Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել, բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել. Արցախի ՄԻՊ Մենք պետք է պայքարենք մինչև վերջ. պաշտոնաթող գնդապետ (տեսանյութ) Եղեգնուտցիները հավաքված սպասում են թույլտվության, որ բարձրանան դիրքեր (տեսանյութ) Եկել եմ այստեղ ասելու, որ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը պետք է ստանա պատժիչ և ուժեղ պատասխան, պետք է նոր տարածքային կորուստ ունենա․ Հակոբ Բադալյան Ինչ վիճակ է այս պահին ԵԿՄ-ի գրասենյակի մոտ. հավաքվածները սպասում են Սասուն Միքայելյանին (տեսանյութ) Այո, մենք սպասում էինք, իրավիճակը չի կարելի այդ առումով համեմատել 2016թ-ի հետ. Արցախի նախագահի խոսնակ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. Վահրամ Պողոսյանը Եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Երևան, 27.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ուժային կառույցից՝ մարզպետ մեկ քայլ է. նոր իշխանությունները եւս օգտվում են հների ավանդույթներից

Կառավարությունում կադրային փոփոխությունների ստարտը տրվել է։ Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։ Երեկ ողջ օրը այս նշանակման մասին տեղեկությունները ողողել էին լրատվամիջոցները։ Սակայն Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, թե  «պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզպետի կարգավիճակից բխող իր պարտականու-թյունները»: Իսկ վարչապետի խոսնակը մեզ հետ զրույցում ասել էր, թե այս հարցով ավելի լավ է դիմենք Ռոմանոս Պետրոսյանին։

Իհարկե, տարօրինակ են նման հերքումները, քանի որ նման նշանակումների հեղինակը հենց վարչապետն է։ Մյուս կողմից էլ՝ ինչ իմաստ ունի հերքել մի քանի ժամ անց հաստատվող լուրերը եւ ակամայից վստահության դեֆիցիտ ստեղծել առհասարակ որպես պաշտոնյա քո հայտարարությունների, գործողությունների մասով։ Չէ՞ որ հաջորդիվ որեւէ բան հերքել, հաստատելիս քաղաքացիները կհիշեն, որ անգամ նշանակման տեղեկությունը այնքան վստահորեն էին հերքում։

Ինչեւէ, Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից կարելի է եզրակացնել, որ իշխանությունը գոհ է նրա աշխատանքից մարզպետի պաշտոնում, համարում է հաջողված պաշտոնյա, ով արդեն ավարտել է իր առաքելությունը մարզում եւ տանում են ավելի բարդ ոլորտ՝ «կարգի բերելու»։ Թե ինչքանով կհաջողվի Պետրոսյանին կարգի բերել այդ ոլորտը՝ կտեսնենք առաջիկայում։

Հետաքրքիր է նաեւ, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝  Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում փոխարինելու է ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունում այնքան կադրերի դեֆիցիտ է, որ մի ոլորտում չհաջողված, բազմաթիվ բացթողումներ, թերացումներ ունեցած պաշտոնյաներին տեղափոխում են այլ ոլորտ։ Չէ՞ որ եթե Արման Սարգսյանը լավ ոստիկանապետ լիներ, կշարունակեր պաշտոնավարել, մյուս կողմից էլ՝ այդպես էլ իշխանությունները պատշաճ բացատրություն չեն ներկայացրել, թե հատկապես ինչում է թերացել Սարգսյանը, ինչու են նրան հեռացրել այդ պաշտոնից։ Հուսանք՝ մարզպետ նշանակվելու պարագայում իշխանությունները պատշաճ պարզաբանմամբ հանդես կգան, այլապես Կոտայքի բնակիչները կարող են մտածել, թե գործում է «մարդ սպանող» բժշկին պատժելու կանոնը, ում մայրաքաղաքի հիվանդանոցից հանում են եւ իբրեւ պատիժ գործուղում մարզում աշխատելու։ Գոնե նշանակումից առաջ իշխանությունը պետք է բացահայտի՝ ինչու է հեռացվել Սարգսյանը եւ արդյոք նա կկարողանա հաջողել մարզպետի պաշտոնում։

Ի դեպ, ուժային կառույցից մարզպետ դառնալու դեպքեր բազմիցս եղել են։ Ժամանակին դա պատճառաբանում էին, թե դժվար կառավարվող մարզերում ուժեղ ձեռք է պետք։ Փաստորեն՝ նոր իշխանություններն էլ երեւի զերծ չմնան այսպիսի նախադեպերից։

Առաջինն Անդրանիկ Քոչարյանն էր, ով 1994 թվականին նշանակվեց Շիրակի մարզում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ, քանի որ այդ տարիներին դեռևս մարզպետ պաշտոնը գոյություն չուներ և ամեն մարզ չէ, որ ուներ կառավարությունից իր լիազոր ներկայացուցիչը։ Մինչ այդ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 

Հենց մարզպետ պաշտոնում առաջինը, ով ուժային կառույցից տեղափոխվեց մարզում գործունեություն ծավալելու, Սուրեն Աբրահամյանն էր։ 1996 թվականին Աբրահամյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ եւ պաշտոնավարեց մինչ 1998 թվականը։ Մինչ մարզպետի պաշտոն զբաղեցնելը Սուրեն Աբրահամյանն աշխատել է Ներքին գործերի նախարարություն, իր կարիերան սկսելով շարքային ոստիկանի պաշտոնից։ Աբրահամյանը 1982-1984 թթ. եղել է Նաիրիի շրջանի ՆԳ բաժնի պետ։ 1984-1989 թվականներին՝ Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնի պետ։ 1989-1992 թթ.-երին ՀՀ ՆԳ Երևանի վարչության պետի տեղակալ։ 1992-1995  թվականներին ՀՀ ՆԳ Երևանի վարչության վարչության պետ, ՆԳ փոխնախարար։1995-1996  թվականներին Սյունիք-Զանգեզուր պետական ծրագիրն իրականացնող պետնախարար, ուժային ու պաշտպանական կառույցների համակարգող, պետնախարարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարը։ 

Հաջորդը Ալիկ Սարգսյանն էր, ով 1999 թվականին նշանակվեց Արարատի մարզպետ, Սարգսյանը մինչև մարզպետ դառնալը 17 տարի աշխատել է ուժային կառուցներում՝ 1982 թվականից մինչ 1999 թվականը։ Սարգսյանը Շահումյանի ՆԳԲ-ում որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչից հասել է մինչև Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ՝ օպերատիվ գծով։ Ալիկ Սարգսյանը որպես Արարատի մարզպետ աշխատել է 8 տարի՝ մինչ 2008 թվականը։ Դրանից հետո Սարգսյանը կրկին վերադարձել է ուժային բլոկ՝ 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի hրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ, այնուհետև ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 

2006 թվականին էլ Արմավիրի մարզում նշանակվեց ուժային կառույցի ներկայացուցիչ մարզպետ։ Աշոտ Ղահրամանյանը մինչ մարզպետ նշանակվելը 31 տարի  աշխատել է ուժային կառույցներում՝ Էջմիածնի ներքին գործերի բաժնի սոցիալիստական սեփականության հափշտակությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) բաժանմունքի տեսուչից մինչև ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ։

Շիրակի մարզում երկրորդ ուժային մարզպետն Աշոտ Գիզիրյանն էր՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության  նախկին պետը։ Ուժային կառույցում իր կարիերան Գիզիրյանը սկսել է 1983 թվականից՝ ՀՀ ՆԳ նախարարության Արթիկի բաժնի տեղային տեսուչի պաշտոնից։ Վերջինս ղեկավարել է ՆԳ նախարարության մարզային մի շարք վարչություններ՝ Շիրակ, Լոռի, Երևան։ 

2013 թվականին Շիրակի մարզում կրկին ուժային մարզպետի ժամանակաշրջան է եղել։ 2013 թվականի մարտի 7-ին Շիրակի մարզպետ նշանակվեց Ֆելիքս Ցոլակյանը, ով 2007 թվականի նոյեմբերից մինչ նոր նշանակումը եղել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը։ 2018 թվականին Ցոլակյանը կրկին  վերադարձավ ուժային կառույց՝ ՀՀ Նախագահի հրամանագրով վերջինս  նշանակվեց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Սյունիքի «անհնազանդ» բնակիչներին 2016-ին կրկին ուժային մարզպետ էր սպասվում։ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշնում փոխարինեց Վահե Հակոբյանը։ Հակոբյանը 1997 – 2000 թվականներին աշխատել է  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունում։ Մինչ մարզպետ նշանակվելը վերջին աշխատավայրը Վահե Հակոբյանի համար եղել է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որպես  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 

2018 թվականին Սյունիքի մարզի համար անակնկալ էր սպասվում։ Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները երբեմն ընդունվում էին ոչ միանշանակ, այդ շարքից էր  Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին  Սյունիքի մարզպետ նշանակելը։ Շատերը ներկայիս իշխանություններին հիշեցնում էին, որ Հունան Պողոսյանն առաջիններից էր, ով հանրահավաքների, երթերի, անհնազանդության ակցիաների ժամանակ բիրտ ուժ էր կիրառում ժողովրդի, ինչու ոչ նաև այսօր կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Սակայն պետք է նկատենք, որ քննարկումներն ու  անհնազանդությունները բավականին արագ մարեցին, այժմ  Պողոսյանից՝ որպես Սյունիքի մարզպետ, դժգոհոողների բանակ, կարծես թե չկա։ Նշենք, որ Պողոսյանն ուժային կառույցներում իր գործունեությունը սկսել է 1991 թվականից՝ Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։

Իսկ այժմ հերթը Կոտայքինն է, որտեղ առաջին անգամ է նշանակվելու ուժային կառույցի ներկայացուցիչ։ Թե ինչպիսին կլինի մարզի ապագան Սարգսյանի ձեռքերում, ցույց կտա ժամանակը, եթե, իհարկե, նշանակումը իրականություն դառնա։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս․ Գայանե Աբրահամյան Պետք է շտապ սկսել Արցախի Հանրապետությունը ՀՀ կողմից ճանաչելու գործընթացը. Հրանտ Բագրատյան Կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին. Խաչատուր Սուքիասյան Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Արմեն Սարգսյան Որպես ԱԺ ՄԻ հանձնաժողովի նախագահ, դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին. Նաիրա Զոհրաբյան ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման․ ԿԳՄՍՆ Եվս մեկ ադրբեջական ԱԹՍ է խոցվել․ Արծրուն Հովհաննիսյան Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կգումարի Սփյուռքից ու ՌԴ-ից մեծաթիվ հայեր հավաքվել են և ցանկանում են գալ Հայաստան. Սոֆյա Հովսեփյան Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական մի շարք կայքեր. որոնք են դրանք Այս պատերազմը սկսել են ադրբեջանցիները և հիմք են դնելու մեր վերջնական հաղթանակին. Սասուն Միքայելյան Թալինում զորահավաք է. քաղաքացիներըմեկնում են Արցախ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում՝ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ (տեսանյութ) Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել, բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել. Արցախի ՄԻՊ Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ ունի լուրջ կորուստներ. վարչապետ Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել մի շարք շրջաններում ռազմական դրություն սահմանելու մասին Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցությունների հայտարարությունը Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հայաստանի տեսքով թշնամու կերպարը. Լապշին Արցախի ճանաչման հարցը մեր օրակարգից տեղափոխվում է քննարկման սեղանին. Փաշինյան Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ (տեսանյութ) Կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂՀ կարգավորման հարցում. Տիգրան Ուրիխանյան ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը տեղեկացրել է «խաղաղ բնակչության շրջանում 14 վիրավորի մասին» Մենք պետք է պայքարենք մինչև վերջ. պաշտոնաթող գնդապետ (տեսանյութ) ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին Արցախի հետ շփման գծում ապահովել բոլոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը խնայելու համար Եղեգնուտցիները հավաքված սպասում են թույլտվության, որ բարձրանան դիրքեր (տեսանյութ) Եկել եմ այստեղ ասելու, որ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի. Նիկոլ Փաշինյան ՀՀ ԱԱԾ-ն շարունակելու է ձեռնարկել միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում կեղծ և ՀՀ անվտանգությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու համար Ադրբեջանը պետք է ստանա պատժիչ և ուժեղ պատասխան, պետք է նոր տարածքային կորուստ ունենա․ Հակոբ Բադալյան Ինչ վիճակ է այս պահին ԵԿՄ-ի գրասենյակի մոտ. հավաքվածները սպասում են Սասուն Միքայելյանին (տեսանյութ) Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ. Սուրիկ Խաչատրյանն՝ արտերկրից ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ. խոսնակ ԱԺ-ն հատուկ նիստ է գումարել. ուղիղ Ադրբեջանի ներսում ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք հավաքագրվել են Էրդողանի կողմից Սիրիայից (տեսանյութ) Հունաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք է սկսվել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ իրավիճակը. ԶԼՄ ՖՈՏՈ. Աննա Հակոբյանն Արցախում այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ խաղաղ բանակցություններին Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի ԵԱՀԿ նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են, այդ նկարները ՌԲՖ ուսանողների նկարներ են, բժիշկների. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին. Փաշինյան «Մի՛ մասնակցեք մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոչով դիմել է ռուսաստանաբնակ հայերին Իրավիճակից բխող բոլոր հանձնարարականներն ու հրահանգները տրված են. Հայկ Մարության

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ