Պողոս Պողոսյանի գործով տուժող կողմը բարձրացնելու է նախկին նախագահ Քոչարյանի պատասխանատվության հարցը. Հարություն Բաղդասարյան Մահացել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ամուսինը Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Բևեռն առաջարկում է ձևավորել անցումային կառավարություն, բայց վարչապետի հրաժարական չեն պահանջում Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Ծնողները չեն կողմնորոշվում՝ պետք է երեխաների համար դպրոցական պարագաներ գնել, թե՞ ոչ ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում հանգստավայրերում. փչացնում են հանգստի մթնոլորտը. ահազանգ քաղաքացիներից (լուսանկարներ) Կարող ենք առողջապահության նախարարին հարցնել՝ մեզ պատերա՞զմ են հայտարարել, հնարավո՞ր է ռազմական դրության հայտարարում․ Վահե Աստվածատրյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել և ե՞րբ է դիմակի կրումը պարտադիր Եթե սկսենք ուսումնասիրություններ անել, իշխանության ողջ անկարողությունը ջրի երես դուրս կգա. Անի Սամսոնյան Ամենակրեատիվը Ձեր շնորհավորանքն է՝ հարցազրույցի տեսքով. Վիկտոր Ենգիբարյանը՝ ծննդյան օրը նշելու ու հաճելի անակնկալների մասին
Երևան, 12.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ինչպե՞ս է վճարվում աշխատակիցը հարկադիր պարապուրդի ժամանակ. փաստաբանը՝ covid-19-ի շրջանում աշխատանքային հարաբերությունների մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

2020թ․ մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետ կապված աշխատանքային օրենսդրության բնագավառում մի շարք հարցեր են առաջացել կապված պարապուրդների, դրանց վճարման, հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման և այլ հարցերի իրավական կարգավորման հետ, որոնց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցել ենք Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Հովակիմյանի հետ։

-Պարոն Հովակիմյան, ի՞նչ է հարկադիր պարապուրդը, արդյո՞ք հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։

-Ըստ էության պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում կամ չի կարողանում իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Նշվածից հետևում է, որ պարապուրդը կարող է դրսևորվել երկու ձևով՝ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով (հարկադիր պարապուրդ)։ Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այսինքն՝ հարկադիր պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կարող իրականացնել իր կամքից անկախ, որոշակի հանգամանքներով պայմանավորված։
Ինչ վերաբարում է պարապուրդի ժամանակ գործատուի աշխատավարձ վճարելու պարտականությանը, ապա նշեմ, որ աշխատողի մեղքով կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատողը չի վարձատրվում, իսկ հարկադիր պարապուրդի մնացած դեպքերում օրենսդիրը սահմանել է աշխատանքային հարաբերությունների և վարձատրության հատուկ կարգ։ Այսպես՝ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար գործատուն աշխատողին պարտավոր է վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն 2/3-րդ չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ միջին ժամային աշխատավարձի առնվազն 2/3-ի չափով աշխատողը կարող է վարձատրվել այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ իրեն չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, իսկ իր համաձայնությամբ ժամանակավորապես իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի համար աշխատողը պետք է վճարվի պարապուրդի ամսվան նախորդող իր ժամային դրույքաչափով:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:

-Կարող է արդյո՞ք գործատուն աշխատողին պարապուրդի ժամանակ տեղափոխել այլ աշխատանքի։

-Եթե առկա է աշխատողի գրավոր համաձայնությունը, ապա այո՛։ Մասնավորապես՝ պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
Բացի այդ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքը, որի արդյունքում Օրենսգրքի 106-րդ հոդվածով գործատուին իրավունք է վերապահվել նաև համաճարակով պայմանավորված անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և/կամ նույն ժամկետով փոփոխելու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), պաշտոնի անվանումը և/կամ աշխատանքային գործառույթները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ):

-Եթե գործատուն ապահովում է աշխատողի աշխատանքը, սակայն վերջինս համաճարակի վտանգով պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, արդյո՞ք նշված իրավիճակը կարող է դիտվել որպես հարկադիր պարապուրդ և արդյո՞ք գործատուն կկրի 2/3 չափով աշխատողին վճարելու պարտականություն։

-Նշված իրավիճակը չի կարող հանդիսանալ հարկադիր պարապուրդ, քանի որ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունը չի առաջացել գործատուի մեղքով։ Տվյալ իրավիճակում առկա է աշխատանքից բացակայելու փաստը, որը կարող է գործատուի կողմից համարվել հարգելի, իսկ համաճարակի տարածման կանխարգելման և նման իրավիճակներից խուսափելու նպատակով աշխատանքային պարտականությունների կատարումն կարող է իրականացվել հեռավար կարգով։

-Ո՞րն է հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպումը և ինչ օրենսդրական կարգավորումներ են նախատեսված։

-Մինչև 2020 թվականի մայիսի 8-ը աշխատանքային պարտականությունները աշխատավայրից դուրս` տանից իրականացնելու աշխատանքային հարաբերությունները կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով, որի համաձայն կարգավորվում են տնաշխատների հետ աշխատանքային հարաբերությունները։ Նշված հոդվածի համաձայն՝ տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով: Հատկանշական է, որ Օրենսդիրը չի նշել որոշակի բնույթ կրող աշխատանքների շրջանակ, որը թույլ էր տալիս ենթադրելու, որ բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պարտականությունների կատարումն հնարավոր է կատարել տանից, ուստի աշխատողի հետ համապատասխան համաձայնագրի կնքման ուժով աշխատանքային հարաբերությունները հնարավոր է կազմակերպել տանից։
Այդուհանդերձ, COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունները համակարգելու նպատակով՝ «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացվեց նոր բովանդակությամբ՝ 106.1-րդ հոդվածով, որով սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը և կանոնակարգվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքային հարաբերությունները։ Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Նշված հոդվածով Օրենսդիրը սահմանել է, որ հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն։ Վերոգրյալից հետևում է, որ կապված աշխատանքի բնույթից պարապուրդը բացառելու և աշխատանքային պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքային պայմանագրերում համապատասխան լրացում կատարելու միջոցով կարող են կարգավորվել աշխատանքային հարաբերությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել. Անի Ապրահամյանը՝ Դավիթ Տոնոյանին Ոստիկանությունում 30 միլիոն դրամ դուրս գրելու մասին տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի. ՀՀ Ոստիկանություն Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար) Коронавирус: Россия подошла к первой десятке стран с наибольшей смертностью (WP) Գոհար Աբաջյանը լուսանկար է հրապարակել Արարատ Միրզոյանի հետ Սևանից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին Ընկերներիս մեջ մարդ կա՞, որ մոտակա օրերին Երեւանից Վորոնեժ ա գնալու, մի հատ բան պետք ա ուղարկեմ. Հրաչյա Հակոբյան (լուսանկար) Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի. կա վիրավոր «Հաղթանակ» կամրջից ցած նետվել փորձող քաղաքացիներից 1-ին փրկել են, մյուսին փորձում են փրկել (տեսանյութ) Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Հրդեհ է բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների հետ Մոսկվայում «պարող» լուսացույց է հայտնվել Արտակարգ դեպք Երեւանում. Հաղթանակ կամրջից միաժամանակ երկու քաղաքացի են փորձում նետվել Трамп рассказал о преимуществе Канье Уэста перед Байденом (WP) Պողոս Պողոսյանի գործով տուժող կողմը բարձրացնելու է նախկին նախագահ Քոչարյանի պատասխանատվության հարցը. Հարություն Բաղդասարյան Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին. ՀԲՃ-ն ահազանգում է Իրինա Շեյքը շքեղ բրենդի ներքնազգեստով լուսանկար է հրապարակել Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ ԱԳՆ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ Հինգ տարի գլորեցինք. Տիգրան Ավինյանը ջերմ լուսանկար է հրապարակել կնոջ հետ Айя-София: Эрдоган окончательно расстался с Ататюрком (WP) Մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի. ուղիղ. 1in TV Կորոնավիրուսով հիվանդացածների 90 տոկոսը, անգամ ապաքինվելուց 2 ամիս անց, շարունակում են հիվանդության ախտանիշներ ունենալ Մահացել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ամուսինը Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Բևեռն առաջարկում է ձևավորել անցումային կառավարություն, բայց վարչապետի հրաժարական չեն պահանջում Քորտնի Քարդաշյանը սեփական ապրանքանիշի բիկինիով լուսանկար է հրապարակել եւ հիացրել երկրպագուներին Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր Ծնողները չեն կողմնորոշվում՝ պետք է երեխաների համար դպրոցական պարագաներ գնել, թե՞ ոչ "Фекалии в постели" и "телефоном в глаз". Джонни Депп дает показания в английском суде (WP) ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում հանգստավայրերում. փչացնում են հանգստի մթնոլորտը. ահազանգ քաղաքացիներից (լուսանկարներ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների. Աշոտ Անդրեասյան Բացահայտվել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը Կարող ենք առողջապահության նախարարին հարցնել՝ մեզ պատերա՞զմ են հայտարարել, հնարավո՞ր է ռազմական դրության հայտարարում․ Վահե Աստվածատրյան Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է Նոր դիահերձարանը կսկսի գործել օգոստոսի 1-ից. ԱՆ մամուլի խոսնակ Тело самой красивой женщины в мире на фото в бикини вдохновило поклонников (WP) Արփին «մաքրազարդեց» տորթի եռագույնի կարմիրը. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել և ե՞րբ է դիմակի կրումը պարտադիր Հայտնի է պատգամավոր Ծովինար Վարդանյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը Երբեմն անհարմար ու վատ եմ զգում, երբ հաճախ եկեղեցին համեմատում են կենցաղային բաների հետ.Հովսեփյան В Индии продают защитные маски, сделанные из золота и украшенные бриллиантами (ФОТО) (WP) Եթե սկսենք ուսումնասիրություններ անել, իշխանության ողջ անկարողությունը ջրի երես դուրս կգա. Անի Սամսոնյան Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց Երկուշաբթի գործադիրն ու օրենսդիրն արտահերթ նիստեր կհրավիրեն Ամենակրեատիվը Ձեր շնորհավորանքն է՝ հարցազրույցի տեսքով. Վիկտոր Ենգիբարյանը՝ ծննդյան օրը նշելու ու հաճելի անակնկալների մասին