Որ ընկերությանը և որքան գումար է վճարել վարչապետի աշխատակազմը՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային արշավի համար
Փաստերի լեզվով
ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման միջոցով «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային արշավի շրջանակներում պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է ընթացիկ տարվա հուլիսի 30-ին, իսկ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերը պետք է իրականացնեն պայմանագրի ստորագրումից հետո 20-օրյա ժամկետում։
Ըստ պայմանագրի «ԷԳԱ» ՍՊԸ-ն պետք է իրականացնի պաստառների ձևավորում, տպագրություն, տեղադրում, ապամոնտաժում և տեղափոխում, ինչպես նաև գովազդային վահանակների տրամադրում։
Այս պայմանագրի համաձայն` վարչապետի աշխատակազմը նշված ընկերությանը վճարել է 1.000.800 դրամ գումար։
Ընկերության կողմից Երևան քաղաքի 6 վարչական շրջաններում տեղադրվել է թվով 15 գովազդային վահանակ։
«ԷԳԱ» ՍՊԸ-ի համասեփականատերերն են Էդուարդ Գասպարյանը և Ալլա Հակոբյանը։ Ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված խանութներում այլ մանրածախ առեւտրով։
Արմինե Նավոյան