Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ) Ալիևը այլևս դիվանագիտական հարթությունում մանևրելու հնարավորություն չունի. Էմիլ Օրդուխանյան (տեսանյութ) Քարոզչությունը ռազմական ստրատեգիայի մասն է, փորձեք հմտորեն համադրել պաթոսն ու իրատեսությունը Քանի «Ազգային հերոս» ունենք և ովքեր են նրանք Ճանաչենք Արցախը. Սուրբ Ղազանչեցոց վանքը՝ Շուշիի խորհրդանիշ Չգիտեմ, թե ինչպես է հնարավոր լինելու Ալիևի հետ ձեռքսեղմում անել, հետո նստել ու խոսել, առավել ևս՝ բանակցել. Հայկ Մարտիրոսյան Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Ինչ կենսագրություն ունեն նոր ազգային հերոսներ Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը Ինչ կապ ունի Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հայերի ու պատերազմի հետ և ինչ խորհրդանիշեր են թաքնված. ազգագրագետը մեկնաբանում է (տեսանյութ)
Երևան, 21.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ռուսաստանը հավատարիմ է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին, որը կործանարար է Հայաստանի համար. Տիգրան Խզմալյան

Վերջին շրջանի զարգացումները պետք է դիտել ավելի լայն ենթատեքստում և դա չի սահմանափակվում Ադրբեջանի նախահարձակ գործողություններով. ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ այս ամենը գտնվում է աշխարհաքաղաքական դարավոր ենթատեքստում, որը սկսվել է ուղիղ 100 տարի առաջ՝ ռուս-թուրք-ադրբեջանական քաղաքական ճարտարապետությամբ և դրա հիմքն են հանդիսանում ռուս-թուրքական Մոսկովյան, իսկ հետո՝ Կարսի պայմանագրերը: Անլուծելի թվացող նախիջևանյան  խնդիրը շատ ավելի պարզ է՝ Արցախի խնդրի հետ համեմատած: Նախիջևանը հայկական միջնաբերդի սիրտն է: Դա Արարատի ստորոտն է և անգամ Ռուսաստանի կայսրության կազմում՝ զավթման և լուծացման տարիներին Նախիջևանը միշտ եղել է Երևանյան նահանգի մաս և միայն 1921 թ. անջատվեց Հայաստանից ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում։

Հայերի մեծամասնությունը մոռանում է, որ 20-րդ սկզբին բրիտանական բանակը մաքրել էր թուրք-թաթարներից ինչպես Կարսի շրջանը, այնպես էլ Նախիջևանը և հանձնել էր
Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն Սեւրի պայմանագրի և վիլսոնյան մանդատի տրամաբանությանը: Այսինքն սա սովետական խնդիր է, որը Ստալինի ձեռամբ է դարձել ազգամիջյան խնդիր, որը չի կարող մնալ այս վիճակում, քանի որ դա հայրենազրկման ճչացող օրինակ է: Եվ Նախիջևանի հարցն այսօր այս համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց նա:

Սպասելի՞ էր արդյոք տավուշյան մարտական գործողություններից հետո Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝­ Խզմալյանը պատասխանեց. «Տավուշյան մարտերին առաջին օրերին ես գրել էի, որ Արևմուտք-Արևելք ուղղությունից, հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվելու է Հյուսիս-Հարավ ուղղության վրա՝ Տավուշ և Նախիջևան: Եվ Տավուշի շարունակությունն անկասկած պետք է լիներ. շաբաթներ անց լարվածության ողջ ծանրությունը տեղափոխվեց Նախիջևանի վրա»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ թուրքական բանակի ցուցադրական շքերթը Նախիջևանում, որը 100 տարի անց առաջին անգամ տեղի ունեցավ՝ ուղերձ էր Հայաստանին և միայն մեկ հանգամանք բեկանեց վտանգավոր զարգացումները:

«Նկատի ունեմ այն, որ 2 օրվա ընթացքում ՀՀ ՊՆ այցելեցին 3 երկրների դեսպաններ. ԱՄՆ-ի դեսպանն այցելեց ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանին հանդիպեց Ֆրանսիայի դեսպանը, իսկ մեկ օր անց Իրանի դեսպանը ևս հանդիպում ունեցավ Տոնոյանի հետ:

Հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, որոնց դեսպանները, որ սովորաբար հանդիպում են ԱԳ նախարարի, խորհրդարանի կամ կառավարության անդամների հետ, աննախադեպ եւ ցուցադրական այցելություններ կատարեցին հենց այդ պահին ՀՀ պաշտպանության նախարարություն:

Սա պարզ ակնարկ էր թուրքերին և ադրբեջանցիներին, որ նրանք չփորձեն օգտագործել լարվածությունը՝ Հայաստանի դեմ որևէ գործողություն սկսելու համար: Եվ պատահական
չէ, որ այդ այցելություններից ժամեր անց Իրանը, լինելով տարածաշրջանային կարևոր երկիր, միացավ Արևմուտքի հայանպաստ ուղերձին՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին»,- ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի համատեղ դիրքորոշման ցուցադրումից հետո Հայաստանը ևս սկսեց զորավարժություններ իրականացնել: 

Դիտարկմանը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահի հետ՝ Խզմալյանը ընդգծեց, որ մեր «դաշնակից» Ռուսաստանը ճիշտ հակառակ դիրքն էր ընդունել:

«Մենք ամենաբարձր պաշտոնյաներից լսում էինք, օրինակ Պետդումայի ԱՊՀ երկրների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կալաշնիկովի հայտարարությունը, ըստ որի հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դուրս բերվեն Մինսկի խմբի ձևաչափից, և միայն Ռուսաստանը պետք է որոշի այդ հարաբերությունները: Նա նաև հավելեց, որ Ռուսաստանը հակամարտությունը պետք է լուծի ի օգուտ Ադրբեջանի: «Ռոսնեֆտ» պետական կորպորացիայի խոսնակ Միխայիլ Լեոնտևն էր ասում, որ Հայաստանը բեռ է և խոչընդոտ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական
հարաբերությունների համար»,- ասաց Խզմալյանը՝ հավելելով, որ այստեղ
որևէ երկիմաստություն պետք չէ փնտրել: Ռուսաստանը, միանշանակ, ամենածանր պահերին հավատարիմ է մնում ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությանը, որը կործանարար է Հայաստանի համար:

Անդրադառնալով Ալիևի կողմից վերջերս հաճախ հնչեցվող ռազմատենչ կոչերին ու սպառնալիքներին՝ Խզմալյանի կարծիքով այդ հայտարարությունները ներքին սպառման համար են:

«Ադրբեջանում շատ ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը գտնվում է շատ խոշոր փոփոխությունների շեմին, այսինքն՝ նշմարվում է Ալիև-Փաշաև ընտանիքների մենաշնորհի ավարտը: Դրան նպաստող մի քանի գործոններ կան.

Նախ՝ տնտեսական ճգնաժամը՝ կապված վառելիքի գնանկման հետ:

Հաջորդ պայմանն այնտեղ առկա ջրային խնդիրն է: Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանի տարածքի 41 տոկոսը վերածվել է անապատի:
Ըստ մեր անկախ աղբյուրների՝ հուլիս ամսվա մեջ եղել են օրեր, երբ Բաքուն միայն 2,3 ժամ է ունեցել ջրամատակարարում:

Գյուղատնտեսական արդյունաբերությունը ևս խիստ տուժում է ջրային սակավությունից:
Նաև լեզգիների, թալիշների, ավարների և այլ փոքրամասնությունների­ խռովությունները կարող են ճակատագրական հարված հասցնել Ադրբեջանին, որի արդյունքում շուտով
ականատես կլինենք այդ երկրի տարածքային տրոհմանը»:

Օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: Թե ի՞նչ քայլեր են կատարվում այս կապակցությամբ՝ Խզմալյանը պատասխանեց. «Մենք նկատում ենք, որ իշխանությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր անում է, բայց դա անում է հին, տխուր ավանդույթով՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: Հին Հռոմեական ճշմարտություն կա՝ ասում է. «խելոքին ճակատագիրը տանում է, իսկ անխելքին քարշ է տալիս. Սա մեր մասին է»,- ամփոփեց Խզմալյանը:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ Հոկտեմբերի 20-ի ժ. 16:00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վրա. Թունյան ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները. ՀՀ վարչապետ ԱԱՏՄ թիմը հումանիտար առաքելության հերթափոխը հանձնել է ՔՏՀԱ տեսչական մարմնին Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Հովհաննես Հաջինյանը միացավ անմահ քաջերի երկնային զորքին Բնագծեր չենք պահելու այնտեղ, որտեղ շատ զոհեր կլինեն․ Մոնիտորների հետևը պահ մտած հեշտ է խորհուրդներ տալ․ Արծրուն Հովհաննիսյան Խոսքն ավելի փոքր թվով զինծառայողների մասին է․ Արծրուն Հովհաննիսյանը 170 փրկված զինծառայողների մասին Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան Ֆրանսիայի երեք քաղաք ճանաչել են Արցախի անկախությունը Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հիմա անգամ Ուկրաինայից են սկսել մարդ բերել, բայց միևնույն է՝ մեզ չեն հաղթելու․ Հարություն Բաղդասարյան Կան բնակավայրեր, որոնք 10-15 օր առաջ համարվում են ադրբեջանական ուժերի կողմից գրավված, բայց իրականում մինչ օրս այստեղ չկա իրենց վերահսկողությունը․ Հովհաննիսյան Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՈՒՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը Արմեն Սարգսյանը մի շարք զինվորականների է պարգևատրել Արցախյան պատերազմ, օր 24-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր. ԱԱԾ Союз армян России - Карену Шахназарову (WP) «Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան «Գերմանահայ իրավաբանները դիմել են Գերմանիայի իրավապահ մարմիններին ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների մասով». Տ. Սիմոնյան «Այսօր որոշակի տեղաշարժեր ենք ունեցել». Արծրուն Հովհաննիսյան ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը չկատարելու դեպքում կարող ենք հասնել ԵԽ-ում Թուրքիային և Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն. Ալվինա Գյուլումյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներին Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինչ հնարավորություններ ունի հայերի կողմից խոցված Bayraktar TB2 ԱԹՍ-ն (տեսանյութ, լուսանկարներ) Այսօր Պաշտպանության բանակը առաջին լուրջ քայլը կատարեց Ադրբեջանում իշխանափոխությանը նպաստելու համար. Հայկ Դեմոյան Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Բացի ադրբեջանական բանակից, մեր դեմ, ոչ միայն օդում, այլ նաև ցամաքում գործում է թուրքական բանակը. Մհեր Հակոբյան Քեզ իմ ձեռքերով կխեղդեմ մեր բալեքի արյան մեջ. Մարգարիտ Խաչատրյանի կոչը՝ վարչապետի աթոռը զբաղացնող անձին Ալիևը այլևս դիվանագիտական հարթությունում մանևրելու հնարավորություն չունի. Էմիլ Օրդուխանյան (տեսանյութ) Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյան Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթան 10․000 դոլար է նվիրաբերել Արցախին ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին Թշնամին նահանջում է Խուդաֆերինի տարածքից.Հայաստանը կունենա ևս 2 ազգային հերոս.հոկտեմբերի 20-ն՝ ամփոփ Արթուր Դավթյանը ՇՀԿ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ կիրառելու խնդիրը Բա մեր երեխաների արյունը. քաղաքացիները՝ տարածքներ հանձնելու և թշնամու հետ բանակցելու մասին Քարոզչությունը ռազմական ստրատեգիայի մասն է, փորձեք հմտորեն համադրել պաթոսն ու իրատեսությունը Ի դեպ. Պատերազմի, տեղեկատվության ու հանրային տրամադրությունների մասին Քանի «Ազգային հերոս» ունենք և ովքեր են նրանք Տեր֊Պետրոսյանը նայում է ժամացույցին ու պատասխանում է. "Конечно в огне, наши три часа как начали". Արշալույս Մղդեսյանը՝ «Աղդամ վ աղնե»-ի մասին Ճանաչենք Արցախը. Սուրբ Ղազանչեցոց վանքը՝ Շուշիի խորհրդանիշ Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում (տեսանյութ) Ադրբեջանական բանակը հայտնվել ա թասի մեջ, որի մի կողմում Հայաստանն ա, ներքևում՝ Իրանը, իսկ վերևում՝ Արցախի հարավային մասը. Սուրեն Սահակյան Չգիտեմ, թե ինչպես է հնարավոր լինելու Ալիևի հետ ձեռքսեղմում անել, հետո նստել ու խոսել, առավել ևս՝ բանակցել. Հայկ Մարտիրոսյան Արմեն Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ