Բանակում կլինեն պաշտոնանկություններ. Անդրանիկ Քոչարյան Ես Վահե Գրիգորյանի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, իմ խորհուրդն էլ որպես ավագ դատավոր գործընկեր տվել եմ. Ֆելիքս Թոխյան Նա իմ ուսանողն է, ես հանդիպել եմ իմ ուսանողի հետ. Ֆելիքս Թոխյանը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու մասին 4-ը հիվանդության հետ է կապված եղել, իսկ 4-ը՝ դժբախտ պատահարի. Արտակ Դավթյան ԳՇ պետը չի պատրաստվում հրաժարական տալ Ինչու է աշխատանքից ազատվել քաղաքապետարանի սոցիալական վարչության պետը Ինչու է Ալիկ Սարգսյանը դուրս եկել ՀՀԿ խորհրդից Ովքեր հրաժարական կտան. «զոհասեղանին» նախկինների հետ կապեր ունեցողներն են Հիմա իմ ՕԳԳ-ն ավելի բարձր կլինի, եթե ներգրավված լինեմ կենտրոնական գրասենյակի աշխատանքներին. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ո՞վ է Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը
Երևան, 18.Փետրվարի.2020,
00
:
00

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե. Փաշինյան

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին եւ այլ թեմաների:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա եւ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում եւ այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր եւ նշանակալից երկու ներկայացուցիչների հետ եւ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար:

Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը եւ բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, եւ այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը:

Շատ կարեւոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, եւ ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարեւոր տարի էր, որովհետեւ առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձեւավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որեւէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով:

Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաեւ միջազգային հանրությունը ոչ միայն որեւէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլեւ արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին եւ ամենակարեւոր արդյունքն էր:

Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական եւ մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել եւ այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում:

Ուզում եմ արձանագրել, որ նաեւ 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» եւ «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով եւ ցածր տոկոսադրույքներով:

Բացի այս, 2019 թվականին եւ՛ Համաշխարհային բանկը, եւ՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության եւ ոչ միայն ձգտում ենք, այլեւ կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար:

Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, եւ Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ եւ՛ անձամբ ես, եւ՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետեւ մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ:

Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարեւոր է Հայաստանում տեղի ունեցող երեւույթները, իրականությունը գնահատելու համար:

Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն եւ պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին եւ ներկա կոռուպցիա, եւ մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, եւ այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել:

Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետեւ սա կարծում եմ կարեւոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի եւ չի լինելու որեւէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետեւ ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո եւ նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են:

Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով:

Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երեւան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլեւ կավելանա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը Глава бельгийской разведки подозревается в шпионаже в пользу России - СМИ (WP) Բանակում կլինեն պաշտոնանկություններ. Անդրանիկ Քոչարյան Ես Վահե Գրիգորյանի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, իմ խորհուրդն էլ որպես ավագ դատավոր գործընկեր տվել եմ. Ֆելիքս Թոխյան «Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել են մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ եւ մարիխուանայի նմանվող զանգված Նա իմ ուսանողն է, ես հանդիպել եմ իմ ուսանողի հետ. Ֆելիքս Թոխյանը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու մասին Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն. «Սասնա Ծռեր» Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ. թարգմանիչը բացակայում էր 4 ամիս անց հետախուզվող 33-ամյա Զելիմը հայտնաբերվեց օդանավակայանում Խոշոր վթար Երեւանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. կան վիրավորները Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը. Փաշինյան (լուսանկար) 4-ը հիվանդության հետ է կապված եղել, իսկ 4-ը՝ դժբախտ պատահարի. Արտակ Դավթյան Մեր մտահոգություններն ունեցան անաչառ պատասխաններ. Զոհրաբյանը՝ ԳՇ պետի հետ հանդիպման մասին Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործություն. ընտանեկան բռնություն, երեխայի վաճառք, սպանություն, կողոպուտ ԳՇ պետը չի պատրաստվում հրաժարական տալ ԱԺ-ում ավարտվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ փակ հանդիպումը. ուղիղ Названы актеры и актрисы, которые чаще всех умирают на экране, и они не из "Игры престолов" (СПИСОК, ВИДЕО) (WP) Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում երկու հարց է. ուղիղ Բակո Սահակյանը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Արցախում գիտատար ոլորտների զարգացման հարցը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ Քաղաքապետարանում թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան Ինչու է աշխատանքից ազատվել քաղաքապետարանի սոցիալական վարչության պետը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Ինչու է Ալիկ Սարգսյանը դուրս եկել ՀՀԿ խորհրդից Հայ ժողովուրդը չպետք է մտնի «բորոտների հովիտ». Պավլիկ Մանուկյան Как в распоряжении Pepsi внезапно оказался военный флот (WP) Ովքեր հրաժարական կտան. «զոհասեղանին» նախկինների հետ կապեր ունեցողներն են Հիմա իմ ՕԳԳ-ն ավելի բարձր կլինի, եթե ներգրավված լինեմ կենտրոնական գրասենյակի աշխատանքներին. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ինչպես է զբոսաշրջիկը սահում կիլոմետրանոց անդունդի եզրից (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. դատախազություն Ո՞վ է Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը «Ազգային օրակարգը» կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց Վարդգես Զուռնաչյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը Борода, хиджаб и дети. За что Китай отправляет уйгуров в лагеря (WP) Պատգամավորները փակ հանդիպում են ունենում ԳՇ պետի հետ (տեսանյութ, լուսանկարներ) Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. Հայտարարություն Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի միջոցով 34,8 մլն դրամի hափշտակություն է կատարվել. ՔԿ Զովունիում 6 մեքենաներ են բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները.Կան վիրավորները. Գյուղը հոսանքազրկվել է Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել. Արմեն Սմբատյան Օրվա աստղագուշակ Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը Թելման Թադևոսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են (տեսանյութ) В США бабушка ворвалась в больницу с пистолетом и похитила внучку (WP)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ