ԲԴԽ-ի ռուբիկոնը, կդիմանա՞ Վարդազարյանը փորձությանը Չգիտեմ, թե որ ժամանակահատվածի լուսանկար է. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ լողավազանում արված լուսանկարի մասին Կորոնավիրուսից մահացածների հերձում չի իրականացվում. Աբովյանում կառուցվող հատուկ դիահերձարանը դեռ պատրաստ չէ Լարված իրավիճակ ԿԲ-ի դիմաց. քաղաքացիները բեռնատարից ճայթուկներ էին նետում. 5 անձ բերվել է ոստիկանություն ՍԴ-ի աշխատակարգը հեռավար նիստ անելու հնարավորություն չի նախատեսում, վաղվա նիստի օրակարգում ԲՀԿ դիմումի քննություն նախատեսված չէ Ինչ կենսագրություն ունի նորանշանակ դատավոր Սարգիս Արմենակյանը «Եռակի Բրեժնև»-ից մինչև «Ծովագնացի համբույրը». պատմության մեջ անմահացած համբույրները (լուսանկարներ) Չեմ կարող ասել՝ այստեղ քանի հազար մարդ կարող է գալ կանգնել. ակտիվիստը ԿԲ-ից պահանջում է բոլորին 1 տարի վարկային արձակուրդ տալ (տեսանյութ) Լարված իրավիճակ Եղեգնուտ գյուղում. մոտ 200 մարդ է հավաքվել (տեսանյութ) Ոչ մի իշխանության օրոք ես ոչ մեկի հետ չեմ եղել ու չեմ էլ լինելու, թող դա իրենք հստակ արձանագրեն. Արամոն՝ իրեն հասցեագրված քննադատությունների մասին
Երևան, 06.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Այն, ինչից ես դժգոհ եմ, վերաբերում է մեր իրավական փոխհարաբերություններին. Սաշիկ Սուլթանյանը՝ եզդիական համայնքի խնդիրների մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

«Պարոն Աբովյանի ձեռագիրը, որ պարունակում է քրդերի և շատ տեղեր նրանց հետ խառն ապրող եզդիների սովորույթների, նրանց բնավորության գծերի և կյանքի պայմանների մասին դիտողություններ, իմ տրամադրության տակ դրվեց՝ ազատորեն օգտվելու պայմանով»,– գրել է Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Մարից Վագները 1846 թվականին՝ ստանալով Խաչատուր Աբովյանի «Քրդեր և եզդիներ» աշխատության առաջին օրինակը: Ցարական Ռուսաստանը Խաչատուր Աբովյանին էր, որպես արևելյան լեզուների գիտակի, հանձնարարել ուսումնասիրել ու գրառել Հայաստանի տարածքում ապրող քրդերի և եզդիների սովորույթներն ու առանձնահատկությունները: Կայսրություն նոր մուտք գործած ազգությունների համար անհրաժեշտ էր կառավարման ազգային քաղաքականությունը մշակել: Հետագայում՝ խորհրդային տարիներին, Հայաստանի եզդիներին ու քրդերին սկսեցին «Հայաստանի քուրդ» անվանել: Ու թեև «եզդի» անվանումը հետին պլան մղվեց, այդ տարիներին եզդիական մշակույթը Հայաստանում զարթոնք ապրեց: ԽՍՀՄ փլուզումից հետո «Հայաստանի քրդերը» դարձյալ տարանջատվեցին: Քրդերի մեծ մասն արտագաղթեց: Իսկ նոր պայմաններում ինքնության հայտ ներկայացրած եզդիական համայնքն այսօր Հայաստանի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է:

Եզդիների ծագումնաբանությունը, մշակույթը, կրոնը, լեզուն ուսումնասիրվել են Աբովյանից առաջ ու հետո էլ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այս ինքնատիպ ժողովրդի ամբողջական նկարագիրը մինչ օրս առկա չէ, ինչին մեծապես նպաստել է եզդիական աղբյուրների բացակայությունը:

– Եզդիներն իրենց պատմության ընթացքում, հատկապես 13-15-րդ դարերում բազմաթիվ կոտորածներից հետո, հանուն ազգային ինքնության պահպանման՝ ներփակ կեցություն են որդեգրել: Բազմաթիվ արգելքների թվին է պատկանել և գիրը: Այդ կենսակերպն անխուսափելի է եղել հատկապես Օսմանյան Թուրքիայում: Մշտական բնակության համար Հայաստան եկած եզդիական համայնքը խորհրդային փակ հասարակությունում իր կենսակերպից ձերբազատվելու հնարավորություն չի ունեցել: Հիմա իներցիայի ուժն է գործում, ինչից մեր համայնքին ձերբազատելու են կոչված ինչպես մեր մտավորականները, այնպես էլ հայ հանրությունը,– ասում է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի տնօրեն, Եզդիների ազգային կոմիտե ՀԿ անդամ, ՀՀ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամ Սաշիկ Սուլթանյանը:

Եզդիների բնօրրանն այսօրվա Իրաքի տարածքն է, կրոնի՝ Շարֆադինի հիմքում միաստվածության գաղափարն է: Այս ժողովուրդն իր ինքնությունն ընկալում է մյուս ժողովուրդներից առանձին, չի նույնացնում իրեն որևէ էթնոսի հետ: Եզդիները, պատմական իրադարձությունների բերումով, չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում, այլուր: Որոշ տվյալներով` աշխարհում այսօր 1-1,5 մլն եզդի է ապրում, Հայաստանում՝ 30-35 հազար:

Բնակչության ընդհանուր թվի երեք տոկոսից պակաս ազգային փոքրամասնությունների համայնքներ ունեցող, հաճախ մոնոէթնիկ՝ միատարր բնակչությամբ երկիր համարվող Հայաստանը միշտ էլ խաղաղ գոյակցել է ինչպես մյուս տասնմեկ ազգությունների, այնպես էլ եզդիական համայնքի հետ: Եզդիներն այստեղ ապրում են և՛ համահավաք բնակավայրերում, և՛ ցրված՝ հայերի հետ խառն համակեցությամբ: Ընդհանուր են մեր առօրյա հոգսերը, Արցախյան գոյամարտի հերոսների պանթեոնը: Հայաստանում գործում են եզդիական ազգային միությունը և հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում եզդիների իրավունքների, կրոնի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման ուղղությամբ:

– Եզդի ժողովուրդը չունի իր ազգային պետությունը: Մենք քաղաքացիական դաստիարակության կարիք ունենք, և այդ հարցում մեզ պետք է աջակցեն այն երկրները, որտեղ ապրում ենք: Հայերի հետ մեր անձնային փոխհարաբերությունները միշտ լավ են եղել: Այն, ինչից ես դժգոհ եմ, վերաբերում է մեր իրավական փոխհարաբերություններին: Մենք երկուստեք պետք է գիտակցենք, որ ոչ միայն նույն հող ու ջրի մարդիկ ենք, այլ ամենից առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Գուցե սուր հնչի, բայց մեր փոխհարաբերությունները պետք է բերվեն իրավական դաշտ,– պնդում է Սուլթանյանը:

Հայերս լավ գիտենք, որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ համեմատական է լեզվապահպանությանը: Ազգային փոքրամասնությունների կրթական ու լեզվական հարաբերությունների համար ուղենիշ է ՀՀ լեզվակրթական օրենսդրությունը, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որին Հայաստանը միացել է 2001-ից, և որով ստանձնած պարտավորությունները կիրառելի են Հայաստանի ազգային փոքրամասնություններից հինգի նկատմամբ, որոնցից մեկը եզդիական համայնքն է:

Տեղական և միջազգային իրավական ակտերը առանձնացնում են ազգային փոքրամասնությունների կրթության երկու հիմնախնդիր: Առաջինը կրթության կազմակերպման՝ լեզվի, մշակույթի ուսուցման, ավանդույթների փոխանցման միջոցով համայնքների ինքնության պահպանումն է, երկրորդը՝ հանրակրթության հասանելիության ապահովումը:

Առաջինի դեպքում եզդի համայնքի խնդիրը երկսայրի սուր է: Մի կողմից՝ Հայաստանը պարտավորված է աջակցել համայնքի ինքնության պահպանմանը, մյուս կողմից՝ համայնքը, պայմանավորված հիմնականում ավանդույթներով, կրթությանը վերաբերվում է որպես եզդիականության խաթարման գործիքի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից» (Հոդված 6, կետ 1): ՀՀ Սահմանադրությունը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:

– Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները մինչ այժմ «դրական» խտրականություն են դրսևորում եզդի համայնքի նկատմամբ՝ «հարգելով», օրենքից վեր դասելով եզդիների ավանդույթները: Դպրոցական կրթությունը շարունակում է անհասանելի մնալ եզդի ընտանիքների իգական սեռի շատ երեխաների համար։ Եզդի ծնողը երբևէ չի հետապնդվել իր զավակին կրթության իրավունքից զրկելու համար: Բայց չէ՞ որ որպես քաղաքացի՝ մենք նույն պարտականություններն ու իրավունքներն ունենք, ինչ հայերը,– նշում է Սուլթանյանը:

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիերենի՝ կուրմանջիի և եզդիական գրականության ուսուցմամբ 60 դպրոց կա: Պետպատվերով տպագրվում են դասագրքեր (այլ խնդիր է, որ դրանք եզդի մտավորականներից շատերին դուր չեն գալիս): Լեզվապահպանական նշանակություն ունեն գեղարվեստական գրականության տպագրությունը, «Էզդիխանա» լրագիրը, օրական կես ժամ հեռարձակվող եզդիերեն ռադիոհաղորդումը Հանրային ռադիոյով։
Ավելի մեծ է բուհական կրթության խնդիրը:

– Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ չի կարելի ասել, թե Հայաստանում լուծված է եզդիների 12-ամյա կրթության խնդիրը: Եվ այդ պարագայում բնական է, որ առավել խնդրահարույց պետք է լինի բուհական կրթության կազմակերպումը: Նախ՝ պետական պատվերը բուհերում պահպանվում է միայն առաջին կուրսում: Հետագայում եզդի ուսանողները մասնակցում են ընդհանուր ռոտացիային: Բացի այդ՝ վաղաժամ ամուսնությունների խնդիրը պատնեշ է մեր կրթության ճանապարհին: Ոչ մի եզդի ծնող չի հետապնդվում իր երեխայի վաղ ամուսնությունը կազմակերպելու համար: Մինչդեռ մարդու իրավունքների հիմնարար արժեքների հետ կապված դրույթները պետք է կիրառվեն բոլորի համար, և ազգային փոքրամասնությունները բացառություն չպիտի լինեն: Եթե մենք հարց ենք բարձրացնում, թե ինչու կրթության ասպարեզում մասնագետներ չունենք, պետք է հասկանանք, որ հենց այստեղ է բուն խնդիրը,– ասում է Սուլթանյանը:

Անվիճելի է՝ այսօր միայն ավանդույթին ապավինելը ժամանակավրեպ է: Եզդի մտավորականները պետք է նկատի ունենան ժամանակի պահանջն ու գրավիչ դարձնեն իրենց կրթությունը, դասագրքերը: Միանգամայն ընդունելի է Սաշիկ Սուլթանյանի մտահոգությունը, թե «Հայաստանի Հանրապետությունը եզդիական համայնքի հանրակրթությունը կազմակերպելու գործում շատ անելիքներ ունի: Եթե մենք մեր լեզուն չենք սովորում, մեր ինքնությունը թուլանում է և մեր մյուս պահանջներն ու իրավունքները չենք գիտակցում»:

Կարևոր է նաև եզդի մտավորականների համախմբումը լեզվակրթական խնդիրների շուրջը: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան հստակ ձևակերպել իրենց ինքնության պահպանման ներհամայնքային խնդիրները:

Զրուցեց Երազիկ Գրիգորյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարցը Գարեգին Բ-ն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին Այս անձը, ով Սորոսի կասիրն է եղել Հայաստանում, հիմա փորձում է իր քիթը խոթել Հայաստանի եւ Ռուսասատանի հարաբերությունների մեջ. Էնֆիաջյան ԲԴԽ-ի ռուբիկոնը, կդիմանա՞ Վարդազարյանը փորձությանը Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել Եթե ձեր շենքում չկա աղբատար, իսկ կոնտեյները ձեր տնից 100 մետրից ավելի հեռու է տեղադրված, կարող եք չվճարել աղբահանության դիմաց. Աթանեսյան Զավեշտ է, առաջին քրիստոնյա երկրի կրթական չափորոշիչներում քրիստոնյա բառը չկա. Միքայել արքեպիսկոպոս Հնդիկ գործարարը 4000 դոլար արժողությամբ ոսկե դիմակով է պաշտպանվում կորոնավիրուսից Աջակցության համար դիմելիս՝ սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ դիմում ներկայացնելու «Մեգամոլը» կանցնի իր բնականոն աշխատանքին. ԱԻՆ աշխատակից ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը Չգիտեմ, թե որ ժամանակահատվածի լուսանկար է. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ լողավազանում արված լուսանկարի մասին ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը դիմել է Ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին Կոտայքում Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում. կան վիրավորներ Հարավային Կորեան պատմել է կորոնավիրուսի հատուկ վարակիչ շտամի տարածման մասին Կորոնավիրուսից մահացածների հերձում չի իրականացվում. Աբովյանում կառուցվող հատուկ դիահերձարանը դեռ պատրաստ չէ Цены на нефть взлетели (WP) Մեկնարկում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը Արաքս, Անի, Երերույք. նախագահի նոր ֆոտոշարքը Հուլիսի 6․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2806 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 71111 է (տեսանյութ) Բենզինի գները սկսել են աճել. Վահե Դավթյան Երեւանում 70-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է սյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր Մարդկանց մոտ գտել են հինգ մուտացիա, որոնք բարձրացնում են COVID-19-ից մահվան հավանականությունը Այսօր ցավով տեղեկացա, որ Նուրհան Յոսուփովիչը մահացել է. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Երեւանում. հարձակման է ենթարկվել ՀՔԾ աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան Երեւանի վարչական շրջանների 2020-ի ծրագրով նախատեսվում է բարեկարգել 9 պուրակ եւ 64 բակ Ահազանգ է եղել, որ «Դալմա»-ում ռումբ կա. ուղիղ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ «Եղեգ» ՓՀԷԿ-ն սահմանվածից ավելի ջրառ է իրականացրել. շրջակա միջավայրին վնասը՝ ավելի քան 3,8 մլն դրամ Օրեր են եղել՝ հյուրեր չենք ունեցել, շատ ժամանակ մարդիկ մի քանի ժամով են գալիս, գիշերակաց չեն մնում. ինչպես է Սևանում իրավիճակը կորոնավիրուսի օրերին Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը Լարված իրավիճակ ԿԲ-ի դիմաց. քաղաքացիները բեռնատարից ճայթուկներ էին նետում. 5 անձ բերվել է ոստիկանություն Մեկ շաբաթում 379 արտակարգ դեպք. ջրահեղձում, փլուզումներ, կարկուտներ, թունավորումներ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի առկայության մասին ահազանգ է եղել ՍԴ-ի աշխատակարգը հեռավար նիստ անելու հնարավորություն չի նախատեսում, վաղվա նիստի օրակարգում ԲՀԿ դիմումի քննություն նախատեսված չէ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Ինչ կենսագրություն ունի նորանշանակ դատավոր Սարգիս Արմենակյանը Главный противник «Северного потока-2» дал добро на его достройку (WP) «Եռակի Բրեժնև»-ից մինչև «Ծովագնացի համբույրը». պատմության մեջ անմահացած համբույրները (լուսանկարներ) Երեք օրում 126 հանցագործություն. 31 մարմնական վնասվածք, 24 գողություն, 14 խարդախություն Վրաերթի ենթարկված 36-ամյա տղամարդը ամիսներ անց հիվանդանոցում մահացել է Արտակարգ դեպք Երեւանում. Կեսգիշերին Opel-ը մխրճվել է գյուղմթերքի խանութի մեջ Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել. հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը. Գևորգ Պետրոսյան Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. Զարուհի Բաթոյան Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել Տաքսի մեքենայից հայհոյել են ոստիկաններին, կանգնեցրելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել. Մեկ անձ ձերբակալվել է Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված