Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Ինչպես է փոխվել խոշոր հարկատուների ցանկը նախորդ տարվա համեմատ Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող Ուրախ եմ նշելու, որ բոլոր համայնքապետերը առանց բացառության՝ կին թե տղամարդ, պատրաստակամություն են հայտնել կամավորագրվելու. Համբարձում Մաթևոսյան Ինչ հնարավորություններ ունի DANA ինքնագնաց հրետանային կայանքը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 23.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմությունն» առարկայի նյութն ամբողջութեամբ այլ առարկաների մեջ ներմուծած լինելու ԿԳՄՍՆ պնդումներն ու վստահեցումները

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Ստորև ներկայացվում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:
Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`
1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։
Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:
Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։
Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Հրապարակուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը
հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ

Օգոստոսի 5-ին տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ։
Ստորեւ ներկայացւում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սոյն թուականի յուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարութեանը փոխանցեց Հանրակրթութեան պետական չափորոշիչի նախագծի վերաբերեալ իր դիրքորոշումը: Սոյն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգութիւններն արտայայտեց ընթացող գործընթացի առնչութեամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, հրաւիրուած չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, եւ նոյն ժամանակ յորդորեց` հիմնովին վերատեսութեան ենթարկել նախագիծը:
Ըստ էութեան՝ անտեսելով ինչպէս Ենթախմբի, այնպէս եւ հանրութեան տարբեր, այդ թւում եւ մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները` կրթութեան պետական լիազօր մարմինը, առկայ էական տարաձայնութիւնները չփարատած, անհասկանալի շտապողականութեամբ այս անգամ հրապարակել է հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցութիւնները կրթութեան եւ գիտութեան հեղինակաւոր մասնագէտների ու փորձագէտների հետ, գործընթացի վերաբերեալ արձանագրում է`
Հանրակրթութեան պետական չափորոշիչի խնդրահարոյց նախագծի հիման վրայ մշակուած հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետութեան դպրոցներում ազգային ուսուցման եւ դաստիարակութեան ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նուազեցուած են հայագիտական առարկաների դասաժամերը, թոյլ են տրուած բովանդակային աղճատումներ, սխալներ եւ պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերեալ արդէն իսկ բերուել են բազմաթիւ վկայակոչումներ: Չնայած բազմաթիւ հաւաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչուել է նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ծրագրի գերակշիռ հատուածը:
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտում որդեգրուող պետական քաղաքականութեան շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարեւորութեան ընդգծումը չի կարող բացասական ներգործութիւն չունենալ նաեւ սփիւռքահայութեան կեանքում: Հայրենիքում գործարկուող ազգային կրթութեան գաղափարաբանութեամբ են սնւում եւ կենսագործւում Սփիւռքում իրականացուող հայապահպանական նախաձեռնութիւններն ու ծրագրերը:

Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցութեամբ, առանց գործունէութեան թափանցիկութեան ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրութեան լայն շրջանակներում արդարացի մտահոգութիւնների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդիւնաւէտութիւնից։
Ելակէտ ունենալով վերը նշուած արձանագրումները եւ հաշուի առնելով գործընթացի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները՝ կրթութեան պետական լիազօր մարմնին յորդորում ենք կասեցնել հրապարակուած առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները եւ ձեռնամուխ լինել Հանրակրթութեան պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրութեան առաւել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրաւմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանօրէն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելոյթներում դրանց մասին պետական կրթական լիազօր մարմնի կողմից տրուած բացատրութիւնները:
Սոյնով արձանագրում ենք, որ իրականութեանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթն ամբողջութեամբ այլ առարկաների մէջ ներմուծուած լինելու ԿԳՄՍ նախարարութեան պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետեւանքով խախտւում է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան դպրոցում որպէս առանձին բաղադրիչ դասաւանդելու վերաբերեալ ՀՀ օրէնսդրութիւնը, անտեսւում են Հայաստանում ճնշող մեծամասնութիւն կազմող Հայոց Եկեղեցու հաւատացեալների իրաւունքները, մատաղ սերունդը զրկւում է համակարգուած եւ նպատակային ձեւով 2000-ամեայ իր Ազգային Եկեղեցու պատմութեանը, տօներին, ծէսերին, հոգեւոր-բարեպաշտական սովորութիւններին հաղորդ դառնալու եւ քրիստոնէական արժեհամակարգով կրթուելու եւ դաստիարակուելու հնարաւորութիւնից։
Հանրակրթութեան պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկուած է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ներկայ ծաւալի առաւելագոյն 30%-ը․ տարրալուծման հետեւանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նիւթը: 7-9 դասարանների թեմաները միացուել են «Հայոց պատմութիւն» առարկային՝ ընդհանրական խորագրերով եւ երբեմն տարակարծութեան տեղիք տուող ձեւակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծաւալից միայն մի քանի տօներ են ներմուծուել «Ես եւ իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջութեամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով եւ սխալ անուանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարեւոր տօների, դուրս են մնացել նաեւ դարերի ընթացքում մեր ազգային ինքնութեան, ոգու ու նկարագրի հետ սերտօրէն աղերսուած, պետական տօնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց տօները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի 15-ամեայ դասաւանդութեան ընթացքում դրական փորձառութիւնը եւ աշակերտների հոգեկերտուածքի վրայ բարերար ներգործութիւնը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում իւրաքանչիւր նախաձեռնութիւն՝ ուղղուած ինչպէս «Հայոց Եկեղեցու պատմութիւն», այնպէս եւ այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթութեան պետական լիազօր մարմնից՝ յարգել նախորդիւ կատարուած հաւաստիացումներն առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դասաւանդման առնչութեամբ, հաշուի առնել այս ուղղութեամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտայայտած դիրքորոշումները եւ վերանայել «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթը տարբեր առարկաներում տարրալուծելու մօտեցումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին Անփորձանք գիշեր մեր Հայրենիքի պաշտպաններին Ինչ էլ ասեմ, քիչ է, այն չէ. Արցախյան ռազմաճակատում անմահացավ նաև ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը Առողջ պահենք թիկունքը․ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը հիվանդանոցում մահացել է Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների սխրանքին. Վարդան Բադալյանն առաջնագծում է Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր. Սևակ Միքայելյան Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Հակառակորդը մեզանից մի քանի անգամ ավել զոհ ունի, դա քննարկումից դուրս է. Հովհաննիսյան «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ՊՇՌ նմուշառում է կատարվում Արցախյան պատերազմ, օր 26-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում. Պարոնյան Հայաստանի համար նորովի ծնվելու ժամանակներ են, չխնայենք որեւէ բան հաղթանակի համար. Գարեգին Չուգասզյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 26 զինծառայողի անուն Օջախային մարտերը այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օրինականացնել միասեռ միությունները ՈւՂԻՂ. Արծրուն Հովհաննիսյանի և Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում. Պուտին Պատերազմի թիկունքը պետք է պինդ պահել՝ թե աշխատելով, թե սովորելով, թե դիմակ կրելով Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը Մեր տվյալներով՝ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը․ Նիկոլ Փաշինյան Մեզ անհանգստացնում է մի բան՝ ինչպես չմրսել ձեր թաղման ժամանակ. Պուտինը՝ Ռուսաստանի աստիճանական «մարմանը» սպասող թշնամիներին Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել Այնտեղ առաջնորդները վասալներ են, իսկ վասալների փոխարեն ամեն ինչ որոշում է տերը. Պուտինը՝ ոչ անկախ պետությունների մասին Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով (տեսանյութ) ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Մարդկանց տեղավորելով, օգնելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով. ինչպես է Ծառուկյանն աջակցել Արցախին մեկուսարանից Փոքր դպրոցների և տարրական դասարանների երեխաներին պետք է հնարավորություն տալ շարունակել առկա ուսուցումը. Սերոբ Խաչատրյան Չասել պատերազմ է, դիմակ չենք կրում, պետք է հենց պատերազմի ժամանակ դիմակ կրել․ Ղազինյան Հայաստանից բալիստիկ հրթիռներ չեն արձակվել. COVID 19-ի 2306 դեպք՝ մեկ օրում. հոկտեմբերի 22-ն՝ ամփոփ Տարածքները զինադադարի դիմաց հանձնելու դեպքում զրկվում ենք անվտանգության գոտուց և հետագայում լպիրշ թշնամու քմահաճույքից կախված ենք լինելու. Զոհրաբյան Շատ կարևոր է, որ երկրի համար այս վճռական պահին պարոն Ծառուկյանը գտնվելու է ազատության մեջ և դուք կտեսնեք, որ որոշակի գործընթացներ են լինելու. Աբովյան Վրաստանում 19 հոգու պատանդ վերցրած հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 3 պատանդի. Էդուարդ Այվազյան Ինչպես է փոխվել խոշոր հարկատուների ցանկը նախորդ տարվա համեմատ Վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվն անցավ 1 մլն-ը. որոնք են այս օրերին ամենապահանջված էջերը և ինչպես է ազդել պատերազմը նրանց հետևորդների քանակի վրա Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեսչական ստուգայցերը շարունակվում են ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից Нагорный Карабах: эстафету Лаврова принимает Помпео (WP) Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնությունների վերաբերյալ օրենքներ Ճանաչենք Արցախը. Տիգրանակերտ կամ Տկռակերտ Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը 100մլն դրամով ազատ արձակվեց. ուղիղ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցման համար. Զախարովա Հակաահաբեկչական կառույցների ներգրավման դեպքում միայն հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը. Հայկ Նահապետյան ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանի պետական մարմինների շենքերից մեկում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ