Ինչ է սպիտակ ֆոսֆորը և ինչ հետևանքներ կարող է ունենալ Որքան գումար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին 10 խոշոր հարկատուները Շանս տվեք նրանց, որպեսզի դրսևորեն իրենց մեջ եռացող հայրենասիրությանը․ Ժաննա Ալեքսանյան Արցախյան պատերազմ, օր 35-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի նոյեմբեր ամսին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք. ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից Արցախյան պատերազմ, օր 34-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ հարկային արտոնություններ են սահմանվել ռազմական դրության ժամանակ․ Քո իրավունքը
Երևան, 31.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Գետնի վրա մեր ձեռքբերումը դիրքերի որոշակի բարելավումն է, չնայած այն կարող էր և պետք է շատ ավելի մեծ լիներ. Վարուժան Ավետիսյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը ռազմական գործողություններ սկսեց: Հիմա հարաբերական հանգիստ է հաստատվել: Եթե ամփոփենք, ինչո՞ւ տեղի ունեցան այս սրացումները և ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցան կողմերը բախման այս փուլում:

-Որպեսզի հասկանանք, թե ինչու տեղի ունեցան այս սրացումները, հարկ է նշել, որ, այսպես կոչված, Այսրկովկասի կամ Հարավային Կովկասի տարածաշրջանի ճարտարապետությունը ձևավորվել է 1920֊21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայի հետևանքով: Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք կազմած երկու կողմից հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա, զավթեցին այն, մասնատեցին և բռնակցեցին նրա տարածքը: Այդ ճարտարապետությունն արձանագրվեց 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի, ապա նաև՝ 1921 թ. Կարսի ապօրինի պայմանագրերով։ Ավելի ուշ՝ Կավբյուրոյի՝ դարձյալ ապօրինի որոշմամբ Արցախի տարածքի մի մասի վրա ստեղծվեց ԼՂԻՄ-ը, որը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին: Զուգահեռաբար՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները ներառվեցին ԽՍՀՄ անվանմամբ նորացվող Ռուսական կայսրության մեջ։ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ՝ ըստ այդմ դառնալով Սառը պատերազմում ԽՍՀՄ-ին զսպող Արևմուտքի ռազմավարական գործոն: ԽՍՀՄ լուծարումից և Սառը պատերազմի ավարտից հետո՝ առնվազն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների դերակատարների հարաբերությունների և դրանց թատերաբեմերն ընդգրկած տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի, մասով մեկնարկել է և մինչ օրս անդառնալի կերպով շարունակվում է անվտանգային ճարտարապետությունների փոփոխությունների գործընթաց: Մեր տարածաշրջանում երեք հանրապետությունների դե յուրե անկախացումը և Արցախի ազատագրումը, Ռուսաստանի անմիջական ազդեցության թուլացումը, Իրանի հզորացումը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի դերակատարման էական մեծացումը, ինչպես նաև շատ այլ գործոններ փաստում են, որ գրեթե նույն աշխարհագրական ձևակազմի մեջ այսօր արդեն ունենք զգալի չափով փոփոխված տարածաշրջանային ճարտարապետություն: Այդ գործոնները ձևավորողներից հատուկ պետք է առանձնացնել հանգամանքների այն համախումբը, որը կարող ենք վերագրել ժամանակի ազդեցությանը: Դրանք տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ձևավորման վրա էական ազդեցություն ունեցող և հիմնականում մարդկային, սոցիալական գործոններով պայմանավորված հանգամանքներն են, մասնավորապես՝ տարածաշրջանում ապրող անհատների և հասարակությունների մտածելակերպը, արժեքները, նրանց միջև հարաբերությունները: Եթե, օրինակ, Արցախն ազատագրելու ժամանակ Ադրբեջանում դեռ նոր էին ծլարձակում պետականազուրկ բնիկ ժողովուրդների ազատագրական և ինքնորոշման մղումները, ապա այսօր դրանք զգալի ճաքեր են առաջացնում Ադրբեջանի ներսում և ունեն այն մասնատելու շոշափելի լիցք: Կամ, եթե ԽՍՀՄ լուծարումից առաջ Ադրբեջանի մահմեդական բնակչության քսան տոկոսն էր միայն սուննի, ապա այսօր արդեն քառասուն տոկոսը, այն էլ՝ բավականին արմատական տրամադրությամբ: Շատ կարևոր է նաև տարածաշրջանի ճարտարապետությունը գետնի վրա ձևավորած Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես համակարգերի, կյանքի դինամիկան։ Այն ժամանակ դրանք արդեն ճգնաժամը հաղթահարող և վերականգնվող համակարգեր էին։ Այսօր, ընդհակառակը, համակարգեր են, որ դեռ նոր են խրվում ճգնաժանի մեջ և, ամենայն հավանականությամբ, դրանից հետո կունենան ծանր և անդառնալի կորուստներ: Մասնավորապես՝ Ռուսաստանը կկորցնի մեր տարածաշրջանի նկատմամբ արդյունավետ ազդեցությունը, իսկ Թուրքիան ստիպված կլինի դիմակայել ներքին և արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնք նրան կսպառնան աշխարհաքաղաքական կարգավիճակի նվազեցմամբ և տարածքի մասնատմամբ: Ինչ վերաբերվում է կոնկրետ ներկայիս անվտանգային ճարտարապետության վիճակին, ապա մենք ականատեսն ենք վերը նշված գործոնների բերմամբ թուլացող ռուսական ազդեցությանը և ազատվող տիրույթում խցկվելու թուրքական ջանքերին: Բնականաբար, Ռուսաստանը փորձում է պահպանել և ամրապնդել իր դիրքերը։ Ահա այս հանգույցում էլ տեղի ունեցավ Տավուշյան «կարճ միացումը»: Եթե մենք դրսևորեինք սուբյեկտային վարքագիծ, ապա կարող էինք էապես շահել: Ցավոք սրտի, այդպես չեղավ և մեր ձեռքբերումները էապես նվազ եղան հնարավորի համեմատությամբ: Ըստ այդմ, մեր հիմնական ձեռքբերումն առաջին հերթին այն իրողության վերահաստատումն էր, որ մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ են ինքնապաշտպանության և թշնամուն ջախջախելու, մինչդեռ թշնամին, չնայած իր թվական և զինական առավելության, ներքուստ թույլ է և մեծ հավանականությամբ կկազմաքանդվի, եթե հարկ եղած ուժգնությամբ ճնշենք նրան: Գետնի վրա մեր ձեռքբերումը դիրքերի որոշակի բարելավումն է: Անշուշտ, ինչպես նշեցի, այն կարող էր և պետք է շատ ավելի մեծ լիներ: Առնվազն մենք կարող էինք ճշգրտել ստալինյան ապօրինի զիգզագ սահմանը և ազատագրել Արծվաշենը: Դժբախտաբար, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնպահ մնաց նույնիսկ բախման կիզակետի հատվածում մեր դիրքերն ամբողջությամբ բարելավելու հնարավորությունից: Մյուս ձեռքբերումն առավելապես պայմանական է, քանի որ իրողության արձանագրում է. մենք տեսանք, որ քաղաքակիրթ աշխարհը դրական չեզոքությամբ է վերաբերվում թշնամուն ջախջախելու և տարածաշրջանային ճարտարապետությունը մեր օգտին վերանայելու հեռանկարին: Մենք ունեցանք անդառնալի կորուստ. հինգ երիտասարդ զինծառայողներ զոհվեցին բախման փուլում, ևս մեկը՝ օրեր անց: Լուրջ է մեր կորուստը նաև աշխարհաքաղաքական առումով:Մենք չօգտվեցինք նշված հնարավորությունից և ի լուր աշխարհի մեզ դարձյալ հայտարարեցինք ռուսական սայլի կցորդ, մինչդեռ Ադրբեջանը, վերականգնելով շնչառությունը, խուսափեց քայքայման հերթական վտանգից և սկսեց հնարավորինս մտնել տարածաշրջանային խաղի այս նոր փուլի մեջ։

-Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները:

-Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում: Նման մասշտաբային զորավարժությունները, որպես կանոն, պլանավորվում և նախապատրաստվում են նախօրոք։ Դրանց և, հատկապես ներկայումս անցկացվող զորավարժությունների նպատակն է՝ նպաստել տարածաշրջանում Թուրքիայի և թուրքական գործոնի դերի մեծացմանը, ըստ այդմ՝ Ռուսաստանի ազդեցությունից Ադրբեջանի հնարավոր սուբյեկտացմանը՝ զուգահեռաբար ռուս-թուրքական մրցակցության համատեքստում Ռուսաստանի հետ միասին բացառելով հայկական գործոնի կայացումը՝ երկուստեք հետապնդելով մեր հաշվին իրենց խնդիրները լուծելու նպատակներ։

-Ինչո՞ւ են հիմա իրականացվում դրանք և Ի՞նչ կհետևի այս զորավարժություններին, ինչի՞ պետք է պատրաստ լինի Հայաստանը:

-Դժվար է առանց բավարար տեղեկույթի միանշանակ եզրահանգումներ կատարել, թե կոնկրետ ինչ կհետևի այս զորավարժություններին։ Պետք է պատրաստ լինենք ամենավատ տարբերակներին և կանխարգելիչ, այդ թվում՝ դիվանագիտական քայլերով ձգտենք խափանել դրանք: Առայժմ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանն այդ նպատակով գրեթե ոչ մի արդյունավետ քայլ չի կատարում և ընդամենը ապավինում է Մոսկվային։ Մինչդեռ հերթական անգամ շատ լավ առիթ է, նաև Սևրի պայմանագրի 100-ամյակի նախաշեմը հաշվի առնելով, պաշտոնապես ճանաչելու Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը և մեր արտաքին ռազմավարությունը վերանայելու դրանից բխող տրամաբանությամբ։ Նման վերանայումը մեզ կընձեռի գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ մեր արտաքին անվտանգությունը երաշխավորելու և հայ֊ադրբեջանական հակամարտությունը, առաջին հերթին՝ դրա Արցախյան բաղադրիչը, Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացմամբ ավարտելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
2 ժամ հետո տղան մահացավ, նա շուրջ 10 օր սպասում էր իր մորը․ Շուշան Դանիելյան «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան «Ասել եմ գնա, Աստված քո հետ ա, հետ ես գալու». զորահավաքը Շենգավիթի զինկոմիսարիատում (տեսանյութ) Թուրքիայի Իզմիրում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի Դերասան Վասիլ Սարգսյանը մահացել է COVID-19-ից. դուստրը մանրամասներ է հայտնում Չելյաբինսկի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը (տեսանյութ) Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը (տեսանյութ) Ռազմաճակատից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը (տեսանյութ) Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները. Արծրուն Հովհաննիսյան Ինչ է սպիտակ ֆոսֆորը և ինչ հետևանքներ կարող է ունենալ Որքան գումար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին 10 խոշոր հարկատուները Որ դեպքում Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը. ՌԴ պատասխանը՝ Փաշինյանի նամակին Բրիտանիան 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ղարաբաղում տուժածներին մարդասիրական օգնության համար Ինչպես է ադրբեջանական կողմը կիրառում ֆոսֆորային զինատեսակներ. նոր կադրեր (տեսանյութ) Շանս տվեք նրանց, որպեսզի դրսևորեն իրենց մեջ եռացող հայրենասիրությանը․ Ժաննա Ալեքսանյան Դավաճաններ ուրիշ տեղ չփնտրեք, տվյալներ տվել եք, զինվորին թիրախ եք դարձրել, մի բան էլ շատ կարևոր ինֆոներ փոխանցել. Կարեն Հովհաննիսյան Նոր կադրեր Ստեփանակերտի կենտրոնական շուկայի և բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքներից Արցախյան պատերազմ, օր 35-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի նոյեմբեր ամսին «Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը». Աննա Նաղդալյան (լուսանկարներ) Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն (տեսանյութ) Ինչո՞ւ Հայաստանը չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին. Լապշին Մանկապարտեզներում աղետների դիմակայունության բարձրացման եւ արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդել կներդրվի Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք. ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ Баку сам признал: Нагорный Карабах – это не Азербайджан (WP) Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը պետք է շարունակել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. ԱԳՆ (տեսանյութ) Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը Ավտովթար՝ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կան տուժածներ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ Ազգային ժողովի ոչ պատգամավորները, ոչ աշխատակազմը որևէ պարգևատրում չի ստացել. Տիգրան Գալստյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ) Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը ՊԲ-ն գիշերը ոչնչացրել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով. Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և իմ դեմ. Բաբաջանյան «Ժամանակ». Բժշկական օգնություն նաև պատերազմի ժամանակ. Նոր նախագիծ «Ժողովուրդ». Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը «Ժամանակ». ԱԺ պատվիրակությունը չի մեկնի Վրաստան՝ հետևելու ընտրությունների ընթացքին «Ժողովուրդ». Սնանկացման վտանգ կա. «Յուքոմ»-ի բաժնետոմսերը կանցնեն «Տաշիր»-ին «Ժողովուրդ»․ «Օդն ամբողջությամբ կփակենք». ինչո՞ւ «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի փոխմարզպետ նշանակվեց Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը «Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում «Հրապարակ». ԲՀԿ-ն «կռվում է» մի քանի ճակատով Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել. ՔԿ Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տեւել է մոտ 6 ժամ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ