Մետրոյի «Բարեկամություն» կայարանում երեկ պատահածն ամենևին էլ հրդեհ չէր, այլ տեխնիկական խափանում. խոսնակ
Վազող տող
Երեկ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կայանած վագոնում հրդեհ էր բռնկվել։
ArmDaily.am-ի թղթակցի փոխանցմամբ անսարք մետրոյի գնացքն այդ պահին հեռացվել էր կայարանից, իսկ ուղևորներին ԱԻՆ-ի, ոստիկանության և մետրոյի աշխատակիցները թույլ են տվել նստել նոր ժամանած գնացք միայն այն ստուգելուց հետո:
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրդեհ չի եղել. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին կնշեմ, որ այն ամենևին էլ հրդեհ չէր, այլ տեխնիկական խափանում էր՝ կամպրեսորի միջգալարային փաթույթի խափանում, որի արդյունքում առաջացել է ծուխ, այլ ոչ թե բռնկվել է հրդեհ։
Մետրոպոլիտենի մեքենավարի և գնացքում գտնվող ԱԻՆ աշխատակցի շնորհիվ՝ անմիջապես ձեռնարկվել են տվյալ տեղամասի տեխնիկական սարքավորման սառեցման աշխատանքները՝ մետրոպոլիտենում և գնացքում առկա կրակմարիչների օգնությամբ։
Միաժամանակ տեղեկացնեմ, որ րոպեներ անց՝ սառեցման աշխատանքներից հետո, Երևանի մետրոպոլիտենը անցել է իր բնականոն գործունեությանը»։
Հարցին՝ այսպիսի խափանումներ հաճա՞խ են լինում, խոսնակը նշեց, որ՝ ոչ։