Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա Քլնգում էինք Տարոնին, քո մոտ էլ մենակ բուլդուզերն ա աշխատում. Եկմալյանի բնակիչները՝ Մարությանին 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քո իրավունքը. ժառանգություն Մեր նեղ փողոցում էլիտար նոր շենք է կառուցվում, երկու տարում մեր փողոցը դարձրեցին քարուքանդ․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են.
Երևան, 13.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Պետք է գնահատական տրվի մասնագիտացված մարմնի կողմից. ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» և «Արմնյուզ»

Ոստիկաններն այսօր այցելել են Արմնյուզ և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ  և  վարչական իրավախախտման արձանագրություններ են կազմել եթերում դիմակ չկրելու համար:

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»:

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ոստիկանության այցին անդրադարձել էր իր ֆեյսբուքյան էջում։ «Օրեր անց հեռախոսազրույց ունեցանք Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մենք ապահովության համար շարունակեցինք դիմակ կրել եթերում, որովհետև նկատել էինք որ մեր գործընկերների մի մասը դիմակ, այնուամենայնիվ, կրում է եթերում։ Ապա Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին ու արդեն փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից դիմակ սկսեցին չկրել եթերում»,-գրել էր նա։

Ոստիկանների այցին արձագանքել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին:
Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում եւ մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը:

Իսկ այժմ բացատրեմ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (եւ ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, եւ այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում):

«Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, եւ դա ես օգտագործել եմ, որովհետեւ ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եւ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաեւ ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ նաեւ, որ հունիսի 26-ին, այսինքն մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետեւյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։

Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի եւ իմ որոշ այլ գործընկերների համար, եւ որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության եւ պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին եւ հորդորներին:

Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:

Իսկ վերջում ամենակարեւորի մասին: Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»: Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եւ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՛ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ: Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եւ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիյով կմաղթենք մեզ բոլորիս, որ այլեւս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՝ 10 000 դրամ տուգանքով»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը: «Կասկած է առաջացնում, թե ինչո՞ւ է «Արմնյուզ»-ը թիրախավորվել: Միգուցե ուզում են նախադեպ ստեղծել, բայց մինչ դա պետք է հստակեցվի, թե ինչո՞ւ է դա արվում, ի՞նչ հիմունքներով և ի՞նչ են ուզում դրանով ասել․ իսկ առաջին ուղերձը պետք է լինի մասնագիտացված մարմնից , ոչ թե Ոստիկանության կողմից:

Մենք պետք է հիշեցնենք, որ այն, ինչ կապված է լրատվամիջոցների ոլորտում արտակարգ դրության պահանջներին, պետք է հստակ քննարկվի և գնահատական տրվի մասնագիտացված մարմնի կողմից»,-ասել էր նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին եւ քարերին Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում Նոտր Դամը եւ Բիգ Բենը արաբներից «գողացված» են հայտարարել «Фронт национального спасения» Белоруссии призвал судить Лукашенко в Гааге (WP) Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ (տեսանյութ) Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի (տեսանյութ) Եթե հակառակորդը արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա՝ պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) 2 տոննա 219 կիլոգրամ կանեփ. «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները (տեսանյութ) Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (տեսանյութ) Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից (լուսանկար) Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ Այսօրվա հայերենը. վարժապետ Ռուսաստանը ռեկորդային ոսկեարժութային պաշարներ ունի Մենք նմա՞ն ենք Գասպարչիկի հետ. Գոհար Ավետիսյանի և որդու նոր լուսանկարը Трамп: Израиль и ОАЭ заключили историческое соглашение о полной нормализации отношений (WP) Դանակահարություն Մյասնիկյան գյուղում (տեսանյութ) Տրանսգենդեր դերասանուհին առաջին անգամ հայտնվել է նորաձեւության ամսագրի շապիկին Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել 5 անձի Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Բացահայտվել են նոր iPhone-ի թողարկման ժամկետները Մեր տղա. Արփիի ու Միհրանի որդին 40 օրական է (լուսանկար) Որոնք են աշուն-ձմեռ 2020-2021-ի թրենդները Коронавирус в мире: новая вспышка в благополучной Новой Зеландии, Галисия запрещает курение (WP) Պալիատիվ բժշկական օգնությունը` ուշադրության կենտրոնում Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ «Հենա, կանգնած ուղևոր». տեսչական ստուգումների արդյունքները (տեսանյութ) «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում. ուղիղ Ինչ կանոններ են գործելու արտակարգ դրության 5-րդ ամսում (տեսանյութ) «ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում». «Լիդիան Արմենիա» Այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա Հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի. Ավինյան Մենք ազատության մեջ ենք մեր ժողովրդի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը կրակ էլ լիներ, չէր կարող մեզ չազատել. Վարուժան Ավետիսյան Բեյրութի պայթյունից մոտ 4000 շենք վնասվել կամ լիովին ավերվել է Մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կարծես թե նշմարվում են Թուրքիայի իրական նպատակները. Կարեն Հովհաննիսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն կարող է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Հայաստան «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ