Ինչու է Ucom ընկերության 1800 աշխատակից պատրաստվում ազատման դիմում գրել Դատավորների վեթինգ չի լինելու․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Covid-19-ի մասին ամենատարածված 3 fake news-երը Լեւոն Տեր-Պետրոսյանի համերաշխության հորդորը՝ կողմնակալ մեսիջներով Ի՞նչ է «վարկային արձակուրդը», կուտակված պարտքը ե՞րբ են մարում, արդյոք տույժեր կիրառվո՞ւմ են․ հարցազրույց Քանի թոքերի օդափոխության սարք կա Հայաստանում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի «անիծված» սպանությունը. նրա տոհմն այսօր կրեց հերթական կորուստը «Ար-մոբիլ»-ը չի ապահովում հիգիենայի պարագաներով, չի հոգում տեղափոխման ծախսը․ աշխատակիցը ահազանգում է, ընկերությունը՝ հերքում Մենք մտածում ենք, որ Իրանից կորոնավիրուսը շուտ է մեզ մոտ եկել. փետրվարի սկզբին ենք վարակվել ու բուժվել. կապանցիներն ահազանգում են «Պատրաստ եմ հրաժարական տալ». Հարավ Կուրիլսկի քաղաքապետը ներողություն է խնդրել նահանգապետի մոտ առցանց խորհրդակցության ժամանակ իր օգնականի հետ էրոտիկ խաղերի համար. տեսանյութ
Երևան, 10.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ Արցախում անցկացնել քաղաքական ընտրություն, երբ Հայաստանի ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն. Տիգրան Խզմալյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Armdaily.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, մարտի 16-ին մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում կանխարգելել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը, այնուհետև խստացվեցին սահմանափակումները: Ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

-Գիտեք, կարծում եմ, որ ցանկացած հիմնախնդիր մեծ հնարավորություններ է բացում և ցանկացած մարտահրավեր ստեղծում է նոր լուծումներ, հետևաբար, եթե մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ ազգ, եթե ազգն ունի իրական մտավորականություն, ապա մենք ոչ թե պետք է զբաղվենք գնահատականներ տալով՝ թե ինչն է ճիշտ արվում, ինչը՝ սխալ, այլ պետք է կանխատեսենք, վերլուծենք և լուծումներ առաջարկենք: Մենք ոչ թե պետք է կենտրոնանանք կառավարության գործողություններին գնահատականներ տալու վրա, այլ պետք է պահանջենք, որպեսզի իշխանությունը ստանձնի իր վրա ոչ միայն առողջապահական պատասխանատվություն, ինչն, իհարկե, անհրաժեշտ է, այլ պետք է շարունակի զբաղվել քաղաքականությամբ, հատկապես, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները չեն անհայտացել: Այս օրերին ես հաճախ մտածում եմ և գրել եմ մի քանի անգամ, որ թագավիրուսը կարող է մի հսկայական խնդրի անսպասելի լուծման համար առիթ հանդիսանալ. Դա արցախյան խնդիրն է: Եթե Արցախն իսկապես Հայաստանի անբաժանելի մասն է, ինչպես վարչապետը կրկնեց Լեոնիդ Ազգալդյանի կարգախոսը՝ «Սա Հայաստան է և վերջ», եթե մենք լուրջ ենք և անկեղծ, ապա ինչպե՞ս կարող ենք թույլ տալ մեր տարածքի մի մասում, որտեղ տեղակայված է հայոց բանակի մեծ մասը՝ անցկացվի քաղաքական ընտրություն, երբ Հայաստանի ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն: Այդ ընտրությունը ոչ միայն պետք է րոպե առաջ չեղարկվի, այլ՝ այս առիթը օգտագործելով՝ այնտեղ պետք է ևս հայտարարել արտակարգ դրություն և հայտարարվի, որ Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Արցախում գործում են նույն օրենքները, նույն իշխանությունը, որից հետո Արցախը միանում է Հայաստանին: Այս դեպքում ոչ մի ՄԱԿ, ոչ մի Մինսկի խումբ, ելնելով մարդասիրական, առողջապահական նկատառումներից, մեզ չեն կարող ասել ինչու եք դա անում: Մենք դա կարող ենք անել՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ ունենք մեր ազգաբնակչության նկատմամբ: Եթե մենք այնտեղ զորք ենք պահում, որպեսզի ապահովենք ժողովրդի ֆիզիկական գոյությունը՝ ուրեմն եկեք այդ ֆիզիկական գոյությունը ապահովենք ոչ միայն թշնամի բանակից, այլև՝ վարակներից: Ափսոս, որ սա չի դառնում հասարակական լուրջ քննարկման և երկխոսության առիթ: Մենք հասկանում ենք սահմանափակումները, սակայն, դա չի նշանակում, որ պետք է լռենք և դիմակների տակ թաքցնենք այն, ինչ չի կարելի թաքցնել: Սա այն է, ինչը պետք է անենք հենց հիմա: Մենք խոսեցինք միայն Արցախի միացման հնարավորության մասին: Սա հնարավորություն է նաև հեռակա աշխատանք, առցանց ուսուցում, էլեկտրոնային կառավարություն և էլեկտրոնային ընտրություններ իրականացնելու մշակույթ ձևավորելու համար: Պետք է նայել աշխարհի, օրինակ Էստոնիայի, Ֆիլանդիայի փորձին: Պետք է հասկանալ, որտեղ է մեր ապագան: Մենք Սիրիայում՝ ռուսական բանակի պատանդի կարգավիճակով զորք ենք պահում: Փոխանակ վաղուց սկսեինք շարժվել դեպի Եվրոպա, Եվրամիություն, դեպի ՆԱՏՕ՝ մենք ինչով ենք զբաղված:

-Այս օրերին Արցախում շարունակվում է նախընտրական քարոզարշավը, այսինքն՝ մարտի 31-ին նշանակված ընտրությունը կայանալու է: Սա սպառնալիքի տակ չի՞ դնում և՝ Հայաստանի և՝ Արցախի հանրային առողջությունը և ի՞նչ են մտածում այս մասին իշխանությունները:

-Այո: Ընտրությունը կայանալու է: Մարդիկ պետք է գնան, քվեարկեն և ստորագրեն և դա վերահսկվելու է: Այսինքն՝ կրկնվելու է մեր հարևան Իրանի ողբերգական սցենարը, որովհետև, Իրանում մահացության և վարակվածների բարձր թվերը բացատրվում է փետրվարի 21-22-ին այնտեղ անցկացված խորհրդարանական ընտրություններով և այդ օրվանից ի վեր մահացության թվերի մեծ աճ գրանցվեց: Չմոռանանք, որ Արցախում մենք ունենք տասնյակ հազարավոր հայ զինվորներ: Ամեն մի հայ ընտանիքից մի-մի երեխա է գտնվում այնտեղ և մենք մտահոգված ենք նաև մեր երեխաների անվտանգությամբ: Այս հանգամանքը բավարար է, որպեսզի դադարեցվի այս կատակերգությունը, այնտեղ մտցվի արտակարգ իրավիճակ և Արցախը դե յուրե հայտարարվի Հայաստանի մաս: Այս իմաստով, թագավարակը որի վերջը չի երևում, ի վերուստ ընձեռված հնարավորություն է՝ բժշկական, առողջապահական, վիրահատական, մարդասիրական նկատառումներով անել այն, ինչը քաղաքական պատճառներով չեինք համարձակվում անել: Ունենալ ինքնիշխան պետություն և կառավարություն ու չգնալ այս քայլին՝ ես, որպես «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ՝ իմ համախոհների անունից համարում եմ քաղաքական շատ լուրջ սխալ:

-Ինչո՞ւ Արցախում ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու հարցը չի քննարկվում կառավարությունում, ինչո՞ւ այն չի բարձրացվում ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերի կողմից:

-Իրականում ԱԺ-ում ընդդիմություն չկա: Մոսկվայի գործակալներին համարել ընդդիմություն՝ հնարավոր է միայն, եթե խեղաթյուրենք ընդդիմություն հասկացությունը: Իրենք նախկինում էլ սաբոտաժի էին ենթարկում իրական օրենսդրական աշխատանքը և հիմա, երբ չգիտես ինչ պատճառով այդ աշխատանքը պարալիզացված է, իրենք ըստ երևույթի, պետք է գոհ լինեն իրավիճակի այսպիսի զարգացումից, որովհետև հասան իրենց ուզածին՝ Հայաստանում չի գործում օրենսդրական իշխանությունը, որը վաղուց դարձել է գործադրի կցորդ: Ցանկացած կառավարություն և ընդդիմություն արտացոլում է նախ և առաջ ազգաբնակչության գիտակցության զարգացվածության աստիճանը: Եթե մենք հանդուրժում ենք այսպիսի գործելակերպ կամ անգործություն՝ նշանակում է, որ հասարակության համար դա չի դարձել կամ այլևս դադարել է լինել այնպիսի առաջնահերթություն, ինչպիսին էր 1988-ին և դրանից հետո: Մարտի 17-ի գիշերը՝ արտակարգ դրությունը հայտարարելուց բառացի մի քանի ժամ անց, իմ տուն ոստիկանական խումբ էին ուղարկել միայն այն բանի համար, որ ես կորոնավիրուսի պաշտոնական թվերը հրապարակել էի իմ էջում: Իրենց բացատրությամբ այդ հանգամանքը բնակչության մոտ տհաճություն էր առաջացրել և իրենք բողոքել էին պարետին, պարետն էլ ուղարկել էր ոստիկանություն: Գիշերվա մեկն անց կեսից մինչև երկուսն անց կես՝ ջարդում էին իմ դուռը՝ պահանջելով, որ ես հեռացնեմ իմ այդ գրառումը: Այսինքն՝ նման հարցերն ավելի են անհանգստացնում, քան իսկապես քաղաքական, ազգային ճակատագրական արցերը: Մնում է հույսը դնել այն լրագրողների և գիտակից քաղաքացիների վրա, որոնք չեն պատրաստվում այսօրվա իշխանություններին զիջել պետության, երեխաների ապագան և քաշվել մի կողմ:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինչու է Ucom ընկերության 1800 աշխատակից պատրաստվում ազատման դիմում գրել Այս ուրբաթ երեկոն ևս անցկացրեք տանը՝ վայելելով կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի սիրված մեղեդիներն ուղիղ եթերում Արայիկ Հարությունյանը եղբոր որդու հետ տեսակապով զրույցից հատված է ներկայացրել Քաղաքի որոշ հատվածներում, հատկապես՝ ծայրամասերում, շարունակվում են մարդկանց կուտակումները. Դավիթ Սանասարյան Այսպես է լինում, երբ դերասան կոլեգայիդ նշանակում ես պաշտոնի. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը հայհոյանքով գրառում է արել Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Գյուլագարակ համայնքի ավագանուն պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը «Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել. ArmLur.am Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել Пандемия в Латинской Америке: карантин в трущобах и картонные гробы (WP) Թե ինչ եղավ, երբ ամբողջովին մերկ տղամարդը դուրս եկավ Միլանի կենտրոնում զբոսնելու (տեսանյութ) Դատավորների վեթինգ չի լինելու․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ) Չարտերային թռիչքով կազմակերպվեց երեխայի և մոր վերադարձը․ ՄԻՊ-ը ընտանիքին օգնել է վերամիավորվել Դերասանուհիներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. փաստեր La casa del papa-ի մասին Самодельное порно принесло несовершеннолетней девушке сотни тысяч фунтов (WP) Այս պահին բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցություն. Փաշինյան Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ Արցախում կորոնավիրուսով վարակված երրորդ քաղաքացին տեղափոխվել է Հայաստան Covid-19-ի մասին ամենատարածված 3 fake news-երը Մեկ օրում բացահայտվել է 36 հանցագործություն. անձի առեւանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն Հարգելի գյուղատնտեսներ, խուրհուրդ ենք տալիս բացօթյա սածիլում չկատարել. Գագիկ Սուրենյան Из-за коронавируса рынок лекарств заполонили подделки. Особенно в развивающихся странах (WP) Կարագի եւ շաքարավազի գներն այս տարվա մարտին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին. ՏՄՊՊՀ Գերմանիան տարբերվում է հարեւան երկրներից. հաջողության բանաձեւը ներկայացնում է Գոռ Հովհաննիսյանը Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Լեւոն Տեր-Պետրոսյանի համերաշխության հորդորը՝ կողմնակալ մեսիջներով «Ո՞վ, որտե՞ղ և ինչպե՞ս է չափել նախարարի աշխատանքի իրական ծավալն ու արդյունավետությունը». Հրանուշ Խառատյան Россия начала поставлять Саудовской Аравии пшеницу (WP) Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ի՞նչ է «վարկային արձակուրդը», կուտակված պարտքը ե՞րբ են մարում, արդյոք տույժեր կիրառվո՞ւմ են․ հարցազրույց Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ի՞նչ քայլեր են արվում և ո՞ր մարզերին է նախարարությունը սարքավորումներ տրամադրվել Խախտել են ինքնամեկուսացման կանոնները. 24 ժամում 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ВОЗ призвала Белоруссию принять жесткие меры в борьбе с коронавирусом (WP) Ավագ Հինգշաբթիի արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամեն ամսվա սկզբին իմ բանկային հաշվին նստում է ընդհանուր առմամբ 700,000 դրամ. Մարիա Կարապետյան Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել Քանի թոքերի օդափոխության սարք կա Հայաստանում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի «անիծված» սպանությունը. նրա տոհմն այսօր կրեց հերթական կորուստը Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը․ Դանիել Իոաննիսյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք. Արսեն Թորոսյան Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հորդորում եմ Նիկոլին բացել փակագծերը, ասել իրականությունը. Ժիրայր Սեֆիլյան Մինչեւ ապրիլի 13–ը բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված դռնփակ ենք անելու. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (տեսանյութ) Արցախի ընտրությունների երկրորդ փուլում Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից ոչ մեկին Քաղաքապետարանը աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարը. Նարեկ Թադեւոսյան