Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Հայաստանում 2015-2019թթ-ին մորից երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 19 դեպք է գրանցվել. արդյոք ՀՀ-ն շարունակում է օրինակելի լինել ՄԱԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ) Ով է նա.Սիփան Փաշինյանն ա, վարչապետի աներձագը. քաղաքացիները՝ Հրաչյա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Երևան, 18.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմությունն» առարկայի նյութն ամբողջութեամբ այլ առարկաների մեջ ներմուծած լինելու ԿԳՄՍՆ պնդումներն ու վստահեցումները

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Ստորև ներկայացվում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:
Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`
1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։
Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:
Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։
Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Հրապարակուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը
հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ

Օգոստոսի 5-ին տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ։
Ստորեւ ներկայացւում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սոյն թուականի յուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարութեանը փոխանցեց Հանրակրթութեան պետական չափորոշիչի նախագծի վերաբերեալ իր դիրքորոշումը: Սոյն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգութիւններն արտայայտեց ընթացող գործընթացի առնչութեամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, հրաւիրուած չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, եւ նոյն ժամանակ յորդորեց` հիմնովին վերատեսութեան ենթարկել նախագիծը:
Ըստ էութեան՝ անտեսելով ինչպէս Ենթախմբի, այնպէս եւ հանրութեան տարբեր, այդ թւում եւ մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները` կրթութեան պետական լիազօր մարմինը, առկայ էական տարաձայնութիւնները չփարատած, անհասկանալի շտապողականութեամբ այս անգամ հրապարակել է հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցութիւնները կրթութեան եւ գիտութեան հեղինակաւոր մասնագէտների ու փորձագէտների հետ, գործընթացի վերաբերեալ արձանագրում է`
Հանրակրթութեան պետական չափորոշիչի խնդրահարոյց նախագծի հիման վրայ մշակուած հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետութեան դպրոցներում ազգային ուսուցման եւ դաստիարակութեան ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նուազեցուած են հայագիտական առարկաների դասաժամերը, թոյլ են տրուած բովանդակային աղճատումներ, սխալներ եւ պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերեալ արդէն իսկ բերուել են բազմաթիւ վկայակոչումներ: Չնայած բազմաթիւ հաւաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչուել է նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ծրագրի գերակշիռ հատուածը:
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտում որդեգրուող պետական քաղաքականութեան շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարեւորութեան ընդգծումը չի կարող բացասական ներգործութիւն չունենալ նաեւ սփիւռքահայութեան կեանքում: Հայրենիքում գործարկուող ազգային կրթութեան գաղափարաբանութեամբ են սնւում եւ կենսագործւում Սփիւռքում իրականացուող հայապահպանական նախաձեռնութիւններն ու ծրագրերը:

Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցութեամբ, առանց գործունէութեան թափանցիկութեան ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրութեան լայն շրջանակներում արդարացի մտահոգութիւնների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդիւնաւէտութիւնից։
Ելակէտ ունենալով վերը նշուած արձանագրումները եւ հաշուի առնելով գործընթացի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները՝ կրթութեան պետական լիազօր մարմնին յորդորում ենք կասեցնել հրապարակուած առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները եւ ձեռնամուխ լինել Հանրակրթութեան պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրութեան առաւել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրաւմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանօրէն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելոյթներում դրանց մասին պետական կրթական լիազօր մարմնի կողմից տրուած բացատրութիւնները:
Սոյնով արձանագրում ենք, որ իրականութեանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթն ամբողջութեամբ այլ առարկաների մէջ ներմուծուած լինելու ԿԳՄՍ նախարարութեան պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետեւանքով խախտւում է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան դպրոցում որպէս առանձին բաղադրիչ դասաւանդելու վերաբերեալ ՀՀ օրէնսդրութիւնը, անտեսւում են Հայաստանում ճնշող մեծամասնութիւն կազմող Հայոց Եկեղեցու հաւատացեալների իրաւունքները, մատաղ սերունդը զրկւում է համակարգուած եւ նպատակային ձեւով 2000-ամեայ իր Ազգային Եկեղեցու պատմութեանը, տօներին, ծէսերին, հոգեւոր-բարեպաշտական սովորութիւններին հաղորդ դառնալու եւ քրիստոնէական արժեհամակարգով կրթուելու եւ դաստիարակուելու հնարաւորութիւնից։
Հանրակրթութեան պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկուած է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ներկայ ծաւալի առաւելագոյն 30%-ը․ տարրալուծման հետեւանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նիւթը: 7-9 դասարանների թեմաները միացուել են «Հայոց պատմութիւն» առարկային՝ ընդհանրական խորագրերով եւ երբեմն տարակարծութեան տեղիք տուող ձեւակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծաւալից միայն մի քանի տօներ են ներմուծուել «Ես եւ իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջութեամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով եւ սխալ անուանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարեւոր տօների, դուրս են մնացել նաեւ դարերի ընթացքում մեր ազգային ինքնութեան, ոգու ու նկարագրի հետ սերտօրէն աղերսուած, պետական տօնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց տօները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի 15-ամեայ դասաւանդութեան ընթացքում դրական փորձառութիւնը եւ աշակերտների հոգեկերտուածքի վրայ բարերար ներգործութիւնը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում իւրաքանչիւր նախաձեռնութիւն՝ ուղղուած ինչպէս «Հայոց Եկեղեցու պատմութիւն», այնպէս եւ այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթութեան պետական լիազօր մարմնից՝ յարգել նախորդիւ կատարուած հաւաստիացումներն առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դասաւանդման առնչութեամբ, հաշուի առնել այս ուղղութեամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտայայտած դիրքորոշումները եւ վերանայել «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթը տարբեր առարկաներում տարրալուծելու մօտեցումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ի՞նչ կերպ պետք է պետությունը աջակցի կինոոլորտին. Ո՞րն է նպատակը. Արթուր Հովհաննիսյանը՝ Կոստանյանին Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը Ծառուկյան Գագիկին ասաց՝ գնա հայելու մեջ քեզ նայիր, գնա քեզ տես. Ազատ Արշակյան Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի՝ սխալվելու վճռականության եւ ճշմարիտ ճանապարհի մասին Лукашенко объявил о закрытии границ с Западом. А что на самом деле? (WP) Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը Սա 0-ից գրվող օրենք է Կինոյի մասին. հնարավոր են թերացումներ. Կոստանյանը՝ Մանուկյանին Ուսումնավարժական հավաքները Արցախի ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական ու նպատակային (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը Ասում է՝ Ծառուկյանն ասաց սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում. Ծառուկյան (տեսանյութ) Դուբայում այսպիսի գներ երբեք չեն եղել, տուրիստները 5 աստղանի հյուրանոցներ են ընտրում. տուրիստական ընկերության տնօրեն Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Սուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Ես կամ կինս չունենք լրատվամիջոց, որ մի տեղ ուղարկենք և ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք. Մարուքյան Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ․ ՀԿԵ Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ Իսկ ի՞նչ կլինի, որ Աղվան Հովսեփյանը լինի դատախազ, Գեւորգ Կոստանյանը եւ ուրիշ քաջեր. Լեւոն Բարսեղյան Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը. ուղիղ Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Սուրբ Հովհաննես մատուռում. Հովիկ Աբրահամյանի նոր ֆոտոշարքը ընտանիքի հետ Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի քույրիկ. Մհեր Արմենիայի շնորհավորանքը` քրոջ ծննդյան կապակցությամբ (տեսանյութ) Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք ընդունել Ադրբեջանի նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն». Տիգրան Աբրահամյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց օրենքների մի շարք փոփոխություններին Տեղի է ունենալու ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել. news.am Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վեդու ծննդատունը միավորվելու է Վեդու ԲԿ-ին. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանի գրառումը "Каждому придется отвечать за сказанное". Чеченские силовики пригрозили критикам властей за границей (WP) Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյանը շնորհավորել է որդու հոբելյանական տարեդարձը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ուղիղ Օրվա աստղագուշակ Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ