Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 10.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմնվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը. Ավետիք Չալաբյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՄԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկետ է, և մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտոնապես Հայաստանում կար դեռևս 2500 վարակակիր, և առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիվը գերազանցել է 9000-ը, հիվանդանոցներում արդեն մահճակալները չեն հերիքում, մահացությունը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թե ինչն է անցած ամսվա ընթացքում սխալ արվել, և ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղետից։

Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։

Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ դեռևս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թեև արդեն բարվոք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, և մահացությունը գտնվում էր մեր հարևան երկրների միջինի մակարդակում։ Ամսվա վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետևանքով, այն արդեն կտրուկ աճել է, և այս պահին մահացությունը Հայաստանում ցավոք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնավորապես՝

Ա) Հայաստանում բացարձակ անբավարար է թեստավորումը՝ օրինակ, մեկ միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում մինչ այժմ կատարված է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդյունքով, այն դեպքում երբ հարևան Ադրբեջանում կատարված է 29 հազար թեստ, և միայն 1,8%-ից ՝ դրական արդյունքով: Սա հսկայական տարբերություն է, և ցույց է տալիս, որ Կառավարությունը ձախողել է թեստավորման կազմակերպումը։ Դա էլ հանգեցրել է նրան, որ վարակը մեզ մոտ վաղ շրջանում չի ախտորոշվում և շարունակում է անարգել տարածվել, մինչև ակնհայտ ախտանիշների ի հայտ գալը։ Նույնիսկ այս դեպքում, առողջապահական հաստատությունները վերջերս հաճախ հրաժարվում են թեստավորել մարդկանց, քանի որ այլևս բավարար կարողություն չունեն: Առողջապահության նախարարը պետք է ի վերջո պատասխան տա, թե ինչու՞, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալումը, ինչու՞ բավարար քանակությամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, և ինչու՞ է այս ամենը վերջին օրերին արդեն մատնվել է բացարձակ ինքնահոսի։

Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մեկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապես մոտ են գտնվում, և որտեղ օդի մեջ օրվա ընթացքում կուտակվում է վիրուսների մեծ քանակություն։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկա պայմաններում, մարդիկ պետք է տեղաշարժվեին միայն անձնական մեքենաներով և տաքսիներով, իսկ Կառավարությունը, մինչև համավարակի մարելը, պետք է մեխանիզմ գտներ գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առավել ևս, որ դրանք աստղաբաշխական չեն, և բազմաթիվ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովեին։ Ժլատը կրկնակի է վճարում, և Կառավարության ձգտումը՝ ամեն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդեն մարդկանց կյանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպես կանոն, այստեղ տուժում են հասարակության առավել խոցելի խավերը, որոնք բավարար միջոցներ չունեն սեփական ավտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժվելու համար, և որոնց Կառավարությունը պետք է առաջին հերթին նեցուկ լիներ այս ծանր օրերին։

Գ) Վարակի տարածման մյուս մեծ աղբյուրը մի շարք օլիգարխների սեփականության տակ գտնվող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիորեն առաջանում, և որտեղ ձեռք առնված միջոցառումները բացահայտ անբավարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թե առանց դիմակ, հնարավոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթե մարդկանց կուտակումը կտրուկ չնվազեցվի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պետք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրավված, կամ էլ մասնակի կրճատեն արտադրության ծավալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդեն փորձարկված բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրության մեջ։ Պարետատունը պետք է դրանց ստանդարտները պարտադրեր ձեռնարկություններին, և խստությամբ հետևեր դրանց կատարմանը, ոչ թե անիմաստ զբաղվեր հեռախոսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլևս որևէ արդյունք չէր կարող տալ։

Դ) Վերջապես, ծառայությունների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիորեն կապված են մարդկային շփման հետ։ Մինչև համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պետք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաև, բնակչության շրջանում պետք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, և այլն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում վախճանված մեր ավելի քան 50 քաղաքացիների կորուստը բավական է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք համավարակին։

Կարելի է մի շարք այլ քայլեր ավելացնել, սակայն այսօր սահմանափակվելով այսքանով, ցանկանում եմ հիշեցնել՝ մենք արդեն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակվածների թիվը գերազանցել է առողջապահական համակարգի կարողությունները, և եթե չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապես կբախվենք համատարած աղետի՝ հարյուրավոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, և գուցե նաև, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պետք է սկսի դրանք (և ոչ միայն) կտրուկ և առանց հապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնվազն պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն՝ նրանք այս ընթացքում ցույց են տվել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողությունը, սակայն մեծ հաշվով, սա Կառավարության ընդհանուր ձախողումն է, և ի վերջո պետք է հենց այն հավաքական պատասխանվություն ստանձնի մեր քաղաքացիների կորսված կյանքերի համար։

Մինչև այդ, յուրաքանչյուրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ 12 կոոպերատիվների նախագահներին Էկոնոմիկայի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձավ Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Հանրակրթության չափորոշիչների նախագիծը ազգային բաղադրիչը կրթության համակարգից դուրս բերելու հերթական փորձն է. ՀՅԴ ՀԵՄ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին Ի դեպ. Համաճարակային իրավիճակի եւ առողջապահության նախարարության մասին Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Հայաստանը կհամալրի դատական իշխանության նկատմամբ հարձակումների «սեւ ցուցակը». Սիրանուշ Սահակյան Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին «Բիլայն»- ում զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան (տեսանյութ) «Սևան» ազգային պարկում» քննարկվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսին առնչվող հարցեր «Թիմ» ՍՊԸ-ն կգնի Բիլայնը․ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է գործարքը Եղեգնաձորում «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․ կան տուժածներ "Работал губернатором Хабаровского края". Суд арестовал Сергея Фургала (WP) ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ)