Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ուրագան՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը (լուսանկարներ) Պատերազմում վիրավորված լրատվամիջոցների ներկայացուցիչները (լուսանկարներ). թարմացվող Պատերազմական պայմաններում արդեն զոհվել է 12 խաղաղ բնակիչ. թարմացվող Գնահատենք լրագրողներին. կրակի տակ նրանք աշխատում են՝ հանուն հանրության եւ հայրենիքի Եթե շարունակվի Թուրքիայի նմանատիպ քաղաքականությունը, մենք կտեսնենք Իրանի ակտիվացումն այս խնդրի հետ կապված. Գոհար Իսկանդարյան Ինչ պատժի է արժանանում պետական դավաճանն՝ ըստ օրենքի Պետք է ճանաչել Արցախի անկախությունը, ապա դաշնային պայմանագիր կնքել. Լևոն Շիրինյան 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ մի կեսօրում. Հովհաննիսյան Ինչ չի կարելի անել պատերազմի ժամանակ. կարեւոր հորդորներ լրատվամիջոցներին եւ քաղաքացիներին
Երևան, 01.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաև մի քանի քաղաքացիներից: 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: 

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության և կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է բնակելի տների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս: 

Այնուհետև նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝ պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով և, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով կազմվել և հանձնվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք: 

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար և աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների պահանջները ձևականորեն պահպանելով՝ իբրև թե աճուրդի հայտ ներկայացնելուն և անցկացմանը մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ և առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի ընթացքում կեղծվել է նաև պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։ 

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ կադաստրային արժեքով զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։ 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրան օժանդակելու և ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին և զինծառայողներին աջակցող հիմնադրամներին Թուրքիան չպետք է աջակցի ԼՂ հակամարտության որևէ կողմի. Բունդեսթագի խմբակցության ղեկավար Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան Սիսիանցի փոքրիկին անվանակոչել են Տարոն՝ ի պատիվ Արցախում զոհված հերոս Տարոն Ֆիլիպոսյանի Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. Նաղդալյան Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վիրավոր զինվորներին ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ և օտարերկրյա լրագրողների թիրախավորումը Ադրբեջանն օգտագործել է մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր. Արցախի ՄԻՊ «Շունչը Հարազատների». Հայկ Ստվերի նոր երգը ՈՒՂԻՂ. Սեյրան Օհանյանի ասուլիսը Մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, խաղաղ բնակիչներից ոմանք սպանվել են ԱԹՍ-ների հարվածների հետևանքով. Արցախի ՄԻՊ Ադրբեջանը նշանառու հրետակոծության է ենթարկել հայ եւ արտասահմանցի լրագրողներին Արցախյան պատերազմ, օր 5-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Արցախցի բժիշկներին հաջողվեց փրկել Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը Օրվա կադր Հայաստանը Իսրայելից դեսպանին հետ կկանչի Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու առնչությամբ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել Հնդկաստանը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ․ Արցախի ՄԻՊ Աշխարհն արձանագրում է Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների փաստը Ադրբեջանական բանակի կորուստները 01.10.2020 18:00 դրությամբ ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Այսօր Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսը ՈՒՂԻՂ. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ. Արցախի նախագահ Հայաստանի և Թուրքիայի միջև Արցախի հետ կապված բանակցություններ չեն կարող լինել. Անդրանիկ Իսպիրյան Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին. Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Բացառիկ կադրեր Մարտունուց. 24News-ի լրագրողը վիրավորվում է ադրբեջանական կրակից Ադրբեջանը լրագրողներ է թիրախավորել, խոցվել է 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ. հոկտեմբերի 1-ն՝ ամփոփ Սա Ադրբեջանի քարոզչամեքենան ա սարքել ու թափով տարածում են. Սամվել Մարտիրոսյան Հարություն Քուշկյանն Արցախի զինված ուժերին նվիրաբերել է 100 մլն. դրամ Ուրագան՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը (լուսանկարներ) Խորհրդարանականները ամեն մեկն իր բարեկամական խմբի հետ աշխատանք տանում է, ուղղակի ընդհանուր լրահոսի արագության մեջ կորում է․ Սոս Ավետիսյան Հպարտանում եմ իմ ազգով. ողջ աշխարհով ոտքի են կանգնել. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական, նաեւ ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին Պատերազմում վիրավորված լրատվամիջոցների ներկայացուցիչները (լուսանկարներ). թարմացվող Нагорный Карабах: первые поражения Алиева. REGNUM (WP) Արցախի հետ ռոումինգը դարձավ 5 դրամ. հայկական երեք օպերատորները հայտարարություն են տարածել Ի դեպ. Արցախի հարցով ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մասին Может Макрон надёжнее Путина?. Платошкин Николай Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. ՊՆ խոսնակ Պատերազմական պայմաններում արդեն զոհվել է 12 խաղաղ բնակիչ. թարմացվող Թիկունքի հերոսները. տեղեկատվական պատերազմներ «PRESS» տարբերանշան է ունեցել հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան.լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ. Փաշինյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ