Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք. ունենք 184 առողջացած. կատարվել է 2886 թեստավորում. կա 1 մահ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում Հայաստանի դեմ ագրեսիայի համար Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Աշխարհը վախկոտների չի սիրում, մենք ոչ երեխա ենք, ոչ էլ կին, որ մեզ սիրեն, պետք է համարձակ լինենք, որ մեզ հարգեն. Աշոտ Աղաբաբյան Ֆանտազիոր չեմ, բայց ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ. Կոմանդոս (տեսանյութ) Վիրավորների մասով ասեմ, որ թիվը չի փոխվել՝ ավելի ճիշտ փոխվել է դեպի նվազում. Արծրուն Հովհաննիսյան Մենք այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը. ԱԳՆ խոսնակ
Երևան, 29.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակներին ընդառաջ. Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Քանի որ այսօր լիքը ախմախություններ լսեցի և կարդացի Սևրի պայմանագրի մասին, ապա այդ հարցով հետաքրքրվողներին առաջարկում եմ կարդալ հետևյալ հստակեցումները:

Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի
100-ամյակներին ընդառաջ

2020թ.-ին ունենք Հայաստանի Հանրապետության նորագույն քաղաքական պատմության երկու կարևորագույն հոբելյան՝ օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի, իսկ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հարյուրամյակները:
Սևրի պայմանագիրը (Treaty of Sevres; Traité de Sèvres, Севрский договор)

Ընդհանուր տվյալներ. Սևրի պայմանագիրն իր բնութով խաղաղության պայմանագիր է: Պայմանագրի պաշտոնական անվանումն է ՛՛Խաղաղության պայմանագիր դաշնակից և ընթերակա երկրների և Թուրքիայի միջև, ստորագրված Սևրում, 1920թ. օգոստոսի 10-ին՛՛ (The Treaty of Peace between the Allied and Associated Powers and Turkey, signed at Sevres, August 10, 1920).1 Այն Առաջին համաշխարհային պատերազմն ավարտող և ամփոփող հինգ պայմանագրից մեկն է՝ վերջինը:2 Պայմանագիրը մի կողմից ստորագրվել է հաղթող 13 երկրի,3 մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագրին իրենց ստորագրությամբ որպես առաձին միավորներ մաս են կազմել նաև Բրիտանական կայսրության դոմինիոնները (dominions)՝ Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավ-Աֆրիկյան Միությունը և Հնդկաստանը:4

Պայմանագիրը բաղկացած է նախաբանից և 433 հոդվածից, որոնք բաշխված են 13 գլխում:5 Այն ստորագրվել է երեք լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն, որտեղ գերակայությունը պատկանում է ֆրանսերենին:

Սևրի պայմանագիրը և Հայաստանը. Թեև Փարիզի վեհաժողովին հայերի կողմից մասնակցում էր երկու պատվիրակություն,6 այդուհանդերձ պայմանագիրը Հայաստանի անունից ստորագրել է միայն Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը:7 Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1920թ. փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը ընդունել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք ստեղծել մեկ, միասնական հայկական պետություն: Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր Ռուսաստանի կայսրության հայաբնակ տարածքների մի մասի վրա ստեղծված և արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը,8 որին պիտի միացվեին նախկին Օսմանյան կայսրության որոշ տարածքներ:9

Սևրի պայմանագրում հայերին և Հայաստանի Հանրապետությանը կա երկու բնույթի անդրադարձ՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի անդրադարձը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կարգավիճակին և սահմաններին: Այն տեղ է գտել երրորդ՝ Քաղաքական դրույթներ (Political Clauses) մասում՝ հոդվածներ # 88-93: Անուղղակի անդրադարձը ներառված է պայմանագրի չորրորդ՝ Փոքրամասնությունների պաշտպանությունը (Protection of Minorities) մասում՝ հոդվածներ # 140-156:

Պայմանագրի # 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպես ՛՛ազատ և անկախ երկիր՛՛ (free and independent State). # 89-րդ հոդվածով Թուրքիան և Հայստանը, ինչպես նաև այլ ՛՛Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են ԱՄՆ-ի նախագահի իրավարարությանը ներկայացնել Հայաստանի և Թուրքիայի միջև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիս վիլայեթներով անցնող որոշվելիք սահմանի հարցը և այն ընդունել անհապաղ (thereupon).’’ # 90-րդ հոդվածով Թուրքիան ՛՛այդպիսի որոշման օրից՛՛ (from date of such decision) հրաժարվում է ՛՛Հայաստանի փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից՛՛ (all rights and title). Հայաստանն իր հերթին ստանձնում է այդ տարածքներին վերաբերելի Օսմանյան կայսրության պարտքի համապատասխան մասը (Տես նաև պայմանագրի # 241-244 հոդվածները): # 91-րդ հոդվածը ամրագրում է Իրավարար վճռի կայացումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, Սահմանային հանձնաժողվի (Boundary Commission) ստեղծման պարտավարությունը, որն էլ տեղում կիրականացնի համապատասխան սահմանանշումները: # 92-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշվելիք սահմաններին: Պայմանագիրը ամրագրում է, որ եթե մինչև Վիլսոնի Իրավարար վճիռը նշյալ սահմանները չորոշվեն ուղղակի համաձայնությամբ (by direct agreement), ապա այն կորոշվի Գլխավոր դաշնակից տերությունների կողմից, այն է՝ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի: # 93-րդ հոդվածով Հայաստանը պարտավորվում է Գլխավոր դաշնակից տերությունների հետ կնքել ազգային, լեզվական և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող պայմանագիր:
Տարածքների և դրանց կարգավիճակի մասով, Սևրի պայմանագրի դրույթները խարսխված էին Սայքս-Պիկո (Սազոնովի) գաղտնի համաձայնության (16 մայիսի, 1916թ.) և Սան Ռեմոյի խորհրդաժողովի (19-26 ապրիլի, 1920թ.) որոշումների վրա: 10
Սևրի պայմանագրի չորրորդ՝ Փոքրամասնությունների պաշտպանության, մասի թվով 12 հոդվածներից ( #140-151) հայերիս համար, թերևս, ամենակարևորները #142 և #144 հոդվածներն են: #142 հոդվածը հնարավորություն էր տալիս 1914թ. նոյեմբերի 1-ից հետո ՛՛ահաբեկչական վարչախմբի՛՛ (terrorist regime) ժամանակ հարկադրաբար դավանափոխ եղած հայերին վերադառնալ սեփական հավատին: Ըստ տարբեր հաշվարկների, այդ ժամանակ թուրքական, քրդական և արաբական ընտանքիներում էին պահվում ավելի քան 250 հազար դավանափոխ հայ երեխա և կին: # 144 հոդվածը չեղյալ էր հայտարարում 1915թ. Լքյալ գույքի (Abandoned Properties; Emval-i-Metroukeh) մասին օրենքը, չեղարկվում էին գործարքները և անհատույց ոչ թուրք հպատակներին (subjects of non-Turkish race) էին վերադարձվում 1914թ. հունվարի 1-ից հետո նրանցից այս կամ այն ձևով խլված գույքը:

Սևրի պայմանագրի ներկա կարգավիճակը. Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական փաստաթուղթ է, քանի որ այն կնքող բոլոր կողմերը կնքելու պահին եղել են իրենց միջազգայնորոն ճանաչված երկրների, օրինական իշխանությունների լիազոր ներկայացուցիչներ: Այսինքն, կնքողները կնքելու պահին օժտված են եղել ՛՛ամբողջական լիազորությամբ՛՛ (full powers):11 Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են տևական բանակցություններ: Պայմանագրի նախօրինակը թուրքական կողմին է հանձնվել 1920թ. մայիսի 11-ին: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել:
Սևրի պայմանագիրը նաև de facto գործող փաստաթուղթ է: Այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել միջինարևելյան մի շարք երկների առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կագավիճակները. մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ)՝ հոդված # 94; Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ)՝ հոդված # 95; Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա)՝ հոդված # 98; Եգիպտոսի՝ հոդված 101; Սուդանի՝ հոդված # 113; Կիպրոսի՝ հոդված # 114; Մարոկոյի՝ հոդված # 118; Թունիսի՝ հոդված # 120; Լիբիայի՝ հոդված # 121:

Հնարավոր չէ քննարկել Սևրի պայմանագիրը առանց անդրադառնալու Լոզանի պայմանգրին (Treaty of Lausanne; Traité de Lausanne; Лозаннский договор):

Ընդհանուր տվյալներ.Լոզանի պայմանագիրը կնքվել է մի կողմից Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբ-խորվաթ-սլովենական պետության, մյուս կողմից Թուրքիայի (ի դեմս քեմալական շարժման) միջև 1923թ. հուլիսի 24-ին: Լոզանի պայմանագիրը բաղկացած է նախաբանից և 143 հոդվածից, որոնք կարոնակարգված են 5 մասում:
Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական և բովանդակային փոխհարաբերությունները. Կա մի թյուր, բայց տարածված տեսակետ՝ իբր Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը: Բնավ այդպես չէ և չէր կարող այդպես լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա:12 Լոզանի պայմանագիրը, իրեն մասնակից երկրների համար, հաշվի առնելով մասնավորապես 1919-1922թթ. հույն-թուրքական (քեմալական) պատերազմը, նորափոխության (modefication) է ենթարկել Սևրի պայմանագրի ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ: Մնացածը՝ ինչին անդրադարձ չկա Լոզանի պայմանագրի մեջ, բնականաբար մնացել է անփոփոխ: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը:

Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են, որ իրարից տարբեր են.
1. Մասնակիցների ընդգրկմամբ. եթե Սևրի պայմանագիրը ստորոգրել է 13 ինքնիշխան երկիր, 5 դոմինիոն և Օսմանյան կայսրությունը, ապա Լոզանի պայմանագիրը ստորագրել է 7 ինքնիշխան երկիր, ոչ մի դոմինիոն և քեմալական շարժումը:
2. Մասնակիցների կարգավիճակով. Եթե Սևրի պայմանագրի դեպքում մի կողմից պետությունների միացյալ համախումբ էր՝ Դաշնակից ուժեր (Allied Powers), մյուս կողմից պաշտոնապես ճանաչված ինքնիշխան պետություն՝ Օսմանյան կայսրությունը, ապա Լոզանի պայմանագրի դեպքում մի կողմից ընդամենը առանձին պետություններ էին՝ Բարձր պայմանավորվող կողմեր (High Contracting Parties), մյուս կողմից կռվող կողմի (belligerency) կարգավիճակ
ունեցող և ՛՛Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարություն՛՛ (The Government of the Grand National Assembly of Turkey) անունով հանդես եկող ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ:
3. Պայմանագրի նպատակով. եթե Սևրի պայմանագրի նպատակն Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ (by a firm, just and durable peace), ապա Լոզանի պայմանգրի նպատակն ընդամենը տարածաշրջանում 1914թ.-ից առկա պատերազմական իրավիճակին վերջ տալն էր (…to bring to a final close the state of war which has existed in the East since 1914…):
4. Պայմանագրի ժամանակային ընդգրկմամբ. Եթե Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին՝ 1914-1918թթ., ապա Լոզանի պայմանագիրը 1919-1922թթ. Փոքր Ասիայում ծավալված ռազմական գործողություններին:
Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է հայերիս: Լոզանի պայմանագրի 1-ին մասի 2-րդ բաժինը (հոդվածներ # 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին, բնականաբար նաև հայերին:
Հայաստանի երկրորդ աղերսը Լոզանի պայմանագրի հետ ի հայտ է գալիս Թուրքիայի ստեղծվելիք հանրապետության տարածքի իրավական ձևակերպման առնչությամբ: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»: [ARTICLE I6. Turkey hereby renounces all rights and title whatsoever over or respecting the territories situated outside the frontiers laid down in the present Treaty and the islands other than those over which her sovereignty is recognised by the said Treaty, the future of these territories and islands being settled or to be settled by the parties concerned.
Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա: Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին: Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.): Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (29 հոկտեմբերի, 1923թ.-ից) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից:
Պետք է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ Լոզանի պայմանագրի # 16 հոդվածի 2-րդ պարբերությունը խոսում է սահմանները հստակեցնող ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի, այլ «հատուկ պայմանավորվածությունների» (special arrangements) մասին, որոնց թվին է պատկանում նաև իրավարար վճիռը: Այսպիսով, Լոզանի պայմանագիրը ոչ միայն չի չեղարկել Սևրի պայմանագիրը, այլև # 16 հոդվածով վերահաստատել է Սևրի պայմանագրի # 90 հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը:

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (Woodrow Wilson’s Arbitral Award, Арбитражное решение Вудро Вильсона)

Ամերիկայի Միացյալ Նախանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրած իրավարար վճիռն այն փաստաթուղթն է, որով վերջնականապես և մեկընդմիշտ de jure որոշվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը:
Իրավարար վճռի նախընթացը. Սան Ռեմոյի խորհրդաժողովը (18-26 ապրիլի 1920թ.) շարունակելով Լոնդոնի առաջին խորհրդաաժողովի (12 փետրվարի - 10 ապրիլի 1920թ.) աշխատանքները, ամփոփեց դրանք և փորձեց ավարտին հասցնել Թուրքիային առնչվող հարցերը: Այն, ի շարս այլ հարցերի, ապրիլի 24-26-ին քննության առավ Հայաստանին վերաբերող հարցերը, և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց Միացյալ Նահանգներին երկու իրարից անկախ հարցով. 1). որպեսզի Միացյալ Նահանգներն Ազգերի լիգայի անունից, Ազգերի լիգայի կանոնադրության # 22 հոդվածի հիման վրա, ստանձնի Հայաստանի մանդատը; 2). որպեսզի Միացյալ Նահանգների նախագահն իրավարարությամբ վճռի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը:
Հայցից երեք շաբաթ հետո՝ 1920 թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է իր դրական պատասխանը և ստանձնել իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Հուլիսի կեսերն Վիլսոնի հանձնարարությամբ ստեղծվել է իրավարար վճիռը նախապատրաստող աշխատանքային խումբ՝ The Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, պրոֆեսոր Վիլյամ Վեստերմանի (William Westermann) գլխավարությամբ, պետքարտուղարության և պաշտպանության նախարարության մեկական ներկայացուցչի ընդգրկամբ: Սեպտեմբերի 28-ին աշխատանքային խումբը պաշտոնապես ԱՄՆ-ի պետքարտուղարությանն է ներկայացրել ամբողջական զեկույցը – Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia. Մանրազննին քննության ենթարկվելուց հետո, այն նոյեմբերի 12-ին փոխանցվել է նախագահի աշխատակազմ: Նոյեմբերի 22-ին զեկույցը ստորագրվել է նախագահ Վիլսոնի, ենթաստորագրվել պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի (Bainbridge Colby) կողմից և կնքվել Միացյալ Նախանգների մեծ կնիքով (The Great Seal of the United States): Ըստ այդմ, համաձայն միջազգային իրավունքի՝ Հաագայի կոնվենցիայի (1899թ. խմբագրման # 54 և 1907թ. խմբագրման # 81 հոդվածների), ստորագրման օրից Իրավարար վճիռը մտել է ուժի մեջ և ուժի մեջ է առ այսօր ու ենթակա չէ բեկանման: Վճիռը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվել է Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» (Decision of the President of the United States of America respecting the Frontier between Turkey and Armenia, Access to the Sea, and the Demilitarization of the Turkish Territory adjacent to the Armenian Frontier), Վաշինգտոն, 22 նոյեմբերի, 1920թ.:
Իրավարար վճռի կառուցվածքը և բովանդակությունը. Իրավարար վճիռը բաղկացած է երկու մասից՝ վճռից (89 էջ, 10 գլուխ) և 10 հավելվածից (152 էջ): Բուն վճիռն առդիր նամակով 28 էջ է, որը հանդիսանում է վճռի # 7 գլուխը: Վճիռը կից ունի զանազան բնույթի և չափսի 23 քարտեզ:
Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների զգալի մասի վրա՝ ընդհանուր առմամբ 103.599 քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի # 24 հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները՝ Հայոց ցեղասպանության հետևանքով:

Իրավարար վճիռները միջազգային իրավունքում. Ցանկացած իրավարար վճիռ վերջնական է և պարտադիր կատարման համար:13 Այն չունի ժամանակային սահմանափակում: 14 Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի 1899թ. և 1907թ. միջազգայնագրերը /կոնվենցիաները, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղարկում:15 Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, այդ իսկ քայլով մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ: 16

Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակը
ԱՄՆ գործադիր իշխանության դիրքորոշումը Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ. ԱՄՆ-ի բարձրագույն գործադիր իշխանությունը պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի ստորագրությամբ ճանաչել և Միացյալ Նահանգներ պետության Մեծ կնիքով հաստատել է իրավարար (Arbitrator) Վուդրո Վիլսոնի վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ, թեև դրա կարիքը բնավ չկար: Այդուհանդերձ, այդ քայլով իրավարար վճիռը դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the land), հետևաբար Միացյալ Նահանգներ պետության անսակարկ պարտավորություն:
ԱՄՆ օրենսդիր իշխանության դիրքորոշումը Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ. Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Նրանք ղեկավարվում են միջազգային հանրային իրավունքով: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին, ըստ ԱՄՆ սահմանադրության, վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայ-թուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այդուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ, արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ: Դա եղել է այն ժամանակ, երբ 1927 թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժել է 1923 թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, հետևաբար Թուրքիայի Հանրապետության ճանաչումը,17 և դա արել է երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ» (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia):18 Ըստ այդմ, 1927 թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927 թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր:
Մեր հետագա քայլերը.
1-ին փուլում պետք է մեկտեղել, դասակարգել, ծանոթագրել և հրատարակել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են հիմնավորել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերկանգնման պահանջները:
2-րդ փուլում պետք է մի խումբ օտարերկրյա միջազգային իրավունքի մասնագետների տրամադրել առաջին փուլի նյութերը և հայցել դրանց իրավական գնահատականը (legal assasment):
3-րդ փուլում Հայաստանը պիտի հայց ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովին, կամ ՄԱԿ-ի որևէ կառույցի, որպեսզի վերջիններս, Միջազգային դատարանի (International Court of Justice) կանոնադրության 65-րդ հոդվածի համաձայն, Վիլսոնի իրավարար վճռի մասին պարզաբանական խորհրդատվական կարծիքի (advisory opinion) համար դիմի Միջազգային դատարան:
4-րդ փուլում Հայաստանը միջնորդի, օրինակ՝ ԱՄՆ-ի, միջոցով կարող է դիմել Թուրքիային, որպեսզի միասնաբար դիմեն ՄԱԿ-ի Միջազգային դատարան (Միջազգային դատարանի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա)՝ հստակեցնելու համար Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակը:
Գործնական և գործուն քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ հայ համայնքը: Մասնավորապես, ըստ ԱՄՆ սահմանադրության 1-ին հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի, ԱՄՆ Կոնգրեսը իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները և պատժել խախտողներին (The Congress shall have power to define and punish offenses against the law of nations): Առավել ևս սա վերաբերում է այն դեպքերին, երբ միջազգային իրավունքի հիման վրա որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆ բարձրագույն պաշտոնյան, այս պարագայում՝ երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը: Ըստ այդմ, Կոնգրեսի որևէ անդամ կամ անդամների խումբ Կոնգրեսի պալատներից յուրաքանչյուրում կարող է հանդես գալ հետևյալ հարցապնդումով. 1. Արդյո՞ք Թուրքիայի կողմից ԱՄՆ նախագահ Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճռի չկատարումը միջազգային իրավունքի խախտում է: 2. Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ գործադիր իշխանությունը պատժելու համար միջազգային իրավունքը խախտողին:
Կոնգրեսը դյուրությամբ չի կարող հրաժարվել այս հարցի քննարկումից, քանի որ, ըստ էության, սա հարցի վերաքննում է, իսկ Կոնգրեսը իրավասու է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ իր արտահայտած դիրքորոշումների ու հանձնարարականների ճակատագրին:
Ամփոփում.
Այսօր մեր ազգային գոյությունը թևակոխել է նոր փուլ: Ներկայումս հասունացել է պահն աստիճանաբար ցեղասպանության ճանաչումից շեշտադրումը տեղափոխելու բուն պահանջատիրության վրա: Դրա համար առկա են բազմաթիվ իրավական հիմքեր, տարածաշրջանային նպաստավոր զարգացումներ և քաղաքական հեռանկարներ:
Պահանջատիրության իրավական առանցքը միանշանակորեն Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստան-Թուրքիա սահմանը որոշող իրավարար վճիռն է:

ծանոթագրություններ
1. Սևրի պայմանագրի անգլերեն պաշտոնական հրատարակությունը առաջին անգամ լույս է տեսել 1920թ. Լոնդոնում: Treaty of Peace with Turkey, signed at Sevres, August 10, 1920. Printed and published by His Majesty’s Stationary Office, London, 1920, Treaty Series 11 (1920), Cmd. 964. Ռուսերեն պաշտոնական թարգմանությունը 1927թ.-ին. Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне, полный перевод с французкого текста, под ред. проф. Ю.В.Ключникова и проф. А.В. Сабанина, исд. Литиздата НКИД, Серия мирных договоров, Москва, 1927. Ռուսերեն թարգանությունն ունի որոշ անճշտություններ և տարընթերցումներ: Սևրի պայմանագիրը երբեք հայերեն ամբողջությամբ չի հրատարակվել: Որոշ հատվածներ հրատարակվել են Ջոն Կիրակոսյանի և Ռուբեն Սահակյանի խմբագրությամբ լույս տեսած Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923թթ.), գրքի մեջ (Եր., 1972): Ցավոք եղած հայերեն թարգմանության հատվածներն էլ սխալաշատ են:
2. Մյուս չորս պայմանագրերն են, ըստ ժամանակագրության. 1) Գերմանիայի հետ, Վերսալի (Versailles) պայմանագիրը՝ 28 հունիսի 1919թ.; 2) նորաստեղծ Ավստրիայի հետ, Սեն Ժերմենի (Saint Germain) պայմանագիրը՝ 10 սեպտեմբերի 1919թ.; 3) Բուլղարիայի հետ, Նեյի (Nauilly) պայմանագիրը՝ 27 նոյեմբերի 1919թ.; 4) նորաստեղծ Հունգարիայի հետ, Տրիանոնի (Trianon) պայմանագիրը՝ 4 հունիսի 1920թ.
3. Հաղթող երկրները պայմանագրի մեջ բնութագրված են որպես ԴԱՇՆԱԿԻՑ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Allied Powers), որոնք իրենց հերթին բաժանված են երկու խմբի՝ Գլխավոր դաշնակից տերությունների (Principal Allied Powers) [4 երկիր], այն է. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա, և Ընթերակա երկրների (Associated Powers) [9 երկիր], այն է. Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների եւ սլովենների թագավորություն, Հեջազ [ներկայումս Սաուդյան Արաբիա]) և Հայաստան:
4. Ընդհանուր առմամբ պայմանագիրն ունի 25 ստորագրություն:
5. Preamble
Part I. The Covenant of the League of Nations (Arts. 1–26)
Part II. Frontiers of Turkey (Arts. 27–35)
Part III. Political Clauses (Arts. 36–139)
Part IV. Protection of Minorities (Arts. 140–151)
Part V. Military, Naval and Air Clauses (Arts. 152–207)
Part VI. Prisoners of War and Graves (Arts. 208–225) Part VII. Penalties (Arts. 226–230)
Part VIII. Financial Clauses (Arts. 231–260)
Part IX. Economic Clauses (Arts. 261–317)
Part X. Aerial Navigation (Arts. 318–327)
Part XI. Ports, Waterways and Railways (Arts. 328–373)
Part XII. Labour (Arts. 374–414)
Part XIII. Miscellaneous Provisions (Arts. 415–433)

6. Դրանք էին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավարությամբ և, այսպես կոչված, Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ: Եթե առաջինը 1920թ. հունվարից արդեն ներկայացնում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, ապա երկրորդը երբեք նման կարգավիճակ չի ունեցել: Այն ստեղծվել էր 1912թ. նոյեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի կոնդակով՝ բանակցելու Օսմանյան կայրության տարածքում բարեփոխումների իրականացման հարցերը:
7. Ավետիս Ահարոնյան (գ. Իգդիր Մավա, 1866թ. – Մարսել, 1948թ.) – հասարակական-քաղաքական գործիչ, գրող, ՀՀ խորհրդարանի պատգամավոր և նախագահ (1 օգոստոսի, 1919թ. - 4 նոյեմբերի, 1920թ.), Փարիզի վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար 1919թ. հունվարից: Հեղինակն է Սարդարապատից մինչև Սևր և Լոզան. Քաղաքական օրագիր, 1919-1927թթ. (Բոստոն, 1943թ., 213 էջ) օրագրության:
8. Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել են 1920թ. ապրիլի 23-ին և փոխանակել են լիազոր ներկայացուցիչներ: ԱՄՆ երբեք չի ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունները:
9. Ավելի հանգամանալից տես. Արա Պապյան, Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Լոնդոնի առաջին համաժողովի ժամանակ (12 փետրվարի – 10 ապրիլի, 1920 թ.), Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, Երևան, 2012թ., էջ 13-26
10. Սան Ռոմոյի որոշումների մասին ավելի հանգամանալից տես՝ Արա Պապյան, Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Սան Ռեմոյի համաժողովի ժամանակ, Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, Երևան, 2012թ., էջ 18-32
11. Vienna Convention on the Law of Treaties, Vienna, 23 May 1969. Article 2(c): “full powers” means a document emanating from the competent authority of a State designating a person or persons to represent the State for negotiating, adopting or authenticating the text of a treaty, for expressing the consent of the State to be bound by a treaty, or for accomplishing any other act with respect to a treaty;
12. Միջազգային իրավունքը, մասնավորապես Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969), 59-րդ հոդվածի 1(а) կետով միանշանակորեն ամրագրում է.
Article 59. 1. A treaty shall be considered as terminated if all the parties to it conclude a later treaty relating to the same subject-matter and:(a) It appears from the later treaty or is otherwise established that the parties in tended that the matter should be governed by that treaty;
13. A Dictionary of Arbitration and its Terms (ed. K.seide), NY, 1970, p. 32.
14.Wildhaber L., Treaty Making Power and Constitution, Basel-Stuttgard, 1971, p. 98.
15. Manuel of Tereminalogy of Public International Law (by Paenson I.) UN, NY, 1983, pp.693-694.
16. A Dictionary, ibid, p. 27.
17. Unperfected Treaties of the United States of America (1776-1976) (ed. & ann. Wiktor C.L.), 1919-1925, NY, 1984, v. 6, p. 421; Gordon L.J. Turkish-American Political Relations. AmPolit Sci Rev 1928; 22(3):721.
18. Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.

Արա Պապյան, 10 օգոստոսի, 2020թ., ք. Երևան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Այսօր արձանագրվող հաջողությունների շղթան անհրաժեշտ է շարունակել և կանգ չառնել. Հայկ Մարտիրոսյան 08-0001-007 թեժ գծով հոգեբանական աջակցություն` դրա կարիքն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին. ԿԳՄՍՆ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ. Նիկոլ Փաշինյան Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 29.09.20 Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք. ունենք 184 առողջացած. կատարվել է 2886 թեստավորում. կա 1 մահ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուսի այրվելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. քաղաքապետ Հակառակորդի խուճապահար փախուստը (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Ադրբեջանում արգելափակել են բազմաթիվ սոցցանցեր ու մեսենջերներ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է մեկ միլիոնը Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ. Իրանագետ Իսրայելի օդանավակայանից ողջ գիշեր ռազմական բեռներով ադրբեջանական օդանավեր են թռել՝ մահ տանելով Արցախի խաղաղ բնակիչներին․ Լապշին Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթ Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում Հայաստանի դեմ ագրեսիայի համար Օգտագործե’ք վերջին շանսը, երկրորդը չի տրվելու. Լյովա Խաչատրյան Փոքրիկ կամավորները ուզում են գնալ Արցախ (տեսանյութ) Արծիվներ, ի՞նչ եք ուզում ձեզ նվեր. զինվորների ոգին մարտական է (տեսանյութ) Սա մեր վերջին և ամենապատասխանատու ճակատամարտն է. Արայիկ Հարությունյանը՝ արցախցի կամավորներին (տեսանյութ) Արսեն Թորոսյանը մեկնել է Վարդենիս Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը. Կինն ու որդին ծանր վիճակում են (տեսանյութ) Միացում և միայն միացում, ոչ մի «անկախություն». Արա Պապյան Կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, նախարարների որդիները կամավոր են գրվում. Արծրուն Հովհաննիսյան Կամավորները՝ զինվորագրումից առաջ (տեսանյութ) «Իրատես». «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում (տեսանյութ) «Ժողովուրդ». Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Одна из лучших экономик мира рекордно обрушилась (WP) ՌԴ Պետդուման այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ Վարորդներին կոչ է արվել Վրաստանից ՀՀ մուտք գործելիս օգտվել Բավրայի անցակետից «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի․ Եղիշե Կիրակոսյան Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց Հաղթելու ենք, ոչ թե նրա համար, որ նախադեպն ունենք, այլ նրա համար, որ այսօր մեծից փոքր գիտակցում է, որ սա կենաց մահու կռիվ է. Կարեն Հովհաննիսյան «Հրապարակ». «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան «Հրապարակ». Արցախցի գեներալները ռազմի դաշտում են Ռուբեն Վարդանյանն Արցախում է (տեսանյութ) ԱԱԾ զգուշացումը քաղաքացիներին. զերծ մնացեք ապաստարան տրամադրելու հորդորներից Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են և պետք է լավագույնս չեզոքացվեն. Արմեն Աշոտյան Կառավարությանն առաջարկում եմ սկսել արտասահմանից օտարերկրացի՝ ոչ հայազգի կամավորների զինվորագրման շտապ ծրագիր. Հայկ Մարտիրոսյան Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան «Ժողովուրդ». Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Syrian rebel fighters prepare to deploy to Azerbaijan in sign of Turkey’s ambition (WP) «Հրապարակ». Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ. տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոսնակ
Այսօր արձանագրվող հաջողությունների շղթան անհրաժեշտ է շարունակել և կանգ չառնել. Հայկ Մարտիրոսյան 08-0001-007 թեժ գծով հոգեբանական աջակցություն` դրա կարիքն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին. ԿԳՄՍՆ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ. Նիկոլ Փաշինյան Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 29.09.20 Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք. ունենք 184 առողջացած. կատարվել է 2886 թեստավորում. կա 1 մահ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուսի այրվելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. քաղաքապետ Հակառակորդի խուճապահար փախուստը (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Ադրբեջանում արգելափակել են բազմաթիվ սոցցանցեր ու մեսենջերներ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է մեկ միլիոնը Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ. Իրանագետ Իսրայելի օդանավակայանից ողջ գիշեր ռազմական բեռներով ադրբեջանական օդանավեր են թռել՝ մահ տանելով Արցախի խաղաղ բնակիչներին․ Լապշին Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթ Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում Հայաստանի դեմ ագրեսիայի համար Օգտագործե’ք վերջին շանսը, երկրորդը չի տրվելու. Լյովա Խաչատրյան Փոքրիկ կամավորները ուզում են գնալ Արցախ (տեսանյութ) Արծիվներ, ի՞նչ եք ուզում ձեզ նվեր. զինվորների ոգին մարտական է (տեսանյութ) Սա մեր վերջին և ամենապատասխանատու ճակատամարտն է. Արայիկ Հարությունյանը՝ արցախցի կամավորներին (տեսանյութ) Արսեն Թորոսյանը մեկնել է Վարդենիս Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը. Կինն ու որդին ծանր վիճակում են (տեսանյութ) Միացում և միայն միացում, ոչ մի «անկախություն». Արա Պապյան Կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, նախարարների որդիները կամավոր են գրվում. Արծրուն Հովհաննիսյան Կամավորները՝ զինվորագրումից առաջ (տեսանյութ) «Իրատես». «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում (տեսանյութ) «Ժողովուրդ». Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Одна из лучших экономик мира рекордно обрушилась (WP) ՌԴ Պետդուման այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարության նախագիծ Վարորդներին կոչ է արվել Վրաստանից ՀՀ մուտք գործելիս օգտվել Բավրայի անցակետից «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի․ Եղիշե Կիրակոսյան Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց Հաղթելու ենք, ոչ թե նրա համար, որ նախադեպն ունենք, այլ նրա համար, որ այսօր մեծից փոքր գիտակցում է, որ սա կենաց մահու կռիվ է. Կարեն Հովհաննիսյան «Հրապարակ». «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան «Հրապարակ». Արցախցի գեներալները ռազմի դաշտում են Ռուբեն Վարդանյանն Արցախում է (տեսանյութ) ԱԱԾ զգուշացումը քաղաքացիներին. զերծ մնացեք ապաստարան տրամադրելու հորդորներից Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են և պետք է լավագույնս չեզոքացվեն. Արմեն Աշոտյան Կառավարությանն առաջարկում եմ սկսել արտասահմանից օտարերկրացի՝ ոչ հայազգի կամավորների զինվորագրման շտապ ծրագիր. Հայկ Մարտիրոսյան Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան «Ժողովուրդ». Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Syrian rebel fighters prepare to deploy to Azerbaijan in sign of Turkey’s ambition (WP) «Հրապարակ». Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ. տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. խոսնակ
Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ