Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել, բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել. Արցախի ՄԻՊ Մենք պետք է պայքարենք մինչև վերջ. պաշտոնաթող գնդապետ (տեսանյութ) Եղեգնուտցիները հավաքված սպասում են թույլտվության, որ բարձրանան դիրքեր (տեսանյութ) Եկել եմ այստեղ ասելու, որ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը պետք է ստանա պատժիչ և ուժեղ պատասխան, պետք է նոր տարածքային կորուստ ունենա․ Հակոբ Բադալյան Ինչ վիճակ է այս պահին ԵԿՄ-ի գրասենյակի մոտ. հավաքվածները սպասում են Սասուն Միքայելյանին (տեսանյութ) Այո, մենք սպասում էինք, իրավիճակը չի կարելի այդ առումով համեմատել 2016թ-ի հետ. Արցախի նախագահի խոսնակ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. Վահրամ Պողոսյանը Եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Երևան, 27.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Արդարադատություն իրականացնողները՝ արդարադատության դատին․ ինչու է երրորդ իշխանությունը աքիլլեսյան գարշապար

Դատական համակարգում ամրագոտիները ձգելու շրջան է։ Երրորդ իշխանությունը նորից հայտնվել է թոփ լուրերի կիզակետում։ Եւ եթե նախկինում հետաքրքրության պատճառը տարատեսակ հայտարարությունները կամ մեղադրանքներն էին երրորդ իշխանության հասցեին, ապա այժմ ամեն ինչ տեղափոխվել է գործողությունների դաշտ։

Այդքան բաղձալի վեթինգին ընդառաջ զտումները արդեն կարելի է սկսված համարել։
Ըստ էության՝ դատական համակարգում վերջին շրջանում մի քանի շրջադարձային դեպքեր արձանագրվեցին։
Նախ, սնանկության դատարանի դատավորների դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում դատավորներից մեկը կալանավորված է, նրան առաջադրվել է մեղադրանք 8 հոդվածով, իսկ մյուսը դեռ ազատության մեջ է, խափանման միջոցի որոշումը բողոքարկվել է։
Առհասարակ՝ տարբեր իշխանությունների ղեկավարման տարիներին տեսել ենք դատավորների նկատմամբ քրեական հետապնդման դեպքեր։
Հայաստանում սովորաբար եւ ամենից առաջ դատավորները դատվել են կաշառքի համար։ ԱԱԾ-ն անցել է գործի, դատավորին
նկարահանել են հենց փող վերցնելիս եւ առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու՝ միանգամից հրապարակել եւ նվաստացրել իշխանության ներկայացուցչին։
Սա կոչվում էր կոռուպցիայի դեմ պայքար, իսկ նպատակը տարբեր պաշտոնյաներից եւ ոլորտներից քաղաքացիների դժգոհությունը պարպելն էր։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մի շրջան կար, երբ անազատության մեջ գտնվող դատավորները մեծ թիվ էին կազմում։
Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալի աթոռին հայտնված արդարադատության իրականացնողները շատ չեն եղել, բայց նրանց բոլորին հիշում ենք։

Արդարադատություն իրականացնողները՝ արդարադատության դատին

Այսպես, 2014 թ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանն իր իսկ աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանից 20000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու պահին։ Նա դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ այժմ գտնվում է անազատության մեջ։

2016թ հոկտեմբերին Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը գետնանցումում 1,000 դոլար կաշառք ստանալու համար կալանավորվեց, նա դատապարտվեց ազատազրկման 7 տարի ժամկետով։ 2019թ փետրվարին Վերաքննիչ դատարանի որոշմամբ 1մլն դրամ երաշխիքային գումարի դիմաց նա ազատ է արձակվել։

Իսկ 2017թ կաշառք ստանալու համար ձերբակալվեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանը, ինչպես նաեւ մարզի դատախազը, դատարանի նախագահի վարորդը եւ այլ քաղաքացիներ։ Ավելի քան 23մլն դրամ կաշառքի մեջ մեղադրվող Աղվան Պետրոսյանը 2018թ կալանքից ազատվեց ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանի և վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ, կալանքից 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նաև գործով ամբաստանյալ, Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը։ Դատաքննությունը դեռ չի ավարտվել։

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը եւս 2017թ-ին կալանավորվեց 600 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

2019թ ձերբակալվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը, փաստաբանից կաշառք ստանալու մեղադրանքով նա դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ։

Այս շարքում թերեւս ամենածանրը Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի վիճակն է, ում միանգամից մեղադրանք է առաջադրվել 8 հոդվածով։ Գործով նախաքննություն է ընթանում։

Վեթինգը սկսվե՞լ է

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը սա համարեց վեթինգի սկիզբ, իսկ Արդարադատության նախարարը այդպես չի կարծում։ Նարինյանի հետ կապված քրեական գործը վեթինգի սկիզբ համարողները պատճառաբանում են, թե այստեղ գործ ունենք դատական բարեփոխումների շրջանակներում ընդունված օրենքների հետ քրգործ՝ ապօրինի հարստացում, հայտարարագրում կեղծ տվյալներեւ այլն։
Բայց մյուս կողմից էլ՝ չէ՞ որ այս ամենը բացահայտվել է կոնկրետ քրեական գործից, հետեւաբար՝ եթե չլիներ քաղաքացու բողոքները, քայլերը, ԱԱԾ-ն չիրականացներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ գործողություններ ի հայտ չէին գա։
Վեթինգի սկիզբ է սա, թե ոչ՝ դեռ երկար կքննարկեն համակարգում, սակայն սա խիստ դաս եղավ դատավորների համար ավելի զգուշավոր լինելու, հայտարարագրերի ինստիտուտին մատների արանքով չնայելու համար։
Չէ՞ որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է ամեն մեկի հայտարարագրի տվյալները ուղարկել դատախազություն, վերջինս՝ ԱԱԾ-ին եւ սկսվեն «ներքին, արտաքին» դիտման աշխատանքները, որից անհարմար բան դուրս կգա։

ԲԴԽ-ն եւս հետ չի մնում դատավորներին պատժելուց

Դատական համակարգում ամրագոտիները ձգելու գործընթացը այսքանով չի ավարտվում։ Օրերս ԲԴԽ-ն կասեցրեց Նաիրա Մխիթարյանր լիազորությունները, ինչը աննախադեպ է։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ Արդարադատության Նախարարի հարուցած վարույթը երկրորդն էր, առաջինի արդյունքում նա խիստ նկատողություն էր ստացել, այժմ արդեն էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցվեցին։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին: Հավելենք, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել, մասնավորապես մի քաղաքացիական գործով շուրջ երկու տարի նիստեր չեն գումարվել։
ԲԴԽ երկու տարվա գործունեության արդյունքում սա դատավորի լիազորությունների կասեցման երկրորդ դեպքն է՝ Արայիկ Մելքումյանից հետո, ընդ որում՝ ԲԴԽ-ի որոշումները բողոքարկման ենթակա չեն։ Իսկ Նաիրա Մխիթարյանը կկարողանա ՍԴ դիմել այն դեպքում, եթե պարզի, հիմնավորի, որ իր լիազորությունները դադարեցնելու հիմքում հակասահմանադրական նորմ է գործել։

Նշենք նաեւ, որ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության իրականացրած հետազոտությունից տեղեկանում ենք, որ իր կազմավորումից՝ 2018թ-ից մինչեւ 2020թ մայիսը ԲԴԽ-ն արդեն իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու թվով 18 վարույթների վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնցից 13-ի դեպքում որոշել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացված որոշումների գրեթե 50 տոկոսի դեպքում կիրառվել է նկատողությունը, միայն մի քանի դեպքերում է, որ տրվել է խիստ նկատողություն՝ ելնելով թույլ տված խախտման պարբերական բնույթից և կոպտությունից:
Նկատենք նաեւ, որ հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարները բավականին ակտիվ եւ նախանձախնդիր են եղել դատավորների դեմ վարույթներ հարուցելու հարցում, թե Արտակ Զեյնալյանը, թե Ռուստամ Բադասյանը տասնյակ վարույթներ են հարուցել դատավորների դեմ, որոնք քննություն առնելու դեպքում կարծիք է ձեւավորվում, որ ԲԴԽ-ն գործադիրի կրնկի տակ է գործում։ Մինչդեռ եթե տարիներ շարունակ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովը անգործության չմատնվեր, նախաձեռնողականություն ցուցաբերեր եւ վարույթներ հարուցեր գործընկերների նկատմամբ, համակարգը գնար ինքնազտման եւ ինքնավեթինգի ճանապարհով, քաղաքական իշխանությունը չէր սկսի զբաղվել երրորդ իշխանությունում սանիտարական զտումներով։ Եւ դատական համակարգը չէր դառնա բոլոր ժամանակների «աքիլլեսյան գարշապարը» կամ իշխանության աչքի փուշը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանը հայտնել է վիրավորված 19 խաղաղ բնակիչների մասին Ադրբեջանում արգելվել է որոշակի սոցիալական ցանցերի, հեռախոսային հավելվածների և համացանցային որոշ ուղղությունների աշխատանքները. Ալեն Սիմոնյան Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորման ու պատրաստվածությանը. Վայոց Ձորի մարզպետ Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս․ Գայանե Աբրահամյան Պետք է շտապ սկսել Արցախի Հանրապետությունը ՀՀ կողմից ճանաչելու գործընթացը. Հրանտ Բագրատյան Կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին. Խաչատուր Սուքիասյան Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Արմեն Սարգսյան Որպես ԱԺ ՄԻ հանձնաժողովի նախագահ, դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին. Նաիրա Զոհրաբյան ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման․ ԿԳՄՍՆ Եվս մեկ ադրբեջական ԱԹՍ է խոցվել․ Արծրուն Հովհաննիսյան Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կգումարի Սփյուռքից ու ՌԴ-ից մեծաթիվ հայեր հավաքվել են և ցանկանում են գալ Հայաստան. Սոֆյա Հովսեփյան Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական մի շարք կայքեր. որոնք են դրանք Այս պատերազմը սկսել են ադրբեջանցիները և հիմք են դնելու մեր վերջնական հաղթանակին. Սասուն Միքայելյան Թալինում զորահավաք է. քաղաքացիներըմեկնում են Արցախ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում՝ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ (տեսանյութ) Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել, բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել. Արցախի ՄԻՊ Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ ունի լուրջ կորուստներ. վարչապետ Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել մի շարք շրջաններում ռազմական դրություն սահմանելու մասին Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցությունների հայտարարությունը Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հայաստանի տեսքով թշնամու կերպարը. Լապշին Արցախի ճանաչման հարցը մեր օրակարգից տեղափոխվում է քննարկման սեղանին. Փաշինյան Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ (տեսանյութ) Կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂՀ կարգավորման հարցում. Տիգրան Ուրիխանյան ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը տեղեկացրել է «խաղաղ բնակչության շրջանում 14 վիրավորի մասին» Մենք պետք է պայքարենք մինչև վերջ. պաշտոնաթող գնդապետ (տեսանյութ) ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին Արցախի հետ շփման գծում ապահովել բոլոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը խնայելու համար Եղեգնուտցիները հավաքված սպասում են թույլտվության, որ բարձրանան դիրքեր (տեսանյութ) Եկել եմ այստեղ ասելու, որ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի. Նիկոլ Փաշինյան ՀՀ ԱԱԾ-ն շարունակելու է ձեռնարկել միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում կեղծ և ՀՀ անվտանգությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու համար Ադրբեջանը պետք է ստանա պատժիչ և ուժեղ պատասխան, պետք է նոր տարածքային կորուստ ունենա․ Հակոբ Բադալյան Ինչ վիճակ է այս պահին ԵԿՄ-ի գրասենյակի մոտ. հավաքվածները սպասում են Սասուն Միքայելյանին (տեսանյութ) Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ. Սուրիկ Խաչատրյանն՝ արտերկրից ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ. խոսնակ ԱԺ-ն հատուկ նիստ է գումարել. ուղիղ Ադրբեջանի ներսում ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք հավաքագրվել են Էրդողանի կողմից Սիրիայից (տեսանյութ) Հունաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք է սկսվել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ իրավիճակը. ԶԼՄ ՖՈՏՈ. Աննա Հակոբյանն Արցախում այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ խաղաղ բանակցություններին Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի ԵԱՀԿ նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել Զոհերի մասին նկարներով լուրերը կեղծ են, այդ նկարները ՌԲՖ ուսանողների նկարներ են, բժիշկների. Արծրուն Հովհաննիսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ