Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Աշխարհը վախկոտների չի սիրում, մենք ոչ երեխա ենք, ոչ էլ կին, որ մեզ սիրեն, պետք է համարձակ լինենք, որ մեզ հարգեն. Աշոտ Աղաբաբյան Ֆանտազիոր չեմ, բայց ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ. Կոմանդոս (տեսանյութ) Վիրավորների մասով ասեմ, որ թիվը չի փոխվել՝ ավելի ճիշտ փոխվել է դեպի նվազում. Արծրուն Հովհաննիսյան Մենք այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը. ԱԳՆ խոսնակ Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Արցախում տիրող վիճակի մասին Երբ պետք լինի, գործի կդնենք. Քոչարյանը՝ «Իսկանդերի» մասին Զինծառայող Հարութ Գևորգյանը չի զոհվել. ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ Միջազգային արձագանքը մեր ուզածը չէր, բայց սպասելի էր. Ռուբեն Ռուբինյան
Երևան, 29.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ահա թե ինչ է լինում, երբ թերագնահատում են դատաիրավական համակարգի հրատապ եւ խորքային մաքրազտման անհրաժեշտությունը. Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ թերագնահատում են դատաիրավական համակարգի հրատապ եւ խորքային մաքրազտման անհրաժեշտությունը

Սեւանի ափին զորավար Վովայի սարքած կորդեբալետի դեպքով, երբ կվադրացիկլը քշել է Ազատություն ռադիոկայանի լրագրողի, նկարահնող օպերատորների ու վարորդի վրա, սպանելու եւ գյուլլելու բացահայտ սպառնալիքներ է տեղացել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական Օրենսգրքի 164 հոդվածի 3-րդ մասով, կարդանք ընկերներ.

Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Էս կարգի մեղադրանքը՝ երրորդ մասով, աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, բավականին ծանր պատժաչափով: Բայց կարեւոր է իմանալ, որ մի չքնաղ հոդված կա նույն օրենսգրքում՝ 137, որը պատմում է հետեւյալը.

Հոդված 137.

Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը:

Զորավարի արարքն ու հայտարարությունները հրաշալի կերպով տեղավորվում է այս հոդվածի մեջ նույնպես: Մեղադրողները, ինչքան հասկանում եմ, շատ բարեհամբույր եւ սիրալիր անձնավորություններ են, մտածել են ու մտածել են տալիս է, թե 164-ը կլանում է 137-ը, ու էլ կարիք չկա 137 հոդվածը խառնել իրար, դե մարդ է, բարկացել է եւ այլն: Կամ էլ բոլորովին արդարացում չունեն, թե ինչու են օրենսգիրքը կարդալով իջել, թռել 137-ի վրայով ու հասել 164-ին: Դե ասա միանգամից խուլիգանություն կդնեիք էլի, ինքն էլ կասեր, չեմ իմացել, որ լրագրող են եղել ...: Մանավանդ, ուշադրություն դարձրեք, 164-ի երրորդ մասը վերաբերելի է այն դեպքին, երբ առկա են 1 եւ 2 մասերով արարքը միաժամանակ, իսկ Զորավարը պաշտոնատար անձ չէ ու իր պաշտոնեական դիրքն օգտագործելով չէ, որ խոչընդոտել է լրագրողների գործը, թե՞ դեռ պաշտոնյա է, խաբար չենք: Այսինքն մեղադրանքը առաջին հայացքից է արդար, բայց այնպես է արված, որ Զորավարի պաշտպանական կողմը ասի 2-րդ մասը իրեն չի վերաբերվում, ուրեմն 3-րդ մասն էլ վերաբերելի չէ: Մնում է 1-ին մասը միայն. ահա. 164-1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Իսկ 400.000 դրամը էն փողն է, որ զորավարը ամեն անգամ թաշկինակը գրպանից հանելիս կարող է գցել-կորցնել ու չնկատել, որ փող է թափել ջեբից:

Հիմա հարցն այն է, թե ովքեր են տուժող ճանաչվելու ու արդյո՞ք տուժողները պնդելու են, որ մեղադրանք ներկայացվի նաեւ սպառնալիքի մասով՝ 137-ով, եւ ավելի կարեւոր է, թե սերժիկների մնացուկ մեղադրական ու քննչական հիմնարկները 137-ով մեղադրանք կներկայացնե՞ն մեծանուն Զորավարին: Ես մեկ ոչխար դնում եմ, որ չեն մեղադրի այդ հոդվածով, եւս 2 ոչխար դնում եմ, որ 137-ով մեղադրանքը մինչեւ դատարան չեն քշի:

Բացի այդ, հայրենի օրենսդիրները տարիներ առաջ 137 հոդվածը լավ մածուծիկ են գրել ու այդպես էլ թողել են, (պատգամավորներին բան չասեք, թող չիմանան, թող լայքահավաք առաքելություն իրականացնեն, ու կարիքավորներին պանիր, մածուն հասցնելու կարեւոր գործերով զբաղվեն): ՈՒշադրություն դարձրեք այդ հոդվածի պայմանին. «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, ԵԹԵ ԱՅԴ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է ԵՂԵԼ»: Ես վստահ եմ, որ իրական վտանգ եղել է, մարդն ունի օրինական զենք, խանչալ, խորովածի շիշ եւ մարդկանց վրա քշվող կվադրացիկլ, ու սպառնացել է ավելի քան կոնկրետ բառերով, հայերեն ու իսպառ հասկանալի թուրքերեն: Ահա այս մասն է, որ ջրալի է սարքած, քննչական եւ դատախազական մարմինները կասեն՝ դե մենք ենք քննողը, մենք էլ չենք նկատել ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ, վերջացավ: Այդպես եղել է մոտ մեկ տասնյակ անգամ այդ հոդվածի գոյությունից ի վեր: Այնինչ, եթե խփեր սպաներ կամ գյուլլեր, արդեն կլիներ ոչ թե 137-ի հիմք, այլ բոլորովին այլ հոդվածի՝ սպանության: Հիմա սա հերթական փորձաքարն է քննչականի եւ դատախազության համար՝ Նիկոլի ասածով՝ շանսն օգտագործո՞ւմ են, անցնո՞ւմ են նոր Հայաստան, թե՞ մնում են Սերժիկի հարմարավետ Հայաստանում: Եթե 137-ով էլ մեղադրվի ու գործը մինչեւ վերջ գնա, ատելության խոսքի դեմ լուրջ քայլ է լինելու, այդուհետ որեւէ մեկը մյուսին մահվան, առոջությանը կամ գույքին վնասելու սպառնալիք նետելուց առաջ մի երեք տարի մտածելու է ու նման կակ չի ուտելու: Հակառակ դեպքում ասելու են՝ դե ջղայնացամ, ասիմ՝ կտամ կսատկացնեմ, աչքերդ կհանեմ, բարկացած էի, վայ, ինչ իրական վտանգ, ինչ բան:

Եւ վերջինը: Գյալմապիցցառու եւ սերժատակաշոր կոյուղին իր խմբագիր-գրագիրներով սկսել է գրել, թե բա մարդու անձնական տարածքը սրբազան է, էդ ոնց են ոտնձգել մարդու անձնական շենք-շինության տարածքը, լավ կլինի՞, որ իրենց անձնական տարածքներն էլ ուրիշները ներխուժեն...:

Փաստն այն է, որ ՈՉ ՈՔ ՉԻ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԿԱՄ ՄՏԵԼ գեներալիսիմուս Վովայի անձնական եւ ապօրինի շինություններով լի տարածք: Չի եղել նման դեպք ու վերջ, այսինքն կոյուղին մնացել է կոյուղի, կեղտաջուր է տանում բերում: Լրագրողական խմբի վրա հարձակումը եղել է Զորավարի տարածքից 200 մետր հեռու ու Սեւանի ափին: Իսկ Սեւանը իր ափերով ոչ ոք չի սեփականաշնորհել ու չի կարողանալու սեփանաշնորհել: Եթե Սեւանի ափը, որտեղ արվել են նկարահանումները ինչ-որ մեկի մասնավոր տարածքն է, ուրեմն կոյուղատար խմբագիրների տունուգարաժն էլ, գրամեքենան էլ, կարի մեքենան էլ ամբողջությամբ զորավարի անձնական տարածքն են:

Ավելին, Սեւանի ափամերձ գոտում ոչ մի մասնավոր տարածք չկա, ափը եւ լիճը հարային սեփականություն է, կան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարձակալած տարածքներ ու դրանցում որեւէ հիմնական շինություն չկա, որ օրինական լինի, դրանք բոլորն ապօրինի շինություններ են: Այն, որ սերժիկների ժամանակ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ, ՇՄ նախարությունը, իրավապահները իրենց կայֆոտ շահագրգռություններով աչք են փակել ապօրինի շինարարության վրա, քանդել չեն տվել դրանք, որով բոլորի քթի տալ ոտնձգել են մեր ազգային հարստությունը, փաստ է, ու էս գեներալն ու իրպես մի դաստա սերժիկ հաբռգել է՝ էլ դու սուս: Ցավալիորեն, է՛լ ավելի են հաբռգել անցած երկու տարում դատաիրավական համակարգի պահման ու փայփայման իրենց համար շատ հաճելի դրվածքից, հաշտվել են իշխանություն չունենալու հետ, բայց եւ լավ են զգում իրենց այնքան, որ լրագրողների վրա են հարձակվում մահվան սպառնալիքներով: Նիկոլին ու Ռուստամին բարեւ են ուղարկել այդպիսով:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի վեթինգի վարչության սերժանտ

Լուսանկարում՝ Աննման Զորավարին վերագրվող վիլլան Սեւանի ափին, լուսանկարը Կանաչ Հայաստան ՀԿ էջից: Նկարը չի արված վիլլայի օդային տարածքից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Առաջին ալիքի մեկնաբանն արտասվեց զոհերի անունները կարդալիս (տեսանյութ) Ինչի՞ համար է նախատեսված «Իսկանդեր» համալիրը Աստված պահապան քեզ և մեր բոլոր զինվորներին. Իրինա Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Եւս 26 զոհված զինծառայող. հայտնի են անունները ՀՖՖ-ն պատրաստվում է բողոք ներկայացնել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ Հայ մարմնամարզիկները 11 մեդալ են նվաճել Ուկրաինայում Բրազիլիան Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ-ում Հայ ազգը եղել է, կա ու կլինի, մենք անպարտելի ենք. Արթուր Աբրահամ Խստագույնս դատապարտում եմ ադրբեջանական չարամիտ ագրեսսիան․ լիբանանահայ պատգամավոր Քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան Առավել ագրեսիվ նյութեր են տարածվում ՏիկՏոկ սոցիալական ցանցով. ՄԻՊ-ը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար Ջավախքի հայերը օգնություն են ուզում ուղարկել Հայաստան. վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում (տեսանյութ) Դեպի Արցախ (լուսանկարներ) Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ. դադարեցվել է գազամատակարարումը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ասուլիսը Արցախում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. Վահրամ Պողոսյան Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ունեցել անունը՝ Մոնթե Վաստակ ունեցող զինվորականները, գեներալներ, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են ԱԽ նիստին. Հարությունյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Որևէ բարձունք էական նշանակություն չունի, լայնատարած պատերազմ է. Արայիկ Հարությունյանը` Լելե Թեփեի մասին Ես կնախընտրեի, որ հենց այսօր փակվեր մեկ շաբաթ առաջ Իսրայելում մեր բացված դեսպանատունը. Ռուբեն Մխիթարյան Դիրքային առումով ոչինչ չի փոխվել. Տասնյակ տանկեր ենք խփում ու խփում, էլի գալիս են. Արայիկ Հարությունյան Այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք, մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել․Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման Եթե պատերազմը երկարեց, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը․ Արցախի ԱԺ նախագահ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կանցկացնի արտահերթ նիստ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ТАСС ՈՒՂԻՂ. ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին․ Վիտալի Բալասանյան Ռուսաստանը պետք է օգնություն ցուցաբերի եղբայրական հայ ժողովրդին. Նիկոլայ Պլատոշկին Эрдоган призывает народ Армении к выступлениям против власти (WP) Տեղեկացնում ենք, որ սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար Արայիկ Հարությունյանի կողմից ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում․ լուսանկարներ Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստվում է գնալ Արցախ Ֆեյսբուքում և Թվիթերում ԱՆԽՆԱ տարածում ենք թուրքական լիրայի արժեզրկման մասին լուրը. Ռուբեն Հայրապետյան ԱՀ ՊԲ-ն պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք. Արցախի ԱԺ խոսնակ Նյութական միջոցների մասին տեղեկությունների համար դիմել ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն. ՊՆ խոսնակ Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ՈՒՂԻՂ. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասուլիսը Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. Արայիկ Հարությունյան Պաշտպանության բանակի հատվածում զոհերի թիվը 48 է, բայց ավելանալու միտում ունի. ՊԲ փոխհրամանատար Ամենից շատ կա ծխախոտի կարիք, շատ ենք հավաքել ալյուր. քաղաքացիները մթերք են ուղարկում Արցախ Մարտական գործողությունները շարունակվում են Արցախի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով. ՊԲ փոխհրամանատար ՈՒՂԻՂ. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ասուլիսը Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ