ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Հայաստանում 2015-2019թթ-ին մորից երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 19 դեպք է գրանցվել. արդյոք ՀՀ-ն շարունակում է օրինակելի լինել ՄԱԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ) Ով է նա.Սիփան Փաշինյանն ա, վարչապետի աներձագը. քաղաքացիները՝ Հրաչյա Հակոբյանի մասին (տեսանյութ) Լիբանանահայ մեր հայրենակիցների զբաղվածության խնդիրը մեզ համար առաջնային է. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ Դպրոցների ուղեցույց կոչվածի իրավական հիմքը դատարանին գտնել չի հաջողվել. Փաստաբանը մանրամասնում է դատարանի որոշումը
Երևան, 18.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին

Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ
Ռիքարդո Մարիանին, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը:

Բացման խոսքում Երվանդ Զորյանը նշել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս ՀՀ վարչապետի Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում և ՏՏ համաշխարհային համաժողովi (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի և իր առաջարկած գաղափարի շուրջ: Զորյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախարարին ծրագրիը նախաձեռնելու համար:

Նախարար Արշակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ «Հայկական վիրտուալ կամուրջը» նախարարության անկյունաքարային ծրագրերից մեկն է՝ Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր ներկայացնելու, հայկական բարձր տեխնոլոգիական համայնքը զարգացնելու և նախարարության ծրագրերն ու տեսլականը իրագործելու առումով:

«Շատ կարևոր հանգամանք է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալը, որը, լինելով շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, իր ողջ ցանցով աջակցում է այս ծրագրին և համոզված եմ՝ մենք միմյանց լրացնելով, ուժ տալով հաջողելու ենք: Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել և ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ֊որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների և այլ ձեռներեցների ու ներդրողների հետ: Մենք ունենք հայրենակիցներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և ցանկանում են Հայաստանին որևէ կերպ օգտակար լինել իրենց գիտելիքով, փորձով, շուկայական հմտություններով, կապերով, սակայն այդ աջակցությունը ինքնաբուխ է, համակարգված և ինստիտուցիոնալ չէ»,- նշել է նախարարը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով նաև Դրեյփերի համալսարանի և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ ստորագրված հուշագրերը, որոնց հիման վրա մի շարք տեխնոձեռներեցների հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթների, գնալու Սիլիկոնյան հովիտ, ծանոթանալու անվանի ձեռներեցների և ինժեներների փորձին, ստանալու գիտելիքներ, ներգրավելու ներդրումներ:

«Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն և աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Ի ուրախություն բոլորիս՝ այդ բացը լրացնելու ենք հաջորդ տարի»,- նշել է նախարարը:

Մասնակիցները իրենց գոհունակությունը և ոգևորությունն են հայտնել ծրագրի մեկնարկի առիթով: Նրանցից յուրաքանչյուրը մեծ փորձառություն ունի տեխնոլոգիական ոլորտի տարբեր ասպարեզներում և պատրաստակամություն է հայտնել սատարելու ոլորտի կայացմանը Հայաստանում:

NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը նշել է, որ կարող է օգնել իր փորձով բարձր տեխնոլոգիաների ոլորտների կառավարման և արդյունաբերության ղեկավարների հետ համագործակցության բնագավառում: Նա նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանցման նմանատիպ շատ մոդելներ կան Կանադայում և ԱՄՆ-ում և այս նախաձեռնությունը շատ մեծ հնարավորություն է տալիս բազմաթիվ փորձառու մարդկանց` իրենց ներդրումն ունենալու այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:

Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը Հայաստանի համար հատկապես կարևորել է Սիլիկոնային հովտի մշակույթի ըմբռնումը և այն բոլոր մոտեցումները, որոնք գաղափարները վերածում են հնարավորությունների և միլիարդների շրջանառություն ունեցող բիզնեսների: Նա մատնանշել է իրենց գրասենյակը Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ընդլայնվել է՝ լուրջ թվով աշխատատեղեր ստեղծելով, ներգրավելով տաղանդներ:

PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը Սիլիկոնյան հովտում աշխատելու համար նույնպես կարևորել է հովտի մշակույթի ըմբռնումը և պատրաստակամություն հայտնել գլխամասային գրասենյակը Սիլիկոնային հովիտ տեղափոխելու իր փորձառությունը փոխանցելու հայաստանյան կազմակերպություններին:

Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով օգնելու ընկերություններ հիմնելու և նորաստեղծ ընկերությունների համար կապեր ստեղծելու գործում:

GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը կարևորել է ընկերությունների զարգացման բոլոր փուլերը հասկանալը՝ առաջին ստարտափ քայլերից մինչև հրապարակային ընկերություններ, և հույս է հայտնել մոտ ապագայում տեսնել հայկական ներուժով ու հայկական կապերով ստեղծված խոշոր հայաստանյան ընկերություններ:

Նախարար Արշակյանը ամփոփելով միջոցառումը նշել է, որ հպարտ է արձանագրել հայաստանյան նախաձեռնություններին օժանդակելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը հատկապես այս պատմական ժամանակաշրջանում: Այժմ բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության առաջնահերթություններից են և նախորդ տարի ոլորտում 30 տոկոս շրջանառության աճ է արձանագրվել, ինչն իսկապես տպավորիչ է:

Նախարարությունը այս պահին մի քանի ձևաչափով աշխատանքներ է տանում ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով սկսնակների համար նախատեսված ծրագրավորման դասընթացներից մինչև ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներ:

«Սփյուռքի ներուժն իսկապես մեծ է և սփյուռքի հայրենակիցների հետ բաժանարար գծեր չպետք է դնենք, այլ՝ կապող կամուրջ կառուցենք: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները իրացնելու ճանապարհին իսկապես անգնահատելի ու կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը Ասում է՝ Ծառուկյանն ասաց սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում. Ծառուկյան (տեսանյութ) Դուբայում այսպիսի գներ երբեք չեն եղել, տուրիստները 5 աստղանի հյուրանոցներ են ընտրում. տուրիստական ընկերության տնօրեն Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Սուրեն Պապիկյանը կմեկնի Ավստրիա ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ Ես կամ կինս չունենք լրատվամիջոց, որ մի տեղ ուղարկենք և ինչ-որ մեկի համար վիրավորանքներ պատվիրենք. Մարուքյան Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ Սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ․ ՀԿԵ Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ Իսկ ի՞նչ կլինի, որ Աղվան Հովսեփյանը լինի դատախազ, Գեւորգ Կոստանյանը եւ ուրիշ քաջեր. Լեւոն Բարսեղյան Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը. ուղիղ Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ) Սուրբ Հովհաննես մատուռում. Հովիկ Աբրահամյանի նոր ֆոտոշարքը կնոջ և որդիների հետ Ծնունդդ շնորհավոր իմ սիրելի քույրիկ. Մհեր Արմենիայի շնորհավորանքը` քրոջ ծննդյան կապակցությամբ (տեսանյութ) Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք ընդունել Ադրբեջանի նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն». Տիգրան Աբրահամյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք․ վարակակիրները Ստեփանակերտից են Իմ տղան տանը նստած է, ե՞րբ ման եկան, որ չգտան, ծանուցում կուղարկեն, կգնա ոստիկանություն. Բալահովիտի համայնքապետ Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են ՀՀ ԱԺ-ն հավանություն տվեց օրենքների մի շարք փոփոխություններին Տեղի է ունենալու ֆուտբոլիստ եւ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել. news.am Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վեդու ծննդատունը միավորվելու է Վեդու ԲԿ-ին. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանի գրառումը "Каждому придется отвечать за сказанное". Чеченские силовики пригрозили критикам властей за границей (WP) Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք և 138 առողջացած մեկ օրում. կատարվել է 3769 թեստավորում. մահացել է 1 մարդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյանը շնորհավորել է որդու հոբելյանական տարեդարձը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ուղիղ Օրվա աստղագուշակ Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը «Ժամանակ». Պատվերով «կարվող» գործ՝ ընդդեմ հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի. Ով է պատվիրատուն «Հրապարակ». Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին. Սասունը դրա համար մի քանի պատճառ ուներ «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի «Հրապարակ». Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ինչու Աննա Հակոբյանը դադարեցրեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները «Ժամանակ». Ծառուկյանը օրակարգ չունի. Չգիտի՝ ինչ ճանապարհով է պատրաստվում պայքարել իշխանության դեմ «Փաստ». Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է «Ժամանակ». Լրագրող է կալանավորվել. Ինչն է պատճառը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ