ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ով է նա. Իր աշխատանքը փայլուն եմ գնահատում. քաղաքացիները՝ Ջալալ Հարությունյանի մասին Արցախում զոհվել է զինծառայող Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը (լուսանկարներ) Տրամաբանական է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կայացնելը. Սուրեն Գրիգորյան Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին Ինչպե՞ս է աշխատելու ԱԺ-ն ռազմական դրության ժամանակ Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող F-16 կործանիչ. Ինչ զենքեր է կիրառում Ադրբեջանը (տեսանյութ, լուսանկարներ) Ալիևը պոռնիկավարի ստում է, թող քարտեզի վրա ցույց տա, թե ինչ գյուղ է ազատագրել. Վահան Բադասյան Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը. երեք խաղաղ բնակիչ է զոհվել
Երևան, 30.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Դատական իշխանության մասին խոսում են հիմնականում հանրային վստահություն չվայելող անձինք` քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար․ հարցազրույց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի հետ

ArmDaily.am-ի հարցազրույցը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի հետ։

-Քանի՞ դատավոր կա այժմ ՀՀ-ում, քանի՞ թափուր հաստիք կա, ինչո՞ւ, ըստ Ձեզ, դրանք չեն համալրվում։
- Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ գործում է 243 դատավոր, ունենք 1 թափուր տեղ, այսինքն՝ ընդհանուր հաշվով 244 դատավորի հաստիքի հնարավորություն ունենք:

-Դատավորի աշխատավարձի նվազագույն և առավելագույն շեմը՝ առանց և պահումներով, ինչպես նաև հավելավճարները։
- Դատավորները հիմնականում ստանում են 600.000 դրամից 900.000 դրամ, կախված՝ աշխատանքային ստաժից:

-Քանի՞ գործ է քննում դատավորը մեկ տարվա կտրվածքով և քանի՞սն է պետք նորմալ որակյալ արդարադատություն ունենալու համար։
- Ցանկացած դատավոր տարեկան կարող է քնել 800-1000 գործ, որքան էլ ավել տանք նրան՝ 3000, թե 10 000, միևնույն է, ինքը քննելու է 800-1000 գործ:
2019 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ քրեական գործերի քանակը՝ 4120, մինչ դատական վարույթներ՝ 22398, քաղաքացիական գործեր՝ 218550, սնանկության գործեր՝ 8700, վարչական գործեր՝ 12750, դատավորների քանակը՝ 240 մոտ, սոսկալի, անմարդկային ծանրաբեռնվածություն է:
1000-ն այն առավելագույն նիշն է, որ դատավորը կարող է ֆիզիկապես քննել: Եթե մենք դատավորին տալիս ենք 3000,4000,5000 գործ, ֆիզիկապես հնարավորչէ այդքան գործն ավարտել:
Մեկ այլ խնդիր վկայակոչեմ: Վարչական վերաքննիչ դատարանում, եթե այսօր քաղաքացին բողոք է մուտքանում, բողոքն ընդունվում է վարույթ և առաջիկա նիստը նշանակվում է 2021 թվականին:
Եվրոպական ստանդարտներից օրինակ բերեմ, ամեն հարյուր հազար բնակչությանը, միջինացված, բաժին է հասնում 22 դատավոր, երկրներ կան՝ 30, Հայաստանում՝ 6-ն է:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար և ապագայում ի՞նչ նոր ծրագրեր կան։
-Ավարտվել է պիլոտային ծրագիրը և արդեն Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում թույլատրել ներդնել վճարման կարգադրությունների ավտոմատ գեներացման համակարգը, այն այս պահին դեռևս աշխատում է միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Այս համակարգի շնորհիվ վճարման կարգադրությունները գեներացվում են ավտոմատ, քննվում են համակարգչային տեխնիկայի միջոցով՝դարձյալ ավտոմատ կերպով և կատարողական թերթիկը գեներացվում է Հարկադիր կատարման ծառայություն:
Այս պահին պիլոտային ծրագիր է սկսվել, որ հնարավորություն կտա լիարժեք էլեկտրոնային է դարձնում արբիտրաժային գործերի հետ կապված դատարանում դատավարական գործընթացների ավտոմատացված կառավարումը: Հաջորդ քայլով պլանավորված է անցնել հայցային գործերով պարզեցված և արագացված ընթացակարգերին:
Կառուցվել է հեռահար վիդեո հեռարձակման միջոցով դատական նիստերի վարման ենթահամակարգ, որն այսօր գտնվում է պիլոտային փուլում:
Ներդրվել է և այժմ զարգացման ընթացքի մեջ է Հարկադիր կատարման ծառայության հետ գործընթացների համակարգման armlex հարթակը, ինչպես նաև ծանուցումների խելացի ենթահամակարգը:
Այս պահին դատական համակարգը ինտեգրվում է մի շարք տեղեկատվական բազաների՝ կադաստր, ռեեգիստր, անձնագրային, ինֆորմացիոն կենտրոն, Ճանապարհային ոստիկանություն և այլն, ինչպես նաև ՍԵԿՏ համակարգին, և մինչև տարվա վերջ նախատեսվում է ևս մի քանի բազաների ինտեգրում:
Նաև այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը և դատարաններն անցնում են փաստաթղթային էլեկտրոնային գործավարության «Մայլբրի» համակարգին:
Սրանով զգալի կնվազեն վճարման կարգադրության ծանրաբեռնվածությունները։ Ինչ վերաբերում է քաղաքացիական գործերին, ապա այդ գործերի 85-86 տոկոսը բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների բռնագանձման հայցերն են։ Ցավոք, օրենքը մեզ հնարավորություն չի տալիս ասելու, որ թե սա 10 000 դրամի բռնագանձման հայց է, եկեք սրանով կամ նիստ չանենք կամ թեթև անենք, բոլոր գործերը հավասար են ու բոլոր գործերը նույն ուշադրություն ու ժամանակն են պահանջում:
Մենք առաջարկեցինք ՝օրենսդրական կարգավորումներ կայացնել, որպեսզի այդ գործերը չհասնեն դատարան, այսինքն մի անգամից բռնագանձման պահանջը ներկայացնի բանկը, երբ խոսքը վերաբերվում է անվիճելի դրամական պարտավորությանը, պահանջը միանգամից գնա հարկադիր կատարման ծառայություն՝առանց դատարան գնալու։Այդ գործերի 80 տոկոսն այն գործերն են, որտեղ վեճ չկա։ Այսինքն, քաղաքացին վարկ է վերցրել, չի վերադարձրել, հիմա, երբ քաղաքացուն հարցնում ես՝ինչու չես տալիս, քաղաքացին չի առարկում, որ նման պարտավորություն ունի, ասում է՝գումար չունեմ։Ստացվում է՝քաղաքացին չի առարկում, բայց դատարանը ծանրաբեռնում ենք։
Միջին հաշվարկով նմանատիպ ամեն մի գործ քննելը դատական համակարգի վրա նստում է 35-40 հազար դրամ, մինչդեռ, բանկը 1 հայցադիմումի համար վճարում է 5-10 հազար դրամ պետական տուրք ու ամբողջ դատական համակարգն ու հարկադիր կատարման ծառայությունը ահռելի գումարներ է ծախսում այդ վարույթների համար։Եթե նշված 35-40 հազար դրամը բազմապատկենք գոյություն ունեցող 50 հազար գործի վրա՝կտեսնենք, թե պետությունը ինչպիսի գումար է ծախսում, որ բանկ ստանա գերշահույթ։ Մենք առաջարկել ենք նաև պետական տուրքը բարձրացնել և հավասարեցնել մեր իրականացրած ծախսերի հետ։
Ամբողջ աշխարհում պետական դատարանները ներման գործերը չեն քննում, դրանք գնում են արբիտրաժային դատարաններ, իսկ դատարաններ գնում են այն գործերը, որոնք կապ ունեն իրավաբանության հետ և կարիք կա, որ դատավորը քննի դրանք։

-Դատական իշխանությունն այսօր քննադատությունների կենտրոնում է, կարելի է ասել՝ բարձր հեղինակություն չունի։ Դատավորներին քննադատում են թե քաղաքական գործիչները, զանազան պաշտոնյաներ, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ հաճախ դատավորները որևէ կերպ չեն պաշտպանվում՝ պատճառաբանելով քաղաքական զսպվածությունը։
Ի՞նչ է մտածում դատական իշխանությունն այս խնդիրների լուծման համար, ի՞նչ մեթոդներ եք տեսնում, որո՞նք կարողեն ներդնել, որպեսզի դատական իշխանությանհ եղինակությունը և հանրային վստահությունը բարձրանա։
- Այն, որ հանրային վստահությունը ցածր է, իմ կարծիքով, վիճելի է: Տեսեք, ովքեր են քննադատում դատական իշխանությանը, կամ փնովում դատավորներին: Երբ դրա մասին խոսում են հանրային վստահություն ունեցող անձինք, այդ դեպքում, մենք այդ քննադատությունները վերլուծում ենք, փորձում ենք դրանց միջից հանել ռացիոնալ հատիկը և դրանից հետևություններ անել, բայց, ցավոք սրտի, այսօր Հայաստանում, դատական իշխանության մասին խոսում են տեղյակ և անտեղյակ, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ, քաղաքական ուժ ներկայացնող կամ մերձքաղաքական ուժ ներկայացնող, հիմնականում՝ հանրային վստահություն չվայելող անձինք, քաղաքական այդ պահին, այդ օրվա համար քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար
Նրանք ուզում են դատարանները որոշում կայացնեն իրենց քաղաքական նպատակահարմարությամբ, երբ դա չեն տեսնում, հետևաբար, առաջին արձագանքը լինում է այն, որ դատարանների նկատմամբ իբր չկա հանրային վստահություն: Դատարանները չպիտի կայացնեն և չեն կայացնելու դատական ակտեր քաղաքական դրդապատճառներից ելնելով, դատարանները կայացնում են և կայացնելու են որոշումներ, որոնք բխում են օրենքից, որոնց հիմքում դրվում է իրավունքի գերակայությունը:
Մեկ օրինակ բերեմ քաղաքացիական գործերից. 2013 թվական- 48.000 քաղաքացիական գործ, 2018 թվական 130.000 քաղաքացիական գործ: Վիճակագրությամբ էլ տեսնում եք թվերի աճը, սա արդյոք նշանակո՞ւմ է որ հանրությունը չի վստահում դատական համակարգին, վիճակագրությունն այլ բան է վկայում, եթե չվստահեին, չէին դիմի դատարան:
Հանրային վստահության հետ կապված ևս մեկ վիճակագրական տվյալ ներկայացնեմ: 2019 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ քրեական գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոք են բերել 16%, վարչականգործերով՝ 33.6 %, իսկ որը որ ամենակարևորն է՝ քաղաքացիական գործերով՝ 5 %. սա աննշան թիվ է և միանաշանակ ասում եմ՝ եթե չվստահեին դատական համակարգին, ապա այս տոկոսները կլինեին շատ-շատ ավելի բարձր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ի դեպ. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշման մասին Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում Ով է նա. Իր աշխատանքը փայլուն եմ գնահատում. քաղաքացիները՝ Ջալալ Հարությունյանի մասին Արցախում զոհվել է զինծառայող Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը ՈՒՂԻՂ. ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանի ասուլիսը Ոչնչացվել է «ՏՕՍ-1Ա» համակարգ, Մարտակերտում խաղաղ բնակիչներ են զոհվել. սեպտեմբերի 30-ն՝ ամփոփ Տրամաբանական է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կայացնելը. Սուրեն Գրիգորյան Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ համատեղ հանդիպում չի եղել. Զախարովա (տեսանյութ) Մեր հարվածների արդյունքում թշնամին կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» կայանքներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ. ՊԲ ՀՀ նախագահը նամակներ է հղել արաբական աշխարհի երկրների ղեկավարներին Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 30.09.20 Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին Դեպի Արցախ օգնություն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության hայտարարությունը «Մերժվածը» սերիալի հայտնի հնդիկ դերասանը իր աջակցությունն է հայտնել հայերին Ինչպե՞ս է աշխատելու ԱԺ-ն ռազմական դրության ժամանակ Քաղաքագետ Թևան Պողոսյանի ճեպազրույցը. ուղիղ Ադրբեջանը խելահեղ կոռումպացված բռնապետություն է, որին աջակցում և վճարում է հանցագործ Էրդողանը. Դանիայի խորհրդարանի պատգամավոր Մեկ բռունցք. շարունակվում է առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրումը (տեսանյութ) #Հաղթելուենք. Նոր ֆոտոշարք առաջնագծից Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել. զգուշացում «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների ցանցերն այլևս թուրքական ապրանքներ չեն վաճառելու Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող Թուրքիան պետք է հասկանա, որ ՌԴ-ն տարածաշրջանում իր միակ ռազմաբազան երբեք չի զոհի. Գարիկ Քեռյան Վրաստանի վարչապետը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ վարել Թբիլիսիում Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի անունից այսօր նամակ է հղել ՏՍԽՀՄ գլխավոր քարտուղար Ֆրանսիսկո Գոնսալես դե Լենային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին F-16 կործանիչ. Ինչ զենքեր է կիրառում Ադրբեջանը (տեսանյութ, լուսանկարներ) Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ցույց է տալիս ցեղասպանական միտումների տարրեր. Տիգրան Համասյան Արցախը ռազմաճակատը շարունակում է համալրել նոր ուժերով. Տիգրան Աբրահամյան Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա. ՊՆ Միջազգային լրատվամիջոցները պարբերաբար հաստատում են Թուրքիայի կողմից սիրիական վարձկաններ Ադրբեջան տեղափոխելու մասին լուրերը. ՄԻՊ Ջավախքից եկած բեռնատարներն արդեն Հայաստանում են (տեսանյութ) Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) «Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան իր դերը կխաղա». Մակրոն Ալիևը պոռնիկավարի ստում է, թող քարտեզի վրա ցույց տա, թե ինչ գյուղ է ազատագրել. Վահան Բադասյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծանր տեխնիկա է տեղափոխում Արցախ-Իրան սահման. իրանագետ ՄԻԵԴ-ի որոշումը ձևական էր. հարցազրույց Արա Ղազարյանի հետ Ադրբեջանի համար ՄԻԵԴ որոշման չկատարումը իրավական ու քաղաքական հետեւանքներ կունենա. Սիրանուշ Սահակյան Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը. երեք խաղաղ բնակիչ է զոհվել Վարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Հայկական զինուժը հակառակորդի ևս մեկ անօդաչու սարք է խոցել Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով լուր ստանալու եւ խուճապ առաջացնելու փորձեր են անում. ԱՀ ԱԱԾ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ. Չավուշօղլու Հունաստանը պահանջել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել Լեռնային Ղարաբաղը քննարկելու համար Ռուսաստանը հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարություններին.Պեսկով ՊՆ-ն բոլոր ուղղություններով ձախողում է թշնամու գրոհները. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ