Անհատական բուժքույրերի մատուցած ծառայությունների արժեքը մի քանի անգամ բարձրացել է. «սիստեմա» միացնելը դարձել է 4000-5000 դրամ Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ո՞վ կփոխարինի Արմեն Հարությունյանին Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ
Երևան, 14.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Բանակի օրվա կապակցությամբ ArmDaily.am-ը վերհիշում է «Շարքային» շարքի հերոսներին (լուսանկարներ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի 28-ամյակը։ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

ArmDaily.am-ը ծառայած քաղաքական և հասարակական գործիչների հետ իրենց բանակային կյանքը պատմող շարք ուներ, որը կոչվում էր «Շարքային»:
Շարքի հերոսները կիսվում էին բանակային զավեշտալի պատմություններով, բանակային կյանքի խնդիրներով, ծառայելու առավելություններով: Մեր շարքի հերոսները 30 էին՝ շարքայինից մինչև բարձրաստիճան սպա: Այսօր՝ բանակի օրվա կապացությամբ

ArmDaily.am-ը հիշում է մեր բոլոր «Շարքային»-ների հարցազրույցներից որոշ հատվածներ:
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյան- Փամբ դիմելաձևը հենց բանակից է եկել: Ընկերներս ինձ դիմում են իմ ազգանվանս առաջին 4 տառերով՝ Փամբ, և այդ դիմելաձևը բանակային օրերից էլ եկել է:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյան-Առաջին մեկ ամիսը օգտվում էի բացառապես ճաշարանից, հետո արդեն` ինչպես այդ տարիներին ընդունված էր` տղերքով կարողանում էինք առանձին ճաշատեսակներից օգտվել:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան - Սերժանտ եմ եղել և ասեմ, որ լավ ծառայության համար զորացրվել եմ առաջին զորացրվողների խմբի հետ: Ես տեղյակ չէի դրա մասին ու չէի պատրաստվել, զինվորական հագուստով եմ զորացրվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան- Ես ծառայել եմ որպես կապավոր և գլխավոր շտաբում հերթափոխ էի իրականացնում: Հերթափոխի ժամանակ «կամուկատորի» միջոցով հնարավորություն ունեինք կապվելու տարբեր սենյակների հետ: Այդ ժամանակ սպասում էի,որ կողքի սենյակից ընկներներս պետք է գային, կապի միջոցով փորձեցի իրենց սենյակ զանգահարել, և սխալմամբ զանգահարեցի շտաբի պետի տուն: Նրա տուն պետք է կապ տայինք այն ժամանակ, երբ դիրքերի վրա հարձակում էր լինում: Շտաբի պետն ահաբեկված վերցնում է հեռախոսը և ես ներողություն եմ խնդրում սխալ զանգի համար: Շտաբի պետն ասում է, ես էլ իմացա, թե թուրքերն են հարձակվել: Մի փոքր այդ պահին գոռգռաց, բայց հիմա ծիծաղով եմ հիշում:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Աշոտ Մնացականյան-Յախշի ասվածը շատ հարաբերական է: Կարծում եմ շատ ուռճածված են նրանց շուրջ պտտվող պատմությունները, ասեմ ավելին, ես նրանց գոյությանը չեմ հավատում ու երբեք լուրջ չեմ ընդունել: Յախշիներն ավելի շատ սովետական բանակի հետ կապ ունեցող ծառայղներն են եղել:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան-Մի անգամ մեր զինվորներն ադրբեջանցի հովիվներ էին գերի վերցրել, իրենց հետ էլ 2 կով կար: Հետո հովիվներին հետ տվեցինք, բայց կովերը մնացին մեզ: Մորթեցինք ու մսից զինվորների համար ուտելիքներ պատրաստեցինք: Բայց էս ադրբեջանցիք սկսեցին մեր կողմ կրակ բացել, դե ոչ շատ ուժեղ էլի: Մեր զինվորներն էլ կապավորին ասում են, թե թուրքերը մեծ ուժով հարձակվում են մեզ վրա: Սա էլ դաշտային հեռախոսով ինձ հետ կապվեց, ասում ա՝ հրամանատար այստեղ հրաձգություն ա, մեծ ուժերով մեզ վրա հարձակվել են, հնարավոր ա այևս կապի չկարողանամ դուրս գալ, կապի վերջ, Ժորա: Բայց դե իրականում հարձակում չկար , ինքը հավատացել էր, կատակել էին զինվորները:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան-Հումորային դեպք չհիշեցի, բայց ամենատպավորիչը առաջին նոր տարին էր զորամասում, երբ դեռ 20 օրվա ծառայող էի: Ամանորի օրը, երբ գնում էինք ճաշարան` տոնական միջոցառման համար, ողջ զորամասում հնչում էր ամերիկյան մի հայտնի ռեպ երգի երաժշտություն, դե բնականաբար առաջին միտքը, որ եկավ, այն էր, որ երաժշտական կենտրոն էր միացված: Բայց զարմանք ապրեցինք, երբ տեսանք, որ ճաշարանի դիմաց ամերիկյան ռեպ երաժշտություն էր նվագում զորամասի նվագախումբը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան-Մի ծիծաղաշարժ պատմություն ունենք: Պետք է ականանետ կրակեի ու հեռվում մի տակառ էր դրված, ես ասեցի ՝ կարող եմ այնպես կրակել, որ ականանետն ընկնի ուղիղ այդ տակառի մեջ, բայց չգիտեի, թե ինչ տակառ է: Կրակեցի ու իսկապես ընկավ, բայց հետո պարզվեց դա տակառ-սառնարան է, որտեղ ուրիշ զինվորականներ համ լողանում էին, համ՝ թթու պահում: Ու այդպես ստացվում է, որ մի շարք զինվորների «պայոկ» ոչնչացրել էի: Ի դեպ, այդ լավ կրակոցիս համար արձակուրդ եմ ստացել:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան- 2007 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններն էին։ Մեզ շարք կանգնեցրին և ասացին` գիտեք չէ՞ ում եք ընտրում՝ համար 9-ին, բնականաբար, համար 9-ը ՀՀԿ-ն էր։ Բոլորը ասեցին՝ ճիշտ այդպե՛ս։ Այնուհետև ինձ մոտեցան զորամասի այսպես ասած «խառոշիները», ովքեր բարեխոսում էին ԲՀԿ֊ի համար։ Դա առաջին տարին էր, որ ԲՀԿ-ն անցավ խորհրդարան։ Բարեխոսողներին ասացի, որ ձայնս ընդդիմությանն եմ տալու` «Ժառանգությանը», պարզ ասել եմ դիրքորոշումս։ Ընտրությունից հետո նորից մոտեցան, հարցրին՝ ո՞ւմ ընտրեցիր, պատասխանեցի, որ որոշումս անփոփոխ է մնացել, որից հետո «խառոշիների» հետ կոնֆլիկտ ունեցա և նրանք 7֊8 հոգով ավտոբուսի մեջ, որով մեզ տարել էին ընտրատեղամաս, ինձ ծեծի ենթարկեցին, ինչը տղավարի չէր իրենց կողմից, բայց սկզբում ես հասցրել էի ապտակ հասցնել իրենց «գլավարի»։ (ծիծաղում է,- հեղ.): Զորամասում էլ քաշքշուկը շարունակվեց։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան-Մեկ անգամ մեր զինվորներից մեկի ծննդյան տարեդարձն էր և բնականաբար պետք է ոգելից խմիչք էլ լիներ սեղանին: Ծնունդից հետո, երբ վերադառանում էի իմ գումարտակ, ճանապարհին ինձ նկատեցին փոխգնդապետը և զամպալիտը: Հարցրին՝խմա՞ծ ես, դե բնականաբար, ես ասացի, որ լվացվում էի: Հետո ասացին՝ հո արա՛, արեցի, բայց այդպես էլ իրենք չզգացին, որ խմած եմ: Հետո իմացա, որ իրենք էլ են խմած եղել, դրա համար էլ չեն զգացել իմ բերանի հոտը:

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյան-Մի փոքր սիրավեպ մեր բուժկետի բուժքույրի հետ եղել է: Ծառայության ընթացքում մի երկու անգամ շնացել եմ, կինո ենք միասին գնացել, հաճելի պահեր էին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան-Իմ տարիքի ազգական ունեի, ում երբեք չէի տեսել ու չէի ճանաչել: Հետաքրքիրն այն է, որ զորամասում, այդքան զինվորների մեջ ես հենց իրեն մոտեցա ու հարցնում էի, թե ով է, որտեղից է եկել: Ու պարզվեց, որ ինքն իմ «դվոյոռդնի» հորեղբոր տղան է: Եվ այժմ ինքն իմ ամենամոտ ընկերներից մեկն է: Արյունս քաշել է էլի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորրհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյան-Ամենամեծ միֆը ծառայության մասին վախն է, որը քաղաքացիական կյանքում ներշնչում են ապագա զինվորներին: Իբր թե գնաս կկտրվես կյանքից, 2 տարի փակ տարածք, իրականում չկա այդպիսի բան:

Քաղաքական ակտիվիստ Ջիվան Աբրահամյան- Մեզ մոտ ասում էին՝ ոտքերդ դիր աղի ջրի մեջ ու կանցնի։ Բուժկետներում բուժում դժվար թե կարողանայինք ստանալ։

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյան - Զորամասում մեկը կար Ուզբո էին ասում, երևի ուզբեկի էր նման: Բայց մեր հրամանատարը չէր սիրում, երբ մականուններով էինք իրար դիմում: Մի օր այդ զինվորին կանչեց իր մոտ ու ասաց՝ մյուս անգամ, որ ասեն քեզ ուզբո կասես ես հայ եմ, ոչ թե ուզբեկ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյան- Վատ ուտելիք չունեինք: Ամենահամեղ ուտելիքը հնդկաձավարով և պահածոյացված մսով կերակրատեսակն էր, որի հետ մատուցում էին բազուկով և կաղամբով աղցան: Ասեմ, որ այդ հնդկաձավարով կերակրատեսակը մինչև օրս իմ և բանակային ընկերներիս ամեասիրելի ուտեստն է: Քաղաքից դուրս կամ ինչ-որ մեկի տանը, երբ հավաքվում ենք անպայման դա պատրաստում ենք:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան- Բանակային ընկերներ ունեմ, ցավոք նրանցիցի շատերը Հայաստանում չեն: Ծառայության յուրաքանչյուր օրը մի մեծ պատմություն է, որը մենք միշտ ուրախությամբ ենք հիշում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյան-Իրականում սպա-զինվոր հարաբարերությունները մշտապես ունեն կարգավորման կարիք, ինչպես և յուրաքանչյուր այլ վայրում կամ հարթությունում գտնվող անձերի փոխհարաբերությունները։ Դրանք մշտապես պետք է կառուցված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ Իմ ծառայության տարիներին բազմաթիվ խնդիրների կային և՛ սպաների կողմից զինվորների նկատմաբ վերաբերմունքի, և՛ զինվորների նկատմամբ սպաների նկատմամբ վերաբերմունքի առումով, չնայած, կային նաև սպա-զինվոր ընկերության օրինակներ, այդ թվում նաև ինձ մոտ։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան-Մաքրությունը գալիս է կոնկրետ զինվորից: Եթե զինվորները լինեն մաքրասեր, բանակում ամեն ինչ մաքուր և կոկիկ կլինի: Իսկ բուժկետում արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր զինվորները առողջական խնդիրներ չունենան:

Դավթաշեն վարական շրջանի ղեկավար Միքայել Թումասյան-Ես օրինակելի զինվոր եմ եղել ու վատ պատմությունների մեջ չեմ ընկել: Ես ծառայել եմ գեներալ Արշալույս Փայտյանի հետ, ներկայիս գլխավոր շտաբի պետ Դավթյան Արտակի հետ, ով այն ժամանակ դեռ փոխգնդապետ էր ու շտաբի պետն էր: Նա շատ խիստ էր և մի անգամ քիչ էր մնում գաուբախտ գնայի: Զորամասի դիմացի խանութից դուրս էի եկել ապարատի լենտ գնեի ու Դավթյանը նկատել էր, դա անթույլատրելի էր: Բայց նկատողությամբ սահմանափակվեց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյան-Ծառայություն բառն ինքն արդեն դժվարություն է նշանակում: Բայց այնպես չէ, որ սպա-զինվոր հարաբեությունները լարված են: Օրինակ՝ սահմանում զինվորը սպային որպես ավագ եղբայր է ընդունում, երբեմն նաև ծնող՝ տարիքային տարբերությունը հաշվի առնելով: Սպաները թեկուզ խիստ են լինում զինվորների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ հոգատար են լինում: Օրեր առաջ էլ իմ զինվորները հավաքվել են , ինձ էլ հիշել են, որպիսությունս են զանգել- հարցրել: 

ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյան--Քանի որ ծառայության ընթացքում աղջիկների պակաս է լինում, տղաներն արագ են սիրահարվում, նույնիսկ այն աղջկան, ում քաղաքացիական կյանքում միգուցե և չնկատեին: 4-5 բուժքույր կային ում զինվորներն ուշադրություն էին դարձնում, փորձում էին աղջիկների հետ կապնվել, բայց հետո խնդիրներ էին առաջանում:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյան-Մեր տան մեջ բանակ և ծառայություն հասկացությունները որպես բարձր արժեք են գնահատվել: Չծառայել հասկացողությունը չընդունված բան էր մեր տան մեջ և անգամ այդ մասին մտածելը վատ ձևով կդիտարկվեր: Հայրս, հորեղբայրներս, հայրիկիս ընկերները կռվել են պատերազմում ու մեր տան մեջ վատ կընդունվեր չծառայել հասկացողությունը: Եվ մեր ժամանակ զինվորները չէին քաշում, թե որտեղ պետք է ծառայեին, այլ ասում էին մեզ: Իսկ հիմա ամեն ինչ ավելի բաց ու թափանցիկ է:

ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայան-Ծառայության ժամանակ քմահաճույքների ու սիրած – չսիրած բաների հետևից չես ընկնում, հատկապես այդ տարիներին, երբ դժվար էր բոլորի համար: Այդ ժամանակ ինչ լինում էր, ուտում էինք ու բոլորի նման կարոտում մամայի սարքած ճաշը, իրար պատմում սիրած ուտելիքների մասին՝ հաճախ նաև քաղցած օրեր անցկացնելով: Բայց հումորն էլ չէինք կորցնում, անում փոքր չարություններ: Առանց հումորի չի լինի, օգնում է ավելի հեշտությամբ հաղթահարես դժվարությունները, խնդիրները:

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան- Հիշում եմ ապրիլյանի օրերին, որ գնացել էինք դիրքեր և հաց էինք ուտում զինվորների հետ, մեզ համար առանձին սեղան էին դրել: Նիկոլ Փաշինյանը շարքային զինվորների հետ էր նստել ու զգացել էր, որ մեզ համար ավելի լավ սնունդ էին բերել: Ու մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ հիմա նա վարչապետ լինելով հանդերձ լուծեց սննդի խնդիրը: Այժմ պետք է վերանա «լավ տղերք»-ի ինստիտուտը, քանի որ դա շատ վտանգավոր է: Սպայի ու զինվորի մեջ պետք է լինի միայն կանոնադրային հարաբերություններ: Սպան չպետք է վիրավորի զինվորին, զինվորն էլ պետք է հասկանա, որ սպայի հրաման կատարելն ամոթ բան չէ:

На изображении может находиться: 2 человека, люди стоят, облако и на улице

«Իմ քայլ»-ի պատգամավոր Տիգրան Ուլիխանյան--Շատ տպավորված եմ մեր գումարտակի հրամանատարից՝ Վարուժան Մանգյանից, այն ժամանակ նա փոխգնդապետ էր։ Մենք 18-20 տարեկան երիտասարդներ էինք, բայց վարժությունների ժամանակ մեզանից արագ էր մտնում տանկի մեջ ու դուրս գալիս, ինքը այնքան մասնագիտացած էր իր գործում, որ մենք չկարողացանք իր ռեկորդն այդպես էլ սահմանել, խստապահանջ էր ու արդարամիտ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյան-Ես միանաշանակ խորհուրդ կտամ մեր հայ տղաներին գնալ ծառայության: Վախենալու ոչինչ չկա: Այն հարթակ է կայանալու, տղամարդ դառնալու և ինքնուրույն լինելու համար: Խորհուրդ կտամ արտերկրում գտնվող հայ տղաներին էլ վերադառնալ Հայաստան և ծառայել ՀՀ զինված ուժերում և իրենց պարտքը հանձնել հայրենիքին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանն է, ով հայտնի է որպես Նավակ Ճոճողը-Ըստ իմ ծառայողական պարտականությունների, ես՝ որպես բուժանձնակազմի անդամ, իրավունք չունեի երկարատև մարտական հերթապահություն իրականացնել, բայց դիրքերում բազմիցս եմ եղել: Քանի որ ես ծառայել եմ բարձր լեռնային գոտում, ինձ համար ամենասիրելի հիշողություններից են առաջին լուսաբացը ձմեռվա օրերին, գիշերային ժամին անմիջապես գլխիդ վրա կախված բազմաթիվ աստղերը և, իհարկե , ամպերից վեր գտնվելու զգացողության զգացմունքները:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Կարեն Համբարձումյան-Անկեղծ ասած պատրաստելուց շատ հեռու եմ։ Օձիք էլ եմ կարել, իմ հագուստը ես եմ լվացել։ Այն, ինչն իմ պարտականությունն էր, ես պատշաճ կերպով կատարել եմ։

ՀՖՖ նախկին նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան-Ես ընդհանրապես խոհանոց սիրող մարդ եմ, հիշում եմ, երբ բանակում 2007թ.-ի դեկտեմբերի 29-ից սկսած տոլմա էինք փաթաթում, այդ բարդ օպերացիայի ղեկավարումը ստանձնել էի ես, կարծում եմ վատ չէր ստացվել, միայն թե չկարողացանք խոզի ճարպ գտնել ու դրա փոխարեն մի քիչ ձեթ ավելացրինք գոմեշի մսին: Հիմա չգիտեմ՝ կուտեի դա թե՝ չէ, բայց այն ժամանակ շատ համով թվաց ինձ ու բոլորին: Բանակից մնացած ամենահամով կերակուրը դա դեղին ոլոռի պյուրեն է, պատրաստվում է շատ երկար ու շատ պարզ: Երբ զորացրվել էի, առաջին անգամ փորձեցի պատրաստել ու լավ չստացվեց, հետո որոշեցի անել դա ամենահասարակ ձևով, ոլոռը թողեցի մեկ օր ջրի մեջ, հետո առավոտ գազի վրա սկսեցի կամաց եփել ու դա տևեց 7-8 ժամ, մինչև որ ոլոռն ամբողջությամբ լխկվեց: Խորհուրդ եմ տալիս փորձել, շատ համեղ բան է:

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ ՄԻՊ-ը՝ այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին. արդյունքներով գրություն կհասցեագրվի Ոստիկանություն WP: Трамп допустил 20 тысяч ложных и неверных утверждений в своих выступлениях (WP) Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ Գիշերը բարձրացել եմ շենքի տանիք, կոտրել բնակարանի խոհանոցի ապակին ու մտել տուն. Գողի խոստովանությունը Գյումրիում տեղացած կարկուտն ու անձրևը մարդկանց տներն են ավիրել (տեսանյութ, լուսանկարներ) Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը Трампа отказались заранее признавать проигравшим на выборах (WP) Արցախի նախագահը Ստեփանակերտում 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Ուզում եմ ի լուր բոլորի տեղեկացնել, որ հաջողությամբ հաղթահարել ենք հիվանդությունը. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ) Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը Մեր նոր դիրքի առաջին լուսանկարներից. Կեցցեն տղերքը. Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է հրապարակել Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ (տեսանյութ) ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից Мир начал бороться с третьей волной коронавируса (WP) Ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին. ԳԹԿ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ դեսպանին Մեր երկրների բարեկամությունը հարատեւ է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Անհատական բուժքույրերի մատուցած ծառայությունների արժեքը մի քանի անգամ բարձրացել է. «սիստեմա» միացնելը դարձել է 4000-5000 դրամ Բժշկական համալսարանի ո՞ր ֆակուլտետներն ունեն ամենից շատ դիմորդները.այս տարի համալասարանն ունի 1085 դիմորդ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ-ն մանրամասնում է 2020-ի առաջին կիսամյակում ավելի քան 127 մլն դրամի կապիտալ շինաշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզային դպրոցներում Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Իջեւանի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի. նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է պետության դեմ ուղղված կոչերի մեջ Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում Ի դեպ. Ադրբեջանական սադրանքի եւ ՀԱՊԿ-ի մասին Դեմ եմ պարտադրելուն, առավել եւս՝ պարտադրաբար մարդու օրգանիզմ նյութ ներմուծելուն. Բժիշկ Արամ Սահակյան ԱԺ նախագահը նամակներ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին Գյումրին փակ է. անձրևի պատճառով փակվել է ողջ ճանապարհը (լուսանկարներ) Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. Banak.info Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Մենք ենք որոշում` ինչ դիրք զբաղեցնել մեր տարածքում. ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական «Ղարա Դաշ» հենակետը գրավելու մասին Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ. Սամվել ՄԱրտիրոսյան Կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլով գրողն ադրբեջանցի է․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար