Արտաշիրիմումը քննչական գործողության տեսակ է, գյումրեցի տատիկի դիակի անհետանալու դեպքով քրեական գործ կհարուցվի՞ Ապրիլյան հանձնաժողովը իր առջև չի դրել ճշմարտությունը բացահայտելու նպատակ, այն կոծկիչ հանձնաժողով է. Վարուժան Ավետիսյան Որքան են քաղաքացիները ամսական ծախսում դիմակներ և ալկոգել գնելու համար (տեսանյութ) Երկու անզգույշ հայտարարություն՝ մեկ օրում. Դիմակ կրելու խորհուրդը կախված է դեֆիցիտի՞ց, թե՞ պրոֆիցիտից Հրապարակվել են օտար լեզվի քննության պատասխանները Հանրայինով Նավալնուն ցույց տալու համար աղմկում են որոշ խմբեր, որոնք լռում էին, երբ ռուսական եթերում «լուտանքի երեկոներ» էին կազմակերպվում մեր հանդեպ.քաղաքագետ Ովքեր և ինչու են դատական հայցեր ներկայացրել Ստյոպա Սաֆարյանի դեմ Ուշագրավ զարգացումներ դատական համակարգում. Դատավորներին արտահերթ ժողով է սպասվում՝ հագեցած օրակարգով Ինչու էին ոստիկանները բերման ենթարկում կնոջը. նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ) Իրենց աշխատակիցները մեզ ասացին, որ տղաների մեծ մասը ջերմություն ունի ու տեղափոխում են. Ամուլսարում կրկին մեծ թվով մարդիկ են հավաքվել (տեսանյութ)
Երևան, 02.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը. նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։
Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։
«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

Ստորև ներկայացնում ենք Արթուր Վանեցյանի ելույթը:

Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք

Համագումարի հարգելի պատվիրակներ, գործընկերներ,

Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ ընդունեցինք թավշյա հեղափոխությունը: Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։

Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ և, ամենակարևորը, բովանդակություն հաղորդել գործընթացներին՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում:
Ես իմ ողջ գիտակից կյանքում աշխատել եմ այլ ոլորտում, ծառայել եմ իմ պետությանը, և երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր կդառնամ որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորեմ որևէ կուսակցություն։

Բայց կյանքը մեծ անակնկալներ անելու հատկություն ունի, և ստացվեց այնպես, որ ես որոշում կայացրեցի` զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։
Հենց սկզբից ուզում եմ պատասխանել այն հարցերին, որոնք, կարծում եմ, հետաքրքրում են ձեզ և մեր հասարակությանը. ո՞րն է քաղաքականություն մտնելու իմ մոտիվացիան և ի՞նչն է ինձ դրդել դրան։

Ասեմ մեկ բառով. պատասխանատվությունը։
Ցանկացած բարդ իրավիճակում իմ պատասխանատվության զգացումը մշտապես հաղթել է։ Այսօր ես ունեմ պատասխանատվություն պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ։

Ես հանգիստ խղճով և պարզ ճակատով կարող եմ պնդել, որ արել եմ ամենը, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը։ Իհարկե սա չի նշանակում, որ չեն եղել բացթողումներ, սակայն կարող եմ վստահորեն հայտարարել, որ թույլ չեմ տվել գաղափարների խեղաթյուրում կամ շեղում՝ ընտրված ճանապարհից: Ես շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով, ձերբազատվելով ժամանակավոր, երբեմն՝ պատահական, ուղեկիցներից:

Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ։

Ո՞վ ենք մենք և ուր ենք գնում
Իմ պատկերացումները հետևյալն են․ Մենք առաջարկում ենք ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.
• Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի
• Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի
• Կարգապահությունն՝ ընդդեմ ամենաթողության
• Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման
• Համակարգն՝ ընդդեմ քաոսի
• Կայունությունն՝ ընդդեմ անորոշության
• Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի
• Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի

Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սեւի եւ սպիտակի:

Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար:

Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։

Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր:

Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ:

Հարգելի կուսակիցներ,
Այժմ խոսենք, թե ինչ գաղափարական հիմքի վրա ենք մենք գործելու։
«Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:

«Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս մեր քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ։ Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։
Ինչպես արդեն նշեցի՝ մենք մեր գործունեության հիմքում դնում ենք ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:

Մեր ազգային ավանդույթները ամուր են, առողջ են և համամարդկային։
Ինձ համար անընդունելի է նաև քաղաքական նպատակներով հետադիմական մոտեցումների քարոզը։ Արհեստական հակադրումը՝ ազգային և համամարդկային արժեքների։ Դա կեղծ հակադրություն է ու հաճախ ստեղծում է նոր թշնամի ճակատներ մեր հանրության ներսում։

Մենք հետ չենք մնալու համաշխարհային առաջընթացից և զարգացումներից, միաժամանակ պահպանելու ենք մեր ազգային արժեքները։
Այս պահին ընդհանուր գծերով կներկայացնեմ իմ հիմնական մոտեցումներից մի քանիսը, որոնք կարելի է բնորոշել որպես ազգային շահի հետապնդում։

1. Անվտանգության ապահովում։
Անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու։ Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը և ներկայիս իրողությունները, Արցախյան հակամարտությունը, միջազգային ընդհանուր լարվածությունը, որի թելերը շատ հաճախ անցնում են նաև մեր Հայրենիքով, ասածիս ապացույցներն են։

Նման սրությամբ անվտանգության խնդիր ունենալը պետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի, ոչ թե անլուծելի բեռ է, այլ՝ իրողություն, որի պայմաններում պետության պատասխանատուները պետք է աշխատեն օր ու գիշեր։

Մեր նպատակը հենց դա է։
• Խաղաղությունը աշխատանք է,
• պատերազմին պատրաստ լինելը աշխատանք է,
• պատերազմին դիմակայելը աշխատանք է։
• Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

Հարգելի գործընկերներ,

Մեր անվտանգության խնդիրներից առանցքայինը արցախյան հարցն է, ուստի մոտեցումներս կներկայացնեմ ավելի ծավալուն։
• Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:
• Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը։
Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը:
Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:
Խոնարհվելով այս տարիների ընթացքում իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած հերոսների և նրանց հարազատների առաջ՝ վստահեցնում եմ. դուք իզուր չեք տվել ձեր ամենաթանկը: Դա արվել է հանուն մեր ազգային ինքնության, Արցախի անկախության, հանուն Արցախի ազատության:

Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա:

Շատ կարևոր եմ համարում սփյուռքի հետ նոր, ավելի կենսունակ միասնական համակարգի ստեղծումը։ Այդ հարաբերությունները, իմ համոզմամբ, ունեն որակական վերանայման անհրաժեշտություն։

Մենք պետք է գնանք բազմամիլիոնանոց միասնական հայկական աշխարհի ձևավորման ճանապարհով, որի առանցքում պետք է լինեն հայկական երկու պետությունները՝ Հայաստանը և Արցախը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պատմությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Մենք պարտավոր ենք ձևակերպել ընդհանուր արժեքներ, ընդհանուր նպատակներ։ Այս ամենը՝ ոչ թե լոզունգների ու կենացների մակարդակով, այլ՝ գործնական քայլերի։
Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին։ Առաջիկայում այս ուղերձով պատրաստվում եմ քննարկումներ ունենալ Արցախի նոր իշխանությունների, պետական և քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքական ուժերի, սփյուռքի ազդեցիկ շրջանակների և հոգևոր այրերի հետ։

Հայաստանի Հանրապետությունն իր հարևան պետություններից ընդամենը երկուսի հետ է, որ ունի գործընկերայինին մոտ հարաբերություններ, այնինչ ակնհայտ է, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն փայլուն։ Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է։

Մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում մեր միջազգային գործընկերների հետ։

Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։
• Մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։
• Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։
• Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր։
• Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։
Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին.
• որոշումների տարերայնություն,
• գործողությունների հախուռնություն,
• առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։
Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։
Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին։

Ես առաջիկայում տարբեր առիթներով հանրության դատին կներկայացնեմ ձևակերպված մոտեցումներ մեր Հայրենիքի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։
Ունեմ հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում։

Համոզված եմ, որ որպես Քրիստոնեությունը առաջինն ընդունած պետություն՝ մենք պարտավոր ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Հայոց պատմության բոլոր ժամանակներում մեր եկեղեցին եղել է անսասան ինստիտուցիոնալ մարմին, որի ավանդը հայի ինքնության պահպանության գործում անգնահատելի է։ Համոզված եմ, որ Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո։

Եվ, իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։

Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար։
Մենք հետամուտ ենք լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Մեկ անգամ ևս ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, վստահեցնել, որ ես կես ճանապարհից հետ կանգնող չեմ։ Հայաստանում որևէ մեկին չեմ համարում թշնամի և հակված եմ լայն կոնսոլիդացիայի, համատեղ աշխատանքի՝ բոլոր կարող ուժերի և անհատների հետ։

Հայաստանը պետք է զարգանա և հզորանա։

Մենք կարող ենք ու հենց մենք էլ դա անելու ենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ես ոչինչ էլ չեմ չարաշահել, չեմ ընդունում մեղադրանքները. Պառավաքարի համայքապետն՝ իրեն առաջադրված մեղադրանքի և չարաշահումների մասին Մեկ օրում 82 հանցագործություն. Անձի առեւանգումը, յուրացում, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն (տեսանյութ) Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ տնօրենի հետ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ Է գրանցվել Британия и Евросоюз прервали очередные переговоры по Brexit (WP) Իրականում այնպես չէ, որ առողջապահական համակարգն աղետալի դժոխային գերծանրաբեռնվածությամբ է աշխատում. Հայկ Մանասյան (տեսանյութ) Ռոսավիացիան երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչեւ օգոստոսի 1-ը Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Nissan Magnite բյուջետային քրոսովերի պրեմիերայի օրը հայտնի է. այն ավելի փոքր խմբաքանակով կլինի ու էժան՝ ի տարբերություն Nissan Juke-ի Արտաշիրիմումը քննչական գործողության տեսակ է, գյումրեցի տատիկի դիակի անհետանալու դեպքով քրեական գործ կհարուցվի՞ Ուլնեցի-Հասրաթյան խաչմերուկում հետիոտնային անցումը կվերակառուցվի. Կլինի արհեստական անհարթություն (ֆոտո) Ապրիլյան հանձնաժողովը իր առջև չի դրել ճշմարտությունը բացահայտելու նպատակ, այն կոծկիչ հանձնաժողով է. Վարուժան Ավետիսյան Արցախի նախագահը նոր խորհրդական է նշանակել. Նա փոխարինել է Զոյա Լազարյանին Կորոնավիրուսից բուժվելուց մի քանի ամիս անց հիվանդների մոտ ցավեր են առաջացել ՃՈ ուժեղացված ծառայություն Իջեւանում եւ Դիլիջանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա Ի դեպ.Համառուսաստանյան հանրաքվեի, Հանրային հ/ը ռեպորտաժի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին Ոստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում (տեսանյութ) Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. վարորդը փախել էր Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն. Աղաջանյան Որքան են քաղաքացիները ամսական ծախսում դիմակներ և ալկոգել գնելու համար (տեսանյութ) Как определить возраст вашей собаки: собачий год не идет за 7 человеческих, утверждают ученые (WP) Երկու անզգույշ հայտարարություն՝ մեկ օրում. Դիմակ կրելու խորհուրդը կախված է դեֆիցիտի՞ց, թե՞ պրոֆիցիտից Տղամարդը կասկածվում է դեղատնից գողություն կատարելու մեջ. ոստիկանության տեսանյութը Ասֆալտապատ ճանապարհ՝ դեպի Թեղենյաց վանական համալիր. Անտառափեշին կկատուցվի տուրիստական ավտոբուսների կայանատեղի Երբեք թույլ չենք տալու նախկինների վերադարձը, թույլ չենք տալու հեղափոխության անկումը. Գեւորգ Սաֆարյան Ուսանողական ծրագրային վարկեր կարելի է ստանալ նաեւ այլ անձանց երաշխավորությամբ Դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են. Արմեն Սարգսյան Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը Հրապարակվել են օտար լեզվի քննության պատասխանները Ոստիկանությունը կոչ է անում չկազմակերպել ու չմասնակցել մասսայական միջոցառումների (տեսանյութ) Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան Հանրայինով Նավալնուն ցույց տալու համար աղմկում են որոշ խմբեր, որոնք լռում էին, երբ ռուսական եթերում «լուտանքի երեկոներ» էին կազմակերպվում մեր հանդեպ.քաղաքագետ Սա հայտարարություն չէր, բոյկոտի կոչ էր, բայց կառավարությունը հետևություններ արել է այս հարցով. հանրային սննդի փորձագետ Նիկոլ Փաշինյանը վարչության նոր պետ է նշանակել Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան ЕС делится планами по укреплению внутренних связей после карантина (WP) Ովքեր և ինչու են դատական հայցեր ներկայացրել Ստյոպա Սաֆարյանի դեմ Ուշագրավ զարգացումներ դատական համակարգում. Դատավորներին արտահերթ ժողով է սպասվում՝ հագեցած օրակարգով Ինչու էին ոստիկանները բերման ենթարկում կնոջը. նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ) Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով Իրենց աշխատակիցները մեզ ասացին, որ տղաների մեծ մասը ջերմություն ունի ու տեղափոխում են. Ամուլսարում կրկին մեծ թվով մարդիկ են հավաքվել (տեսանյութ) ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմել են Արարատ Միրզոյանին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով Եթե պիտի ընտրենք հին թալանչիների ու նոր ապիկարների միջեւ, ԼՀԿ-ն 3-րդ ուղին է. Գեւորգ Գորգիսյան Ինչու՞ են կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով. պարզաբանում է Զարուհի Հովհաննիսյանը Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավարությունը. պաշտպաններն առաջարկում են հետաձգել դատական նիստերը