Բեյրութում կատարվածը պետք է ահազանգ լինի ԱԻՆ-ին՝ հետաքննություն անցկացնելու և առկա վտանգավոր, պայթյունավտանգ նյութերը չեզոքացնելու համար. Արա Պապյան Ոստիկանների նկատմամբ երեկ բռնություն է տեղի ունեցել պահնորդների կողմից, տեսնողներ են եղել, որ Վայոց Ձորի ոստիկանապետին խփել են. Թեհմինե Ենոքյան Կորոնավիրուսի 288 նոր դեպք և 478 առողջացած. կա 2 մահ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. ԱԳՆ Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Երևանում և Կոտայքի մարզում լույս չի լինի Զոհվել է Լիբանանի «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Ամեն ծառ ու թուփի համար մենք պարտական ենք իշխանությունների՞ն, իսկ կանաչ տարածքների ոչնչացման համար մեղավոր են նախկինները՞ Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Երևան, 05.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա

«Գնում եմ Վնուկովո աէրոպորտ, տեսնեմ տոմս կճարեմ։ Ամեն տեղ հերթագրումներով է, ոչ տոմս կա, ոչ մնալու տեղ, ոչ հետդարձի ճանապարհ»։ ArmDaily.am –ի հետ զրույցում պատմում էր Մարինե Բաբայանը։

Նա մեկն էր այն Հայաստանի քաղաքացիներից, ովքեր մեկնել էին Ռուսաստան՝ աշխատելու, սակայն կորոնավիրուսի հետևանքով անելանելի վիճակում էր հայտնվել։ Մարինե Բաբայանը զինվորական բժիշկ, ռուսական զորքերի բուժծառայության հրամանատար, գեներալ-մայոր է։ Դեռ փետրվարին էր մեկնել Ռուսաստան՝ որդու և երեխայի սպասող հարսի հետ։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով՝ նա էլ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, շատերի նման անգործ էր մնացել։ Միայն թե՝ եթե Հայաստանում կառավարությունը հետագայում արտակարգ դրության ժամանակ աշխատանքը կորցրած քաղաքացիների համար աջակցության ծրագրեր էր մշակում ու փոխհատուցումներ տրամադրում՝ ռուսաստանաբնակներին լավագույն օգնությունը Հայաստան հետ վերադարձը կարող էր լինել։ Ընդ որում՝ Հայաստան գալու մասին մտածում էին թե նոր գնացածները, թե արդեն տարիներ ի վեր Ռուսաստանում մշտական ու կայուն աշխատանք ունեցողները։

Վերադառնալ ցանկացողներն դեսպանատներում հերթագրում էին, միայն թե վերադառնալ հաջողվում էր քչերին, հերթագրվողների թիվն անցնում էր տասնյակ հազարից, իսկ վերադարձողները լավագույն դեպքում մի քանի հարյուրն էին։

«Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, մենակ տեսնեք՝ ինչ է կատարվում Մոսկվայում, բոլորը ոնց որ գերի լինեն, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում։ Գործ չկա, բոլորը վարձով տների բանալիները հանձնել են, 4-5 ընտանիքով հավաքվել են մի տան մեջ։ Վարձերը չեն կարողանում տալ, բայց վերադառնալու ճանապարհ էլ չկա»։

Մարինե Բաբայանը Հայաստանի այն քաղաքացիներից մեկն էր, որ դեռ մայիսի փորձել էր Վերին Լարսի անցակետով վերադառնալ Հասատան, սակայն հայտնվել էր փակ սահմանների առջև։

Մարինեն առաջինն էր, ով մայիսի սկզբին ահազանգեց՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Հայաստանի քաղաքացիների մասին։

ArmDaily.am-ն այնուհետև գրեթե ամենօրյա ռեժիմով անդրադառնում էր չեզոք գոտում հայտնված քաղաքացիներին։ Մայիսի 11-ին արդեն մի քանի օր Լարսում գտնվող Մարինե Բաբայանը ArmDaily.am-ին պատմում էր՝ սահմանին 13 մեքենայով 17 ՀՀ քաղաքացի կա։ 

Մենք պարզաբանում էինք խնդրել արտգործնախարարությունից, մեզ տեղեկացրել էին, որ խնդրին տեղյակ են և առաջիկայում այս առնչությամբ հայտարարություն կլինի։
Հայտարարություն, իհարկե, եղավ, նախարարությունը հորդորում էր սահմանին գտնվող քաղաքացիներին հետ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը։ Ասել, որ այս առաջարկն անընդունելի էր Մարինեի և նրա հետ սահմանին գտնվող մարդկանց համար՝ ճիշտ չի լինի։

«Առաջարկն ընդունելի կլիներ, եթե վերադառնալու տեղ ունենայինք»։

Հատկանշական է, որ կնոջ ահազանգից մի քանի օր առաջ Վրաստանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա, մինչդեռ Բաբայանը պնդում էր՝ ինքն արդեն 3 օր է՝ վրացական անցակետում է, բայց մարդիկ կան, որ արդեն շուրջ 1 ամիս է՝ փորձում են տուն վերադառնալ, բայց վրացական կողմը թույլ չի տալիս անցնել ու իրենք ստիպված են պարբերաբար հատել ռուսական սահմանը՝ այն կողմում, խանութ կա, որտեղից կարելի էր սնունդ գնել, դեղատուն կա ու գետ, որտեղ կարելի էր հագուստը լվանալ։ Կինը պատմում էր, որ փորձել են կապ հաստատել Վրաստանում գտնվող ՀՀ դեսպանատան հետ։

«Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Սադոյանը հանդիմանում էր մեզ, թե չգիտենք, որ կորոնավիրուս է, սահմանները փակ են, ինչո՞ւ եք եկել։ Մարդը չի ուզում հասկանալ, որ սեփական քմահաճույքը չէ, որ մեզ հասցրել է այստեղ։ Որտե՞ղ մնանք։ Մեզ համար ինչ տարբերություն Լարսում՝ սահմանին, մեքենաների մեջ կգիշերենք, թե Կրեմլի հրապարակում։ Դեսպանն իմ համարն արգելափակել է, այլևս կապվելու հնարավորություն չունենք»։

Հանդիմանողներ էլի եղան․ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ո՞րն է եղել այնտեղ հայտնվելու դրդապատճառը, որովհետև պարզ էր, որ փակ է և՛ ռուս-վրացական, և՛ հայ-վրացական սահմանը, և իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն, ավտոմեքենաներով գալ և պահանջել, որ իրենց թույլ տանք... պետք է հասկանալ, թե դա ինչ ծավալների կարող է բերել, եթե ընդառաջենք, թե քանի քաղաքացի կարող է այդ նույն ճանապարհով փորձի վերադառնալ»,-պատասխանել էր Տիգրան Ավինյանը:

Հենց այդ օրը Մարինե Բաբայանն ահազանգեց՝ գիշերը ժամը 1։30-ի վրացի սահմանապահները հարձակվել են իրենց վրա։

«Փորձում էին վրաերթի ենթարկել մեքենաներից դուրս եկած տղաներին։ Մեզ 10 րոպե ժամանակ էին տալիս, որ տարածքից հեռանանք»։

Մինչդեռ, Լարսում հայերի թիվն անշեղորեն աճում էր։ Եթե մի քանի օր առաջ նրանք 15-20 հոգի էին, ապա այդ օրն արդեն 30 մարդ կա սահմանին։

Մայիսի 14-ի առավոտյան  Բաբայանն ահազանգեց՝ վրացի սահմանապահները մինչև առավոտյան ժամը 8-ը ժամանակ են տվել, որ հեռանան։ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում էին՝ ոչնչով օգնել չեն կարող։ Մարդիկ ստիպված էին կրկին վերադառնալ Ռուսաստան։ Երբ սահմանը հատեցին՝ Բաբայանը որոշեց բնակարան վարձել Դոնի Ռոստովում՝ հարսը հղի էր՝ առաջնեկին էր սպասում, վտանգել նրա ու երեխայի առողջությունը կինը պատրաստ չէր։ Մյուսները ավելի քան 30 քաղաքացի շարունակում էր բնակվել մեքենաներում։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին առաջարկվել է վերադառնալ Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը, սակայն անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներն հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»:

Արտգործնարարության առաջարկի մասին Լարսում գտնվողներից շատերը հենց հայտարարությունից էին ծանոթացել։ Լարսում գտնվող Արթուր Դալլաքյանը պատմում էր, որ դեսպանատունն իրենց առաջարկել է սահմանափակ թվով կանանց ու երեխաների տեղափոխել։

«Ընդ որում՝ մենք մեր միջոցներով պետք է նրանց հասցնեինք Սոչի, որից էլի մեր միջոցներով տոմս գնեինք, որպեսզի նրանք ապահով վերադառնային Հայաստան»։

Հետո լռություն է։ Տարբերակ չէր քննարկվում։ Իրենց մասին հիշեցնելու համար հուսահատ քաղաքացիները մեկ ժամով փակեցին Հայաստան եկող բեռնատարների ճանապարհը։ Հայերի այս ակցիան էր պատճառը, թե անվերջ շարունակվող սահմանահատումները՝ դժվար է ասել, բայց ՀՀ այս քաղաքացիների խնդրով Ռուսաստանի Ֆեդերալ անվտանգության աշխատակիցներին էին սկսել հետաքրքրվել, նրանք անգամ խոստացել էին բանակցել վրացական կողմի հետ։ Այս բանակցությունները նույնպես անարդյունք էին անցել։

Հետագա մի քանի օրերին կրկին լռում էին թե պատասխանատուները, թե Լարսում գտնվող քաղաքացիները, որոնց թիվն հաշված օրերի ընթացքում ավելացել էր ու արդեն հասնում էր 60-ի։ Նրանց Դոնի Ռոստովի հայ համայնքն էր սկսել օգնել շուրջ 1-1,5 ամիս փողոցում հայտնված հայրենակիցներին՝ սնունդ էին բերում, հագուստները տանում լվանալու։

Մայիսի 23-ին Արթուր Դալլաքյանը պատմեց, որ դիմել են Բարգավաճի պատգամավորներին, դրանից հետո՝ «Իմ քայլից» էին փորձել կապվել նրանց հետ։

«Իմ քայլից» Թագուհի Թովմասյանի անունից իրենց հետ կապվել էին՝ խոստացել 1-2 օրը ավտոբուս կկազմակերպել մարդկանց տեղափոխելու համար, միայն թե ավտոբուս հորիզոնում չէր երևում։

«Կուսակցություն-կուսակցություն են խաղում, «Իմ քայլից» ասում են՝ ինչի եք Բարգավաճին դիմել, ինչի եք մյուսին դիմել, մեզ ասեք, բայց միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվում»։ Այս Իրականում սայլը տեղից շարժվելու էր։

ԱԳՆ-ից օրեր անց ի պատասխան մեր հարցման հայտնեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքացիներին տեղափոխելու համար, բայց խնդրել էին վերադառնալու պայմանավորվածության մասին նախապես չհրապարակել։ Սահմանափակ թվով անձանց համար էր պայմանավորվածություն ձեռք բերվել, եթե նախապես հայտնի դառնար դրա մասին՝ հնարավոր էր, որ վերադառնալ ցանկացողների քանակն անկառավարելի աճեր։ Արդյունքում, վերադարձի կազմակերպումն անհնարին կլիներ։ Պայմանավորվեցին, կխոսենք վերադարձի մասին, երբ քաղաքացիներն արդեն ճանապարհին լինեն։
Մայիսի 28-ին սահմանին գտնվող շուրջ 70 հոգի վաղ առավոտից մեքենաները էվակուատորներով ուղարկել էր Հայաստան ու դանդաղ, բայց սկսել էր տեղավորվել Հայաստանից ուղարկված ավտոբուսներում։

Ավելի քան 1,5 ամիս պահանջվեց, որպեսզի հնարավոր դառնար պայմանավորվածություն ձեռք բերել ու դուրս բերել մարդկանց չեզոք գոտուց։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից շտապեցին հաղորդել՝ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով և Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է:

Միայն թե շատ ժամանակ չէր անցել, ինչ Լարսում գտնվող հավաքվածների այս խումբը հասել էր Հայաստան, երբ ArmDaily.am-ը կրկին ահազանգ ստացավ՝ Ձեր հայրենակիցներն ենք՝ մնացել ենք Վերին Լարսի չեզոք գոտում։

Այս անգամ Վրաստանը բացառություն չարեց՝ քաղաքացիները ստիպված էին օդանավով վերադառնալ։

Մարինե Բաբայանը վերադարձողների մեջ չկար։ Ի տարբերություն մյուսների՝ չէր կարողացել իր և որդու մեքենաները թողնել Դոնի Ռոսովում, ոչ էլ գումար էր կարողացել հայթայթել, որպեսզի շատերի նման կարողանար մեքենաները էվակուատորով բերել Երևան։ Արդյունքում, որդու և հղի հարսի հետ հետ էր վերադարձել Մոսկվա։ Վերադարձել էր հույսով, որ իր կապերը կօգնեն նորից աշխատանք գտնել։ Հին կապերն օգնել էին տոմսի համար գումար հայթայթել, միայն թե տոմս հայթայթել այդպես էլ չէր հաջողվել։

Քրիստինե Հովհաննիսյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ.հայտարարություն Բեյրութի հայկական թաղամասերը բավական նյութական վնասներ են կրել, շատ վիրավորներ ունենք. Հայր Հովակիմ Մայր Աթոռի դիրքորոշումները՝ հանրակրթական չափորոշիչների և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մասին. ՈՒՂԻՂ Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե Որպես անհետ կորած Աննա Սիմոնյանը հայտնաբերվել է և ներկայացվել Մալաթիայի բաժին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Զոհրաբյան Բեյրութում կատարվածը պետք է ահազանգ լինի ԱԻՆ-ին՝ հետաքննություն անցկացնելու և առկա վտանգավոր, պայթյունավտանգ նյութերը չեզոքացնելու համար. Արա Պապյան Արմեն Սարգսյանը պատրաստ է աջակցել Լիբանանի հայ համայնքին Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբանանին. Մնացականյան Ով է Լևոն Արոնյանի նոր ընտրյալը. լուսանկարներ Լիբանանի հայազգի պատգամավորն ասաց, որ հնարավոր է մինչև 10 զոհ ունենանք.Հրաչյա Հակոբյան Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը «Արմավիր» ՔԿ-ում տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է. Աննա Նաղդալյան Թորոսյանի եւ Դավիդյանցի հակամարտությունը հասել է կուլիմինացիային. Նորքի ինֆեկցիոնի տնօրենին հրաժեշտ կտա՞ն Երկու փոխոստիկանապետ կհեռանա պաշտոնից.ովքեր կփոխարինեն նրանց Ամէն ինչ պէտք է ընել՝ ամոքելու համար Պէյրութին ցաւը. Փայլան Взрыв в порту Бейрута связали с россиянами (WP) Աշխարհում կորոնավիրուսից 700 հազար մարդ է մահացել Ինչ է ամոնիումի նիտրատը, որի պատճառով Բեյրութում կործանիչ պայթյուններ են եղել Բեյրութուի մեջ զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է Մեսչյանի ճարտարապետական սկզբունքները հակադրության մեջ էին մտել Մարությանի որոշումների հետ. Խաժակյան Ամբողջ աշխարհում ԱՀԿ-ի արձանագրած դեպքերի վերլուծությունը արձանագրում է երեխաների և երիտասարդների վարակվածության համամասնական աճ Զորակցում ենք Լիբանանի եղբայրական ժողովրդին. Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Ոստիկանների նկատմամբ երեկ բռնություն է տեղի ունեցել պահնորդների կողմից, տեսնողներ են եղել, որ Վայոց Ձորի ոստիկանապետին խփել են. Թեհմինե Ենոքյան Объяснен успех отказа Швеции от карантина (WP) Շատերը դիմում են ՀՀ կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը Կորոնավիրուսի 288 նոր դեպք և 478 առողջացած. կա 2 մահ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. ԱԳՆ Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Ավինյան Բեյրութի երկինքը պայթյունից հետո. տեսանյութ На турецких курортах резко увеличилось число заражений коронавирусом (WP) Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան В Испании не могут найти бывшего короля Хуана Карлоса. Он уехал, но куда - неизвестно (WP) Պլանային գազանջատում Կոտայքի մարզում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տուժել է Բեյրության պայթյունի հետեւանքով (լուսանկարներ) Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Մեր երկիրը պիտի ձևավորի և միշտ պատրաստ ունենա ֆորս-մաժորային իրավիճակներում առանձին «տաք» կետերից մեր հայրենակիցների տեղափոխման համակարգ. Հովհաննես Մանուկյան Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի. ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել են բոլոր սահմանները.Ս. Հովսեփյանը գրություն է ուղարկել ոստիկանություն Բեյրութը հայտարարվել է աղետի շրջան. արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկու շաբաթով «Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված Երևանում և Կոտայքի մարզում լույս չի լինի

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ