Խուզարկվել են Սնանկության 3 եւ վարչական դատարանի 1 դատավոր. նրանք հարցաքննվել են իրենց աշխատասենյակներում Նախագահի հրամանագրով վերջին օրերին զոհված 4 զինծառայողները պարգեւատրվել են Երեկ զոհված զինվորներից Գրիշա Մաթևոսյանը պետք է մեկ շաբաթից զորացրվեր Սկսված է մրցույթի փուլը, դրական միավոր ստացած դիմորդները մասնակցում են ըստ հայտերի ներկայացման մրցույթին. Խաչանուշ Գրիգորյան ՍԴ մուտքագրվող դիմումների ապագան անորոշ է, նիստերը չեն կայանում Այժմ բուժում է ստանում 10 զինծառայող. Մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. ՊՆ խոսնակ Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս. Արծրուն Հովհաննիսյանը՝ կամավորներ հավաքագրելու անհրաժեշտության մասին Ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման լավագույն գործիքը կարելի է ասել մեզ մոտ Osa-AKM համալիրն է. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանը՝ հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական հատվածում տիրող վիճակի մասին Մահվան 11 դեպք. ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 90-ամյա տղամարդ. ԱՆ
Երևան, 15.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինձ թվաց՝ տիկին Սամսոնյանը հիմա ձեզ կասի, թե բա չեք ամաչում. Սիսակ Գաբրիելյանը՝ Մարուքյանին (տեսանյութ) ՀՅԴ-ական երիտասարդները բորշչով լի տարաները նետեցին դեպի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա (տեսանյութ) Չպայթած ադրբեջանական արկ Տավուշի գյուղերում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Նախագահի հրամանագրով երեք զինծառայողի գեներալ-մայորի կոչում է շնորհվել Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Աշխարհի ամենալավ կառուցողական կոնտր առաջարկը ձեզ. Մարուքյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ) Դուք ձեզ անհարմար չեք զգո՞ւմ այս նախագիծը բերելու համար. Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին (տեսանյութ) Հետևողական եմ լինելու, որ այս ամենի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ իր ատենախոսության գործով դատը հաղթելու մասին Մենք առիթ եւ իրավունք ունենք սահմանի անհեթեթ «զիգզագը» շտկելու. Վարուժան Ավետիսյան Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան Խուզարկվել են Սնանկության 3 եւ վարչական դատարանի 1 դատավոր. նրանք հարցաքննվել են իրենց աշխատասենյակներում Կիրականացվեն Մինսկ-Երեւան-Մինսկ, Մոսկվա-Երեւան, Լոս Անջելես-Երեւան-Բոստոն չվերթներ. Քաղավիացիայի կոմիտե Հայ հաքերները անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը. Սամվել Մարտիրոսյան Տպավորություն է՝ պատգամավորներին դիտարկում եք որպես միայն կոճակ սեղմող. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը Նախագահի հրամանագրով վերջին օրերին զոհված 4 զինծառայողները պարգեւատրվել են Հուլիսի 19-20-ին Երևանում և 4 մարզերում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Վերջին երկու օրերին հայ ադրբեջանական սահմանում իրավիճակը՝ տեսանյութով Ջրաշեն գյուղի մոտ «Nissan Teana»-ն դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 30 մ գլորվել ձորը. կա վիրավոր Հոգուս խորքում դեմ եմ ծրարներին. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Պատգամավորն ինչպե՞ս քվեարկի, եթե միգուցե հիվանդության պատճառով չի կարողացել նիստին հետևել. Գորգիսյան (տեսանյութ) Երեկ զոհված զինվորներից Գրիշա Մաթևոսյանը պետք է մեկ շաբաթից զորացրվեր «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Սկսված է մրցույթի փուլը, դրական միավոր ստացած դիմորդները մասնակցում են ըստ հայտերի ներկայացման մրցույթին. Խաչանուշ Գրիգորյան Հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է եղել Պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը. ուղիղ Հուլիսի 1-14-ն ԱԻՆ-ը կատարել է 15657 վարակազերծում ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Ադրբեջանի դեմ մարտերում զոհված հերոսների հիշատակը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին. Արման Թաթոյան Culmination of a genocide: The conversion of Hagia Sophia is the end of secular Turkey.Washington Examiner (WP) ՍԴ մուտքագրվող դիմումների ապագան անորոշ է, նիստերը չեն կայանում Ադրբեջանը կարծում էր, թե այսօր 2016թ-ի ապրիլի 2-ին է, դիմացն էլ Սերժ Սարգսյանն է. Ստեփան Գրիգորյան Պոլիտեխնիկական համալսարանի ո՞ր ֆակուլտետներն ունեն ամենից շատ դիմորդներ. համալսարանում մոտ 90 անվճար տեղ է ավելացել Մեր երկրի փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը. Քոչարյան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար. ՀՔԾ «Դիլիջան» ազգային պարկի» անտառապահի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այս օրերին, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ-պետություն-բանակ. «Ազգային օրակարգ» Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ. Վարուժան Գեղամյանը՝ Ադրբեջանում գիշերը տեղի ունեցածի մասին Ակնալիճ գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը, ննջարանները ԵԱՀԿ նախագահը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին Երեւանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ Բրիտանիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակը եւ երկխոսություն սկսել