Արտաշիրիմումը քննչական գործողության տեսակ է, գյումրեցի տատիկի դիակի անհետանալու դեպքով քրեական գործ կհարուցվի՞ Ապրիլյան հանձնաժողովը իր առջև չի դրել ճշմարտությունը բացահայտելու նպատակ, այն կոծկիչ հանձնաժողով է. Վարուժան Ավետիսյան Որքան են քաղաքացիները ամսական ծախսում դիմակներ և ալկոգել գնելու համար (տեսանյութ) Երկու անզգույշ հայտարարություն՝ մեկ օրում. Դիմակ կրելու խորհուրդը կախված է դեֆիցիտի՞ց, թե՞ պրոֆիցիտից Հրապարակվել են օտար լեզվի քննության պատասխանները Հանրայինով Նավալնուն ցույց տալու համար աղմկում են որոշ խմբեր, որոնք լռում էին, երբ ռուսական եթերում «լուտանքի երեկոներ» էին կազմակերպվում մեր հանդեպ.քաղաքագետ Ովքեր և ինչու են դատական հայցեր ներկայացրել Ստյոպա Սաֆարյանի դեմ Ուշագրավ զարգացումներ դատական համակարգում. Դատավորներին արտահերթ ժողով է սպասվում՝ հագեցած օրակարգով Ինչու էին ոստիկանները բերման ենթարկում կնոջը. նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ) Իրենց աշխատակիցները մեզ ասացին, որ տղաների մեծ մասը ջերմություն ունի ու տեղափոխում են. Ամուլսարում կրկին մեծ թվով մարդիկ են հավաքվել (տեսանյութ)
Երևան, 02.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը զրոյացրել է շահագրգիռ անձի պաշտպանվելու հնարավորությունը վարույթի ընթացքում. Հարցազրույց

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է «Արատտայի» իրավաբան Անդրանիկ Մանուկյանը։

- Ի՞նչ իրավական մեխանիզմներ կան՝ նշանակված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու համար։ Կարո՞ղ է արդյոք իշխող քաղաքական մեծամասնությունը գործող սահմանադրության շրջանակներում հասնել ՍԴ դատավորների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը։ ԱԺ-ի կողմից համապատասխան որոշում կայացվելու պարագայում ի՞նչ իրավական խնդրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս դրանք կարող են հանգուցալուծվել։

ՀՀ Սահամանդրության 208-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում»։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:
2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:»։
ՀՀ Սահմանդրության և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերը վկայակոչված դրույթներից հետևում է, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է արգելք՝ կապված արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացնելու հետ, ընդ որում, այդ արգելքը գործում է, եթե արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև ՀՀ Նախագահի կողմից հանրաքվե նշանակելը։
Սույն պարագայում ՀՀ Նախագահը հանրաքվե նշանակել է 2020թ․ փետրվարի 9-ին, ՆՀ-32-Ն հրամանագրով, իսկ արտակարգ դրություն հայտարարվել է 2020թ․ մարտի 16-ին, ՀՀ կառավարության N 298-Ն որոշմամբ։
Այսինքն՝ ՀՀ Նախագահը հանրաքվե է նշանակել արտակարգ դրություն հայտարարվելուց առաջ, հետևաբար «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ հանրաքվեն հետաձգելու օրենսդրական հնարավորությունը սույն դեպքում կիրառելի չէ։
Ինչ վերաբերում է հանրաքվեն չեղարկելու հարցին, ապա նման հնարավորություն ո՛չ ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, ո՛չ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը չեն նախատեսում, և ստեղծված իրավիճակում, եթե կա հանրաքվե չանցկացնելու մասին քաղաքական որոշում, ապա միակ օրենսդրական հնարավարությունը «Հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2020թ․ փետրվարի 9-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը, «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով, ուժը կորցրած ճանաչելն է։
Համաձայն վերջերս համացանցում առկա հրապարակումների՝ ներկայումս քննարկվում է սահմանադրական փոփոխության այնպիսի տարբերակ, որը թույլ կտա ՀՀ Սահմանդրության մեջ, Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով, այն է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, կատարել այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա դադարեցնել ՀՀ Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնց՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ 12 տարի ժամկետը լրացել է։
Զուտ իրավական տեսանկյունից պետք է փաստել, որ նշված գործընթացը անօրինական գնահատելու հիմքեր չկան, հետևաբար՝ իրավական որևէ վատ հետևանք կամ որևէ խնդիր այս գործընթացն իրենից չի ենթադրում։

-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» ՀՀ օրենքում ի՞նչ խնդրահարույց դրույթներ կան, այդ թվում՝ Սահմանադրության համատեսքստում։ Կարո՞ղ է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած այս օրենքը քննարկման առարկա դառնալ Սահմանադրական դատարանում և ինչպե՞ս։ Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ այս օրենքի պրակտիկ կիրառության պայմաններում։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» ՀՀ օրենքը այնքանով, որքանով որ գույքի բռնագանձումը թույլատրելի է համարում բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, ՀՀ Սահմանադրության հետ հակասություն չի առաջացնում, քանի որ ՀՀ Սահմադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է դատական կարգով, օրենքով սահմանված դեպքերում անձին սեփականությունից զրկելու հնարավորություն։
Բացի այդ, ՀՀ մասնակցությամբ գործոց վերպետական դատարանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ձևավորել է ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագնձելու իրավաչափության մասին կայուն նախադեպային իրավունք։
Այլ հարց է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված որոշ կարգավորումներ խիստ վիճահարույց են։ Անդրադառնամ դրանցից երկուսին։
Նախ՝ խիստ վիճահարույց են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու ուսումնասիրության՝ Օրենքի 5-րդ կետում նախատեսված հիմքերը, որոնք պարտադիր չեն համարում, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը լինի Օրենքում նախատեսված հանցագործություններից որևէ մեկի արդյունք։
Այսինքն, օրինակ, պաշտոնեական հանցագործության կատարման փաստը և ապօրինի ծագում ունեցող գույքի առկայությունը բավարար են՝ գույքի բռնագանձման վարույթ սկսելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե այդ գույքը գոյացել է պաշտոնեական հանցագործության կատարմա՞ն արդյունքում, թե՞ ոչ։ Այս դեպքում հարց է առաջանում այն մասին, թե ընդհանրապես ի՞նչ իմաստ ուներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու հարցը կապել Օրենքում նախատեսված որևէ հանցագործության առկայության հանգամանքի հնետ։
Բացի այդ, վերոգրյալից հետևում է, որ թյուր է այն դիրքորոշումը, որ բռնագանձման է ենթակա այն ապօրինի ծագում ունեցող գույքը, որը պատկանում է, պատկանել է միայն նախկին կամ գործող պաշտոնատար անձին կամ որի իրական շահառուն պաշտոնատար անձն է։
Հաջորդ կարևոր արձանագրումը հանգում է նրան, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» ՀՀ օրենքը էապես սահմանափակել է, կարելի է ասել՝ զրոյացրել է շահագրգիռ անձի պաշտպանվելու հնարավորությունը վարույթի ընթացքում, մինչև դատական քննությունը։
Բանն այն է, որ բացի նրանից, որ շահագրգիռ անձը այդ վարույթի մասին իրազեկվում է վարույթի ամենավերջում, իրազեկվելիս էլ, ըստ էության, անձը զրկված է օրինական միջոցներով այդ վարույթի ավարտին (այսպես կոչված՝ կարճմանը) հասնելու հնարավորությունից, քանի որ Օրենքի ներկայիս կարգավորումների տառացի մեկնաբանման պարագայում ստացվում է, որ, անկախ այն հանգամանքից, որ անձը կհիմնանավորի օրինական եկամուտներով գույքը ձեռք բերած լինելու հանգամանքը, միևնույնն է, այդ վարույթը ավարտելու (կարճվելու) ենթակա չէ։
Ցանկանում եմ նշել, որ Օրենքի կոնկրետ դրույթը, ինչպես ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչը կազմող ցանկացած օրենքի դրույթ, կարող է ՀՀ Սահմանադրական դատարանում քննության առնվել՝ սահմանադրականության տեսանկյունից, իսկ այդպիսի գործընթաց նախաձեռնելու սուբյեկտները և կարգը նախատեսված են ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով և «Սահմաանդրական դատարանի մասին» ՀՀ սահամանդրական օրենքի 4-րդ գլխով։

-Վերջին տարիներին հաճախակի են դարձել դեպքերը, երբ որոշ պաշտոնյաների երաշխավորությամբ կալանքը որպես խափանման միջոց փոխարինվում է, սակայն այն անձինք, ում երաշխավորել են, երկրից անվերադարձ հեռացել են։ Ինչպիսի՞ իրավական հետևանքներ կարող են լինել երաշխավորությունների նմանատիպ խախտումների ժամանակ, այդ թվում՝ երաշխավորների պատասխանատվության մասով։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու մասին դրույթ այն դեպքում, երբ երաշխավորողը չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը կամ ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից։
Այսինքն՝ իր ստանձնած պարտավորությունները ուղղակի դիտավորությամբ չկատարելու համար, եթե դրա արդյունքում երաշխավորյալ կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել են քննությունից կամ դատից, անձնական երաշխավորը ենթակա է քրեական պատասխանատվության։
Այլ հարց է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բավարարվել է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու վերաբերյալ երաշխավորի պարտականությունների մասին խիստ ընդհանուր նշումներով, այդ ուղղությամբ ունեցած իրավունքների մասին ընդհանրապես որևէ կարգավորում չկա, որպիսի պարագայում էապես դժվարանում է երաշխավորին ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Covid-19 համաճարակը պետք է հանդիսանա հիմք՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու համար։

Ձեր հարցադրումը քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման անհրաժեշտության լավ, սակայն չափազանց բարդ օրինակ է։
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպակա կոմիտեի 2020թ․ մարտի 20-ին հռչակած՝ Կորոնավիրուսային վարակի (COVID-19) պանդեմիայի կոնտեքստում անազատության մեջ գտնվող անձանց հետ վարվելու սկզբունքների համաձայն՝ պատկան մարմինները պետք է համաձայնեցված կերպով անդրադառնան անձանց անազատության մեջ պահելու այլընտրանքը հանդիսացող միջոցներին, բացի այդ, իշխանությունները պետք է հնարավորինս հաճախ դիմեն դատավարությանը սպասող անձանց ազատությունից զրկելու այլընտրանքներին։
Առողջությունը պահպանելու կամ առողջությունը չվտանգելու անձի մասնավոր վերոհիշյալ շահին հակադրվում է հանրային շահը՝ քրեական դատավարությունում ապահովելու հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը։
Վերոգրյալի համադրմամբ՝ գտնում եմ, որ կալանավորումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպակա կոմիտեի հռչակած վերոհիշյալ սկզբունքների համատեքստում պետք է հանդիսանա որպես բացառիկ ու ծայրահեղ անհրաժեշտ միջոց՝ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
Այլ խոսքով՝ գտնում եմ, որ Կորոնավիրուսային վարակի (COVID-19) պանդեմիայի համատեքստում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առկա են ոչ թե կանխատեսողական բնույթի տվյալներ, այլ՝ ապացույցներ, որ մեղադրյալը դիտավորությամբ արդեն իսկ կատարել է կամ պատրաստվում է կատարել քննությանը խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու կոնկրետ գործողություններ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Իրականում, այնպես չէ, որ առողջապահական համակարգն աղետալի դժոխային գերծանրաբեռնվածությամբ է աշխատում. Հայկ Մանասյան (տեսանյութ) Ռոսավիացիան երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչեւ օգոստոսի 1-ը Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Nissan Magnite բյուջետային քրոսովերի պրեմիերայի օրը հայտնի է. այն ավելի փոքր խմբաքանակով կլինի ու էժան՝ ի տարբերություն Nissan Juke-ի Արտաշիրիմումը քննչական գործողության տեսակ է, գյումրեցի տատիկի դիակի անհետանալու դեպքով քրեական գործ կհարուցվի՞ Ուլնեցի-Հասրաթյան խաչմերուկում հետիոտնային անցումը կվերակառուցվի. Կլինի արհեստական անհարթություն (ֆոտո) Ապրիլյան հանձնաժողովը իր առջև չի դրել ճշմարտությունը բացահայտելու նպատակ, այն կոծկիչ հանձնաժողով է. Վարուժան Ավետիսյան Արցախի նախագահը նոր խորհրդական է նշանակել. Նա փոխարինել է Զոյա Լազարյանին Կորոնավիրուսից բուժվելուց մի քանի ամիս անց հիվանդների մոտ ցավեր են առաջացել ՃՈ ուժեղացված ծառայություն Իջեւանում եւ Դիլիջանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա Ի դեպ.Համառուսաստանյան հանրաքվեի, Հանրային հ/ը ռեպորտաժի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին Ոստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում (տեսանյութ) Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. վարորդը փախել էր Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն. Աղաջանյան Որքան են քաղաքացիները ամսական ծախսում դիմակներ և ալկոգել գնելու համար (տեսանյութ) Как определить возраст вашей собаки: собачий год не идет за 7 человеческих, утверждают ученые (WP) Երկու անզգույշ հայտարարություն՝ մեկ օրում. Դիմակ կրելու խորհուրդը կախված է դեֆիցիտի՞ց, թե՞ պրոֆիցիտից Տղամարդը կասկածվում է դեղատնից գողություն կատարելու մեջ. ոստիկանության տեսանյութը Ասֆալտապատ ճանապարհ՝ դեպի Թեղենյաց վանական համալիր. Անտառափեշին կկատուցվի տուրիստական ավտոբուսների կայանատեղի Երբեք թույլ չենք տալու նախկինների վերադարձը, թույլ չենք տալու հեղափոխության անկումը. Գեւորգ Սաֆարյան Ուսանողական ծրագրային վարկեր կարելի է ստանալ նաեւ այլ անձանց երաշխավորությամբ Դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են. Արմեն Սարգսյան Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը Հրապարակվել են օտար լեզվի քննության պատասխանները Ոստիկանությունը կոչ է անում չկազմակերպել ու չմասնակցել մասսայական միջոցառումների (տեսանյութ) Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի «Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան Հանրայինով Նավալնուն ցույց տալու համար աղմկում են որոշ խմբեր, որոնք լռում էին, երբ ռուսական եթերում «լուտանքի երեկոներ» էին կազմակերպվում մեր հանդեպ.քաղաքագետ Սա հայտարարություն չէր, բոյկոտի կոչ էր, բայց կառավարությունը հետևություններ արել է այս հարցով. հանրային սննդի փորձագետ Նիկոլ Փաշինյանը վարչության նոր պետ է նշանակել Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան ЕС делится планами по укреплению внутренних связей после карантина (WP) Ովքեր և ինչու են դատական հայցեր ներկայացրել Ստյոպա Սաֆարյանի դեմ Ուշագրավ զարգացումներ դատական համակարգում. Դատավորներին արտահերթ ժողով է սպասվում՝ հագեցած օրակարգով Ինչու էին ոստիկանները բերման ենթարկում կնոջը. նյութեր են նախապատրաստվում (տեսանյութ) Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով Իրենց աշխատակիցները մեզ ասացին, որ տղաների մեծ մասը ջերմություն ունի ու տեղափոխում են. Ամուլսարում կրկին մեծ թվով մարդիկ են հավաքվել (տեսանյութ) ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմել են Արարատ Միրզոյանին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով Եթե պիտի ընտրենք հին թալանչիների ու նոր ապիկարների միջեւ, ԼՀԿ-ն 3-րդ ուղին է. Գեւորգ Գորգիսյան Ինչու՞ են կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով. պարզաբանում է Զարուհի Հովհաննիսյանը Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավարությունը. պաշտպաններն առաջարկում են հետաձգել դատական նիստերը Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար Саудовская Аравия пригрозила новой нефтяной войной (WP) Քանի գույքահարկը չի բարձրացել, ոչ մի գծանշում.ահազանգ ընթերցողից (լուսանկարներ) Հեղուկ գազը թանկացել է.ինչով է այն պայմանավորված.պարզաբանում է տնտեսագետը Ռուսաստանը սկսել է դեղ արտահանել կորոնավիրուսի բուժման համար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել