Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ով է նա. Իր աշխատանքը փայլուն եմ գնահատում. քաղաքացիները՝ Ջալալ Հարությունյանի մասին Արցախում զոհվել է զինծառայող Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը (լուսանկարներ) Տրամաբանական է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կայացնելը. Սուրեն Գրիգորյան Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին Ինչպե՞ս է աշխատելու ԱԺ-ն ռազմական դրության ժամանակ F-16 կործանիչ. Ինչ զենքեր է կիրառում Ադրբեջանը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 01.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Ռուսաստանը հավատարիմ է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին, որը կործանարար է Հայաստանի համար. Տիգրան Խզմալյան

Վերջին շրջանի զարգացումները պետք է դիտել ավելի լայն ենթատեքստում և դա չի սահմանափակվում Ադրբեջանի նախահարձակ գործողություններով. ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ այս ամենը գտնվում է աշխարհաքաղաքական դարավոր ենթատեքստում, որը սկսվել է ուղիղ 100 տարի առաջ՝ ռուս-թուրք-ադրբեջանական քաղաքական ճարտարապետությամբ և դրա հիմքն են հանդիսանում ռուս-թուրքական Մոսկովյան, իսկ հետո՝ Կարսի պայմանագրերը: Անլուծելի թվացող նախիջևանյան  խնդիրը շատ ավելի պարզ է՝ Արցախի խնդրի հետ համեմատած: Նախիջևանը հայկական միջնաբերդի սիրտն է: Դա Արարատի ստորոտն է և անգամ Ռուսաստանի կայսրության կազմում՝ զավթման և լուծացման տարիներին Նախիջևանը միշտ եղել է Երևանյան նահանգի մաս և միայն 1921 թ. անջատվեց Հայաստանից ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում։

Հայերի մեծամասնությունը մոռանում է, որ 20-րդ սկզբին բրիտանական բանակը մաքրել էր թուրք-թաթարներից ինչպես Կարսի շրջանը, այնպես էլ Նախիջևանը և հանձնել էր
Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն Սեւրի պայմանագրի և վիլսոնյան մանդատի տրամաբանությանը: Այսինքն սա սովետական խնդիր է, որը Ստալինի ձեռամբ է դարձել ազգամիջյան խնդիր, որը չի կարող մնալ այս վիճակում, քանի որ դա հայրենազրկման ճչացող օրինակ է: Եվ Նախիջևանի հարցն այսօր այս համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց նա:

Սպասելի՞ էր արդյոք տավուշյան մարտական գործողություններից հետո Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝­ Խզմալյանը պատասխանեց. «Տավուշյան մարտերին առաջին օրերին ես գրել էի, որ Արևմուտք-Արևելք ուղղությունից, հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվելու է Հյուսիս-Հարավ ուղղության վրա՝ Տավուշ և Նախիջևան: Եվ Տավուշի շարունակությունն անկասկած պետք է լիներ. շաբաթներ անց լարվածության ողջ ծանրությունը տեղափոխվեց Նախիջևանի վրա»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ թուրքական բանակի ցուցադրական շքերթը Նախիջևանում, որը 100 տարի անց առաջին անգամ տեղի ունեցավ՝ ուղերձ էր Հայաստանին և միայն մեկ հանգամանք բեկանեց վտանգավոր զարգացումները:

«Նկատի ունեմ այն, որ 2 օրվա ընթացքում ՀՀ ՊՆ այցելեցին 3 երկրների դեսպաններ. ԱՄՆ-ի դեսպանն այցելեց ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանին հանդիպեց Ֆրանսիայի դեսպանը, իսկ մեկ օր անց Իրանի դեսպանը ևս հանդիպում ունեցավ Տոնոյանի հետ:

Հետաքրքրականն այն է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, որոնց դեսպանները, որ սովորաբար հանդիպում են ԱԳ նախարարի, խորհրդարանի կամ կառավարության անդամների հետ, աննախադեպ եւ ցուցադրական այցելություններ կատարեցին հենց այդ պահին ՀՀ պաշտպանության նախարարություն:

Սա պարզ ակնարկ էր թուրքերին և ադրբեջանցիներին, որ նրանք չփորձեն օգտագործել լարվածությունը՝ Հայաստանի դեմ որևէ գործողություն սկսելու համար: Եվ պատահական
չէ, որ այդ այցելություններից ժամեր անց Իրանը, լինելով տարածաշրջանային կարևոր երկիր, միացավ Արևմուտքի հայանպաստ ուղերձին՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին»,- ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի համատեղ դիրքորոշման ցուցադրումից հետո Հայաստանը ևս սկսեց զորավարժություններ իրականացնել: 

Դիտարկմանը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահի հետ՝ Խզմալյանը ընդգծեց, որ մեր «դաշնակից» Ռուսաստանը ճիշտ հակառակ դիրքն էր ընդունել:

«Մենք ամենաբարձր պաշտոնյաներից լսում էինք, օրինակ Պետդումայի ԱՊՀ երկրների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կալաշնիկովի հայտարարությունը, ըստ որի հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դուրս բերվեն Մինսկի խմբի ձևաչափից, և միայն Ռուսաստանը պետք է որոշի այդ հարաբերությունները: Նա նաև հավելեց, որ Ռուսաստանը հակամարտությունը պետք է լուծի ի օգուտ Ադրբեջանի: «Ռոսնեֆտ» պետական կորպորացիայի խոսնակ Միխայիլ Լեոնտևն էր ասում, որ Հայաստանը բեռ է և խոչընդոտ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական
հարաբերությունների համար»,- ասաց Խզմալյանը՝ հավելելով, որ այստեղ
որևէ երկիմաստություն պետք չէ փնտրել: Ռուսաստանը, միանշանակ, ամենածանր պահերին հավատարիմ է մնում ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությանը, որը կործանարար է Հայաստանի համար:

Անդրադառնալով Ալիևի կողմից վերջերս հաճախ հնչեցվող ռազմատենչ կոչերին ու սպառնալիքներին՝ Խզմալյանի կարծիքով այդ հայտարարությունները ներքին սպառման համար են:

«Ադրբեջանում շատ ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը գտնվում է շատ խոշոր փոփոխությունների շեմին, այսինքն՝ նշմարվում է Ալիև-Փաշաև ընտանիքների մենաշնորհի ավարտը: Դրան նպաստող մի քանի գործոններ կան.

Նախ՝ տնտեսական ճգնաժամը՝ կապված վառելիքի գնանկման հետ:

Հաջորդ պայմանն այնտեղ առկա ջրային խնդիրն է: Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանի տարածքի 41 տոկոսը վերածվել է անապատի:
Ըստ մեր անկախ աղբյուրների՝ հուլիս ամսվա մեջ եղել են օրեր, երբ Բաքուն միայն 2,3 ժամ է ունեցել ջրամատակարարում:

Գյուղատնտեսական արդյունաբերությունը ևս խիստ տուժում է ջրային սակավությունից:
Նաև լեզգիների, թալիշների, ավարների և այլ փոքրամասնությունների­ խռովությունները կարող են ճակատագրական հարված հասցնել Ադրբեջանին, որի արդյունքում շուտով
ականատես կլինենք այդ երկրի տարածքային տրոհմանը»:

Օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: Թե ի՞նչ քայլեր են կատարվում այս կապակցությամբ՝ Խզմալյանը պատասխանեց. «Մենք նկատում ենք, որ իշխանությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր անում է, բայց դա անում է հին, տխուր ավանդույթով՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: Հին Հռոմեական ճշմարտություն կա՝ ասում է. «խելոքին ճակատագիրը տանում է, իսկ անխելքին քարշ է տալիս. Սա մեր մասին է»,- ամփոփեց Խզմալյանը:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածել գեներալ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ Վաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները․ ՀՀ ՄԻՊ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ․ ԱՀ ԱԳՆ էս հայրենասեր կատուն տղաների հետ անգամ դիրքեր է բարձրանում Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ. ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայաստանում արգելափակվել է Tik Tok-ը Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Կամո Աղաջանյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա (լուսանկար) ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ) Պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արայիկ Հարությունյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը Պատերազմի դասը. երբ հօդս են ցնդում ժողովրդի եւ երիտասարդների հասցեին ավանդական մեղադրանքները Չգիտեմ՝ ինչքանով է ռուսական իշխանությունը պատրաստ խոսելու Թուրքիայի իշխանության հետ. ԱՀ նախագահ Ունեցել ենք դեպք, երբ մեր հայրենակիցը նռնակով պայթեցրել է իրեն՝ թշնամու հետ միասին. Արայիկ Հարությունյան Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 30.09.20 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները ՈՒՂԻՂ. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Տղերք, հպարտ եմ ձեզանով. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն` վերջին զարգացումների վերաբերյալ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Քարվաճառում եմ, կնոջս հետ չիր ենք պատրաստում, Ադրբեջանի բլիցկրիգը տապալվել է. Ալեքսանդր Քանանյան Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Ադրբեջանը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին և Արցախի հետ որևէ կապ չունի. Վահրամ Բալայան Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Երեք նախագահներն Արցախում հանդիպել են (լուսանկար) Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Մարտակերտը՝ ադրբեջանական ռմբակոծությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն. Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել. Սիրուշո «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Ադրբեջանական դիրքի գրավումը (տեսանյութ) ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ի դեպ. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշման մասին Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ