Երևանի կենտրոնում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված գովազդային նյութերը ապամոնտաժվում են
Սոցցանցերի քրոնիկոն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։
Գործընթացը շարունակական է։
Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»: