Կմեկնեմ ճամփորդության. քաղաքացիները՝ արտակարգ դրությունից հետո անելիքների մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի դասերը. սխալները ընդունելու համար երբեք ուշ չէ Ով կփոխարինի Խունդկարյանին Վճռաբեկում եւ ում թեկնածությունն է քննարկվում ՍԴ նախագահի պաշտոնի համար Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ. Մարգարիտա Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին Մաշտոցի պուրակը բնության պահպանման մղված պայքարի խորհրդանիշ է. ավագանու անդամները՝ Մաշտոցի պուրակի ծառերի հատման մասին ՍԴ թեկնածուների կազմը ուրվագծվում է. Ո՞վ կլինի Արմեն Սարգսյանի թեկնածուն Ովքե՞ր կդառնան հանձնաժողովների նախագահներ. Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է Մահացել է ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյանը Օրվա աստղագուշակ Լույս չի լինի
Երևան, 03.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․

«Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող եւ ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Համակեցության համահայկական կանոններ

1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Մենք և աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա:

Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Կմեկնեմ ճամփորդության. քաղաքացիները՝ արտակարգ դրությունից հետո անելիքների մասին (տեսանյութ) Фанаты Тейлор Свифт затравили журналистку за хороший отзыв о новом альбоме (WP) Նախագահը ստորագրել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքը Վիճաբանության ժամանակ Երեւանի բնակիչը դանակահարել է 32-ամյա տղամարդու. հարուցվել է քրգործ Ոստիկանության Տավուշի բաժնի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչ. ՔԿ Պայթյուն ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ. 03/08/2020 ADTV լուրեր Կորոնավիրուսի դասերը. սխալները ընդունելու համար երբեք ուշ չէ Ինձ համար նոր, հին, սև, սպիտակ, կարմիր, կապույտ բաժանումներ չկան. Սուրեն Գրիգորյանը՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության մասին Международная группа ВОЗ будет исследовать источники заражения коронавирусом в Китае (WP) ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը հայտարարություն է տարածել Հեռացնում են Մաշտոցի պուրակի կտրած ծառերի արմատները (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը համաձայնել է հանդիպել բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների հետ Համացանցում հայտնվել է երկու տարեկան արքայազն Լյուիի նախկինում չհրապարակված լուսանկարը ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ Կատուն մեկուկես ամսվա ընթացքում հաղթահարել է 64 կիլոմետր եւ վերադարձել տերերի մոտ Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Ով կփոխարինի Խունդկարյանին Վճռաբեկում եւ ում թեկնածությունն է քննարկվում ՍԴ նախագահի պաշտոնի համար Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, ով փոխել է սեռն, ընդհատել է լռությունը փեսայի գրառումներից հետո Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի թեստավորման արդյունքները Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք "Газпром нефть" вошла в консорциум для развития цифровых решений в энергетике (WP) Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ. Մարգարիտա Սիմոնյանը՝ Փաշինյանի մասին Մաշտոցի պուրակը բնության պահպանման մղված պայքարի խորհրդանիշ է. ավագանու անդամները՝ Մաշտոցի պուրակի ծառերի հատման մասին Պայթյուն՝ ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ. Կա ձերբակալված Ոչ ոք Հայաստանում չի խելագարվել, որ Նարեկացու նման մեծություններին դուրս թողնի դասագրքերից. Գրիգ Կիեւի բիզնես կենտրոնում անհայտ անձը մարդկանց է պահում եւ սպառնում է ռումբ պայթեցնել Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. Դատախազություն Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն. Ռոմանոս Պետրոսյան Պարոն Մարության, Մեսչյան, ես ավելին էի սպասում ձեզանից. Սոֆյա Հովսեփյան Նատալյա Օրեյրոն արխիվային կադրեր է ներկայացրել որդու հետ Հայտնի հնագետը մահացել է կորոնավիրուսից, իսկ ԵՊՀ դասախոսը՝ քաղցկեղից Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ Մահացել է ԵՊՀ դասախոս Արտակ Ցուցուլյանը Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին Խաչատրյան ավագ քույրերին կդատեն ատենակալները Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում Стало известно о планах Путина и Мишустина на отпуск (WP) ՍԴ թեկնածուների կազմը ուրվագծվում է. Ո՞վ կլինի Արմեն Սարգսյանի թեկնածուն Օգոստոսի 3-ին մեկնարկում է ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը» Մենք ոչ մի առնչություն չունենք «White shorja»-ի հետ, վրաններ էլ մենք չունենք. «Zilina event lab»-ի տնօրեն Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքի ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ Ովքե՞ր կդառնան հանձնաժողովների նախագահներ. Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է avia.pro կայքը մասնագետներին հայտնի է որպես անհուսալի, սադրանքներ անող կայք. Կարեն Վրթանեսյանը՝ թուրքական F-16 կործանիչների Երևանին մոտենալու մասին Անօթևանների կացարանում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. ՀՀ ԱՆ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիները․ Վահագն Վարագյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ