Երբ Հայաստանում կորոնավիրուսի պատվաստանյութ կլինի. Առողջապահության նախարարությունը ժամկետներ է նշել Դպրոցներում աշխատող թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, դասախոսներն այդպես էլ չեն թեստավորվի Նման մտադրություն չունեմ. Միքայել Զոլյանը` մանդատը վայր դնելու մասին Ինչ ունեցվածք ունի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Եթե կովիդը, ինչ որ դրական կողմ ունեցել է, ապա դա եղել է խաղողի նոր այգիների հիմնումը. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Վերջ տվեք «օրինական» անօրինականությանը. Աղբյուր Սերոբ 7-ի բնակիչները ակցիա են իրականացնում (լուսանկարներ) Քո իրավունքը. Զենք ձեռք բերելու եւ կրելու մասին Ով տեղյակ է Գայանե Աբրահամյանի կամային հատկանիշներին, գիտի, որ նրան ինչ-որ բանի տեղ ցույց տալը, ուղղորդելը անհնարին ժանրից է. Սոս Ավետիսյան Երկրի համաճարակային պայմաններում հասկանում ենք, թե ինչ մակարդակի խնդիրների մասին է խոսքը. Բաբկեն Պիպոյանը՝ բնակչությանը ժամով ջուր տալու մասին «Իմ քայլ»-ից մանդատը վայր դնող պատգամավորներ կլինե՞ն
Երևան, 26.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփ իրավական դիրքորոշումները բուհեր 2020-2021 ուստարվա ընդունելությանն առնչվող բողոքների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք:

Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների  մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն:

Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի
իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:

Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու
իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն
ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը:
 
Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները:

1․ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը
փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք  է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

2․ Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նախ՝ կարգին
վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու
հնարավորություն:

Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ
ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող
դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց
անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:
 
3․  Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի
ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը:
Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։ Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել: 
 
4․ Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո
առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների:
 
5. Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար
տեղեկատվություն: Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել և ինչ
ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն, որ 2020- 2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

6. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ
ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման
մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով:

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։
Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավական ամբողջական դիրքորոշումները թեմայի վերաբերյալ`

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Երբ Հայաստանում կորոնավիրուսի պատվաստանյութ կլինի. Առողջապահության նախարարությունը ժամկետներ է նշել Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ. Արթուր Ղազինյան Լավ, այս տարգիկոմեդիան Ձեզ դուր է գալի՞ս, Ձեր արածը Ձեզ դուր է գալի՞ս. Արթուր Սաքունց Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը Դպրոցներում աշխատող թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, դասախոսներն այդպես էլ չեն թեստավորվի Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է. «Հայրենիք» կուսակցություն Մի գնացեք Լեռնային Ղարաբաղ, խուսափեք հայ-ադրբեջանական սահման այցելելուց ու Ապշերոնի թերակղզու սահմաններից դուրս գալուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին Նման մտադրություն չունեմ. Միքայել Զոլյանը` մանդատը վայր դնելու մասին ԿԳՄՍ նախարարն Էջմիածնում մասնակցել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ Չար լեզուները պատմում են, թե պատգամավորներից որ մեկն է երկնել նման փայլուն «կռուտիտը». Սուրեն Սահակյան Ինչ ունեցվածք ունի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Արդեն 14 երկիր հայտարարել է, որ Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ չի ճանաչում (ցանկ) Ի՞նչ մոտեցում ունի Արցախի խնդրով Նիկոլ Փաշինյանը, կամ՝ ո՞րն է կոնֆիդենցիալը. Արամ Սարգսյան ՊՆ-ն մեկնաբանել է 2 տարուց ավել ծառայելու մասին լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին Արմեն Աշոտյանը չի բացառել, որ ընդդիմության այլ ներկայացուցիչներ ևս կկալանավորվեն Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում բացահայտումներ է արել քննարկվող թեմայի վերաբերյալ Սա այն Մացոն է, ով դատապարտել է Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին. Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավորի մասին Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան Եթե կովիդը, ինչ որ դրական կողմ ունեցել է, ապա դա եղել է խաղողի նոր այգիների հիմնումը. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Արցախում կկառուցվի պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների եւ ժամանցի կենտրոն․Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ով է երեկ կորոնավրուսից մահացած քաղաքացին Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել. որ շրջաններից են վարակակիրները Կորոնավիրուսի դեպքերը կրկին աճում են. 429 նոր դեպք մեկ օրում Գագիկ Ծառուկյանի հանդեպ այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են, կարճ ժամանակի հարց է. ԲՀԿ հայտարարությունը Վերջ տվեք «օրինական» անօրինականությանը. Աղբյուր Սերոբ 7-ի բնակիչները ակցիա են իրականացնում (լուսանկարներ) ՍԴ-ում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան հետհեղափոխական ԱԺ-ում. Արման Բաբաջանյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սա հանցագործություն է` օրենքով թույլատրված հանցագործություն. Հայկ Մարտիրոսյանը՝ ջրամատակարարումը ժամով դարձնելու մասին «Происходили удивительные вещи на грани фантастики». МИД России допустил, что отравление Навального могло быть постановкой (WP) Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը. Շաքե Իսայան «Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» Քաղաքացիները կպատժվե՞ն, եթե ՀԴՄ կտրոն չվերցնեն. «Հրապարակ» Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» Ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները ՔՊ փակ նիստում. Մանրամասներ. «Ժողովուրդ» Կծառայեն 2 տարուց ավելի. Զորակոչի և զորացրման ժամկետները. «Ժամանակ» Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» Ո՞վ կփոխարինի Տիգրան Ուլիխանյանին Իշխանությունները ևս մեկ անգամ իրենց «ոտքերը սրբեցին» արդարադատության վրա. դրա պտուղներն իրենք չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ. Իվետա Տոնոյան Խնդիրը ժամ առաջ Գագիկ Ծառուկյանին մեկուսացնելն էր. դատարանի որոշումը կբողոքարկվի. փաստաբան «Պատասխան են տալու, դուխներդ տեղը պահեք». ինչպես Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ (տեսանյութ) Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ) Բազումի ոստիկանները նույն օրը բացահայտեցին կողոպուտը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Ուղիղ. Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ