Կարևոր է, որ վարակվածների թիվը սիստեմատիկ աճի. Մարթա Սիմոնյան Ով է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերի համար սնունդ ուղարկած հայ գործարարը (տեսանյութ) Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել երկրորդ անգամ. ի՞նչ նախադեպեր կան և արդյոք կրկնակի վարակակիրները վտանգավո՞ր են շրջապատի համար Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների քանակի տարբերությունը նաև հոգեբանական պատճառ ունի․ հայերս լուրջ չենք ընդունում առողջական խնդիրները․ էդուարդ Այվազյան Երեկվա դրությամբ 26 վարակակիր, մեկուսացվածների թիվը շատ է, հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան. Սյունիքի փոխմարզպետ Պաշտոնյաներից ովքեր ասուլիս չեն տվել և ինչ սկզբունքով են նրանք ընտրվում Ինչպես ընտրել կոճապղպեղ Բուրաստան գյուղը կարանտինի մեջ է. համայնքապետի ընտանիքն ու որոշ համագյուղացիներ վարակվել են կորոնավիրուսով Ամառանոց, հողամաս, բաժնեմաս և փոխառություններ. Ինչ ունեցվածք ունի ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը
Երևան, 05.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հայաստանի իրավական անվտանգությունը վտանգված է. Փաստաբանների պալատը կոչ է անում նախագահին հետևել Սահմանադրության պահպանմանը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Փաստաբանների պալատի Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,

2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածը, որով նախատեսված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի (այսուհետ՝ ՍԴ) նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանադրության փոփոխությունների նա­խագծի՝ Սահմանադրական դատարան նախապես ներկայացումը և Սահմանադրական դատա­րանի կողմից դրական եզրակացություն ստանալու, ինչպես նաև սահմանադրական փոփոխու­թյունները Հանրապետության նախագահին ուղարկելու պարտադիր պահանջները հանվում են:
Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝

Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1. Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:
2. Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն Առողջապահության փոխնախարարը իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերի մասին 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. մնա տանը, կոտրիր տեմպը. Արսեն Թորոսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 000-ի սահմանագիծը. Մոսկվայի օպերշտաբ Խնդրում եմ այդ աղջկան հանգիստ թողեք, նա չափից դուրս մաքուր և միամիտ է. մեղավոր է նրան նշանակողը. Արթուր Ղազինյան Բուժքույրերը և բուժակները կազմ-պատրաստ կանգնած են մեր հայրենակիցների կողքին (տեսանյութ) Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2. Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում է На Шри-Ланке освободили почти три тысячи заключенных из-за коронавируса (WP) Որևէ արդարացում չունի Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու գործընթացը. Սասնա ծռեր Ինչպես են Վանաձորում բանկոմատները ախտահանում (տեսանյութ) Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 30 գառ տեղում սատկել է Արսեն Թորոսյանը ծանոթանում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին (լուսանկարներ) Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է, 30-ից ավելի մեկուսացվածներ ունենք․ մարզպետ Կառավարությունը հետաձգում է առողջապhական համակարգի կոլապսը, բայց չի չեզոքացնում վտանգը․ Սուրեն Սահակյան Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել Հեռավար ուսուցման համար հավաքագրված սարքերը երկուշաբթի օրվանից կհասնեն հասցեատերերին Коронавирус в мире: подтверждено более 1,2 млн случаев заражения (WP) Ինչպես են 9-րդ Մասիվում ախտահանում շենքերի շքամուտքերը (տեսանյութ) Պատերազմներն առանց զոհեր չեն լինում, բայց կարևոր է, որ իմանանք` ամեն ինչ արել ենք այդ զոհերից խուսափելու համար. Գորգիսյան Covid-19 Armenia հավելվածը թեստավորում է օգտատիրոջը և մի շարք հարցերի պատասխանների արդյունքում գնահատում է Ձեր առողջական վիճակը. Ավինյան Միջազգային կարևորագույն ֆինանսական հաստատությունը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսությունը մտել է աննախադեպ խորքային ռեցեսիայի մեջ. Արման Աբովյան Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչև 2020թ֊ի մարտ ամիսը՝ Գեղարքունիքի մարզի փեսաներն այսքան չէին այցելել իրենց զոքանչներին, ինչքան հիմա. մարզպետ Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 170-ի․ Newsgeorgia Կարևոր է, որ վարակվածների թիվը սիստեմատիկ աճի. Մարթա Սիմոնյան Врачи Нью-Йорка задумали компенсировать нехватку халатов мешками для мусора (WP) Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել ԱՄՆ-ում նոր ծայրահեղ ծանր վիճակի էպիկենտրոն՝ Նյու Յորքի Քուինս շրջանից հետո դարձել է Լուիզիանա նահանգը. Հայկ Մարտիրոսյան Մայր Աթոռում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Վարդենյաց լեռնանցքը փակ է Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը Օրվա աստղագուշակ Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են Անվերապահորեն վստահեք միմյանց, քանի դեռ չվստահելու ապացույց ու փաստ չունեք.Արայիկ Հարությունյան Բորիս Ջոնսոնի հղի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն Աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել. ԱԱՏՄ Բակո Սահակյանը նիստ է գումարել. քննարկվել են կորոնավիրուսին առնչվող թեմաներ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների մասսայական անկ է տեղի ունենում. մեղվապահներն ահազանգում են Ով է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերի համար սնունդ ուղարկած հայ գործարարը (տեսանյութ) Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել երկրորդ անգամ. ի՞նչ նախադեպեր կան և արդյոք կրկնակի վարակակիրները վտանգավո՞ր են շրջապատի համար Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ. պարետը պատասխանել է փոքրիկի նամակին Արցախում նորանոր ընտրական հանցագործություններ ենք բացահայտում. Իոաննիսյան Հանրապետությունում սպասվում են տեղումներ Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան Ուշացած պատասխան պարզաբանումից հետո. ի՞նչ են պատասխանել ՔԱԿ-ից Արցախի ընտրությունների ժամանակ վստահաբար եղել է վարակի տարածում․ Արա Պապյան Դա ապատեղեկատվություն է. Ռևազյանն անդրադառնում է քաղավիացիային՝ լիցենզիայից զրկելու մասին լուրերին. տեսանյութ