Ոստիկանների նկատմամբ երեկ բռնություն է տեղի ունեցել պահնորդների կողմից, տեսնողներ են եղել, որ Վայոց Ձորի ոստիկանապետին խփել են. Թեհմինե Ենոքյան Կորոնավիրուսի 288 նոր դեպք և 478 առողջացած. կա 2 մահ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. ԱԳՆ Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Երևանում և Կոտայքի մարզում լույս չի լինի Զոհվել է Լիբանանի «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Ամեն ծառ ու թուփի համար մենք պարտական ենք իշխանությունների՞ն, իսկ կանաչ տարածքների ոչնչացման համար մեղավոր են նախկինները՞ Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ) Համոզված եմ՝ հետո փաստաթղթերը դնելու են կայքերում ու ասելու են սրճարանն օրինական է ու կառուցվելու է, վերջ, հարցը փակված է. Սիլվա Ադամյան
Երևան, 05.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի շուրջ. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված կրթական համակարգում իրավիճակի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը

Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաեւ ողջ կրթական համակարգը:

Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն եւ իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջեւ, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:

Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում:

Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով: Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձեւական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ եւ սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ:

Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, եւ որն ամենակարեւորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսեւորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:

Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետեւյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ եւ ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաեւ առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձեւավորմանը:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ եւ կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից:

Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգեւավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական եւ մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ եւ աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով եւ կադրային պոտենցիալ եւ կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:

Երկընտրանքի առաջ են կանգնած նաեւ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաեւ բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսեւորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն): Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով:

Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին եւ չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաեւ նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում եւ սառցաբեկորի փոքրիկ երեւացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի եւ դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության եւ հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ եւ չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ եւ թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսեւորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:

Երկրի, պետականության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության եւ միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաեւ հզոր տնտեսության եւ պետության հիմքը:

Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն «սեւերի եւ սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաեւ որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Աշխարհում կորոնավիրուսից 700 հազար մարդ է մահացել Ինչ է ամոնիումի նիտրատը, որի պատճառով Բեյրութում կործանիչ պայթյուններ են եղել Բեյրութուի մեջ զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է Մեսչյանի ճարտարապետական սկզբունքները հակադրության մեջ էին մտել Մարությանի որոշումների հետ. Խաժակյան Ամբողջ աշխարհում ԱՀԿ-ի արձանագրած դեպքերի վերլուծությունը արձանագրում է երեխաների և երիտասարդների վարակվածության համամասնական աճ Զորակցում ենք Լիբանանի եղբայրական ժողովրդին. Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ Ոստիկանների նկատմամբ երեկ բռնություն է տեղի ունեցել պահնորդների կողմից, տեսնողներ են եղել, որ Վայոց Ձորի ոստիկանապետին խփել են. Թեհմինե Ենոքյան Объяснен успех отказа Швеции от карантина (WP) Շատերը դիմում են ՀՀ կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը Կորոնավիրուսի 288 նոր դեպք և 478 առողջացած. կա 2 մահ Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է երեք հայ. ԱԳՆ Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Ավինյան Բեյրութի երկինքը պայթյունից հետո. տեսանյութ На турецких курортах резко увеличилось число заражений коронавирусом (WP) Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին. Արայիկ Հարությունյան В Испании не могут найти бывшего короля Хуана Карлоса. Он уехал, но куда - неизвестно (WP) Պլանային գազանջատում Կոտայքի մարզում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը տուժել է Բեյրության պայթյունի հետեւանքով (լուսանկարներ) Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Մեր երկիրը պիտի ձևավորի և միշտ պատրաստ ունենա ֆորս-մաժորային իրավիճակներում առանձին «տաք» կետերից մեր հայրենակիցների տեղափոխման համակարգ. Հովհաննես Մանուկյան Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի. ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներին «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել են բոլոր սահմանները.Ս. Հովսեփյանը գրություն է ուղարկել ոստիկանություն Բեյրութը հայտարարվել է աղետի շրջան. արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկու շաբաթով «Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված Երևանում և Կոտայքի մարզում լույս չի լինի Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի Ոստիկանություն բերման ենթարկվածներին Բեյրութում Ղազախստանի դեսպան Երժան Կալեկենովը պայթունի հետևանքով վիրավորվել է. Կարեն Հովհաննիսյան Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել. Լիբանանի ՆԳՆ Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի Բեյրութում վիրավորվել է լրագրող Համո Մոսկոֆյանը Վայքի ոստիկանությունում է 14 անձ, նրանցից 4-ը պահնորդական խմբից են. Անի Սամսոնյանն Ամուլսարում է (տեսանյութ) Ամուլսարի բողոքի ակցիան կշարունակվի վաղը Բեյրութը՝ ավերիչ պայթյուններից հետո (տեսանյութ) Զոհվել է Լիբանանի «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից. Նիկոլ Փաշինյան Չունենք Նիկոլին փոխարինող, որը կարող է այս դժվար վիճակում թեկուզ ժամանակավորապես համախմբել հանրությանը. Ստեփան Դանիելյան Ким Кардашьян решила сохранить брак с Канье Уэстом ради детей (WP) Իմ մոտ տպավորություն է, որ թուրքերը գնացել են Ադրբեջան Կուրբան Բայրամ տոնակատարություններն անցկացնելու համար. Կարեն Հովհաննիսյան (լուսանկարներ) Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ Սինանյան Արամ Ա-ն ծանոթանում է Բեյրութում պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին (տեսանյութ) Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Ամուլսարի պահապանները տեղաշարժում են Լիդիան ընկերության տեղադրած վագոն-տնակները (տեսանյութ) Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու. «Ժառանգություն» կուսակցությունն՝ Ամուլսարի իրադրության վերաբերյալ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ