Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ո՞վ կփոխարինի Արմեն Հարությունյանին Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Մեզ պետք է, որ պաշտպանություն լինի, որ իրենք գան ու կոտորվեն մեր սահմանին. Աշոտ Աղաբաբյան
Երևան, 13.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Այս իշխանությունը չի գիտակցում, որ հողն իր ոտքերի տակից գնում է. Հայկ Մարտիրոսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

-Ամեն անգամ մեր հարևան Վրաստանի հետ համեմատություններ անելիս ներողություն խնդրելու անհրաժեշտություն է առաջանում: Տարեսկզբին վարչապետի՝ տնտեսական աճի մասին գրառումը, որով Հայաստանը բարձր էր գնահատել Վրաստանից, հետո՝ Թորոսյանի հայտարարությունը՝ Վրաստանում կիրառվող կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման և հաշվառման մեթոդաբանության մասին: Ինչպե՞ս եք բացատրում իշխանության այսպիսի վարքագիծը:

-Կարծում եմ, որ ենթագիտակցական մակարդակում այս իշխանությունները հասկանում են, որ վրացիներն ու Վրաստանը վերջին տասնամյակում զգալիորեն առաջ են անցել Հայաստանից գրեթե բոլոր բնագավառներում: Եվ բնազդաբար խանդում են մեր հարևաններին: Որպեսզի ինքնահաստատվեն և խեղդեն այդ ներքին խանդը՝ սկսում են համեմատվել Վրաստանի ու վրացիների հետ և ամեն գնով ցույց տալ, թե իբրև թե Հայաստանում ամեն բան առավել լավ է: Պատահական չէ, որ իշխանական և մերձիշխանական շրջանակներում վաղուց փորձում են նաև նվաստացնել Վրաստանի և վրաց հասարակության որոշակի հաջողությունները: Դա նույնպես այդ ենթագիտակցական խանդով եմ ես բացատրում: Վրաստանում տեղի ունեցավ իսկական հեղափոխություն, որը, շուրջ մեկ և կես տասնամյակ անց՝ դեռևս տալիս է պտուղներ: Վրացիներն իրոք համակարգային, խորքային փոփոխություններ կատարեցին, վերանայեցին նաև իրենց արտաքին քաղաքական ողջ վեկտորը՝ ստանալով իսկական անկախություն և հասարակական, տնտեսական ու ռազմական նոր իրադրություն հաստատեցին: Անշուշտ, սխալներ նույնպես գործվեցին, անհաջողություններ նույնպես եղան, բայց երկիրն իրոք վերափոխվեց: Եվ որ ամենակարևորն է՝ Վրաստանում իշխանության եկան արդեն ազգային իշխանություններ, որոնք, թեև փոխարինեցին միմյանց, բայց երկիրը շարունակում է կառավարվել ազգային, իսկապես վրացական իշխանությունների կողմից: Այդ ամենը բացակա է Հայաստանում: Հայաստանում վերոնշյալ փոփոխություններից և ոչ մեկը տեղի չունեցավ: Ոտքի ելավ մի ամբողջ ժողովուրդ, որ իր դրոշակակրին մանդատ տվեց և հանձնարարական՝ կատարելու հեղափոխություն, իսկ այդ դրոշակակիրը, ինքնահաստատվելով գահին, շպրտեց այդ մանդատն աղբանոց և միայն մասնակի անձափոխություն իրականացրեց: Հիմա մանդատի տեր ժողովրդի մի զգալի հատված այլևս հասկացել է թե ինչ է տեղի ունեցել, իսկ մի հատված էլ դեռևս չի ուզում ստորացված, նսեմացված և խաբված զգալ, ուստի շարունակում է ինքնախաբվել և հուսալ, թե ամեն ինչ դեռ առջևում է: Եվ հենց այս զանգվածին են ուղղված Հայաստանի իշխանությունների այս կամ այն անհեթեթ համեմատությունները Վրաստանի կամ վրացիների հետ: Պետք է ազնիվ լինել, անաչառ և խելացի և ընդունել, որ Հայաստանն այլևս Վրաստանից գրեթե բոլոր չափանիշներով, ցավոք, շատ ու շատ հետ է մնացել: Փոխանակ ջանքեր գործադրելու հասնելու վրացական առաջընթացին և նպատակ դնելու անցնել՝ փորձում են այլոց փորձը նսեմացնելով՝ հետ տանել այն իրենց մակարդակին: Եվ սա լուրջ խնդիր է: Պետական կառավարման լուրջ, խորքային խնդիր:

-Որո՞նք են Փաշինյանի իշխանության երկարակեցությունը վտանգի ենթարկող մարտահրավերները, և իշխանությունը գիտակցու՞մ է դա:

-Փաշինյանի իշխանության երկարակեցության ամենամեծ վտանգը ինքը Փաշինյանն է: Վարչապետը չունի խարիզմա, չունի վեհություն, չունի պատկառելի և իսկական առաջնորդի հատկություններ՝ լավագույն դեպքում վերահսկիչ կուսակցապետի, չունի բարձր և լավ օրինակ ծառայելու կարողություն և ցանկություն: Փոխարենը արդեն գրեթե բացահայտ հայհոյախոսում է, բազում անճշտություններ խոսում, խոսքերում սայթաքում է ու ինքն իրեն հակասում և իշխանության թուլացմանը զուգահեռ՝ ավելի ու ավելի ագրեսիվ և գրեթե հայհոյախոս դառնում: Միաժամանակ պակասում է նաև քաղաքական վճռականությունը, թեև սեփական անձի հակառակորդների հանդեպ քրեական գործերի հարուցումն ակտիվանում է: Մինչդեռ այդ գործերը պետք է հարուցվեին ոչ թե անձնական, այլ պետական մոտիվներով և շատ ավելի լայն շրջանակ ներառեին, քան նրանց, ովքեր օգտվելով հենց նույն Փաշինյանի քաղաքական անվճռականությունից, նրան անձնական մարտահրավեր նետեցին: Հարցի երկրորդ մասի պատասխանը բացասական է: Ո՛չ: այս իշխանությունը չի գիտակցում, որ հողն իր ոտքերի տակից գնում է: Չի գիտակցում, որովհետև նման բան գիտակցելու համար ինտելեկտ է անհրաժեշտ: Ինտելեկտ և որոշակի համեստություն: Իսկ ինտելեկտ և առավել ևս իրական, ոչ դերասանական համեստություն այս իշխանությունը բոլորովին չունի: Այդ անգիտակից ընթացքը վատ է իշխանության համար, բայց շատ լավ է իսկական, ոչ նախկին ռեժիմային ընդդիմության համար: Որովհետև չունենալով ինքնապաշտպանության բնազդ, որ կարող էր տեսականորեն ռեալիզացվել իմաստուն ինքնաամրապնդման քայլերով՝ այս իշխանությունն անում է ճիշտ հակառակը. ինքն իրեն ավելի ու ավելի է ուղղորդում դեպի անդունդ: Եվ դա այլևս լավ է: Եթե առաջ մենք կարծում էինք, թե այս իշխանության ձախողումը բոլորիս ձախողումն է լինելու, ապա այսօր արդեն, երբ իշխանությունը թե՛ իրեն և թե՛ մեզ բոլորիս այլևս ձախողել է՝ նրա անձնական, ամբողջական ձախողումն այլևս փրկության միակ հույսն է մնացել: Իսկ այդ ձախողման՝ այս իշխանությունը գնում է ամենաարագ ընթացքով: Մեկ-երկու տարի անց, եթե այդքան դիմանան, ապա Հայաստանում Փաշինյանի և իր քայլիստների հետ որևէ երբեմնի կամ ներկա ասոցիացիան կհամարվի պախարակելի, խուսափելի մի բան: Այս իշխանության միակ ռեսուրսը ժողովուրդն էր: Հիմա ժողովրդից միայն մի զանգված, մի սպեցիֆիկ հատված է այլևս մնացել գանդիամոլ քայլիստների ճամբարում: Եվ երբ այդ հատվածն էլ սկսի տատանվել և դժգոհել՝ իշխանությունն իշխանություն այլևս չի լինի:

-Եթե երկրում արտակարգ դրություն չլիներ, ինչպիսի՞ սցենարով կզարգանար հայաստանյան ներքաղաքական կյանքը:

-Հայաստանում իրականում արտակարգ դրություն բառի բուն իմաստով չի էլ եղել: Եղել է հայտարարված ինչ-որ մի արտակարգ բան: Արտակարգ դրություն ավելի շուտ հայտարարել է համաճարակը, քան՝ կառավարությունը: Եթե չլիներ՝ գնալու էին իրենց հանրաքվեին, տեսնելու էին այն տապալված և քաղաքական մեծագույն ֆիասկոյի արդյունքում սկսելու էին նոր ջղաձգումների և նոր անհեթեթությունների գիրկն ընկնել: Եվ նաև դա է պատճառը, որ հիմա նույն թափով, որով հանրաքվե էին քարոզում, ցանկանում են այն չեղարկել: Բայց ինքնաոչնչացման գործընթացն այսքան արագ չէր ընթանա: Կորոնավիրուսային համաճարակն ընդհանրապես ողջ աշխարհում բազում կառավարություներ սասանեց և մերկացրեց բազում թաքնված, բայց թույլ և ապիկար կարեր՝ ամենատարբեր կառավարությունների կառուցվածքում: Հայաստանում այն մերկացրեց իրականությունն ամբողջությամբ: Եվ այստեղ իշխանության լիակատար ձախողումն այլևս անկասելի է դարձել: Առաջիկայում մահերի թիվն ավելի ու ավելի է աճելու, ժողովրդի դժգոհությունն ավելի ու ավելի է մեծանալու: Դրան գումարվելու է տնտեսական կոլլապսը, որովհետև կառավարությունն անգամ տնտեսական քիչ թե շատ գրագետ քաղաքականություն չի կարողանում վարել: Եվ այն ինչ ոչ-համաճարակային իրավիճակում մի փոքր երկար էր տևելու, հիմա առավել կարճ ժամանակ կտևի:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
2020-ի առաջին կիսամյակում ավելի քան 127 մլն դրամի կապիտալ շինաշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզային դպրոցներում Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Իջեւանի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի. նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է պետության դեմ ուղղված կոչերի մեջ Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում Ի դեպ. Ադրբեջանական սադրանքի եւ ՀԱՊԿ-ի մասին Դեմ եմ պարտադրելուն, առավել եւս՝ պարտադրաբար մարդու օրգանիզմ նյութ ներմուծելուն. Բժիշկ Արամ Սահակյան ԱԺ նախագահը նամակներ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին Գյումրին փակ է. անձրևի պատճառով փակվել է ողջ ճանապարհը (լուսանկարներ) Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. Banak.info Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Մենք ենք որոշում` ինչ դիրք զբաղեցնել մեր տարածքում. ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական «Ղարա Դաշ» հենակետը գրավելու մասին Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ. Սամվել ՄԱրտիրոսյան Կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլով գրողն ադրբեջանցի է․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ Ո՞վ կփոխարինի Արմեն Հարությունյանին Դուբայ-Երեւան չվերթը չեղարկվել է Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով. Զայնետդինով. «Ազատություն» Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Путин поговорил с Эрдоганом о статусе Святой Софии (WP) Ի՞նչ նպատակով է ծախսվել ՀՀ-ին տրամադրված միլիոնավոր դոլարների օգնությունը. Վահե Էնֆիաջյանը՝ պարետին Մեզ պետք է, որ պաշտպանություն լինի, որ իրենք գան ու կոտորվեն մեր սահմանին. Աշոտ Աղաբաբյան #Tavush_strong. Ֆեյսբուքահայությունը նոր հեշթեգով իր աջակցությունն է հայտնում հայ զինվորին ու Տավուշի մարզի բնակչությանը Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին Դրանք մեզ ի՞նչ կարան անեն, հանգիստ եղեք, եկեք գնանք տուն, լավ գինի ունեմ. Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչը՝ Սիփան Փաշինյանին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. Շուշան Ստեփանյան Հիմա արտակարգ դրությունը երկարացնելով, ի՞նչ խնդիր ենք լուծում. Մարուքյանը՝ Ավինյանին «Մենք պատասխան ավերիչ հարվածներ ենք հասցրել Հայաստանին». Իլհամ Ալիեւը պատմել է «Վրեժ» գործողության մասին Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար. Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ ՀՀ փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ (տեսանյութ) Ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին կանխել. եթե հնարավոր է, ապա հենց Ադրբեջանի տարածքում. Աբրահամյան Անցած շաբաթ գրանցվել է 360 արտակարգ դեպք. գրանցվել է ութ մահ, փրկվել է 3 քաղաքացի Դա շատ կարևոր ուղերձ էր. պատգամավորը` Փաշինյանի դստեր տեսանյութի մասին (տեսանյութ) Актриса Келли Престон, жена Джона Траволты, скончалась от рака груди (WP) Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. ուղիղ Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի Պատարա տանող ավտոճանապարհը