ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Հայաստանում 2015-2019թթ-ին մորից երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 19 դեպք է գրանցվել. արդյոք ՀՀ-ն շարունակում է օրինակելի լինել ՄԱԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ) Ով է նա.Սիփան Փաշինյանն ա, վարչապետի աներձագը. քաղաքացիները՝ Հրաչյա Հակոբյանի մասին (տեսանյութ) Լիբանանահայ մեր հայրենակիցների զբաղվածության խնդիրը մեզ համար առաջնային է. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Դպրոցների ուղեցույց կոչվածի իրավական հիմքը դատարանին գտնել չի հաջողվել. Փաստաբանը մանրամասնում է դատարանի որոշումը
Երևան, 18.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին

Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին. դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։

Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։

Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։

Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։

Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։

Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։

Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։

Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։

Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։

Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։

Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Ես կամ կինս չունենք լրատվամիջոց, որ մի տեղ ուղարկենք և ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք. Մարուքյան Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ․ ՀԿԵ Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ Իսկ ի՞նչ կլինի, որ Աղվան Հովսեփյանը լինի դատախազ, Գեւորգ Կոստանյանը եւ ուրիշ քաջեր. Լեւոն Բարսեղյան Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը. ուղիղ Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Սուրբ Հովհաննես մատուռում. Հովիկ Աբրահամյանի նոր ֆոտոշարքը կնոջ և որդիների հետ Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի քույրիկ. Մհեր Արմենիայի շնորհավորանքը` քրոջ ծննդյան կապակցությամբ (տեսանյութ) Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք ընդունել Ադրբեջանի նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն». Տիգրան Աբրահամյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց օրենքների մի շարք փոփոխություններին Տեղի է ունենալու ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել. news.am Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վեդու ծննդատունը միավորվելու է Վեդու ԲԿ-ին. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանի գրառումը "Каждому придется отвечать за сказанное". Чеченские силовики пригрозили критикам властей за границей (WP) Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյանը շնորհավորել է որդու հոբելյանական տարեդարձը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ուղիղ Օրվա աստղագուշակ Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը «Ժամանակ». Պատվերով «կարվող» գործ՝ ընդդեմ հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի. Ով է պատվիրատուն «Հրապարակ». Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին. Սասունը դրա համար մի քանի պատճառ ուներ «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի «Հրապարակ». Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ինչու Աննա Հակոբյանը դադարեցրեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները «Ժամանակ». Ծառուկյանը օրակարգ չունի. Չգիտի՝ ինչ ճանապարհով է պատրաստվում պայքարել իշխանության դեմ «Փաստ». Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է «Ժամանակ». Լրագրող է կալանավորվել. Ինչն է պատճառը «Ժողովուրդ». Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ «Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են «Հրապարակ». Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել «Փաստ». Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ