ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Հայաստանում 2015-2019թթ-ին մորից երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 19 դեպք է գրանցվել. արդյոք ՀՀ-ն շարունակում է օրինակելի լինել ՄԱԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ) Ով է նա.Սիփան Փաշինյանն ա, վարչապետի աներձագը. քաղաքացիները՝ Հրաչյա Հակոբյանի մասին (տեսանյութ) Լիբանանահայ մեր հայրենակիցների զբաղվածության խնդիրը մեզ համար առաջնային է. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Դպրոցների ուղեցույց կոչվածի իրավական հիմքը դատարանին գտնել չի հաջողվել. Փաստաբանը մանրամասնում է դատարանի որոշումը
Երևան, 18.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Խախտել է արդյո՞ք «Ազատություն»-ը Վլադիմիր Գասպարյանի իրավունքը. լրագրողներին սպառնալը որեւէ պարագայում արդարացում չունի

Մի քանի օր է՝ լրատվամիջոցներում, սոցցանցերում քննարկվում եւ դեռ կշարունակվի քննարկվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքը։

Ինչ է կատարվել

Դեպքը եղել էր երեկ, երբ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները փորձել էին «դրոնով»՝ թռչող նկարահանող սարքով (դրոնի օգտագործման մասին հայտնել է Գասպարյանի փաստաբանը) նկարել նաեւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տունը։

Լրատվամիջոցը հայտնել էր, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը: Իսկ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել էր, թե երեկ ցանկացել են ձերբակալել Վլադիմիր Գասպարյանին:

Դեպքով զբաղվում են իրավապահները, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Սա կարճ երեկվա դեպքերի խրոնոլոգիան։

Վլադիմիր Գասպարյանը նույն լրագրողատյացն էլ մնացել է

Այն, որ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես հին իշխանությունների բազմաթիվ պաշտոնյաներ, երբեք չեն փայլել լրագրողների հետ շփման մշակույթով, քանիցս տեսել ենք՝ «սթափվեք, չքվիր աչքիցս, ես էլ քո մեջ կին չեմ տեսնում» եւ այլն։ Իսկ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասով բավական է հիշել «Էլեկտրիկ Երեւանը» եւ Սարի թաղի դեպքերը։

Եւ բոլոր այս դեպքում Գասպարյանը, ինչպես հին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ, մնացել են անպատիժ։

Եւ հենց այստեղ է թաքնված շան գլուխը, որ եթե գեթ մեկ անգամ որեւէ պաշտոնյա դատվեր, աշխատանքից ազատվեր լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելու համար, գուցե սա դաս լիներ մյուս պաշտոնյաների համար, ովքեր կհասկանային, որ հաջորդը կարող են իրենք լինել։ Բայց քանի որ Հայաստանում ավանդաբար լրագրողներին հայհոյող, սպառնացողները շարունակել են ազատ ապրել, աշխատել, ունենք այն, ինչ ունենք։

Ինչ էլ արած լինեին լրագրողները, դա իրավունք չէր տալիս նախկին ոստիկանապետին մեքենան քշեր նրանց ուղղությամբ՝ սպառնալ գյուլել եւ սատկացնել։

«Ազատություն» TV-ի գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1. «Ազատության» նկարահանող խումբը գտնվել է ենթադրաբար Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատնից շուրջ 200 մետր հեռավորության վրա, որևէ մեկը ոչ միայն նրան պատկանող տարածք չի մտել, այլ նույնիսկ չի մոտեցել։
2. Գասպարյանն ինքն է իր կվադրացիկլով մոտեցել լրագրողներին ու գրեթե վրաերթի ենթարկել, հետո տեղացել ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, հայհոյանքները ու խոչընդոտել աշխատանքին։
3. «Ազատությունը» ռեպորտաժ է պատրաստել ոչ թե որևէ մեկի առանձնատան, այլ Սևանա լճի ափերին գտնվող ապօրինի կառույցների մասին ու այդ նպատակով էլ դրոնով տեսանկարահանել է լճի տարբեր ափամերձ հատվածներ, որտեղ գտնվում են բազմաթիվ առանձնատներ ու այլ կառույցներ։
4. Այլ լրատվամիջոցներ նախկինում դրոնով տեսանկարահանել էին ենթադրաբար Վլադիմիր Գասպարյանին պատկանող, Սևանա լճի ափամերձ մասում գտնվող առանձնատունը, այդ կադրերը վաղուց հասանելի են համացանցում։

Արդյոք Գասպարյանի իրավունքները խախտվե՞լ են

Երեկվա դեպքի վերաբերյալ կային նաեւ լրատվամիջոցին քննադատողներ, ովքեր նշում էին, որ «Ազատությունը» խախտել է բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։ Քննադատության երկրորդ պատճառն էլ այն է, թե արդյոք ռադիոկայանը նման կերպ «դրոնով» նկարահանումներ կաներ ներկա իշխանության ներկայացուցիչների առանձնատներում։

Գասպարյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «պատրաստվում է հայց ներկայացնել դատարան Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ, քանի որ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից»։

Նա նաեւ նշել է, թե մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին, իսկ թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության, անբարոյականություն է և որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ: «Իրենց անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած «դրոն քշողներին» սա պետք է դաս լինի և հետագայում զերծ պահի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելուց»,-գրել է փաստաբանը՝ ըստ էության չհերքելով, որ Գասպարյանի կողմից լրագրողների նկատմամբ գործողություններ են եղել։

Նկատենք, որ թե ՀՀ սահմանադրությամբ, թե միջազգային փաստաթղթերով լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է, ինչպես պաշտպանված է մարդու անձնական կյանքը, սեփականությունը։

Սակայն, մյուս կողմից էլ, նախկին, ներկա պաշտոնյաները, հանրային դեմքերը չեն կարող ակնկալել պաշտպանվածության այն մակարդակը, ինչ շարքային քաղաքացիները։

Ավելին՝ նույն ՄԻԵԴ նախադեպային որոշումները արդարացնում են անձնական կյանքին միջամտությունը, եթե հանրային շահը գերակա է, եթե նման միջամտությամբ լրագրողը մարդկանց կյանքին, առողջությանը սպառնացող հանցագործություն է բացահայտել։

Նկատենք նաեւ, որ մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւս անսահմանափակ չէ, եւ այդ իրավունքի խախտումը, միջամտությունը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի, արդարացված է, եթե նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական պետությունում։ Հիմա հարց է առաջանում՝ իսկապես եղել է նկարահանում Գասպարյանի անձնական տարածքում, եթե այո, ապա «դրոնով» նկարահանմամբ ինչ էր բացահայտելու լրատվամիջոցը, որը կարդարացներ անձնական կյանքի գաղտնիության, սեփականության իրավունքի խախտումը։ Վստահաբար՝ եթե լրագրողները այսպիսի միջամտությամբ բացահայտելու էին կատարվող հանցագործություն, ուրեմն՝ այս միջամտությունը արդարացնելու բազմաթիվ հիմքեր կան։ Եթե «դրոնը» մասնավոր տարածք մտցնելու դեպքը հաստատվի, ապա սա կարող է նախադեպային լինել ամեն լրագրող, լրատվամիջոցի համար՝ անկախ ունեցած դերից, պաշտոնից՝ ում տուն ցանկանան՝ «դրոն» մտցնեն։

Երեկվա միջադեպի դասերը

Երեկվա միջադեպի մասով, կարծում ենք, թե իրավապահները, թե իրավապաշտպանները եւ մեդիայի խնդիրներով զբաղվող կառույցները լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն ունեն։

Լրագրողների համար գրված եւ չգրված էթիկայի նորմերը ժամանակի ընթացքում եւ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ պետք է կատարելագործել։ Վստահաբար՝ 10-20 տարի առաջ անհրաժեշտություն չկար կանոնակարգելու «դրոնով» նկարահանումները, որովհետեւ դա տարածված չէր, այժմ փաստացի դրա անհրաժեշտությունը կա։

Օրինակ՝ մենք տեղեկացանք, որ Հանրապետության հրապարակում, նախագահական նստավայրում, «Զվարթնոց» օդանավակայանում, ՊՆ, ԱԱԾ եւ մի շարք ստրատեգիական օբյեկտների տարածքում «դրոնով» կամ թռչող անօդաչու սարքով նկարահանումներ անելու համար թույլտվություն է պետք՝ համարելով «no fly zhone»՝ ելնելով անվտանգությունից։ Այստեղ «դրոնով» նկարահանումներ անելու համար թույլտվություն է պետք, օրինակ՝ արգելված է նաեւ «Դվին» հյուրանոցի տարածքում, քանի որ հարեւանությամբ գտնվում է կառավարական առանձնատունը։

Սեւանում, ըստ էության, որեւէ արգելք չկա «դրոնով» նկարահանում անելու, լրատվամիջոցը կարող էր անգամ գաղտնի նկարահանում աներ, օրինակ՝ հեռու տեղից թռցներ, ավելի բարձր տեղից նկարահաներ, որպեսզի «դրոնի» ձայնը լսելի չլիներ։
Ամեն դեպքում սա եւս կհամարվեր գաղտնի նկարահանում եւ միջամտություն անձնական կյանքին, որի համար եւս ծանրակշիռ հիմնավորումներ պետք է ներկայացվեր։
Իրականում՝ այս դեպքի մասին եզրահանգումները շատ դեպքերում սուբյեկտիվ են՝ հաշվի առնելով կոնֆլիկտի կողմերի ով լինելը։

Մի կողմից, «Ազատությունը» տարիներ ի վեր համարվել է պրոֆեսիոնալ լրատվության առաջամարտիկ, ռադիոկայանը աչքի չի ընկել օրենքների, էթիկայի խախտմամբ, հետեւաբար՝ այս արարքը չդատապարտողները հաշվի են առնում հենց այդ հանգամանքը։ Վստահաբար՝ եթե նման նկարահանում իրականացներ քննադատության թիրախում պարբերաբար հայտնվող մեկ այլ լրատվամիջոց, հնարավոր է՝ հանրությունն այդպես հանդուրժող չլիներ եւ մենք աջուձախ գրառումներ տեսնեինք, «թե բա ինչ էիք սպասում, իրենք լրատվամիջոց չեն, ծախու գրչակներ են» եւ այլն։

Ինչ վերաբերում է Գասպարյանին, ապա եթե նույնը պատահեր հանրության շրջանում հեղինակություն վայելող մեկ այլ պաշտոնյայի հետ, վստահաբար՝ այս քայլը կդատապարտվեր, սակայն Գասպարյանը իր պաշտոնավարման ժամանակ քանիցս աչքի է ընկել ուրիշների անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքերով, հախուռն պահվածքով։

Բավական է հիշել այն տասնյակ դեպքերը, երբ սոցցանցերում կամ լրատվամիջոցներում նրա դեմ քննադատական խոսք հնչեցրած հեղինակները ինչ վիրավորանքների, սպառնալիքների, հայհոյանքների տարափի էին արժանանում։
Թերեւս հենց կոնֆլիկտի կողմերն են պատճառը, որ թույլ չի տալիս միանշանակ դատապարտել/արդարացնել լրատվամիջոցին կամ նախկին ոստիկանապետին։ Սակայն այս դեպքը դաս եւ օրինակ կլինի հետայսու մտածելու եւ կանոնակարգելու «դրոնով» նկարահանումների անհրաժեշտությունը եւ իրավաչափությունը։

Նկատենք նաեւ, որ մինչ որեւէ կողմերին արդարացնելու կամ մեղադրելու հիմքեր ներկայացնելը, մի պահ պատկերացնենք, որ «դրոնով» նման նկարահանում է իրականացնում ընդդիմադիր կամ իշխանությունների բառապաշարով ասած «սեւ» լրատվամիջոցներից մեկը, թիրախում՝ որեւէ նախարար կամ պատգամավոր։ Իբրեւ հանրություն՝ ինչպես կարձագանքեինք դեպքին եւ արդյոք այդ պաշտոնյան իրեն կպահեր այնպես, ինչպես Գասպարյանն է պահել։

Հուսանք՝ նոր Հայաստանում անգամ անձնական կյանք, մասնավոր տարածք մտնելու արդյունքում որեւէ պաշտոնյա իրեն չի դրսեւորի Գասպարյանի պես եւ սատակցնելու, գյուլելու սպառնալիք չի հնչեցնի։ Իսկ թե ինչպես հանրությունն ու իրավապահները կգնահատեին այդ լրատվամիջոցի քայլը՝ դժվար է ասել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Սուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Ես կամ կինս չունենք լրատվամիջոց, որ մի տեղ ուղարկենք և ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք. Մարուքյան Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ․ ՀԿԵ Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ Իսկ ի՞նչ կլինի, որ Աղվան Հովսեփյանը լինի դատախազ, Գեւորգ Կոստանյանը եւ ուրիշ քաջեր. Լեւոն Բարսեղյան Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը. ուղիղ Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Սուրբ Հովհաննես մատուռում. Հովիկ Աբրահամյանի նոր ֆոտոշարքը կնոջ և որդիների հետ Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի քույրիկ. Մհեր Արմենիայի շնորհավորանքը` քրոջ ծննդյան կապակցությամբ (տեսանյութ) Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք ընդունել Ադրբեջանի նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն». Տիգրան Աբրահամյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց օրենքների մի շարք փոփոխություններին Տեղի է ունենալու ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել. news.am Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վեդու ծննդատունը միավորվելու է Վեդու ԲԿ-ին. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանի գրառումը "Каждому придется отвечать за сказанное". Чеченские силовики пригрозили критикам властей за границей (WP) Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյանը շնորհավորել է որդու հոբելյանական տարեդարձը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ուղիղ Օրվա աստղագուշակ Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը «Ժամանակ». Պատվերով «կարվող» գործ՝ ընդդեմ հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի. Ով է պատվիրատուն «Հրապարակ». Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին. Սասունը դրա համար մի քանի պատճառ ուներ «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի «Հրապարակ». Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ինչու Աննա Հակոբյանը դադարեցրեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները «Ժամանակ». Ծառուկյանը օրակարգ չունի. Չգիտի՝ ինչ ճանապարհով է պատրաստվում պայքարել իշխանության դեմ «Փաստ». Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է «Ժամանակ». Լրագրող է կալանավորվել. Ինչն է պատճառը «Ժողովուրդ». Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ «Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են «Հրապարակ». Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ