Մայիլյանն առաջին փուլում էլ էր կոչ անում չմասնակցել ընտրություններին, հույս ունենք՝ այս անգամ էլ կմասնակցի․ Վահրամ Պողոսյան Covid-19 ստեղծողի ձերբակալման լուրը՝ չին-ամերիկան տեղեկատվական պատերազմի արդյո՞ւնք. Սուրեն Սարգսյանը խորհուրդ է տալիս լուրերը ճշտել երկու կողմերից Ով է կորոնավիրուսով վարակված բժիշկը, ում ծնողները Փաշինյանից խնդրում են, որ նրա նորածին դստեր կնքահայրը դառնա Ինչու է Մայիլյանը կոչ անում չմասնակցել երկրորդ փուլին Արտակարգ դեպք Արարատի մարզում. դաշտում կանաչի հավաքող կինն անզգուշությամբ կանգնել է ականի վրա ու պայթել 11 նոր դեպք.Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 833-ի 263 թեստից միայն 11-ն է եղել դրական, ունենք մեկ մահ. Փաշինյան (տեսանյութ) Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել «Կնոջս շիլակը որտե՞ղ դզենք, հոգիս կերավ». Փաշինյանի գրառման մեկնաբանություններում զավեշտալի հարցերի պակաս չի զգացվում Առաջարկում եմ կորոնավիրուսով վարակվածության կրիտիկական քանակին հասնել հնարավորինս շուտ. Հայկ Մանասյան (տեսանյութ)
Երևան, 06.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Վրթանես Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Հայ Եկեղեցու ծոցում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է, և այդ համոզումն է, որ օրըստօրե քարոզում ու իրենց հոգևոր խնամքին հանձնված զինվորականներին են ջամբում Հայոց բանակում սպասավորող գնդերեցները։

«Հայրենիքն ու պետականությունն աստվածատուր պարգևներ են, ուստի և արժանի ամենօրյա անսակարկ սիրո ու հոգածության, իսկ մեզ՝ հայերիս համար, ևս առավել։ ․․․Հայրենիքը մեր մեծագույն գանձն է, ուստի այստեղ պիտի լինեն նաև մեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի՝ «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ․ Զ 21)։

«Բաներ կան, որ հավիտենական պաշտելի են՝ Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խավարած չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել»,- ասում է մեծն Նժդեհը։ Բոլորանվեր ու անձը տալու պատրաստակամությամբ արտահայտվող ճշմարիտ սերը, Սերն ինքնին, տեսնում ու սովորում ենք մեր Տիրոջից (Հովհ․ ԺԵ 13)։ «Սիրո հացի համար խմո՛ր եղեք»,- կոչ է անում անվանի հայ բանաստեղծ Վահան Թեքեյանը։ Այս սերն է, որ քարոզվում է մեր եկեղեցիների խորաններից, որ սովորեցնում ենք մեր զավակներին և որ միախառնվելով հավատին՝ վերածվում է նվիրյալ ծառայության՝ անկախ այդ ծառայության ոլորտից։ Մեր սերնդակիցների անօրինակ ծառայությունն ու նվիրումն է, որ ծնունդ տվեցին հայոց նորօրյա պետականությանն ու բանակին, իսկ այսօրվա զինվորների ու սպաների դարձյալ նվիրյալ ծառայության շնորհիվ հարատևում է քրիստոնյա աշխարհի արևելյան սահման մեր սիրասուն երկիրը։ Այսօր հիշում և գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առաջ, որ իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, նաև այն կանանց ու տղամարդկանց, որ իրենց երիտասարդությունն ու ավյունն են տվել աստվածահաճո այս առաքելությանը և այսօր կոչվել են վաստակած հանգստի»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը՝ հավելելով, որ առաջընթացի համար պետք է լցվել հավատով ու սիրով և բռնել Աստվածորդու ձեռքը, որովհետև Քրիստոսով վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն:

Վերջում շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման 28 տարեդարձի կապակցությամբ՝ Վրթանես Սրբազանը մաղթեց, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի Հայոց բանակը՝ հայ ժողովրդի անկախ պետության հարատևության գրավականը, և յուրաքանչյուր զինվորականի՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, առաջնորդի անսասան հավատով և Տիրոջ կամքը գործադրելու ձգտումով:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ի.գ.թ. Գաբրիել Բալայանին, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական գնդապետ Աշոտ Բալասանյանին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության բարերար տիար Արամ Ֆրանկյանին:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ և մեկ աշխարհական արժանացան նախարարության պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Զինվորի Աստվածաշունչը» ծրագրի պատասխանատու տիար Մովսես Գաբուջյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց գնդերեցներ բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանին, Նարեկ սարկավագ Թորգոմյանին և Հարություն սարկավագ Մարտիրոսյանին:

Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցելով ներկաներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ, գոհունակությամբ արձանագրեց, որ նվիրական այս տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք բարձրացվեց առ Աստված Հայրենիքի շենացման, հայ ժողովրդի բարօր կյանքի և Հայոց բանակի անսասանության համար:

«Դուք՝ բոլորդ, լավ գիտեք, թե հավատքն ու աղոթքն ինչպիսի հրաշագործ զորություն ունեն: Ահա, թե ինչի համար, սիրելիներ, մենք կարևոր ենք նկատում, որպեսզի մեր Հայոց բանակի զինվորներն ու հրամանատարներն աղոթքի կանգնեն մեր ժողովրդի և հայ հոգևորականների հետ միասին, որովհետև այդ միասնական աղոթքը երկինք պիտի բարձրանա և ընդունելի պիտի լինի Աստծո կողմից, և երկնքից խաղաղության շնորհները, հաղթության շնորհներն առատորեն պիտի հեղվեն մեր կյանքից ներս»,- ասաց Հայոց Հովվապետը: Նորին Սրբությունը նաև հաստատեց, որ հայ հոգևորականը պատմության ընթացքում մշտապես եղել է իր զինվորի ու զորավարի կողքին թե՛ խաղաղ կյանքի պայմաններում և թե՛ պատերազմական իրավիճակներում: Փառք հայտնելով Տիրոջը Հայոց բանակում հոգևորականների՝ որպես գնդերեցների զինվորների կողքին ծառայության համար՝ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ եկեղեցականներն ունեն հայրենիքի զինվորը լինելու և խաչը սրով փոխարինելու գիտակցությունը:

Միջոցառմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ՊՆ նախարարին և բանակի բոլոր զորահրամանատարներին հանուն հայրենիքի նվիրյալ ծառայության և Հայոց բանակում սպասավորող հայ հոգևորականների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ, ուշադիր վերաբերմունքի ու զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը նաև իր շնորհավորանքները հղեց պարգևատրված զինվորականներին՝ մաղթելով նրանց ապրել ապահով և անվտանգ կյանքով, հույսով և լավատեսությամբ շարունակել իրենց ծառայությունը, որով պիտի կարողանան կերտել հզոր և շեն հայրենիք:

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալ Աստված մշտապես օգնական լինի Հայոց բանակին, պահի-պահպանի այն սիրո մեջ և իր հաղթական Աջի ներքո:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
2019թ. 31.6%-ով ավելացել է կոռուպցիոն գործերով քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. Ամփոփում Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է Սամվել Բաբայանի կուսակցությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում կհայտարարի Մայիլյանին երկրորդ փուլում աջակցելու կամ չաջակցելու մասին Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը Քիչ առաջ ծանոթ բուժաշխատողի հետ եմ խոսել հեռախոսով. Լիլիթ Մակունց Խոսում է «Անհայտ բաժանորդը». ֆիլմի լեզվական սխալները Մայիլյանն առաջին փուլում էլ էր կոչ անում չմասնակցել ընտրություններին, հույս ունենք՝ այս անգամ էլ կմասնակցի․ Վահրամ Պողոսյան Ո՞ր ապրանքների ներմուծման մաքաստուրքերը կզրոյացվեն Անհրաժեշտ են կամավորներ. Սարգիս Ալեքսանյան Ինչպես է Ֆլորիդայի օդանավակայանում հսկայական հրդեհը ոչնչացրել ավելի քան 3500 վարձակալված ավտոմեքենա (տեսանյութ) Ի՞նչ հարցեր կարող են այսօր հնչել վարչապետի ուղիղ եթերի ընթացքում Коронавирус: Япония готовится на полгода ввести чрезвычайное положение (WP) Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից հետո. Կարեն Ճշմարիտյան Արցախի Մարտունու շրջվարչակազմում հրավիրվել է խորհրդակցություն. Օրակարգում կորոնավիրուսի դեմ պայքարն է Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Covid-19 ստեղծողի ձերբակալման լուրը՝ չին-ամերիկան տեղեկատվական պատերազմի արդյո՞ւնք. Սուրեն Սարգսյանը խորհուրդ է տալիս լուրերը ճշտել երկու կողմերից Անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ. Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում Հայաստան վերադառնալ Դատախազությունն Անի Սամսոնյանի դիմումը հասցեագրել է Ոստիկանություն Երեւանում 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին ազատ է արձակվել Ով է կորոնավիրուսով վարակված բժիշկը, ում ծնողները Փաշինյանից խնդրում են, որ նրա նորածին դստեր կնքահայրը դառնա Ռուսաստանում նորածին երեխային անվանել են Կովիդ՝ կորոնավիրուսի պատվին Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ արած անձինք տարեկան հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 20-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում. Շուշան Դոյդոյան ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով У трех московских священников обнаружили коронавирус, еще двое - на подозрении (WP) Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. Սուրենյան ՀՀ ոստիկանության զորքերում աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր են արձանագրվել Դավիթ Սանսարյանի գործով դատական նիստը հետաձգվել է «Սկզբում ունեի 4 տեսակ արտադրանք, հիմա՝ 60. այն, ինչ սիրով ես անում, անհնար է չստացվի»․ «Դարձիր օրինակ» շարքի հերոսը բնական հիմքով խնամքի միջոցների հիմնադիր է.ՄԻՊ Բրոնքսի կենդանաբանական այգում վագրը կորոնավիրուսով է վարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը.ՈՒՂԻՂ Արցախի բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ Կորոնավիրուսով ամենաշատ վարակակիրներն ԱՄՆ-ում են, մահացածները՝Իտալիայում, բուժվածները՝ Չինաստանում Ինչու է Մայիլյանը կոչ անում չմասնակցել երկրորդ փուլին Արտակարգ դեպք Արարատի մարզում. դաշտում կանաչի հավաքող կինն անզգուշությամբ կանգնել է ականի վրա ու պայթել 2019-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները պետք է դիմեն ՊԵԿ մինչև ապրիլի 6-ը ԱՀ ընտրությունների արդյունքում քննության է առնվել 62 հաղորդում 11 նոր դեպք.Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 833-ի 263 թեստից միայն 11-ն է եղել դրական, ունենք մեկ մահ. Փաշինյան (տեսանյութ) Раскрыт способ увеличения скорости интернета на карантине (WP) Լարսից օտարերկրացիների մուտքը Վրաստան դեռ փակ է Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյանն ուղիղ եթերում է Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը (տեսանյութ) 10 վայրկյանանոց tiktok-ի համար տանջվել են 4 ժամ. Զարուհի Բաբայանը դստեր հետ նոր տեսանյութ է հրապարակել Օրվա աստղագուշակ