Վարդենիսում առատ ձյուն է տեղում (տեսանյութ) Կիջնեն և՛ բնակարանների գները, և՛ վարձերը. Գնահատման գործակալության տնօրեն Covid-19 Armenia հավելվածի հարցերին պատասխանելուց 2 օր հետո ինձ զանգահարեցին, ճշտելու, թե ինչպես է անցնում մեկուսացումս, արդյոք չեմ խախտում այն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 853-ի Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով. վարչապետ Ինքնամեկուսացումը բանտարկություն չէ. կորոնավիրուսով վարակակիրը պատմում է հիվանդության ընթացքի մասին Մենք հույս ունենք, որ արդեն երկուշաբթի օրվանից կկարողանանք որոշակի մեղմացումների ճանապարհով գնալ. վարչապետը՝ սահմանափակումների մասին Կարծում եմ՝ վարձով տների գները կիջնեն. Նիկոլ Փաշինյան Պատկերացրեք՝ դուք հասարակական տրանսպորտում վարակվեիք կորոնավիրուսով. վարչապետը՝ հասարակական տրանսպորտի չաշխատելու մասին Կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան
Երևան, 07.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Սկսվում է Մեծ պահքը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Այսօրվանից մեկնարկում է Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

«Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:

Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17)»,- կարդում ենք Qahana.am-ում:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը:

Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Առկա են բոլոր հիմքերը՝ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, բայց մենք հանդուրժում ենք այն. Սամվել Բաբայան Հիմա, երբ իրավիճակից ելնելով, շատերը ստիպված են առավելապես տանը մնալ, կնոջ հոգսն ավելի է մեծացել. Արմեն Սարգսյան Վարչապետը խոսել է միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին. կառավարությունը պարզաբանում է Կորոնավիրուսից Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը Назван способ не набрать лишний вес на карантине (WP) Քաղաքացին բարձունքից ընկել է Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը. Նրան հասցրել են հիվանդանոց Արթիկ քաղաքում Range Rover-ն այրվել է Վարդենիսում առատ ձյուն է տեղում (տեսանյութ) Արդյոք այս տարի կնշվի «Վերջին զանգը». Պարզաբանում է փոխնախարարը Մենք վիճակագրություն չենք տալիս, թե կորոնավիրուսով վարակվածներից քանիսն են կրթական համակարգի աշխատակիցներ. Փոխնախարար Արդեն ավարտվել են «Քո սերնդակիցը» նախագծի նկարահանումները. Խզմալյան Ինչ պայմաններով և որ դեպքում տնտեսվարողները կարող են դիմել կառավարությունից աջակցություն ստանալու համար Կիջնեն և՛ բնակարանների գները, և՛ վարձերը. Գնահատման գործակալության տնօրեն Covid-19 Armenia հավելվածի հարցերին պատասխանելուց 2 օր հետո ինձ զանգահարեցին, ճշտելու, թե ինչպես է անցնում մեկուսացումս, արդյոք չեմ խախտում այն ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը. ուղիղ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10,5 հազարը. Նյու Յորքում կպատրաստեն ժամանակավոր եղբայրական գերեզմաններ Ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը. ՊՎԾ-ն տեղեկանք է ներկայացրել վարչապետին Դիմում եմ Երևանի քաղաքապետին ու ՏԿԶ նախարարին` պետպատվեր տվեք հայ քիմիկոսներին. Զոհրապ Եգանյան Ովքեր կարող են աջակցություն ստանալ կառավարությունից. կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը Ինչպես հասկանալ, արդյոք հանդիսանում եք նախարարության առաջարկած նախագծի շահառու, թե՝ ոչ. նախարարը պարզաբանում է Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը Գործարկել է online.ssa.am կայքը. նախարար Заперты вместе. Как живут жертвы домашнего насилия в условиях карантина (WP) Ավինյան, մի հատ վիրուս տուր. երկու ուրախ պատմություն Կորոնավիրուսի աշխարհից. Ալեն Սիմոնյան Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ծառայությունը շարունակվում է Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար Տվել եմ համապատասխան հանձնարարականներ. Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորում հացի թանկացման մասին Մեր ոտանավորը նվիրում ենք բոլոր մանուկներին. Սիլվա Հակոբյանը դստեր հետ նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 853-ի Բժիշկը կոչ է արել հաճախակի սեքսով զբաղվել կարանտինի ժամանակ (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով. վարչապետ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է չվերթները Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. Փաշինյանն ուղիղ եթերում է Այսօր ապրիլի 7-ն է` Մայրության և գեղեցկության օրը Օրվա աստղագուշակ Найдено природное лекарство от рака (WP) Ինքնամեկուսացումը բանտարկություն չէ. կորոնավիրուսով վարակակիրը պատմում է հիվանդության ընթացքի մասին 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. ո՞վ կկարողանա փոխարինել նրան վարչապետի պաշտոնում «Իրատես»․ Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի «Ժամանակ». Ֆիննախի նախագիծը. Մուտքը խաղատուն կդառնա խնդրահարույց «Իրատես». Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց «Ժամանակ». ՊԵԿ-ի ուշագրավ գործելաոճն ու զավեշտալի հիմնավորումը. ՍՊԸ-ի տնօրենի գտնվելու վայրը նրանց հայտնի՞ չէ «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել «Փաստ». Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները «Իրավունք». Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում. կտրել է աշխատավարձերը «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել Մեր կամավորները, որոնցով հպարտանում եմ. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Борис Джонсон в реанимации: кто сможет заменить его на посту премьер-министра? (WP)