինեն դասերը, գուցե շատերը գերադասեն դրա փոխարեն մասնակցել որեւէ միջազգային սեմինարի կամ այդպես սովորել որեւէ միջազգային կրթական հաստատությունում։

Չորրորդ՝ բաց է մնում նախակրթարանների հարցը։ Բազմաթիվ ծնողներ սպասում են իշխանությունների որոշմանը, որ հասկանան՝ վերադառնում են աշխատանքի, փնտրում են աշխատանք, երեխային կարողանում են տանել պետական մանկապարտեզ, թե ավելի լավ է մասնավոր մանկապարտեզ տանեն կամ դայակ գտնեն։

Ի դեպ, այս ամենը բավականին ժամանակատար եւ ծախսատար պրոցես է, ուստի՝ այս մասով որոշումները պետք է շուտ լինեն, որպեսզի մարդիկ պլանավորեն իրենց կյանքը։

Ինչեւէ՝ ինչպես տեսնում եք՝ բազմաթիվ չպարզաբանված, չլուծված հարցեր կան, բայց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այդ մասով պարզաբանումներ տալու, մարդկանց անհանգստությունները փարատելու փոխարեն այլ մեսիջ է հղում, թե «առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»։

Այն, որ Արայիկ Հարությունյանը եւս նոր իշխանության երդվյալ մեդիատյացներից է, համոզվել ենք քանիցս, պատճառը, իհարկե, նրա մասին բացասական հրապարակումներն են, որոնց մի մասը գուցե օբյեկտիվ է, գուցե՝ սուբյեկտիվ։ Բայց, փաստորեն, պաշտոնյան համարում է, որ ինքը անթերի է, իրեն քննադատել են հանիրավի, ուղղվելու, շտկվելու ոչինչ չունի, մեդիաները «փուֆ ու քըխ են» եւ մի ամբողջ կրթական համակարգի համար պիտակավորում է չորրորդ իշխանությանը՝ ձեւավորելով կանխակալ վերաբերմունք բոլոր լրատվամիջոցների մասով։

Իսկ իրականում, ինչքան էլ հանիրավի, անարդարացի հրապարակումներ եղած լինեն, բազմաթիվ օբյեկտիվ հրապարակումներ եւս եղել են, որոնք օգնել են ԿԳՄՍՆ-ին կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել, փոխել կայացված որոշումները եւ այլն։

Անգամ «անարդարացի» հրապարակումների մասով գուցե արժե կանգ առնել եւ հասկանալ՝ իսկ որտեղ եմ ես սխալվել, իսկ միգուցե ես իրոք սխալվել եմ, միգուցե իմ ղեկավարած գերատեսչությունը, առանձին պաշտոնյաները եւ ես նորմալ չենք կարողանում հարաբերվել լրատվամիջոցների հետ։ Միգուցե մենք ուշանում ենք անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելիս, միգուցե մենք չենք կարողանում հիմնավորել եւ ներկայացնել մեր ծրագրերը եւ բարեփոխումները... միգուցե սխալը մեր ընկալումների մեջ է, որ բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին համարում ենք թշնամի, ջղաձգվում նրանց հարցերից, ձգձգում դրանց պատասխանները, անբովանդակ մեկնաբանություններ տալիս եւ արժանանում վատ վերաբերմունքի...միգուցե արժե մտածել այս հարցերի շուրջ, գործունեության մեջ փոփոխություններ անելու համար երբեք ուշ չէ, իսկ մեդիան ուժ է, այն գնահատող պաշտոնյաները միայն շահում են իրենց աշխատանքում։

Այլապես՝ տպավորություն է, թե Արայիկ Հարությունյանի մոտ եւ նրա ղեկավարած կառույցում ամեն ինչ այնքան լավ է՝ հայտնի երգի բառերով՝ а в остальном, прекрасная маркиза, всё хорошо..., միակ խնդիրը մեդիասադրանքներն են։ Ամեն ստատուսի եւ հայտարարությանը կցել «մեդիասադրանք», «ֆեյքնյուզ», «մանիպուլյացիա» բառերը՝ ինչ են դրանք տալիս՝ բացի ատելություն տարածելուց եւ ստանալուց։

Սա նման է հայտնի «ոջիլի» պատմությանը, երբ ուսանողը միայն դա գիտի ու ցանկացած հարցի դեպքում դա է պատմում։ Կամ տիպիկ հայկական օրինակ, երբ հեռու, մոտիկ անկյուններում ինչ կատարվում է, մեղադրում են տան հարսին՝ եղանակը անձրեւային է, հարսն է մեղավոր, Թիֆլիսում գնացք է շրջվել՝ հարսն է մեղավոր։

Արայիկ Հարությունյանը նման է հին հայկական ընտանիքներում «փնթփնթան» սկեսրարին, ով ինչ խոսում է, վերջում հայհոյում է «խասիաթի» համաձայն։ Նույնը ԿԳՄՍ նախարարն է, ինչ խոսում է, մի «ստռոչկա» նվիրում է լրատվամիջոցներին եւ լրագրողներին։

Ո՞վ է շահում՝ ոչ պետությունը, ոչ սիրո եւ համերաշխության հեղափոխության առաջամարտիկ Հարությունյանը։ Այնպես որ արժե մտածել, թե կրթական ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ինչ բառամթերք եւ լեզվամտածողության կրող է, ինչ օրինակ է ծառայում։

Միեւնույն ժամանակ՝ չբացառելով բոլոր հնարավոր մեդիասադրանքները, մանիպուլյացիաները եւ ֆեյքնյուզերը՝ ընդամենը կարելի է դրանց օպերատիվ արձագանքել, պատասխանել։ Ատելության կուտակումը վատ է առողջության եւ կյանքի համար, իսկ մեդիաատելությունը՝ պաշտոնավարման եւ քաղաքական գործունեության։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են չեղարկել զբոսաշրջիկների համար կարանտինը В США отказались считать гиперзвуковой «Авангард» серьезной угрозой (WP) Արտառոց դեպք Սեւան ՔԿՀ-ում. կատվի միջոցով փորձել են թմրանյութ մտցնել քրեակատարողական հիմնարկի տարածք Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Ապօրինի օտարված անտառները համայնքին վերադարձնելու նպատակով Հրազդան համայնքը դիմել է դատարան (տեսանյութ). «Հետք» Կադիրովը խոստացել է դաժանորեն եւ անխնա «հարվածել» Արեւմուտքի ընդդիմախոսներին Արուս Տիգրանյանի պսակադրությունը, առաջին պարն ու հայտնի հյուրերը. նոր կադրեր հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ և նորածին դստեր հետ Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Հիմա ամբողջ մեխանիզմը «խոդ են տվել» Ծառուկյանի դեմ. Գագիկ Ծառուկյան Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Путин обвинил США в создании Россией гиперзвукового оружия (WP) Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող «Կաշառքը ինձ մի տուր, քո անունով էսինչ բանը առ, տուր ինձ»-ը պրծնում է. Դանիել Իոաննիսյան Փարաջանով + Լեդի Գագա. երգչուհու հայկական մոտիվներով նոր տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել համացանցում Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված տղամարդու կյանքի համար Թաթան նոր երգ կնվիրի Գյումրիին և Շիրակ ֆուտբոլային ակումբին Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է Մարիամ Փաշինյանը կադրեր է հրապարակել քույրերի հետ (լուսանկարներ) Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գյումրիից Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան 1.25 միլիոն դոլարով վաճառքի է հանել Դալմայի այգում ձեռք բերած հողը. «Հետք» Это уже ясная дорога, хоть и неблизкая: Навальный рассказал как проходит его восстановление (WP) Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան Սառուկն ու Մաքսը` լավագույն ընկերներ. Հակոբ Արշակայնը հրապարակել է դստեր զվարճալի նկարը Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Ֆոտոշարք «Բերքի տոն» «համեղ» միջոցառումից Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Ով է գալիս գնանք. Մարիամ Փաշինյանը հրավիրո՞ւմ է զինավարժանքների Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը. «Փաստերի ստուգման հարթակ» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կարճ ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած բոլորին. Աշոտյան Արուսիկ Տիգրանյանը ամուսնացել է (լուսանկարներ, տեսանյութ) Умерла старейший член Верховного суда США Рут Бейдер Гинзбург (WP) ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի էդ ո՞վ չգիտի, որ մենք Հանրապետական կուսակցության հետ պարբերաբար լուրջ առճակատումներ ենք ունեցել. Զոհրաբյան Աննա Հակոբյանն ընկերների հետ Գյումրիում է (լուսանկարներ) Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Սանասարյան Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում «Պահանելով ավանդույթները».սեպտեմբերի 21-ն՝ այս տարի առցանց Стала известна стоимость публичного выступления принца Гарри и Меган Маркл (WP) Telegram-ում խափանում է եղել. օգտատերերը չեն կարողանում միանալ մեսենջերին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ